00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետներ. Google–ը մանիպուլյացիայի է ենթարկում միլիոնավոր մարդկանց` հօգուտ Քլինթոնի

© Photo : Robert EpsteinНадпись Google на портрете Хиллари Клинтон
Надпись Google на портрете Хиллари Клинтон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի հոգեբան Ռոբերտ Էփսթայնն ապացուցում է Google ընկերության որոնողական հարցումների կանխակալությունը։ Հոգեբանի կարծիքով` նման հարցումները կարող են հանգեցնել նրան, որ դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնը երեք միլիոն քվե ստանա առաջիկա նախագահական ընտրություններում։

Դմիտրի Կոսիրև` «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության քաղաքական մեկնաբան

Մենք խոսում ենք արդեն ծագած ու մարած սկանդալի մասին, բայց որը կարող է կրկին «պայթել»։ Բանն այն է, որ Googel որոնողական համակարգը, զբաղվելով ուղեղների վտանգավոր «լվացքով», օգնում է Հիլարի Քլինթոնին նախընտրական քարոզարշավի ընթացքում։

Ամենահետաքրքիրն այն է, որ խնդիրը միայն Հիլարին չէ. ընթացող քարոզարշավը պայթյունավտանգ է մի քանի առումով. այն կարող է պայթեցնել այն ամենը, ինչի վրա հիմնված է արևմտյան քաղաքակրթությունը։ Ուստի, եթե դրա հիմքում նենգությունն է, ապա դա կարող է ինչ-որ մեկին դուր չգալ։

Մեր հրաշքը

Ամեն ինչ սկսվեց տեսանյութից. ոմն Մեթ Լիբերմանը ցույց է տալիս, որ Google-ի որոնողական համակարգը շատ տարօրինակ և դեմոկրատների թեկնածուի համար կոմպլեմենտար հուշումներ է տալիս, իսկ դա չի կարող պատահական լինել։ Տեսանյութում բացատրում են, թե դա ինչու է այդպես. ներկայացվում են հենց այս ընկերության սեփականատերերի վաղեմի կապերը դեմոկրատների կուսակցության, Քլինթոնների ընտանիքի, ինչպես նաև Պենտագոնի հետ և այլն։ Դուք կարող եք դիտել այդ տեսանյութը։

Խոսքը autocomplete կամ ավտոմատ հուշում կոչվող փոքրիկ և հաճելի գործառույթի մասին է, որն ընդամենը նախատեսված է որոնման ընթացքում մեր ժամանակը խնայելու համար։ Երբ սկսում եք տպել «պուշկին պ» հարցումը, որոնումն արդեն գուշակում է ձեր ցանկությունը և բերում` «պոետ» (այլ ոչ թե համանուն քաղաքը) բառի պատասխանները։ Բայց եթե շարունակեք այսպես` «պուշկին գր…», ապա ձեզ կհուշեն ոչ թե «գրող», այլ «գրել է նամակներ կնոջը»։ Այն պարզ պատճառով, որ հարցումների մեծ մասն առնչվում է այդ թեմային։

Մեկ տող ներքև կլինեն հուշումների այլ տարբերակներ։ Բոլոր որոնողական համակարգերն այդպես են անում։ Բայց Հիլարի Քլինթոնի դեպքում նկատվել են տարօրինակ բաներ։ Օրինակ` Դոնալդ Թրամփը նրան հանցագործ է անվանել, դա գլխավոր նորությունն է, դուք ուզում եք իմանալ, թե նա բառացիորեն ինչ է ասել, հավաքում եք «հիլարի հ…» և ձեզ մոտ հայտնվում եք մի քանի տարբերակներ, որոնք շատ տարօրինակ են։ «Հրաշք», «նախագահ», միայն ոչ այն, ինչ ձեզ պետք է։

Անգլերեն տարբերակում խոսքը վերաբերում է Հիլարիին մեղադրանքներ ներկայացնելուն (indictment), իսկ Google-ը որոնողին տանում է ամեն տեղ, ընդհուպ մինչև Հնդկաստանի հետ ունեցած հարաբերություններ։ Ինչո՞ւ դա չի կարող այդպես լինել, որովհետև ավտոմատ հուշումը պետք է լինի ավտոմատ։ Եթե մարդկանց մեծամասնությունն այսօր ինչ-որ բան է որոնում Հիլարիի հանցագործությունների մասին և ոչ մեկին հետաքրքիր չեն Հնդկաստանի հետ նրա փոխհարաբերությունները, ապա համակարգը պետք է հաշվի առնի դա իրական ժամանակի ռեժիմում և համապատասխան արձագանք տա։ Ի դեպ, այլ որոնողական համակարգերում` Bing կամ Yahoo, ամեն ինչ նորմալ է եղել, իսկ Google-ում` ոչ։

