00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երաժիշտ Վիտալի Պողոսյան. հոգին դուդուկի մեջ է ապրում

© PeterburgМультиинструменталист Виталий Погосян
Мультиинструменталист Виталий Погосян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի ամենապահանջված դուդուկահարներից մեկը` Վիտալի Պողոսյանը, Sputnik– ին տված հարցազրույցում պատմել է իր ստեղծագործության և ուզբեկական ֆոլկ խմբի հետ ունեցած համագործակցության մասին։ Զրուցել է Լև Ռիժկովը։

Դուդուկի մոսկովյան III միջազգային փառատոնը վերջերս է կայացել Մոսկվայում և մի շարք նոր անուններ է բացահայտել։ Հրաշալի արտիստներին նույն բեմի վրա կարելի է տեսնել տարվա մեջ միայն մեկ անգամ։

Ամենավառ կատարողների մեկն էլ Վիտալի Պողոսյանն է, որը մի քանի գործիքի է տիրապետում, ապրում է Սանկտ Պետերբուրգում և «Դուդուկ բենդ» երաժշտական խմբի առաջնորդն է ու հիմնադիրը։ Այս համեստ, մեծ գլխարկով փոքր մարդը փառատոնի բեմ դուրս եկավ չնաշխարհիկ գեղեցկուհու հետ, որը նվագակցում էր Պողոսյանին, իսկ միջոցառման երկրորդ բաժնում երաժիշտը նվագեց սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ։

Պարզից դեպի բարդ

- Վիտալի, դուք հայտնի երաժիշտ եք։ Հիշու՞մ եք ձեր առաջին գործիքը։

— Առաջին երաժշտական գործիքն ունեցել եմ երեք տարեկանում` կանաչ փոքրիկ ակորդեոն էր։ Նվագում էի, և հավանաբար լավ էր ստացվում, քանի որ մայրս որոշեց ինձ տանել մասնավոր ուսուցչի մոտ։ Երաժշտական դպրոցում չեմ սովորել, պարապել եմ մասնավոր ուսուցչի տանը։

Իսրայելցի երաժիշտ Իլյա Մազիան «Դլե յաման» է նվագում դուդուկով - Sputnik Արմենիա
Իսրայելցի դուդուկահար Իլյա Մազյան Երևանում կատարեց «Դլե յամանը»

Մոտավորապես այդ ժամանակահատվածում էլ, ես մեր տան նկուղում կիթառ հայտնաբերեցի։ Ոչ ոք չգիտեր, թե որտեղից է հայտնվել մեր տանը։ Կիթառը լարեր չուներ։ Ես ընդամենը վեց տարեկան էի, բայց գիտեի` ինչ է պետք անել, որ գործիքը նվագի։ Մայրիկից գումար խնդրեցի, գնացի, լարեր գնեցի ու տեղադրեցի կիթառի վրա։ Ուրիշների հետ էլ խորհրդակցեցի։ Հետո սկսեցի ուսումնասիրել, թե ինչպես են մյուսները նվագում։ Որոշ ժամանակ անց սկսեցի նաև ֆլեյտա նվագել։

- Իսկ ֆլեյտայից հետո հե՞շտ է դուդուկ նվագելը։

— Ավելի քան 25 տարեկան էի, երբ անցա դուդուկին։ Արդեն պատրաստ էի այդ գործիքին։ Այսինքն հոգիս ու դուդուկը համահունչ էին։ Շատ բան էի հասկանում։ Գիտեի` ինչ եմ նվագելու։

- Դուք նախապատվությունը տալիս եք ժամանակակից երաժշտությանը։

— Իհարկե, ես հարգում եմ դուդուկի դպրոցը, որը կա Հայաստանում։ Բայց ես միշտ այդ գործիքից մի փոքր ավելի շատ սպասելիքներ եմ ունեցել, այլ ձայնային պատկեր։ Դրա հետ մեկտեղ շատ եմ հարգում ավանդական հայկական դուդուկահարների արվեստը։ Հաճախ եմ լսում նրանց, քանի որ դա շատ կարևոր է զարգացման համար։ Սակայն ամեն դեպքում ես գտա իմը։ Ես իմ յուրահատուկ տեմբրն ունեմ, որն ինքս եմ հորինել։ Երիտասարդներին խորհուրդ եմ տալիս. «Ավանդական երաժշտություն նվագեք, սակայն միևնույն ժամանակ միշտ ձգտեք, որ ձեզ ճանաչեն ձեր ձայնով` առանց տեսագրության»։ Երբեմն պատահում է` մի երաժշտին մյուսից տարբերել հնարավոր չի լինում, քանի որ դպրոցը նույնն է, սխեման` նույնպես։

