00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարդը շան ընկերն է կամ ինչպես են լեռնագնացները փախչում հետապնդումից

© Елена Шуваева-ПетросянТасман и Корка сопровождали альпинистов во время одного из походов
Тасман и Корка сопровождали альпинистов во время одного из походов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իր ճակատագիրը Հայաստանի հետ կապած գրող և լրագրող Ելենա Շուվաևա-Պետրոսյանը լրջորեն տարված է լեռնագնացությամբ: Իր նոթերում նա հետաքրքիր պատմություններ ունի լեռների վայրի բնակիչների հետ հանդիպումների մասին: Sputnik Արմենիան ներկայացնում է նրա երկրորդ պատմությունը:

Մենք սկսեցինք սար բարձրանալ Սևաբերդից: Մեր հետևից եկան տեղի երկու շուն: Քնաթաթախ, հորանջելով՝ նրանք նոր էին դուրս եկել ինչ-որ ցախատնից և զարմացած զննում էին անծանոթներին՝ մի քանի անգամ ձևի համար հաչելով: Նրանց կանչեցինք մեզ մոտ: Մեկին, որի գլուխը սպիտակ էր՝ հազիվ նկատելի գծերով, կոչեցինք Թասման: Արմենն ասաց, որ շան մոտ առկա են այդ ցեղատեսակին բնորոշ գծեր: Մյուսը նման էր շագանակագույն հասկիի: Ճանապարհին մենք նրան կոչեցինք Ռիժիկ, իսկ հետդարձին՝ Կորկա: «Նա ոչ մի Ռիժիկ էլ չի,-վրդովված ասած Արմենը: Կորկա, որովհետև նա շագանակագույն է»: Կորկա, ուրեմն Կորկա:

Восхождение альпинистов на гору Арагац - Sputnik Արմենիա
Ուղեկցող գայլն Արագած լեռան վրա

Գեղամա լեռնաշղթայի շրջանում, հատկապես ձմռանը, գայլեր շատ կան: Քաղցած: Ուստի Ասյան կատակեց. «Պատկերացնու՞մ եք, բարձրանում ենք գագաթ, իսկ գայլերը խարույկ են վառել ու մեզ են սպասում»: Ծիծաղեցինք ու մոռացանք: Առավել ևս, որ մեզ մոտ վազվզում էին Թասմանն ու Կորկան: Կորկան պարբերաբար գլուխը թաղում էր չոր ձայն մեջ՝ փորձելով ինչ-որ մի բան գտնել ու բռնել, միաժամանակ ծիծաղելի պտտում էր պոչը՝ կարծես ձյունաթումբ հորատելով: Երբ Թասմանի երախում հայտնվեց ծվծվացող մուկ, մենք հասկացանք, թե ինչ էին որսում: Ես որոշեցի հավերժացնել այդ պահը և հանեցի հեռախոսս: Թասմանը շեղվեց, բաց թողեց մկանը, որին անմիջապես կուլ տվեց Կորկան և անմեղ հայացքով մոտեցավ ինձ:

Մինչ այդ մենք խղճում էինք փոքրիկ շանը, թե իբր մեծը գռմռում է նրա վրա՝ խանդի պատճառով (մենք շոյում էինք Թասմանին, տաքանում՝ հպվելով նրա մեծ ու տաք մարմնին, դրանից հետո նա չէր թողնում, որ իր մրցակիցը մոտենա մեզ): Իհարկե, մենք կերակրում էինք մեր ուղեկիցներին՝ նրբաբլիթներ, խաչապուրի և գաթա: Եվ միայն Թասմանի և Կորկայի երախներում հայտնված մանդարինների կատակը չհասկացանք:

Այսպես, խաղալով և ձյան մեջ թաղվելով՝ մենք հասանք մեր նպատակակետին՝ Գեղմաղան լեռան ստորոտ: Եղանակի տեսությունը մեզ կրկին խաբեց: Արևն այդպես էլ չերևաց: Երկինքը ծանր էր ու մռայլ: Տեղ-տեղ ուժեղ քամի էր փչում և մրրկում: Բայց տեսարանները հեքիաթային էին. մի կողմից Հատիսն էր, որի հետևում Արան էր, իսկ Արայի հետևում՝ Արագածը, կողքին՝ Գութանը, իսկ մյուս կողից՝ Ակնան և Շամփրան:

Լեռան ստորոտին պետք էր որոշում կայացնել. արդեն ժամը 14:00-ն էր, եղանակը փչանում էր, քամին՝ ուժեղանում, ամպեր էին կուտակվում, մինչև գագաթ մնացել էր ժամ-ժամուկեսի ճանապարհ, իսկ մթով վերադառնալ չէինք ուզում: Կարող էինք հեշտությամբ դառնալ քաղցած գայլերի ընթրիքը: Ձյունը շատ էր, որոշ տեղերում մինչև ականջները խրվում էինք ձյան մեջ: Շները սպասում էին, թե մենք երբ կկողմնորոշվենք և պառկել էին ձյան վրա՝ ցրտից ծալելով թաթերը, նրանց մորթին պատվել էր եղյամով: Մենք որոշեցինք բարձրանալ Սեղան լեռան գագաթ (3220 մետր), իսկ Գեղմաղանը թողնել մյուս անգամ և իջնել գյուղ:

