00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դերասանուհի Եկատերինա Մորգունովան՝ հայ մոր և Երևանի հանդեպ սիրո մասին

© Comedy Club ProductionЕкатериной Моргуновой из шоу «Однажды в России»
Екатериной Моргуновой из шоу «Однажды в России» - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՏՆՏ հեռուստաընկերության հումորային շոուի դերասանուհին պատմել է վրացական ու հայկական արմատների մասին:

«Մի անգամ Ռուսաստանում» հումորային ծրագրի հայտնի հիստերիկ կնոջ կերպարը, որը մարմնավորում է Եկատերինա Մորգունովան, հօդս է ցնդում, երբ տեսնում ես այդ նուրբ, բարեհամբույր և գեղեցիկ աղջկան: Երբ սկսում ես զրուցել նրա հետ, հասկանում ես, որ նա և իր մարմնավորած կերպարը երկու տարբեր մարդիկ են. ահա թե որն է դերասանական վարպետությունը:

Եկատերինան երկար ճանապարհ է անցել, մինչև ինքնահաստատվել է հումորային ժանրում: Դերասանու հետ զրուցել է Ալեքսեյ Ստեֆանովը:

Екатерина Варнава и Максим Маринин — «Ari Im Sokhag». Ледниковый период - Sputnik Արմենիա
Վարնավայի և Մարինինի «հայկական օրորոցայինը»

Ինձ հոգեհարազատ են Կովկասի բոլոր երկրները

- Կատյա, խոսենք Ձեր արմատների մասին: Դուք Պյատիգորսկից եք, բայց Ձեր հայրը՝ Գուրամ Ուտմելիձեն, վրացի է:

— Այո, հայրս վրացի է, ծնունդով` Բորժոմից: Հիմա այնտեղ են ապրում Վալենտինա տատիկս և հորս կրտսեր քույրը՝ հորաքույր Մական (Մայա): Ես այդքան էլ հաճախ չեմ մեկնել Վրաստան. մանուկ հասակում մի երկու անգամ եմ այնտեղ եղել, բայց ինձ մկրտել են Վրաստանում: Հիշում եմ, թե որքան գեղեցիկ էր բնությունը Կոմպոզիտորների տան հանգստյան գոտում, որտեղ աշխատում էր տատիկս: Ինձ շատ է դուր գալիս այդ երկիրը՝ իր էներգետիկայով, հիանալի մարդկանցով:

- Ես լսել եմ, որ Դուք նաև հայկական արմատներ ունեք: Հավանաբար Ձեր հայրը եկել է Պյատիգորսկ սովորելու և այնտեղ հանդիպել է Ձեր մորը:

— Այո, դա ուսման տարիներին է եղել կամ նույնիսկ պրակտիկայի, հայրս դեռ Թբիլիսիում է սովորել: Մայրս ծնունդով Պյատիգորսկից է, բայց հայ է՝ Լարիա Առուշանովա: Եվ եթե «վրացի տատիկս» ազգությամբ ռուս է, ապա մորս դեպքում բոլորը հայեր են: Նրա ընտանիքն արդեն մի քանի սերունդ ապրում է Հյուսիսային Կովկասում: Հնարավոր է՝ այդ պատճառով մենք չենք մեկնել Հայաստան. Առուշանովները շատ վաղուց են արմատներ գցել Պյատիգորսկում: Այդ բացը ես ինքս եմ լրացրել, երբ ամուսնուս հետո վարում էինք «Ռուսո տուրիստո» ճանապարհորդային շոուն: Մենք հաղորդում ենք նկարել Երևանում, և ես սիրահարվել եմ այդ քաղաքին ու երկրին: Հայաստանը նույնպես շատ գեղեցիկ երկիր է:

Բայց ես մեծացել եմ Կովկասում, ուստի ինձ հարազատ են այս տարածաշրջանի բոլոր երկրներն ու քաղաքները: Այնտեղ մարդիկ շատ բարի են, հյուրընկալ, զգացմունքային: Ես վարժվել եմ դրան: Այդ պատճառով սկզբնական շրջանում ինձ համար դժվար էր Մոսկվայում ապրելը: Այստեղ մարդիկ բոլորովին ուրիշ են, անտարբեր: Կովկասում բոլորն իրար մասին ամեն ինչ գիտեն, անհանգստանում են իրար համար, հետաքրքրվում, թե ով ինչպես է ապրում, երեխա ունի, թե ոչ և այլն:

© Comedy Club ProductionԵկատերինա Մորգունովա
Екатерина Моргунова - Sputnik Արմենիա
Եկատերինա Մորգունովա

- Հասուն տարիքում եղե՞լ եք Վրաստանում:

— Այո, մենք այնտեղ սյուժե ենք նկարել ճանապարհորդային շոուի համար, անցել ենք Բորժոմի կողքով և այնտեղ կանգ առել: Մինչ նկարահանման խումբը հանգստանում էր, գնացել եմ տատիկիս մոտ: Ինքնաբուխ, բայց շատ ջերմ հանդիպում էր: Վրաստանը մեծ տպավորություն է թողել ինձ վրա, Թբիլիսին հիանալի քաղաք է, Բաթումը՝ նույնպես: Ուզում եմ վերադառնալ այնտեղ:

- Ստացվում է` դուք վրացական, հայկական և ռուսական արմատներ ունեք: Իսկ ինքներդ Ձեզ ո՞ր ազգի ներկայացուցիչ եք համարում:

— Նույնիսկ չգիտեմ… Հավանաբար, ավելի շատ վրացի եմ, ամեն դեպքում 27 տարի ապրել եմ վրացական ազգանունով (Ուտմելիձե — խմբ.): Բացի այդ, վրացիները կարողանում են հաջող կերպով համադրել ժամանակակից կյանքն ու ավանդույթները, ինչը հոգեհարազատ է ինձ:

© Comedy Club ProductionԵկատերիա Մորգունովա
Екатериной Моргуновой из шоу «Однажды в России» - Sputnik Արմենիա
Եկատերիա Մորգունովա

-Ինչպե՞ս եք հայտնվել «Մի անգամ Ռուսաստանում» նախագծում: Միանգամի՞ց եք համաձայնել առաջարկին:

— Չորս տարի առաջ էր: Վյաչեսլավ Դուսմուհամեդովը՝ Comedy Club Production-ի պրոդյուսերը և շոուի հեղինակը, հավաքեց Ուրախների և հնարամիտների ակումբի տարբեր թիմերի մասնակիցներին և պատմեց, որ ցանկանում է նման շոու անել, բացատրեց, թե ինչու է հավաքել մեզ բոլորիս: Ինձ, իհարկե, դուր եկավ այդ գաղափարը, ցանկացա մասնակցել այս նախագծին: Շոուին հրավիրված են մարդիկ, որոնց հետ «նույն ալիքի» վրա ենք գտնվում: Միանգամից հասկանալի էր, որ մեզ շատ հետաքրքիր և հաճելի կլինի միմյանց հետ աշխատելը:

Русская версия

Լրահոս
0