00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
40 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սեյրան Օհանյան. «Ես ուզում եմ օգտակար լինել Հայաստանին»

© Sputnik / Aram Nersesyan Вероника Крашенинникова и Сейран Оганян в гостях у радио Sputnik Армения
Вероника Крашенинникова и Сейран Оганян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ռուս քաղաքագետ Վերոնիկա Կրաշեննիկովայի հետ հարցազրույցում պատմել է այն մասին, թե ինչ է հասցրել արել պաշտպանության նախարարի պաշտոնում և ինչպես է իրեն զգում նոր կարգավիճակում։

Հայաստանը մեծ ներուժ ունի` արժանի գործընկեր դառնալու համար։ Հայկական սփյուռքը բավական կազմակերպված է և ազդեցիկ շատ երկրներում, ինչը Հայաստանը գրավիչ է դարձնում համագործակցության առումով, ասել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Զրուցել է քաղաքագետ, ՌԴ Հանրային պալատի անդամ Վերոնիկա Կրաշեննիկովան։

- Դուք երկար ժամանակ ղեկավարել եք Հայաստանի բանակը, հիմա հանդես եք գալիս որպես քաղաքական դաշինքի ղեկավար և մասնակցում եք ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Ի՞նչ եք զգում նոր կարգավիճակում։

— Բնական է` 37-ամյա լարված ծառայությունից հետո իրավիճակն անսովոր է և բարդ։ Ես ուզում էի մի փոքր աշխատել, զբաղվել ընտանիքով, երեխաներով, թոռնիկով, գիրք կարդալ, ուսումնասիրել քաղաքական դաշտը, մի շարք հանդիպումներ անցկացնել ։

Ես և գործընկերներս որոշել ենք մասնակցել ընտրություններին, և իրավիճակը բարենպաստ է մեզ համար։ Ես ինքնակամ եմ հրաժարվել իմ լիազորություններից և առաջարկված պաշտոններից։

Ես հաճախ եմ եղել առաջնագծում, շփվել սահմանամերձ շրջաններում ապրող մարդկանց հետ և շատ լավ գիտեմ բնակչության ու կառավարման համակարգի խնդիրները։

Հենց այդ պատճառով էլ որոշել եմ ակտիվ մասնակցություն ունենալ երկրի քաղաքական գործընթացներին։ Կարծում եմ, որ մեր դաշինքը ծանրակշիռ է. ընդգրկվել են մի շարք քաղաքական կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ, որոնց թվում վետերանային կազմակերպություններ են` փորձառու հրամանատարներով և զինվորներով։ Այնպես որ, մենք պատրաստ ենք ժողովրդին ներկայացնել մեր ծրագիրը և առաջ գնալ, որպեսզի հենց այստեղ և հիմա օգտակար լինենք մեր երկրին։

Սեյրան Օհանյան. Թիրախավորել են ինձ, որովհետև ուժեղ եմ - Sputnik Արմենիա
Օհանյան. «Թիրախավորել են ինձ, որովհետև ուժեղ եմ»

-Պաշտպանության նախարարի պաշտոնում Դուք շատ բան եք արել Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական կապերն ամրապնդելու համար։ Ավելի մանրամասն կպատմե՞ք այդ մասին։

— Ինչպես հայտնի է, հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում, և մենք անընդհատ կատարելագործել և ընդլայնել ենք մեր գործունեությունը` ուղղված երկկողմ համագործակցության ամրապնդմանը։ Կարծում եմ, որ ռազմական առումով մենք հնարավորություն ենք ունեցել համագործակցել տարբեր ձևաչափերում։

Մեր անվտանգության ռազմավարությունը կառուցվում է ՀԱՊԿ շրջանակում, և ես գործընկերներիս` ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների հետ շատ բան եմ արել մեր կազմակերպության ռազմական բաղադրիչների կատարելագործման համար։

