00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ամենայ Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ
Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Բ
13:25
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանդիպում Երևանում. ապխտած սիգ` վտարանդի նախագահ Գամսախուրդիայի համար

© Sputnik / РИА Новости / Անցնել մեդիապահոցПервый президент Грузии Звиад Константинович Гамсахурдиа
Первый президент Грузии Звиад Константинович Гамсахурдиа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր, Հայաստանում «Իզվեստիայի» նախկին թղթակից Սերգեյ Բաբլումյանը Վրաստանի վտարանդի նախագահ Զվիադ Գամսախուրդիայի հետ հանդիպել է 1992թ–ին, Իջևանի գորգերի գործարանի պանսիոնատում։

Նախագահը Հայաստան էր եկել իր համար չափազանց անբարենպաստ պայմաններում, բայց դա դեռ ամենը չէր։

Մտնելով Գամսախուրդիայի գորգապատ սենյակ` հեղինակն ինչ-որ անսովոր զգացողություն ունեցավ ։ Ամեն ինչ, կարծես թե, տեղում է, արտառոց ոչ մի բան չկար, բայց ինչ-որ բան պակասում էր կամ, հակառակը, չափից դուրս շատ էր։ Տեսնում ես մի բան, բայց իրականում ուրիշ բան կա։

© Sputnik / РИА Новости / Անցնել մեդիապահոցՎրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիա
Первый президент Грузии Звиад Константинович Гамсахурдиа - Sputnik Արմենիա
Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիա

Պատմում են, որ պատերազմի ժամանակ գերմանացիները գրավել են Բելառուսի շրջկենտրոններից մեկը և կենտրոնական հրապարակում տեսնելով Լենինի հուշարձանը` քանդել այն։ Երկար չտանջվելու համար` պարանը փաթաթել են արձանի պարանոցին, կապել զրահամեքենային և պոկել գլուխը։ Երբ շրջկենտրոնն ազատագրել են, որոշել են հուշարձանը վերականգնել։ Շրջկենտրոնում պատվիրել են բացակա գլուխը, որպեսզի դնեն մարմնի վրա։

Նոյեմբերի 7` բացահայտման օր։ Ժողովուրդը հավաքվել էր, նայում էր հուշարձանին, ուրախանում, բայց մարդկանց հայացքներում տարօրինակ բան կար։ Օդում ինչ-որ անսովոր բան էր պտտվում, մարդկանց շփոթմունքի մեջ գցում։ Այդպես երկու, նույնիսկ երեք օր, մինչև հուշարձանի կողքով անցնող տարեց կինը չի նկատում, որ Լենինի մի գլխարկը սեղմված է ձեռքում, մյուսը դրված է գլխին։ Մարմնի համար գլուխ պատվիրելիս` մոռացել են նախազգուշացնել գլխարկի մասին, որը ձեռքի մեջ էր։

Автомобиль ГАЗ-14 Чайка - Sputnik Արմենիա
Մասնագիտությունը փոխած Իվան Իվանիչը

Նման մի բան զգաց նաև Բաբլումյանն այդ օրը։ Գամսախուրդիայի հետ հանդիպման ժամանակ չէր կարողանում ազատվել երկրորդական, բայց ակնհայտորեն շեղող զգացողությունից։ Գլխավորը Թբիլիսիից նախագահի փախուստի մանրամասներն իմանալը և «Իզվեստիային» հաղորդելն էր, ինչպես նաև` ապագայի ծրագրերը պարզելը։

Բնականաբար, լրագրողներն ինչ-որ բան արդեն իմացել էին։ Օրինակ` հայտնի էր, որ կառավարության շենքի բունկերը լքելուց հետո Գամսախուրդիան փորձել է Ադրբեջանում մնալու թույլտվություն ստանալ։ Առավոտյան ժամը 9-ին նախագահի շքախումբը հատել էր հարևան պետության սահմանը, և Գամսախուրդիան հինգ ժամ շարունակ հեռախոսով բանակցություններ է վարել` քաղաքական ապաստան տրամադրելու մասին։ Ապարդյուն։ Դրանից հետո նա ճամփա է ընկել Հայաստան և հունվարի 10-ին նույն խնդրանքով դիմել Հայաստանի իշխանություններին։

