00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նազիկ Ավդալյանը` հոգեբանական հաղթանակի, առաջնագիծ գնացած ամուսնու ու օլիմպիական խաղերի մասին

© SputnikЧемпионка Европы по тяжелой атлетике Назик Авдалян в гостьях Радио Sputnik Армения
Чемпионка Европы по тяжелой атлетике Назик Авдалян в гостьях  Радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել

Sputnik Արմենիա ռադիոկայանի «Սպուտնիկ սպորտ» հաղորդաշարի հյուրերն են ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը և 69 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն հռչակված Նազիկ Ավդալյանը։

Զրույցը վարեց Խաչիկ Չախոյանը

- Նազիկ, 7 տարի առանց մեծ մրցաշարերի և միանգամից նման մեծ հաջողություն։ Ինչպե՞ս ես տրամադրվել այս մրցաշարին և ինչպե՞ս քո մեջ ձևավորվեց հավատը` մրցաշարին մասնակցելու համար։

— 7 տարի ընդմիջումից հետո թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես դժվար էր վերադառնալ սպորտ։ Ամեն ինչ կրկնակի, եռակի բարդ էր ինձ համար, ընտանիքից հեռու, փոքրիկի կարոտը… Շատ մեծ էր վախը, որ ոչ մի բան չեմ կարող անել սպորտում, բայց ես վերսկսելու ուժ գտա իմ մեջ։ Դա շատ կարևոր քայլ էր, որը ես կատարեցի։

- Պարոն Ներսիսյան, մրցաշարի ավարտից հետո նշեցիք, որ մեր հավաքականը նոր էջ է գրում։ Մենք տեսանք նոր ծանրորդուհիների, որոնք թիմային հաշվարկում կարևոր միավորներ բերեցին։ Ձեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ նշեցիք, որ ուզում եք տեսնել այն Նազիկին, ով կար 2009թ.-ին։ Ի վերջո, Դուք տեսա՞ք այդ Նազիկին։

— Հայաստանի կանանց հավաքականը միշտ մասնակցել է Եվրոպայի, աշխարհի առաջնություններին, բայց մենք չենք ներկայացնել ամբողջական թիմով։ Եղել են դեպքեր, երբ մեզ ստիպել են ողջ թիմով մասնակցել, որովհետև եղել է վարկանիշային տարի, և ստիպված ենք եղել մասնակցել ողջ թիմով, որպեսզի ունենանք գոնե մեկ միավոր` վարկանիշներ ունենալու համար։ Ես դա չեմ համարում ամբողջական թիմ։ Թիմն այն է, երբ մարզիչն ինքն է սարքում թիմը, համալրում և մարտահրավեր նետում աշխարհի թիմերին։ Սա հենց այդ դեպքն էր։ Երբ մինչ մեկնելը ես ասել էի, որ գնալու ենք ամբողջ թիմով և մեր նպատակն է եվրոպական խոշոր երկրների մեջ ունենալ գոնե մրցանակային տեղ։ Այսօր թիմն ունի երկու ոսկե մեդալ երկամարտի արդյունքում, ընդհանուր հաշվարկով` հինգ ոսկե և մեկ արծաթե մեդալ, թիմային հաշվարկում ճանաչվել է Եվրոպայի լավագույն թիմ։

Назик Авдалян - Sputnik Արմենիա
Նազիկ Ավդալյան. «Սա մի չնչին բան էր, որ կարողացա անել իմ երկրի համար»