- Ի՞նչն է կարևոր բեմում արտաքի՞նը, թե՞ վարպետությունը։ Թե՞ որևէ այլ բան։

— Հաճախ եմ համերգների մասնակցել։ Ինձ համար շատ կարևոր էր, թե ինչպես է երաժիշտն իրեն մատուցում բեմում, ընդ որում` ինչպես է ժպտում։ Երբեք ինձ համար կարևոր չի եղել, թե ինչպես է նա հագնված եղել։ Ինձ միշտ հետաքրքրում էր, թե որքանով է արտիստն իր էներգետիկայով վարակում հանդիսատեսին։ Օրինակ` ինձ շատ դուր եկավ Սոսո Պավլիաշվիլիի էներգետիկան։ Ոչ այն պատճառով, որ նա կովկասցի է։ Պարզապես մարդը չի խնայում իր ուժն ու եռանդը։ Տարիների ընթացքում ես հասկանում` որտեղ է կոմերցիան, որտեղ` հոգին։

Дудук - Sputnik Արմենիա
Դուդուկի ոսկե հնչյունները

Ուզբեկական «թեքումով» հայը

- Իսկ ինչպե՞ս հայտնվեցիք «Ուշագնացություն և մայրիկ» ուզբեկական ֆոլկ խմբի կազմում, որը կատարում է փոփ և ռոք ստեղծագործությունների արևելյան տարբերակները։ Ինչո՞վ է ուզբեկական երաժշտությունը հարազատ դարձել ձեզ։

— Ամեն ինչ սկսվեց 1989 թվականին։ Ընդունվեցի Լենինգրադի պետական համալսարանի պատմական ֆակուլտետ։ Որոշ ժամանակ հանրակացարանում էի ապրում։ Ինչ-որ տղա մոտեցավ ինձ (նա գիտեր, որ ես տարբեր երաժշտական գործիքներ եմ նվագում), ասաց. «Մենք ուզբեկական միություն ունենք։ Եվ նրանց պետք է մեկը, ով ուզբեկական երգ կնվագի Տաշքենդի օրվա կապակցությամբ»։

Ես էլ համաձայնեցի։ Նրանք գիտեին, որ ես արևելյան երաժշտություն եմ նվագում տարբեր երաժշտական գործիքների վրա, և այդ պատճառով էլ ինձ էին դիմել։ Այնտեղ ես ծանոթացա Իխտիար Կադիրովի հետ։ Եվ մենք սկսեցինք նվագել տոնակատարությունների ժամանակ։ Իխտիարը երգում էր և թմբուկ նվագում։ Ուզբեկական լուրջ երգեր էր երգում, ոչ թե «կատակ-երգեր»։

Հետո ճակատագիրը մեզ բաժանեց։ Շատ տարիներ անցան։ Ես շարունակում էի զբաղվել երաժշտությամբ և իմ կարիերայով։ Իսկ Իխտիարն այդ ընթացքում սկսեց զարգացնել «կատակ-երգերի» ուղղությունը, և շատ պահանջված դարձավ։ Նրան սկսեցին հրավիրել կորպորատիվների, համերգներ էին կազմակերպում նրա համար։
Իխտիարը սկզբում մենակ էր ելույթ ունենում, հետո` թառահարների հետ։ Կոլեկտիվում հայտնվեց Լենինգրադի մշակույթի ինստիտուտի շրջանավարտ Ալեքսեյ Բարակովը։ Ալեքսեյը սկսեց ակորդեոն նվագել։

- «Ուշագնացություն և մայրիկ»-ը ուզբեկական էթնո խումբ է։ Տրամաբանական չէ՞ր լինի, որ ակորդեոնահարն ուզբեկ լիներ։

— Ալեքսեյ Բարակովը շատ հետաքրքիր է նվագում, ակորդեոն նվագելու բացառիկ մոտեցում ունի։ Բացի այդ, նաև նրա գործիքն է շատ հին։ Ստեղները բայանի կոճակներ են հիշեցնում, բայց իրականում ակորդեոն է։ Եվ նրա վրա շատ հեշտ է նվագել, օրինակ, օկտավա վերցնել։ Եթե սովորական ակորդեոնի վրա նվագելու համար պետք է ամբողջ ափդ բացես, ապա Ալեքսեյը կարողանում է օկտավա վերցնել ցուցամատով և միջնամատով։