Երկկողմ ձևաչափում իրավական բազայի առկայությունը թույլ է տվել ներդաշնակ զարգացնել երկրների միջև հարաբերությունները։ Ամեն տարի անցկացվել են մի շարք միջոցառումներ` ծրագրերը հստակեցնելու համար, կազմակերպվել են այցելություններ սահմանամերձ շրջաններ, համատեղ զորավարժություններ, որոնք նպաստել են մարտական ներուժի ամրապնդմանը։

Մենք համագործակցել ենք նաև նյութական ռեսուրսներ ստեղծելու հարցերում։ Երկրների միջև հարաբերությունները պետք է զարգանան տարբեր ուղղություններով` տնտեսություն, գիտություն և ոչ միայն։

Հայաստանը մեծ ներուժ ունի արժանի գործընկեր դառնալու համար։ Դուք գիտեք, որ հայտնի պատմական իրադարձությունների հետևանքով հայկական սփյուռքը ցրվել է աշխարհով մեկ և բավական լուրջ կշիռ ունի բոլոր երկրներում։

- Մեկ ամիս անց Հայաստանում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն, ո՞րն է արտաքին և ներքին քաղաքականության Ձեր ուղերձը։

Հիմնական ուղերձը պետական ինստիտուտների հանդեպ ժողովրդի վստահության վերականգնումն է, հասարակության մեջ արդարության մթնոլորտի ձևավորումը, առանց որի անհնար է պայմաններ ստեղծել այնպիսի երկրի զարգացման համար, ինչպիսին Հայաստանն է, որը ելք չունի դեպի ծով, չունի նորմալ պաշարներ։ Միայն օրինական, արդար գործունեությունը կարող է նպաստել պետության զարգացմանը։

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, դա երկրի հեղինակության վերականգնումն է։ Մեզ համար շատ կարևոր է երկրի հավասարակշռված քաղաքականությունն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի, Մերձավոր Արևելքի, Միջին Ասիայի երկրների նկատմամբ։ Հիմա բոլորի ուշադրությունը սևեռված է խաղաղօվկիանոսյան շրջանին։

Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Հայաստանը նորմալ հարաբերություններ ունենա Ռուսաստանի և ամբողջ աշխարհի հետ։ Եթե մեր դաշինքն անցնի խորհրդարան, մենք անպայման այնպես կանենք, որպեսզի մեր ռազմավարական հարաբերությունները զարգանան։

- Դուք շեշտը դնում եք արդարության վրա։ Արդարության պահանջարկը չափազանց մեծ է ամբողջ աշխարհում։ Ի՞նչ է առաջարկելու Ձեր կոալիցիան Հայաստանի հասարակությանը։

Հայաստանը բազմաթիվ ներքին խնդիրներ ունի, որոնք լուծում են պահանջում։ Ռազմավարական առումով վերանայելով մեր ոլորտը և այսօր ուսումնասիրելով Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը`մենք վերլուծում ենք վտանգներն ու սպառնալիքները։ Մենք հանգել ենք այն եզրակացության, որ պետության համար պետք է լինի կոնկրետ որոշումների փաթեթ։

Մենք ունենք «365 օր» ծրագիրը, որն առանձնացնում է մեզ մյուսներից։ Այն ենթադրում է կոնկրետ քայլեր, որոնք կկատարվեն առաջիկա տարում, Հայաստանի քաղաքացիները կկարողանան տեսնել իրենց հուզող խնդիրների լուծումը։

Հայաստանին պետք են արմատական փոփոխություններ երկրի տնտեսական կյանքում` թե՛ արժութային, թե՛ դրամավարկային։ Պետք է պայքարել մենաշնորհների, կոռուպցիայի դեմ, պայմաններ ստեղծել ՓՄՁ զարգացման համար։ Մենք անպայման կարդիականացնենք մեր կառավարման և քաղաքական համակարգը։

Համոզված եմ, որ այս ամսվա ընթացքում մենք կկարողանանք հասցնել մեր դիրքորոշումը ժողովրդին և ստանալ նրա աջակցությունը։

Русская версия

Լրահոս
0