Ինչ վերաբերում է Նազիկի սպորտ վերադառնալուն, դա շատ կարևոր էր ինձ համար, որովհետև գիտեի, որ չի կարելի կորցնել նման մարզուհուն։ Ես այդ ավտովթարը (2011 թվականին Նազիկ Ավդալյանն ավտովթարի էր ենթարկվել, վնասել ողնաշարն ու բազմաթիվ կոտրվածքներ էր ստացել —խմբ.) համարում եմ անփութություն։ Չէր կարելի կորցնել այդ կարգի գանձին, ես միշտ երազում էի, թե երբ Նազիկը պետք է վերադառնա մեծ սպորտ։ Միշտ կապ եմ պահել բժիշկների հետ։ Հետո խորհրդակցեցի նրանց հետ։ Բժիշկը մնում է բժիշկ, նրանք միշտ խուսափում են կտրուկ որոշումներ կայացնելուց։ Ես հասկանում եմ դա, ես էլ մարզիչ եմ, ինձ պետք է այն մարզիկը, որը պետք է պատրաստ լինի հաղթելու։ Բայց երբ բժիշկն ինձ ասաց, որ խնդիր չկա, դա ինձ մեծ թևեր տվեց, և արդեն հնարավոր չէր կանգնեցնել ինձ։ Ես գիտեի, որ Նազիկը ցանկանում է վերադառնալ սպորտ։ Պետք էր պարզապես կոտրել այն կարծրատիպը, որ արդեն ուշ է։ Ես ասացի. «Նազ, դու սպորտի համար մեծ չես, քո ստաժը սպորտում համարի 2-3 տարի, ծեր է նա, ով 10-15 սպորտի մեջ է»։

Հոգեբանորեն նրան մեծ սպորտ վերադարձնելը տաժանակիր աշխատանք էր` և՛ իր, և՛ ինձ համար։ Մենք կես բառից հասկանում ենք իրար, նույնիսկ հայացքով ենք իրար հետ խոսում մարզումների ժամանակ, որովհետև հեռավորության և աղմուկի մեջ անպայման չէ, որ մարզիչը խոսի։ Եվ վերջապես կամաց-կամաց վերականգնվեց, բայց անցած տարի աշխարհի առաջնությունում Նազիկը հոգեբանորեն մի քիչ անվստահ էր։ Ճիշտ է` օլիմպիական խաղերին քիչ ժամանակ է մնացել, բայց Նազիկի նման մարդը կարող է հասցնել։ Ես հավատում եմ, որ նա կարող է։

- Նազիկ, փաստացի այս հաղթանակը ոչ միայն, քո, ընտանիքիդ և մարզչի հաղթական է, այլ նաև բժիշկների, որոնք կարողացան քեզ վերադարձնել մրցահարթակ։ Ստացվում է, որ սա իրոք ազգային հաղթանակ է։ Սա պարտավորեցնող է այն առումով, որ մենք պետք է մտածենք Ռիոյի մասին։ Օլիմպիական խաղերում առանձին վարժություններում մեդալ չի տրվում։ Պետք է պայքարել երկամարտում արդյունքի հասնելու համար։ Էական չէ, թե ինչ մեդալ կլինի։ Համազգային հաղթանակը շարունակելու համար ի՞նչ է պետք քեզ։

– Երբ մտա սպորտ, գիտեի, որ հեշտ չի լինելու։ Բնականաբար, եղել են հիասթափություններ, եղել են պահեր, որ սկսել եմ չհավատալ ինձ, անասելի դժվարությունների եմ բախվել։ Բայց հավաքում էի ինձ, մտածում էի, որ եթե մտել եմ սպորտ, իրավունք չունեմ այսպես դուրս գալու, ո՞վ է ասել, որ հեշտ է լինելու։ Մեկ —մեկ մարզչիս հետ խոսելու կարիքը շատ էի զգում, ինձ պետք էր, որ նա ասեր` Նազ, դու կարող ես։ Ինչ վերաբերում է Ռիոյին, երբեք խոստումներ չեմ տվել, ասել եմ, որ կաշխատեմ բարձրացնել այն կիլոգրամները, որոնց կուղարկի իմ մարզիչը։ Հնարավոր ամեն ինչ կանեմ։ Մարզիչը դրել է կիլոգրամներ, որոնց հասնելու դեպքում դրանք հաղթական կլինեն։ Հիմա ես մարզվում եմ, նորից վերսկսելու եմ մարզումներս։ Թե մրցումների ժամանակ ինչ կլինի, ոչ ոք չի կարող ասել։