© предоставлено Робертом Эпстайном Որոնողական համակարգերի վերլուծություն
Анализ поисковых систем Google и Yahoo Роберта Эпстайна - Sputnik Արմենիա
Որոնողական համակարգերի վերլուծություն

Հետևությունը մեկն է. կորպորացիայում ինչ-որ մեկն օգնում է Քլինթոնին` ստեղծելով համապատասխան ծրագիր։

Գուշակեք, թե ինչպիսի հուշումներ են տրվել «գուգլցիների» կողմից ոչ միայն Դոնալդ Թրամփի, այլ նաև Բեռնի Սանդերսի վերաբերյալ, որը Քլինթոնի դեմոկրատական մրցակիցն է։

© предоставлено Робертом ЭпстайномGoogle–ի և Էփսթայնի որոնողական համակարգերի վերլուծությունը
Анализ поисковых систем Google и Yahoo Роберта Эпстайна - Sputnik Արմենիա
Google–ի և Էփսթայնի որոնողական համակարգերի վերլուծությունը

Հատուկ գործողության ռեժիմում

Այդ սկանդալը ծագել էր դեռ գարնանը, բայց Google կորպորացիան հայտարարել էր, որ նման բան չի եղել, դա ինչ-որ մեկի երազն է։ Եվ ամեն ինչ հանդարտվել էր։ Հանկարծ պարզվում է, որ այդ ընթացքում աշխատել է հետազոտական խումբ, որն ապացուցել է. նման բան ոչ միայն եղել է, այլ նաև ամեն ինչ ավելի վատ է, քան բոլորը մտածում էին։ Խնդիրը խարդախներին բռնելն ու ապացույցներ գտնելն է։ Բանն այն է, որ տեղեկատվական պատկերն անընդհատ փոխվում է, պետք է հասցնել գրանցել այն, ինչ կասկած է հարուցում։

Դրան գումարած` տեղեկատվական համակարգերը բոլորին և յուրաքանչյուրին հսկում են, վերլուծում, թե կոնկրետ մարդը (համակարգիչը) ինչ հարցումներ է անում և հետո այդ հարցումները հարմարեցնում իր ավտոմատ հուշումին։ Արդյունքում ամեն մարդու մոտ յուրաքանչյուր պահի տարբեր բան կարող է լինել էկրաններին։ Այդ ժամանակ հետազոտողների խումբը` Ռոբերտ Էփսթայնի գլխավորությամբ, սկսել է աշխատել հատուկ գործողության ռեժիմով։ Մտել է տարբեր համակարգիչների որոնման համակարգ և ամեն տեղ սքրին-շոթեր արել։

Ի դեպ, Էփսթայնն այն մարդն է, որի անցած տարվա աշխատանքի հիման վրա իր տեսանյութն է նկարել Մեթ Լիբերմանը։ Էփսթայնը մարդկային պահվածքի հոգեբանության դոկտոր է, ուստի նա ոչ միայն բռնում է Google-ի «ձեռքը», այլ նաև մասնագիտորեն բացատրում, թե ինչպիսին կարող են լինել նման «հուշումների» հետևանքներն ընտրողների այս կամ այն խմբերի պահվածքի համար։

Գիտությունը բարդ ու երկար բան է, Էփսթայնը պատրաստվում էր թողարկել իր ուսումնասիրությունը ձմռանը։ Բայց, հասկանալով, որ նախագահական ընտրություններն անցկացվելու են նոյեմբերին, հիմա է թողարկում զեկույցը։ Դա մեծ փաստաթուղթ է, պետք է ամբողջությամբ կարդալ այն, բայց այնտեղ ասվում է, որ, օրինակ, Գուգլի խաղերը կարող են ազգել երեք միլիոն ընտրողների որոշման վրա թեկնածուի ընտրության հարցում։

© предоставлено Робертом ЭпстайномՌոբերտ Էփսթայնի հետազոտությունը
Анализ поисковой системы Google Роберта Эпстайна - Sputnik Արմենիա
Ռոբերտ Էփսթայնի հետազոտությունը

 

Խոսքը նրանց մասին է, որոնք ի սկզբանե չեն կարողացել որոշում ընդունել և հույսը դրել են ինտերնետի և այն հանգամանքի վրա, որ այն կարող է մարդուն ավելի տեղեկացված դարձնել։ Որոշ սոցիալական խմբերում այդպես կարելի է ազդել նրանց 80 տոկոսի վրա։

