00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանում թուրքական բազաներ են տեղակայվում Հայաստանի դեմ

© Sputnik / Asatur YesayantsВидеомост в пресс-центре Sputnik Aрмения. Левон Степанян
Видеомост в пресс-центре Sputnik Aрмения. Левон Степанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անցած տարին նշանավորվեց Հայաստանի և Ռուսաստանի ռազմական համագործակցության ակտիվացմամբ։ Sputnik Արմենիան այդ թեմայի կապակցությամբ ռազմական հայտնի գործիչների հրապարակումների շարք է ներկայացնում։

Հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու որոշումն օբյեկտիվ էր, որը ոչ մի կերպ չի սահմանափակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, ինչպես փորձում են ներկայացնել որոշ պոպուլիստներ և դեմագոգներ։

Հայաստանը հուսալի պաշտպանության կարիք ունի, և դրանում ոչ մի կասկած չկա։ Ադրբեջանը Ղարաբաղում ապրիլյան անհաջողությունից հետո շարունակում է ավելացնել ռազմական հզորությունը։ Լուրջ գործողություններ են ծավալվում անմիջապես Հայաստանի հետ սահմանին։ Չինարի գյուղի մոտ տեղի ունեցած դիվերսիան և սահմանամերձ Տավուշի դիրքերում միջադեպերը դրա ապացույցն են։ Ադրբեջանի կողմից սպառնալիքի ուժեղացմանը նպաստում է նաև այն, որ միջպետական պայմանագրի համաձայն` այդ պետության տարածքում անցած տարի սկսել են տեղակայել թուրքական ռազմակայաններ։

Вагаршак Арутюнян - Sputnik Արմենիա
Նախիջևանը Թուրքիայի համար պլացդարմ է Արևելք անցնելու համար

Իմ կարծիքով`Հայ-ռուսական միացյալ խմբավորումը կատարելագործելու մասին որոշումն ընդունվել է անցած տարվա ապրիլյան իրադարձությունների ազդեցության տակ։ Բայց կա նաև մի քանի կարևոր գործոն։ Ամենից առաջ, Ադրբեջանի Նախիջևանի ինքնավար հանրապետության ռազմականացումն անհանգստություն է առաջացնում ոչ միայն Հայաստանում, այլ նաև հարևան Իրանում։

Միացյալ զորախմբում ներառված է Նախիջևանի սահմանին տեղակայված հայկական բանակի կորպուսը, ինչն ընդգծում է դրա հնարավոր կիրառման ուղղությունը։ Նախիջևանը պրոտեկտորատ է, որը հանձնվել է Ադրբեջանին 1921թ-ի հայտնի պայմանագրով։ Պրոտեկտորատը սեփական տարածք չէ, և այստեղ ռազմականացումն օրինական չէ։ Այն բանից հետո, երբ Միացյալ զորախմբի ուժերի և միջոցների կիրառումը հնարավոր դարձավ այդ հատվածում, Թուրքիան և Ադրբեջանն ազդանշան ստացան, որ ռազմական արկածախնդրության դեպքում նրանք գործ կունենան ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի հետ։

Ինչո՞ւ անցած ապրիլին Նախիջևանի սահմանին, որի երկայնքով անցնում է Ղարաբաղի ճանապարհը, հանգիստ էր, որովհետև Նախիջևանի հանրապետության կարգավիճակը յուրահատուկ է։ Նրա կողմից ակտիվ գործողությունները կնյարդայնացնեն ոչ միայն Հայաստանին, այլ նաև Ռուսաստանին և Իրանին։ Մոսկվայից և Իրանից միանգամից կհնչեն ցասումի ձայներ, որոնք դատապարտում են այդ գործողությունները։ Նման բան արդեն տեղի էր ունեցել ռազմական գործողությունների ժամանակ`1990թ-ի սկզբին։

Ակնհայտ է, որ Հայ-ռուսական միացյալ զորախումբն ուժեղանում է` հաշվի առնելով Սիրիայում և Իրաքում ընթացող դեպքերը։ Բացի այդ, բոլորովին կանխատեսելի չեն իրադարձությունները Թուրքիայի արևելքում, որտեղ ակտիվանում է քրդերի ազգային-ազատագրական շարժումը։ Չնայած նրան, որ Թուրքիան տենդի մեջ է, այնուամենայնիվ նախկինի պես շարունակում է ուժի կիրառմամբ սպառնալ Հայաստանին։ Ամեն ինչ հնարավոր է, նույնիսկ «Իսլամական պետության» ներխուժումը Թուրքիայի տարածք։ Հետևաբար միացյալ զորախումբը Հայաստանի անվտանգության երաշխիքն է։

Չեմ համաձայնի, որ խմբավորումը կարող է օգտագործվել Վրաստանի դեմ Հարավային Օսեթիայում և Աբխազիայում իրադարձությունների սրման դեպքում, ինչպես գրում են մամուլում։ Մենք բոլորս հիշում ենք 2008թ-ը, երբ Հայաստանը պաշտոնապես հավաստիացրել էր Վրաստանին, որ իր տարածքից նման գործողություններն անթույլատրելի են։ Դեռ 1956թ-ին Նիկիտա Խրուշչյովը կարգադրել է հայկական դիվիզիան ուղղորդել Թբիլիսի` Ստալինի անձի պաշտամունքի հարցի վերաբերյալ 20-րդ համագումարի որոշման դեմ խաղաղ բնակչության բողոքները ճնշելու համար, սակայն այդ հրահանգն այդպես էլ չի կատարվել։ Թող ոչ ոք հասարակությանը չներշնչի, որ Ռուսաստանն Հայաստանին արհեստականորեն ներքաշում է կամ կարող է ներքաշել մեծ պատերազմի մեջ։

Լևոն Ստեփանյանը ռազմական և քաղաքական գործիչ է, Աֆղանստանում և Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների մասնակից, գեներալ-մայոր։

Русская версия

Լրահոս
0