- Մրցումների ավարտից հետո դու և Հռիփսիմե Խուրշուդյանը ձեր հաղթանակները նվիրեցիք Արցախում զոհված և մեր սահմանները պահպանող զինվորներին։ Քառօրյա պատերազմը ի՞նչ ազդեցություն ունեցավ ձեր ելույթների վրա, այդ գործոնը ձեզ ուժեղացրե՞ց։

Երբ լսեցինք, որ պատերազմ է սկսվել, արդեն Հայաստանում չէինք։ Լուրը ցնցեց մեզ, նույնիսկ մեր մարզումների վրա բացասական ազդեցություն էր ունենում, չէի կարողանանում կենտրոնանալ։ Սկզբում չգիտեի, որ ամուսինս էլ է գնացել։ Անընդհատ հետևում էինք, թե ինչ է կատարվում Արցախում։ Այդ տագնապը թույլ չէր տալիս նորմալ տրամադրվել մարզումներին։ Դա ոչ թե ուժ էր տալիս, այլ հակառակը` չէի կարողանում մարզվել։ Մտածում էի` գոնե Հայաստանում լինեի։

Назик Авдалян - Sputnik Արմենիա
Ծանրորդ Նազիկ Ավդալյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Բայց մեր տղաների տարած հաղթանակը ուրիշ հաղթանակ էր։ Ուժերի նման անհավասարության դեպքում այդ հաղթանակը մեզ ուժ տվեց շարունակել մարզումները։

18 տարեկան մատղաշ տղաները ցույց տվեցին, որ իրենք իսկական տղամարդ են։ Առանց վախենալու, թեկուզ վախը սրտում գնում են մահվանն ընդառաջ` պաշտպանելով իրենց ընտանիքը, իրենց երկիրը։ Մենք ինչո՞ւ պետք է կասկածենք մեր ուժերի վրա։ Մեր ձախողումը ցավոտ կընդունվեր և պատվաբեր չէր լինի մեզ համար, մենք հուսախաբ կանեինք մեր տղաներին։

- Պարոն Ներսիսյան, մեր հավաքականը գերազանցեց եվրոպական շատ ուժեղ հավաքականների։ Առաջին անգամ դուք ներկայացաք այնպիսի թիմով, որն անձամբ էիք ընտրել։ Ծանրորդների մեջ կա արդյո՞ք թիմային ոգի։

— «Թիմային» նշանակում է հավաքական ուժ։ Միասնությունը հաղթանակ է։ Անկախ նրանից, որ ծանրամարտն անհատական մարզաձև է, թիմայնությունը շատ կարևոր է թե՛ թիմի, թե՛ անհատների համար։ Երբ անհատական մարզաձևերում յուրաքանչյուրն իր համար է պայքարում, մարզումների ժամանակ մթնոլորտն էլ այն չէ։ Ես միշտ ուզում էի, որ թիմային պայքար ստեղծվեր, մեկը մյուսին լրացնելով թիմը հաջողության հասներ։ Դա հոգեբանական առումով թիմը կսարքեր թիմ, և հաղթանակը կլիներ բոլորինը։ Դա հաջողվեց։ Բայց դժբախտաբար չունենք նոր մարզուհիներ։ Ես կոչ եմ անում, որ աղջիկները չխուսափեն ծանրամարտից։ Սա գեղեցիկ և նուրբ մարզաձև է։ Ծանրաձողի վրա մեկ սանտիմետրի, մեկ միլիմետրի շեղումը այլ արդյունք է տալիս, այնքան նրբություն և կոորդինացիա կա այս մարզաձևում։ Իզուր չէ, որ Նազիկը նախկինում զբաղվել է ակրոբատիկայով, կոորդինացիան շատ կարևոր հատկանիշ է։ Շատ կարևոր են ճկունությունը, արագությունը և ցատկողությունը։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ծանրամարտիկ աղջիկը հետագայում կարո՞ղ է նորմալ ծննդաբերել, ասեմ, որ հավաքականի մարզուհիներից չորսը մայրեր են, չորսն էլ` առողջ, ուժեղ։

Այդ քառօրյա պատերազմը մեծ խթան հանդիսացավ, բայց նման խթաններ չենք ուզում։ Թող այդպիսի խթաններ չլինեն։

 

 

Լրահոս
0