Հայ հոգևարկանի հանդերձանք

Վառ շուրջառ՝ սևի փոխարեն. ինչպես է փոխվել հայ քահանայի հանդերձանքը

98
(Թարմացված է 19:41 25.03.2017)
Հայ հոգևորականների հանղերձանքը դարերի ընթացքում գրեթե անփոփոխ է մնացել: Չնայած դրան, ժամանակի ընթացքում այն, այնուամենայնիվ, որոշակի փոփոխությունների ենթարկվել է:

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

Հայաստանում քրիստոնեություն ընդունումից ի վեր եկեղեցականների հագուստը եղել է բացառապես սև գույնի, որը խորհրդանշում է հողեղեն, անցավոր կենսակերպից հրաժարվելն ու ասկետիկ կյանքի անցնելը: Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար, Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը:

«Իհարկե, քրիստոնեության վաղ շրջանում (առաքելական) թե՛ եկեղեցական զարդերը, թե՛ հագուստն ավելի պարզ են եղել: Ժամանակի հետ դրանք փոխվել են և, բնականաբար, իրենց վրա կրել ժողովրդի մշակույթի ազդեցությունը: Հագուստի ձևը և խորհրդանիշերն անփոփոխ են մնում, փոխվում են միայն կտորները, նախշերը», — ասաց Տեր Եսային:

Տեր Եսային նշեց, որ մինչև քրիստոնեության բաժանումը՝ կաթոլիկ, ուղղափառ և այլ ճյուղերի, բոլոր հոգևորականները սև հագուստ են կրել:

«Միջնադարում, նույնպես, մեր քահանաների հագուստը սև է եղել, իսկ կաթոլիկ եկեղեցին միշտ աչքի է ընկել շքեղ և ավելի վառ հագուստներով: Մեր հանդերձանքը միշտ տարբերվել է իր համեստությամբ և մինիմալիզմով: Մեծ ուշադրութուն է դարձվել հատկապես անձին, այլ ոչ թե նրան, թե ինչ է կրում հոգևոր այրը»,- ասաց հոգևորականը:

Նրա խոսքով՝ Հայաստանում պատարագ մատուցելիս ավելի վառ գույնի հագուստ սկսել են կրել կաթոլիկ եկեղեցու ազդեցությամբ, միաժամանակ հիմք է ընդունվել Հին Կտակարանը:

«Միջնադարում պատարագ են մատուցել սև շուրջառներով: Այդ ժամանակ կաթոլիկները եկել են այստեղ քարոզչություն անելու, նրանք մշտապես նշել են, որ մեր հոգևորականները շատ մռայլ են: Հիմք վերցնելով Հին Կտակարանը՝ պատարագի հագուստը փոխվել է մեր մշակութային և կրոնական ավանդույթներին համապատասխան», — նշեց Տեր Եսային:

  • Հայ հոգևորականի հանդերձանք
    Հայ հոգևորականի հանդերձանք
    © Sputnik / Asatur Yesayants
  • Հայ հոգևորականի հանդերձանք
    Հայ հոգևորականի հանդերձանք
    Asatur Yesayants
  • Հայ հոգևորականի հանդերձանք
    Հայ հոգևորականի հանդերձանք
    © Sputnik / Asatur Yesayants
  • Հայ հոգևորականի հանդերձանք
    Հայ հոգևորականի հանդերձանք
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 4
© Sputnik / Asatur Yesayants
Հայ հոգևորականի հանդերձանք

Նրա խոսքով՝ խորհրդային շրջանում պատարագի հագուստը պարզ և միատեսակ է եղել, այսօր հոգևորականները կտորների մեծ ընտրություն ունեն, շուրջառը հաճախ զարդարվում է ասեղնագործությամբ:

«Խորհրդային շրջանում տեսականին չափազանց փոքր էր, ուստի հանդերձանքը միօրինակ էր: Հիմա սահմանները բաց են, ընտրությունն ավելի լայն է: Կարելի է ըստ հայեցողության համադրել գույները և կտորները: Մենք հաճախ ենք օգտագործում ռուսական կտորներ: Բնականաբար, դա վերաբերում է միայն պատարագի հանդերձանքին, ամենօրյա հագուստն անփոփոխ է մնացել», — ընդգծեց նա:

Տեր Եսային հավելեց, որ կտորները բերվում են Հունաստանից, Վրաստանից, Ամերիկայից, ընտրություն կատարելիս հոգևորականները ղեկավարվում են սեփական ճաշակով:

Русская версия

98