Гора Арагац - Sputnik Արմենիա
Արագած լեռան վրա մարդիկ են մոլորվել

Սեղան լեռն իսկապես նման է մեծ սեղանի: Շները խաղում էին ձայն մեջ, թավալվում: Արմենը հանկարծ հարցրեց. «Քա՞ր է շարժվում, թե ինչ-որ մեկը»: «Շարժվում է», — հաստատեց Ասյան: Ես ոչ մի բան չէի տեսնում, մինչև մշուշից չերևացին երկու խաղացող գայլերը: Այո, երկու գայլ, հավանաբար, շատ երիտասարդ, որոնք մեր շների նման խաղում էին ձյան մեջ՝ մեզանից 150 մետր հեռավորության վրա: Երբ մառախուղից դուրս եկավ երրորդ գայլը, հետո՝ չորրորդը, մենք հասկացանք, որ շտապ պետք է հեռանալ: Բացառված չէր, որ գայլերն ավելի շատ լինեին…

Բայց հեռանալու տեղ չունեինք: Հետևում Գեղմաղան լեռն էր, առջևում՝ շատ թեք ժայռ՝ պատված ձյունով, գայլերը կանգնած էին այն ճանապարհին, որով մենք պետք է իջնեինք: Արմենը հանեց դանակը՝ մեր միակ զենքը: Թեև ոչ, մենք ունեինք երեք դանակ և հարթաշուրթ:

Մենք արագ կողմնորոշվեցինք և իջանք ժայռոտ լանջով՝ մեր հետևից բերելով մեծ ձնահոսքեր: Մենք գնում էինք՝ անընդհատ հետ նայելով: «Գայլերը թիկունքից են հարձակվում», — ասաց Արմենը:

© Елена Шуваева-ПетросянՏասման և Կորկա շներն ուղեկցում էին լեռնագնացներին
Տասման և Կորկա շներն ուղեկցում էին լեռնագնացներին - Sputnik Արմենիա
1/4
Տասման և Կորկա շներն ուղեկցում էին լեռնագնացներին
© Елена Шуваева-ПетросянՏասման և Կորկա շներն ուղեկցում էին լեռնագնացներին
Տասման և Կորկա շներն ուղեկցում էին լեռնագնացներին - Sputnik Արմենիա
2/4
Տասման և Կորկա շներն ուղեկցում էին լեռնագնացներին
© Елена Шуваева-ПетросянՏասման և Կորկա շներն ուղեկցում էին լեռնագնացներին
Տասման և Կորկա շներն ուղեկցում էին լեռնագնացներին - Sputnik Արմենիա
3/4
Տասման և Կորկա շներն ուղեկցում էին լեռնագնացներին
© Елена Шуваева-ПетросянՏասման և Կորկա շներն ուղեկցում էին լեռնագնացներին
Տասման և Կորկա շներն ուղեկցում էին լեռնագնացներին - Sputnik Արմենիա
4/4
Տասման և Կորկա շներն ուղեկցում էին լեռնագնացներին
1/4
Տասման և Կորկա շներն ուղեկցում էին լեռնագնացներին
2/4
Տասման և Կորկա շներն ուղեկցում էին լեռնագնացներին
3/4
Տասման և Կորկա շներն ուղեկցում էին լեռնագնացներին
4/4
Տասման և Կորկա շներն ուղեկցում էին լեռնագնացներին

Ես հիշեցրեցի, որ ավելի լավ է նայել նրանց աչքերի մեջ, չկորցնել կապը, իսկ երբ շրջվում ենք, գայլերի մոտ գործում է գիշատչի բնազդը և նրանք կարող են հարձակվել զոհի վրա: Լավ է, որ գագաթին քամին փչում էր գայլերի կողմից դեպի մեզ վրա՝ ձայները մյուս կողմ տանելով: Զարմանում էի՝ շները չէին զգացել գիշատիչների ներկայությունը, իսկ նրանք՝ շների:

Մենք երկար գնացինք՝ ձյան մեր խրվելով: Հովիտը փակել էր մառախուղը, անհետացել էր մեր կողմնորոշիչը՝ Հատիսը: Միայն մի պահ լեռը բացվեց, ու մենք հասկացանք, որ ճիշտ ենք գնում: Բազմաթիվ արշավների ժամանակ հղկված ինտուիցիան չխաբեց մեզ: Շները, զգալով, որ մենք վերադառնում ենք հարազատ գյուղ, առաջ ընկան ու վազեցին Սևաբերդի ուղղությամբ:

Հետաքրքիր է, որ երբ վերև էինք բարձրանում, Թասմանը և Կորկան մեր կողքից կամ հետևից էին վազում, չէ որ նրանք չգիտեին, թե ուր ենք գնում և ինչ ենք ուզում, ուղղակի ուղեկցում էին, իսկ երբ հետ էինք գալիս, հստակ ուղեկցում էին դեպի գյուղ:

Մեքենայի մեջ նստած՝ մենք հիշեցինք, որ մեզ հետ շամպայն էինք վերցրել, որպեսզի նշենք հերթական սար բարձրանալը: Ոչինչ, կխմենք մյուս անգամ, Աստված տա, վերջին գագաթը չլինի:

Русская версия

Լրահոս
0