© предоставлено Робертом ЭпстайномՌոբերտ Էփսթայնի հետազոտությունը
Анализ поисковой системы Google Роберта Эпстайна - Sputnik Արմենիա
Ռոբերտ Էփսթայնի հետազոտությունը

Առանց որևէ կասկածի ապացուցվում է, թե ինչպես են հուշումները բացատրել մարդկանց, որ «Հիլարին հաղթում է», «Հիլարին հիանալի է», որ «Հիլարին խաբեբա է» (crooked) հայտնի բառակապակցությունն անհնար է որոնել առանց դժվարությունների, որ «ե՞րբ են ընտրությունները» հարցն ուղեկցվում է մեզ հայտնի մարդու լուսանկարով…

Հանցագործություն չէ, բայց նողկալի է

Ու սա դեռ ամենը չէ։ Ահա այդ հետազոտության լրացուցիչ եզրակացությունները. գոյություն ունի «որոնողական համակարգերի մանիպուլյացիոն արդյունք» (SEME), այսինքն հուշումը «ձեր ձեռքից բռնած տանում է» որոնման համակարգով։ Հաշվի առնելով այն, որ դա արդեն «գործառույթ» չէ, չեք կարող անջատել այն, մշակողները հոգ են տարել այդ մասին։ Ինչ էլ լիներ ավտոմատ հուշումը նախկինում, «այժմ նրա գլխավոր գործառույթը մանիպուլյացիայի ենթարկելն է» (մարդկանց գիտակցությունը և պահվածքը)։

Եվ դա վերաբերում է ոչ միայն ամերիկյան ընտրություններին։ Նախնական զեկույցը հիշեցնում է,«քանի որ Google-ը տիրապետում է որոնողական հնարավորությունների 90 տոկոսին, մենք կարծում ենք, որ SEME-ը վերջին տարիներին որոշել է ողջ աշխարհում ընտրությունների 25 տոկոսը, և ընտրությունների դրա նրա ազդեցությունը տարեցտարի աճում է»։ Հիշենք, թե ինչպես էր Հիլարի Քլինթոնը քարոզում գլոբալ մասշտաբով «ազատ ինտերնետի» գաղափարը։ Այնպես որ, խոսքը ոչ միայն նրա մասին է, այլ նաև ներկա ընտրությունների ճակատագրի։ Սկանդալը կարող է դուրս գալ ԱՄՆ-ի սահմաններից և ավելի գլոբալ դառնալ։

© предоставлено Робертом ЭпстайномՌոբերտ Էփսթայնի հետազոտությունը
Анализ поисковой системы Google Роберта Эпстайна - Sputnik Արմենիա
Ռոբերտ Էփսթայնի հետազոտությունը

Պատահական է ստացվել, որ վերջին տարիներին ես շատ եմ գրել և խոսել այն մասին, թե ինչպես են ամերիկյան, ըստ էության, արդեն միջազգային կորպորացիաները մանիպուլյացիայի ենթարկում մարդկանց գիտակցությունը ոչ միայն հանուն քաղաքականության, այլ նաև` փողերի։ Բռնի կերպով փոխում են միլիոնավոր մարդկանց սպառողական մոդելները` լվանալով նրանց ուղեղները որոշ ապրանքների վնասի (օրինակ` շաքարի) և մյուսների օգուտի մասին կեղծ լուրերով։ Դուք կարող եք չմասնակցել ընտրություններին` մտածելով, որ ձեզ թույլ կտան հանգիստ ապրել։ Բայց դա այդպես չէ։ Եվ եթե այս ամենը ջրի երես դուրս գա, ինչպես հիմա տեղի է ունենում Քլինթոնին «գուգլելու» հարցում, այդ ժամանակ ողջ քաղաքակրթության բարոյական կործանումը լուրջ կլինի։

Ի՞նչ խորհուրդ կարելի է տալ այդ տհաճ երևույթներին սպասելիս. թույլ մի տվեք, որպեսզի մոլորեցնեն ձեզ, ստուգեք տեղեկատվությունը։ Միշտ սովորեք սովորել։ Եվ վերջինը։ Այն, ինչ անում է Google-ը, հանցագործություն չէ։ Դրա դեմ օրենքներ չկան։ Գիտակցության մանիպուլյացիան իրավաբանորեն չի համարվում խարդախություն։ Բայց հիշենք, որ խոսքը միայն մեկ գործառույթի` ավտոմատ որոնման մասին է, իսկ քանի՜ այդպիսի գործառույթ կա…

Լրահոս
0