00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խորհրդավոր «Արմենիկումը» լեգենդ չէ, այլ` իրականություն

Բաժանորդագրվել
Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ 2000-ականների սկզբին ամբողջ աշխարհում մեծ աղմուկ բարձրացրեց «Արմենիկումի» թեման. շատերին թվաց, թե սա ՄԻԱՎ/ ՁԻԱՀ–ի միակ փրկությունն է։

Ինչո՞ւ աշխարհը դադարեց խոսել «Արմենիկումի» մասին, և ո՞րն է այս դեղի օգտագործման սպեկտորը։ Sputnik Արմենիայի «Կաղապարից դուրս» հաղորդաշարի շրջանակում Ամալյա Պապյանն այս և այլ հարցերի շուրջ խոսում է «Արմենիկում» բժշկական կենտրոնի բժշկական ծառայության ղեկավար Վիոլետա Սարգսյանի հետ։

-Տարիներ առաջ ասում էինք «Արմենիկում» և պատկերացնում էինք 21-րդ դարի ծանրագույն հիվանդություններից մեկի փրկության միջոց։ Հետո լռեցին, ինչու՞։

— ՄԻԱՎ վարակը մինչև օրս էլ ճակատագրական ելքով ամենաահեղ հիվանդություններից մեկն է, և ՄԻԱՎ վարակակիրների բուժման սխեմաներն անորոշ երկարատև են, սովորաբար ընդգրկում են հակառետրովիրուսային դեղամիջոցներ, որոնց նկատմամբ հաճախ առաջանում է կայունություն, և հարկ է լինում փոխել բուժման սխեմաները։ Այդ է պատճառը, որ բուժման արդյունավետ միջոցների որոնման խնդիրը մինչև օրս էլ մնում է պրակտիկ առողջապահության խնդիրներից մեկը։ «Արմենիկումը» յոդի բարձրամոլեկուլյար միացություն է, յոդի բակտերիասպան հատկությունը վաղուց ի վեր հայտնի է մարդկությանը, ազդեցության սպեկտորը տարածվում է տարբեր բակտերիաների, միկրոօրգանիզմների, պարազիտների, սնկերի վրա։

-Դրանո՞վ է պայմանավորված դեղի խորհրդավոր սև գույնը։

Սամվել Գրիգորյան և Ամալյա Պապյան - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Կաղապարից դուրս. ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելումը Հայաստանում օրինակելի է աշխարհի համար

— «Արմենիկումի» գույնը տարբերվում է սովորաբար բժշկության մեջ օգտագործվող սովորական ներերակային դեղերի գույնից, որոնք սովորաբար անգույն են լինում։ «Արմենիկումի» մուգ գունավորումը պայմանավորված է յոդի բարձր պարունակությամբ։ Դեղամիջոցի մեջ, բացի յոդից, կան օլիգոսախարիդներ, մոնոսախարիդներ, որոնք յոդի հետ միացություններ առաջացնելով, ապահովում են այդ երանգը։ «Արմենիկումը» ստեղծելով` հեղինակներն ակնկալել են ստանալ ոչ միայն այնպիսի դեղամիջոց, որը կազդեր տարբեր տեսակի միկրոօրգաիզմների վրա, այլև` դեղամիջոց, որը կազդեր այդ միկրոօրգանիզմների կայուն ձևերի վրա, քանի որ բազմաթիվ հակաբակտերիալ, հակաբորբոքային օգտագործումը տարբեր վարակային և ոչ վարակային հիվանդությունների ժամանակ բերում է կայունության առաջացման, ինչի դեմ պայքարելը շատ դժվար է։ Յոդի նկատմամբ կայունություն դեռևս հայտնաբերված չէ, և «Արմենիկումի» կիրառումը պետք չէ հնչեցնել լեգենդի կամ միֆի ձևով, քանի որ արդյունավետության բոլոր հարցերը հիմնավորված են նախկինում կատարված կլինիկական փորձարկումների արդյունքներով։

-Ինչո՞ւ աշխարհը դադարեց խոսել «Արմենիկումի» մասին։

— «Արմենիկումի» հետ կապված հույսերն արդարացել են, և նախկինում կատարված կլինիկական փորձարկումների արդյունքները հիմք ընդունելով` «Արմենիկումն» այսօր կիրառվում է որպես բուժամիջոց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով տառապող հիվանդների համար։ Ժամանակին ավելի շատ խոսվում էր, քան բուն աշխատանքն էր կատարվում, չնայած Հայաստանի նման ոչ շատ զարգացած երկրում կլինիկական փորձարկում անելը, այն էլ միջազգային ստանդարտներին համապատասխան, շատ մեծ դժվարութունների հետ էր կապված և մեծ ներդրումներ էր պահանջում։ Հայաստանում հաջողվեց անցկացնել նման փորձարկում, որի արդյունքում դեղամիջոցը գրանցվեց ոչ միայն ՀՀ-ում, այլև` մի շարք երկրներում։ Հայաստանում գրանցվելուց հետո կլինիկական փորձարկումներ անցկացվեցին մի շարք երկրներում, մասնավորապես` ՌԴ-ում։ Անկախ կլինիկական փորձարկումներից հետո ևս ապացուցվեց դեղամիջոցի արդյունավետությունը ՄԻԱՎ հիվանդների բուժման համար, որից հետո գրանցվեց ՌԴ-ում, Բելառուսում, Ուկրաինայում և մի շարք այլ երկրներում։