- Տանջվելու կարիք չկա։

Դուդուկի անատոմիան - Sputnik Արմենիա
Դուդուկի անատոմիան

— Այո, չես տանջվում։ Անհրաժեշտ ակորդը կարելի է զիգզագաձև նվագել։ Շատ խորամանկ սխեմա է։ Կոչվում է «Կրավցովի մեթոդ», և քչերն են դրան տիրապետում։ Ես ժամանակ առ ժամանակ Ալեքսեյին եմ դիմում «Դուդուկ բենդ» խմբի համերգների ժամանակ։ Նա այնտեղ էլ է նվագում, քանի որ մեզ շատ է դուր գալիս նրա նվագելու ոճը։

- Բոլորը սպասում են, թե դուք երբ եք հայտնվելու «Ուշագնացություն և մայրիկ» խմբում։

Երբ «Ուշագնացություն և մայրիկ» խումբը սկսեց շատ շրջագայել, Իխտիարը հիշեց իմ մասին և հրավիրեց խումբ։ Նա զանգահարեց ինձ, զրուցեցինք։ Հասկացա, որ այն, ինչ նրանք են անում, անչափ հոգեհարազատ է ինձ, ու ես էլ հաճույքով կնվագեի նրանց հետ, բայց այդ ժամանակ ես շրջագայելու ժամանակ ընդհանարապես չունեի։

-Այսինքն դուք հրաժարվեցի՞ք։

— Ասացի, որ կարող եմ շրջագայել մեկ տարի հետո։

- Եվ Իխտիարը սպասե՞ց ձեզ։

— Այո։ Այդպես էլ ստացվեց` մոտավորապես մեկ տարի անց ես ամբողջությամբ ձուլվեցի այդ հրաշալի կոլեկտիվին։

- Ինչո՞վ է հրաշալի։

— Պրոֆեսիոնալների դեպքում հազվադեպ պատահող երևույթով` կոլեկտիվում պարզ և անկեղծ մթնոլորտ է տիրում, արտիստները ջերմությամբ են վերաբերվում միմյանց և հումորի զգացում ունեն։ Դրա հետ մեկտեղ նվագում են անչափ լուրջ դեմքով։

Շոու բիզնեսի անցագիրը

- Որտե՞ղ եք ծնվել։

— ԼՂՀ Մարտակերտի շրջանում։ Այնտեղ եմ ավարտել դպրոցը, հետո ընդունվել եմ Լենինգրադի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ։ Մասնագիտությամբ երբեք չեմ աշխատել։ Գրեթե միշտ երաժշտությամբ եմ զբաղվել։ Տարբեր կոլեկտիվներում եմ նվագել, տարբեր գործիքների վրա։

- Ձեր կայքում գրված է, որ դուք աստղերի հետ եք նվագում։ Ովքե՞ր են նրանք, և ինչպես են նրանք ձեզ նկատել։

— Աստղերի հետ համագործակցության «պատճառը» դուդուկն է։ Դուդուկ նվագելը շատ է գնահատվում։ Օրինակ` հայտնի դերասան Դմիտրի Պևցովը երգում է և համերգներ տալիս, նրան տասը մարդուց բաղկացած մեծ կոլեկտիվ է նվագակցում։ Ես էլ եմ նվագում այնտեղ։ Հանդես եմ եկել նաև երգչուհի Զառայի հետ։ Ժամանակ առ ժամանակ համագործակցում եմ Մաքսիմ Լեոնիդովի հետ։

- Ի՞նչ կմաղթեիք հայ ընթերցողին։

— Պաշտում եմ Հայաստանը։ Հպարտ եմ, որ հայ եմ։ Համերգներին միշտ նշում եմ այդ փաստը։ Որ քաղաքում էլ լինեմ, համերգի ընթացքում ասում եմ. «Սիրելիներս, ես հայ եմ։ Պաշտում եմ ազգս։ Հպարտ եմ, որ հայ եմ։ Հենց այնպես չեմ ասում։ Դատարկ խոսքեր չեն։ Դա շատ կարևոր է։ Քանի որ… Քանի որ մենք հայ ենք։ Մենք հին ժողովուրդ ենք, հին ազգ` հին մշակույթով»։

Լրահոս
0