Հանրապետության գլխավոր տեղեկատվական ծրագրի ղեկավար Կոնստանտին Տեր-Հովհաննիսյանի հետ Գամսախուրդիայի մոտ մտնելուց առաջ նրա թիկնապահները մեզ ցույց տվեցին ավտոմատային կրակահերթի ենթարկված «Մերսեդեսը»։ Մեքենայի մոտ էր նաև նախագահի որդին` անհասկանալի բարձր տրամադրությամբ։ Ցույց տվեցին նաև կնոջը, նրա կողքին (արդեն չեմ հիշում) առողջապահության նախարարն էր կամ Վրաստանի գլխավոր բանկի ղեկավարը` նույնպես կին։

Գամսախուրդիայի և նրան ուղեկցող անձանց համար պատասխանատու էին Հայաստանի ներքին գործերի նախարար Հարությունյանը և Պետական անվտանգության կոմիտեի տեղի բաժնի ղեկավարը։

Մեզ խոստացան Գամսախուրդիայի մոտ թողնել այն բանից հետո, երբ նրա հետ կհանդիպի Հայաստանի խորհրդարանի խոսնակ Բաբկեն Արարքցյանը։ Հանդիպումը կայացավ, որ բայց մենք չիմացանք, թե ինչի մասին են զրուցել։

Представители семьи Акопян - Sputnik Արմենիա
Հակոբյանները. տոհմի արմատներն ու սաղարթը

Չնայած նրան, որ դա Գամսախուրդիայի կյանքում ամենալավ օրը չէր` նա իրեն արժանավայել կերպով էր պահում, թեև անհանգիստ գիշերվա հետևանքները, մեղմ ասած, երևում էին։ Երևում էր, որ նախագահը չգիտի` ինչ անել հետագայում և մտադիր է հետևել` եթե չես կարող արագ որոշում կայացնել, մի լարվիր, մի մտածիր, այն ինքնըստինքյան կլուծվի, սկզբունքին։

Այստեղից էլ ապագայի ծրագրերում կոնկրետության բացակայություն, դրա հետ մեկտեղ` անցած գիշերը չհիշելու ցանկություն։ Կարճ ասած` հարցազրույցը չստացվեց, խմբագրությանը հանձնելու բան չկար, և անհարմարության զգացողությանը, որը չէր լքում հեղինակին Իջևանում, գումարվեց նաև տապալված առաջադրանքի համար մեղքի զգացողությունը։ Իսկ ինչ վերաբերում է տարօրինակ անհարմարությանը, ապա ամեն ինչ շատ պարզ էր. հեղինակին շփոթեցրել էր «Գլխարկով Լենինը» սինդրոմը։

Փայլեցված սեղանի վրա փռված էր հաստ փաթեթավորման թուղթ` ծննդով ակնհայտորեն գյուղական կոոպերատիվ խանութից։ Թղթի վրա Սևանի ապխտած սիգ էր, կողքին «Վասպուրական» կոնյակի կիսատ շիշ և երկու բաժակ։ Լավագույն հայկական կոնյակը ոչ միայն չէր նայվում ապխտած սիգի հետ, այլ նաև վճռականորեն անհամատեղելի էր։ Իսկ սեղանի գլխին նստած էր նրբաճաշակ վարվելակերպով հայտնի նախագահը։ Մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չուներ։ Այստեղից էլ «Լենինի գլխարկի» էֆեկտը։

Հունվարի 15-ին, տեղի ժամանակով 19։00-ին Զվիադ Գամսախուրդիան Տու-134-ով մեկնեց «Զվարթնոց» օդանավակայանից։ Այս անգամ էլ չհաջողվեց հարցազրույց վերցնել նախագահից, բայց «Իզվեստիայի» հատուկ թղթակցի երկու հարցին Գամսախուրդիան պատասխանեց։

— Որոշ տեղեկատվական գործակալություններ հաղորդել են, որ Դուք Ձեր կամքով չեք գտնվում Հայաստանում։

— Ոչ, դա այդպես չէ։ Ես շատ շնորհակալ եմ Հայաստանին, նրա նախագահին և բոլորիդ։ Ես մեծ համակրանքով եմ լցված հայ ժողովրդի հանդեպ։ Դա պետք է բոլորն իմանան։

— Ու՞ր եք մեկնում։

— Եկեք չխոսենք այդ մասին։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գամսախուրդիան ընդունել է Ջոհար Դուդաևի` Գրոզնի ժամանելու հրավերը։ Նրան տեղավորել էին քաղաքի կենտրոնի առանձնատներից մեկում։ Արդեն 1992թ-ի մարտին Վրաստանի վտարված նախագահը հրամանագիր է ստորագրել Չեչնիան ճանաչելու մասին։

Русская версия

Լրահոս
0