-Ժամանակին, երբ խոսվում էր «Արմենիկումի» մասին, այն մատուցվում էր որպես ՄԻԱՎ-ը բացարձակ բուժող դեղամիջոց։ Այսօր աշխարհի բժիշկները պնդում են, որ ՄԻԱՎ-ը բացարձակ բուժող դեղամիջոց չկա։ Ո՞րն էր «Արմենիկումի» շուրջ բարձրացած աղմուկի իմաստը։

Виолета Саркисян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Կաղապարից դուրս. ինչու լռեց ճչացող Արմենիկումը

— Առհասարակ կան հիվանդություններ, որոնց նկատմամբ «առողջացում», «բուժում» հասկացությունը կիրառելի չէ։ ՄԻԱՎ-ը դրանց թվին է պատկանում։ Բայց եթե ՄԻԱՎ հիվանդի մոտ լավանում են օրգանիզմի դիմադրողականությունն արտացոլող ցուցանիշները, կարգավորվում է վիրուսային բեռնվածությունը, կյանքի որակը լավանում է, հետ են զարգանում ուղեկցող հիվանդությունները, արդեն մեծ ձեռքբերում է։ Այսօր պրակտիկ առողջապահության խնդիրը ՄԻԱՎ վարակակրի առողջացումը չէ, այլ այն բոլոր ցուցանիշների լավացումը, որոնց մասին նշեցի։ Նրանք բազմաթիվ ուղեկցող հիվանդություններ ունեն, որոնք հաճախ ճակատագրական են դառնում։

«Արմենիկումի» ազդեցությամբ նկատվում է վիրուսի վարակի քանակի իջեցում, իսկ որոշակի հիվանդների մոտ` նույնիսկ դրանց զրոյացում, սակայն, ցավոք, վիրուսի բացակայությունը չի խոսում հիվանդության իսպառ վերացման մասին։ «Արմենիկումի» առաջին ներարկումներից հետո գրեթե բոլոր հիվանդների մոտ վերանում են տարածված գանգատները` ընդհանուր թուլություն, հոգնածություն և այլն։ Դեղամիջոցը շատ լավ ազդեցություն է ունենում հերպեսային վարակներ ունեցողվ հիվանդների մոտ։

- Հայաստանի նման փոքր երկրին դժվար կլիներ համաշխարհային դեղորայքի շուկա ներխուժել։ Սրանո՞վ է պայմանավորված այն, որ ժամանակին լուր տարածվեց, թե «Արմենիկումի» բանաձևը վաճառվել է։

— Ժամանակին «Արմենիկումը» «վերցնելու» շատ փորձեր են արվել, անգամ առաջարկել են անկախ կլինիկական փորձարկումներ անել` առանց Հայաստանի մասնագետների մասնակցության, սակայն այդ բոլոր փորձերն անհաջողությամբ են պսակվել։ Անկախ նրանից, թե որ երկրում են փորձարկումներ կատարվել, հայ փորձագետները միշտ ներկա են եղել։ Ասել, որ «Արմենիկումի» բանաձևը գաղտնի է, սխալ է։ Այսօր կա «Եվրասիական պատենտ», որում ընդգրկված են ասիական և եվրոպական երկրները, և այնտեղ նշված է և՛ «Արմենիկումի» բանաձևը, և՛ ազդեցության մեխանիզմները։

-«Արմենիկումը» հակացուցումներ ունի՞։

Вардан Арзаканян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների հիմնական մասը վարակվում են Ռուսաստանում

— Ոչ մի հակացուցում չունի։ Միակ հակացուցումը յոդի նկատմամբ ոչ տանելիությունն է` յոդի գրգռիչ ազդեցությունը հաշվի առնելով։ Այն ունի թույլ, մեղմ, տեղային գրգռիչ ազդեցություն, որպես կողմնակի երևույթներ կարող են առաջանալ կարճատև մրսածությանը բնորոշ նշաններ, որոնք առանց որևէ դեղորայքային միջամտության, արագ անցնում են։

-«Արմենիկումն» օգտագործվո՞ւմ է որպես կանխարգելիչ դեղամիջոց իմունիտետը բարձրացնելու համար։

