00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպանություն` պարզված հանգամանքներում

© Herbert Baghdasaryan28 июня 1970 года. Слон толкает танк
28 июня 1970 года. Слон толкает танк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վովան մահացավ Վանո Սիրադեղյանի տանից քիչ հեռու։ Վանոյի մասին հեղինակն արդեն սկսում էր մոռանալ, սակայն Վովային հիշում է ամեն օր, հենց հայտնվում է Մյասնիկյան պողոտայում։

Վանոն ժամանակին Հայաստանի ներքին գործերի նախարարն էր, այնուհետև Երևանի քաղաքապետ դարձավ։ Վովան` փիղ։

Վովային Երևանում սիրում էին ինչպես մեծահասակները, այնպես էլ երեխաները։ Մեծահասակները բարի բնավորության և հնազանդության համար, երեխաները պարզապես նրա համար, որ փիղ է։ Ինչպես մեծերն, այնպես էլ փոքրերը նրան բուլկի էին բերում, կոնֆետներ, խնձոր կամ պարզապես հացի մի կտոր։ Թեպետ նրա վանդակի մոտ չկերակրել, չխմեցնել, չմոտենալ գրությամբ տախտակ էր փակցված, բայց, հասկանալի է, որ և՛ կերակրում էին, և՛ խմեցնում, և՛ ձեռք տալիս։

Дикая слониха в Китае выбежала на дорогу и затоптала 15 автомобилей - Sputnik Արմենիա
Արգելոցից փախած փիղը 15 մեքենա է վնասել

Ենթադրել, թե փիղը կվերցնի ու կուտի այն ամենն, ինչ իրեն հրամցնում են, դժվար էր, քանի որ Վովան ամեն ինչ չէր ընդունում կնճիթով, այլ միայն լավագույնը, ինչով զգալիորեն տարբերվում էր խորհրդային հասարակական սննդի վայրերի հաճախորդներից։ Բացի այդ, փիղը տանել չէր կարողանում ալկոհոլի հոտը, սակայն այստեղ մի կարևոր մանրուք կար։ Վովային խնամում էր մի մարդ ով, այսպես ասած, անտարբեր չէր խմիչքի նկատմամբ, սակայն, որքան էլ զարմանալի է, ռուս տղամարդուն այդ հանգամանքը չխանգարեց Հայաստանում հնդկական փղի հետ «ջան» ասելով ապրել ու մտածել, թե որքան այդ «փոքրիկ բարեկամը» կարող է խմել, եթե համաձայներ բաժակակից լինել։

Սակայն մի օր անսպասելի մի բան տեղի ունեցավ։ Առավոտյան Վովան ձախ ոտքից էր արթնացել, երևի։ Ըմբոստացած փիղը ոչ մեկին մոտ չէր թողնում, ոչ մեկի հորդորները չէր լսում։ Հանկարծ նա իր հզոր ուսով ծխնիներից պոկեց դուռն ու ցանկապատից դուրս եկավ։ Թե ինչը դուր չէր եկել նրան, ոչ ոք չհասկացավ։ Ենթադրեցին, որ գարուն է, և հսկայի սիրտն առանց տիրուհու չդիմացավ, և հորմոնները տեղի տվեցին։ Հավանական է, նման բան ոչ միայն փղերի հետ է պատահում։

Փղին ցանկապատից այս կողմ պահելն անհնար էր։ Վովան, քաջ գիտակցելով, թե ուր պետք է գնա, դուրս եկավ կենդանաբանական այգու դարպասներից ու հաստատուն քայլերով շարժվեց դեպի քաղաք։ Մեծ հաշվով (ինչպես ուղիղ, այնպես էլ փոխաբերական իմաստով) նա ոչ ոքի չէր խանգարում. ավտոմեքենաներ չէր շրջում, ծառեր արմատներից չէր պոկում, հազվագյուտ հանդիպող անցորդներին վնաս չէր տալիս։

© kulturologiaՈստիկանությունը հետապնդում է գազանանոցից փախած փղին. 1970 թ.
Милиция добивает несчастного слона - Sputnik Արմենիա
Ոստիկանությունը հետապնդում է գազանանոցից փախած փղին. 1970 թ.

