00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ծխական դպրոցները Ռուսաստանում. կրթություն և մեկենասություն

© Levan Avlabreli Здание Нерсесяновской духовной семинарии
Здание Нерсесяновской духовной семинарии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
19–րդ դարում և 20–րդ դարի սկիզբին աշխարհում մի շարք ականավոր հայեր, մեկենասներ էին ապրում. նրանց միջոցներով ռուսական կայսրության մի շարք քաղաքներում բացվում էին հոգևոր և աշխարհիկ դպրոցներ։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

19-րդ դարում Ռուսաստանում բնակվող հայերը սիրով իրենց գումարները ներդնում էին կրթության համակարգում։ Նրանք լավ էին հասկանում, որ միայն առևտուրն ու արվեստը բավարար չեն, գիտելիքների որոշակի հենք է անհրաժեշտ։

Ռուսական կայսրությունում 19-րդ դարի հայկական կրթական հաստատություններից առաջինը «Լազարյան ճեմարանն» էր, որը 1814 թվականին Մոսկվայում բացեցին Լազարյան եղբայրները (Եղիազարյաններ հայտնի հայկական տոհմ — խմբ.)։

Дом Александра Мелик-Азарянца на проспекте Руставели - Sputnik Արմենիա
Թիֆլիսցի մեկենաս Մելիք–Ազարյանցի ծոռնուհին ցանկանում է վերադարձնել պապիկի տունը

«Այն արևելյան լեզուների ուսումնասիրման ինստիտուտ էր, որտեղ դասավանդում էին հայտնի մարդիկ, և ուսանում ապագա հյուպատոսարանի աշխատակիցներ ու դիվանագետներ։ Այսօր այդ շենքում է գտնվում Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ազգային արխիվի փոխտնօրեն Սոնյա Միրզոյանը։

Լազարյան ճեմարանն ի սկզբանե նախատեսված էր եկեղեցականներ պատրաստելու համար, սեմինարիա ընդունվում էին 10 տարեկան երեխաները։ Ուսուցումը հայերեն լեզվով էր իրականացվում, սակայն սեմինարիստները պետք է կատարյալ տիրապետեին ռուսերենին։ Երեխաներին սովորեցնում էին նաև գրել, կարդալ և թվաբանություն։

Սանկտ Պետերբուրգում Լազարյան եղբայրները երկու հայկական եկեղեցի են կառուցել` Սուրբ Եկատերինայի և Սուրբ Հարության եկեղեցիները։ Երկուսն էլ մինչ օրս գործում են։

Լուսավորչական գործի զարգացման հարցում իրենց զգալի ներդրումն ունեցան Աստրախանի հայերը։

«Աստրախանի հայերը հիմնականում վաճառականներ էին, ովքեր այնտեղ հայտնվել էին Բաքվից, Շեմախից և Արցախից։ Աստրախանի ամենահայտնի դպրոցն Աղաբաբյան ուսումնարանն էր։ Այն բացվել էր 1810 թվականին, վաճառական Նիկողայոս Աղաբաբյանի միջոցներով», — ասաց Միրզոյանը։

Շուրջ երեք տասնամյակ անց` 1838 թվականին, Նիկոլայ I կայսեր հրամանով Աղաբաբյան ուսումնարանը դասվեց ռուսական կայսրության գավառական ուսումնական հաստատությունների շարքին։ Այստեղ պատրաստում էին գործակատարների, հոգևոր և պետական հաստատությունների աշխատակիցների, հաշվապահների, մաքսային ծառայության աշխատակիցների, թարգմանիչների, նավատորմի աշխատակիցների։ Ուսումնարանի մի շարք շրջանավարտներ հետագայում ականավոր մշակութային, գիտության և լուսավորչական գործիչներ էին դառնում։

Храм в Эчмиадзине - Sputnik Արմենիա
Գևորգյան հոգևոր ճեմարանը կհամագործակցի ԱՄՆ–ի Ս.Վլադիմիր ճեմարանի հետ

Ռուսական կայսրության հայ համայնքի շարքում առանձնանում էին նաև Ղրիմում բնակվող մեր հայրենակիցները։ Ղրիմի հայերի մասին առաջին հիշատակումը եղել է 10-րդ դարում։ Ղրիմի հայերը հետագայում` 18-րդ դարում հիմնադրեցին Դոնի Նախիջևան քաղաքը։

«Առաջին հերթին հայերը նոր տեղանքում վանք կառուցեցին, այնուհետև` ծխական դպրոց։ Այլ քաղաքներ ու երկրներ տեղափոխվելով` նրանք հասկանում էին, որ ձուլման վտանգից նրանց կարող է փրկել միայն հավատքն ու լեզուն։ Այդ իսկ պատճառով, ճակատագրի բերումով, որտեղ էլ նրանք հայտնվեին, դպրոց ու վանք էին կառուցում», — ասաց Միրզոյանը։

Հայերի կյանքում ևս մեկ նշանակալից իրադարձություն էր Էջմիածնում 1874 թվականին Գևորգյան հոգևոր սեմինարիայի բացումը։

Մեկենասների հովանավորությամբ ծխական դպրոցներ բացվեցին նաև Ախալցխայում, Թիֆլիսում և Էրիվանում։ Երբեմն, անապահով ընտանիքների երեխաների ուսուցման համար վճարում էին հարուստ հովանավորները։

Տղամարդկանց համար նախատեսված առաջին խոշորագույն գիմնազիան Էրիվանում բացվեց 1831 թվականին։ Երկար տարիներ այն ղեկավարում էր հայտնի հայ գրող Խաչատուր Աբովյանը։ Այստեղ կրթություն էին ստանում Էրիվանից, Շեմախիից եկած տղաները։ Դպրոցը գոյատևեց մինչև 1920 թվականը, այսօր այդ շենքը վերածվել է հիվանդանոցի։

© Sputnik / Laura Sarkisyan Սոնա Միրզոյան
Заместитель директора Национального архива Армении Сона Мирзоян - Sputnik Արմենիա
Սոնա Միրզոյան

Հայ բարերար Ներսես Աշտարակեցու (Ամենայն Հայոց կաթողիկոս 1843-1857 թթ. — խմբ.) աջակցմամբ 1824 թվականին բացվեց Թիֆլիսի թեմական դպրոցը` Ներսեսյան հոգևոր վարժարանը։

Ռուսական կայսրության մի շարք քաղաքներում` Թիֆլիսում, Մոզդոկ քաղաքում (Ալանիա) և Շուշիում (Արցախ), բացվել էին նաև կանանց համար նախատեսված մի քանի դպրոցներ։ Բացի հիմնական առարկաներից, կանանց դպրոցներում անցնում էին նաև ասեղնագործություն և երգարվեստ։

Русская версия

Լրահոս
0