— Իհարկե, օգտագործվում է, որովհետև այն բացի ներերակային կաթիլային ներարկումներից, ունի նաև այլ դեղաձևեր` դեղապատիճները, որոնք ազատ վաճառքի են դրված դեղատներում, մածուկ, որն օգտագործվում է և՛ վիրաբուժության բնագավառում, և՛ մաշկաբանության բնագավառում։

-Հեպատիտ C-ի մասին խոսենք։ Սա նույնպես տարածվող հիվանդություններից է, և, կարծես թե, իսպառ բուժող դեղամիջոց չկա։ «Արմենիկումը» կիրառվու՞մ է այս հիվանդության դեպքում։

— Երբ «Արմենիկումի» կլինիկական փորձարկումներ էին անցկացվում, հետազոտությունները հուսադրող արդյունքներ ցույց տվեցին նաև ուղեկցող հիվանդությունների առումով։ Փորձարկմանը մասնակցած ՄԻԱՎ վարակակիրների 70 տոկոսի մոտ հայտնաբերվել էր B կամ C հեպատիտ։ Այդ ժամանակ արդյունքների վերլուծությունը ցույց տվեց, որ «Արմենիկումը» դրական է ազդում նաև լյարդի ֆունկցիաների կարգավորման վրա։ Ահա այս հուսադրող արդյունքները հիմք հանդիսացան, որ փորձարկում անցկացվի նաև հեպատիտ C-ով հիվանդների մոտ։ Կլինիկական փորձարկումները դեռ ընթացքի մեջ են։ Երբ արդյունքներն ամփոփվեն, կարող ենք գիտականորեն հիմնավորված եզրահանգումներ անել։

-«Արմենիկումը» մեծ տոկոսայնությամբ յոդ է պարունակում։ Սա նշանակու՞մ է, որ թույլ անոթային համակարգ ունեցող մարդը չի կարող այն ընդունել, որովհետև անոթները նման ծանրաբեռնվածությանը կարող են չդիմանալ։

— Քանի որ «Արմենիկումի» ուսումնասիրման ժամանակ հայտնաբերվել է թույլ տեղային գրգռվածության ազդեցությունը, կարող ենք ասել, որ այն արտահայտվում է միայն այն հիվանդների մոտ, որոնք ի սկզբանե ունեցել են վնասված անոթներ։ Կլինիկական մասնակիցների 70 տոկոսը նախկինում ներերակային թմրամոլներ են համարվել, և նրանց մոտ եղել են անոթային խնդիրներ։ Սակայն միայն 10 տոկոսի մոտ է նկատվել երակների բորբոքման երևույթներ, որոնք արագ հետ են զարգացել։

-«Արմենիկումի» կիրառման համար տարիքային սահմանափակում կա՞։

— Հայտնի է, որ երեխաների շրջանում կլինիկական փորձարկումներ չի կարելի անցկացնել, «Արմենիկումի» փորձարկման մասնակիցները եղել են 18-65 տարեկանները։ Մինչև այսօր էլ բուժամիջոցը օգտագործելիս հաշվի է առնվում այդ հանգամանքը։

70-я сессия Генеральной Ассамблеи ООН - Sputnik Արմենիա
ՄԱԿ. Հայաստանը լիովին կասեցրել է ՄԻԱՎ–ի տարածումը երեխաների շրջանում

-«Արմենիկումի» հանդեպ հետաքրքրությունը պահպանվե՞լ է։

— Այո, քանի որ շուրջ 20 տարվա պատմություն ունեցող դեղամիջոցը, որը շարունակվում է ուսումնասիրվել, չի կարող չհետաքրքել բժշկագիտության տարբեր ոլորտների մասնագետներին ։

-Որքա՞ն է այն մարդկանց թիվը, որոնք «Արմենիկում» են ընդունում։

— Պետք է նշել, որ չկա այնպիսի մոտեցում, որ մարդը պարզապես գնա «Արմենիկում» կլինիկական կենտրոն և «Արմենիկում» ստանա։ Եթե ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդը «Արմենիկում» ստանալու անհրաժեշտություն ունի, ապա նա պետպատվերի շրջանակում բուժում է ստանում բացառապես ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի ուղեգրով։ Ինչ վերաբերում է մյուս հիվանդություններ ունեցող հիվանդներին «Արմենիկում» ներարակելուն, ապա դրանք լինում են կա՛մ կլինիկական փորձարկումների շրջանակում, կա՛մ հիմնավորված այս կամ այն մասնագետի կողմից։ Այն հիվանդությունները, որոնց նկատմամբ գիտականորեն հիմնավորված կլինիկական փորձարկումներ չեն անցկացվել և չունենք հավաստի տվյալներ, սովորաբար նման հիվանդները «Արմենիկում» չեն ստանում։

Լրահոս
0