Առաջինը ոտքի ելավ ճանապարհային ոստիկանությունը, այնուհետև մյուս բոլոր ատյանները` ներքևից վերև։ Վերևներում, ինչպես հայտնի է, խելացիներն են նստած, սակայն ամենախելացիները, ամենավերևում են։ Ավելի կոնկրետ`Բաղրամյան փողոցում։ Հայաստանի Կոմկուսի ԿԿ-ում արտակարգ իրավիճակի մասին տեղեկությանն արձագանքեցին այնպես, ինչպես այսօր կարձագանքեին ապօրինի երթ կազմակերպելու մասին ահազանգին` հրաման տվեցին կանխել այն։ Սկսեցին մտածել, թե ինչպե՞ս։ Բռնել փղի կնճիթներից, և նրան 180 աստիճան շուռ տալ։ Փողեցներում բարիկադնե՞ր կառուցել։ Հրշեջների՞ կանչել։ (Սառը ցնցուղը միայն թարմացրեց Վովային)։ Էլ ու՞մ ներգրավել։ Ճիշտ է, բանակին կանչեցին։ Վերևների, որտեղ ինչպես գիտենք, բոլորը շատ խելացի են, հրամանով, զրահամեքենա բերեցին, և այդ երկաթե մեքենան շարժվեց փղի ուղղությամբ։

Зоопарк - Sputnik Արմենիա
ԶԼՄ. զբոսաշրջիկին սպանել է փիղը

Վովային տապալեցին երկրորդ փորձից. ԲՏՌ-ը հետընթաց կատարեց, թափ հավաքեց ու անցավ կենդանու վրայով։ Այնուհետև կրկին բարձրացավ կենդանու վրա և վերջնականապես սպանեց նրան։ Սա իմ կյանքում տեսած ամենասարսափելի տեսարաններից մեկն էր. բազմատոննանոց ավտոմեքենան ճոճվում է սատկող փղի շունչ-արտաշնչից, իսկ ականջիս մեջ նրա` հոգին տալուց առաջ վերջին ճիչն էր` հնդկական հյուրի վերջին երգի նման։

Պարզապես քնեցնել կենդանուն, չգիտես ինչու, ոչ մեկի մտքով չանցավ, մինչդեռ, զրահամեքենայով սպանելու տարբերակը գործեց միանգամից։ Հայաստանը ձեզ համար Հոլանդիա չէ, որտեղ նույնիսկ մկներին են արտասովոր թակարդներով որսում. կրծողները դրանցում չեն սատկում` նրանց հետո հանում և բաց են թողնում։ Մի փոքր տարօրինակ է, սակայն հումանիստական։

Վովայի հիշատակը հարգելով, ուզում եմ հիշել Մաշայի մասին, որին, ցավոք, անձամբ չեմ ճանաչել, սակայն լսել եմ. Մոսկվայից էին բերել, 22 տարեկան էր։ Հրանտ փղիկից, ով երկրորդ կես էր պահանջվել, տասը տարով մեծ էր։ (Տարիքային տարբերության մեջ որևէ առանձնահատուկ բան չկա, այս հանգամանքը ոչ միայն կենդանական աշխարհում է գործում)։ Ասում են, որ երկու հսկաների հարաբերությունները բավականին բարեհաջող էին, իսկ ինչ եղավ հետո, կրկին պարզ չէ։ Մաշան սատկեց, թեև իր մահով։

Մաշա և Միշա արջերը վերականգնվում են Երևանի կենդանաբանական այգում ARM - Sputnik Արմենիա
Մաշան և Միշան ապաքինվում են Երևանի կենդանաբանական այգում

Պարզել կատարվածի պատճառն ու այնպես անել, որ Հայաստանը չվերածվի փղերի գերեզմանողի, մասնագետների խնդիրն է։ Առաջին միտքը, որ նույնիսկ դելետանտի մտքին է գալիս, այն է, որ փղերն, առանց զույգի, երկար ժամանակ ապրել են «ճաղավանդակների» հետևում, սակայն զուգավորվելուց որոշ ժամանակ անց մահանում էին։ Պարզ է, որ երկուսին միանգամից ձեռք բերելն այդքան էլ էժան չէ, բայց չէ որ կորցնելն ավելի թանկ է։

Ամեն դեպքում, Հայաստանում փղերի բախտը չի բերում ոչ միայն կյանքում, նրանց բախտը չի բերում նաև կինոներում։ Ռեժիսոր Դմիտրի Քյոսայանը «Զինվորն ու փիղը» իր ֆիլմը նկարահանելիս որոշեց, որ պարտված Բեռլինից պատերազմի ճանապարհով Երևան բերվող հսկան, պետք է սատկի, և սա համահունչ էր Հայաստանում փղերի ճակատագրին։ Սակայն, կյանքի ճշմարտության և չինովնիկների հայացքների պայքարում վերջինը հաղթեց, արդյունքում` առողջ կենդանին լավ տրամադրությամբ մայիսի 9-ին, ֆաշիստական բռնազավթողների դեմ խորհրդային ժողովրդի հաղթանակի օրը գալիս է Երևան։

Եվ վերջապես։ Մտածել է պետք, թե ինչու են Հայաստանում փղերին ոչ հայկական անուններով կոչում` Վովա, Մաշա և նույնիսկ առանց սրտի տիրուհու մնացած Հրանտը (չէ որ սա էլ հայկական անուն չէ, թեև վաղուց ընկալվում է որպես հայկական)։

Քանի որ փղերի հարցում մեր բախտի չի բերում, գուցե, ինչ-որ ուրիշ բան փորձենք…

Русская версия

Լրահոս
0