00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռիչարդ Բոնա. ես սեր եմ փնտրում և շարունակում եմ սովորել

© Sputnik / Асатур Есаянцпопулярный мультиинструменталист и вокалист из США Ричард Бона
популярный мультиинструменталист и вокалист из США Ричард Бона - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում է գտնվում հայտնի երաժիշտ Ռիչարդ Բոնան, ով Yerevan Jazz Fest 2015 փառատոնի գլխավոր դեմքերից մեկն է

«Նյուսվիք» ամսագիրը Բոնային բնութագրել է որպես «Ջակո Պաստորիուսի վիրտուոզության, Ջորջ Բենսոնի ձայնային տվյալներով, Ժուան Ժիլբերտի ռիթմի և հարմոնիայի զգացումով երաժիշտ։ Այդ ամենը մեկ սրվակում միախառնված է աֆրիկյան մշակույթի հետ»։

Ջազը սեփական «ես»–ի ազատությունն է ամեն վայրկյան։ Քեզ անհրաժեշտ է իմպրովիզացիա անելու ընդունակ լինել, որ ինքդ քեզ ազատ զգաս, փոխվես, ասել է Ռիչարդ Բոնան Sputnik Արմենիա պորտալին տված հարցազրույցում։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik.
Երևանում է գտնվում երաժշտական մի քանի գործիք նվագող և վոկալիստ, հայտնի Ռիչարդ Բոնան, ով Երևանում սեպտեմբերի 17-19–ն անցկացվող Yerevan Jazz Fest 2015 փառատոնի գլխավոր դեմքերից է։

«Բիլբորդ» ամսագիրը Ռիչարդ Բոնային անվանել է «ամենասեքսուալ բաս–կիթառահար Ջակո Պաստորիուսի ժամանակներից ի վեր»։ «Նյուսվիք» ամսագիրը Բոնային բնութագրել է որպես «Ջակո Պաստորիուսի վիրտուոզության, Ջորջ Բենսոնի ձայնային տվյալներով, Ժուան Ժիլբերտի ռիթմի և հարմոնիայի զգացումով երաժիշտ։ Այդ ամենը մեկ սրվակում միախառնված է աֆրիկյան մշակույթի հետ»։

Ռիչարդ Բոնան ասել է, որ երջանիկ է առաջին անգամ Երևանում գտնվելու և այսպիսի հիանալի փառատոնի մասնակցելու համար, անհամբերությամբ սպասում է համերգին։ Թեև այնքան էլ ծանոթ չէ հայկական երաժշտությանը, բայց հնարավորություն է ունեցել աշխատելու ջազմեն Արտո Թունջբոյաջյանի հետ, ում համարում է իր ժողովրդի մշակույթը հիանալի ճանաչող պրոֆեսիոնալ երաժիշտ։ Երաժիշտը, ով ինը գործիք է նվագում, համարում է, որ մշակութային միքսն է այսօր ապահովում երաժշտության առաջընթացը։

«Մենք սովորում ենք նրանցից, ովքեր տարբերվում է մեզանից։ Երաժշտությունում չի կարելի սխալվել և ստել»,– ասել է Բոնան։ Նա նաև խոստովանել է, որ երաժիշտ լինելն իր միակ կոչումն է։

Բոնան համաձայնել է պատասխանել Sputnik Արմենիա պորտալի մի քանի հարցերի։

© Sputnik / Асатур ЕсаянцԱՄՆ–ից հայտնի երաժիշտ Ռիչարդ Բոնա
популярный мультиинструменталист и вокалист из США Ричард Бона - Sputnik Արմենիա
ԱՄՆ–ից հայտնի երաժիշտ Ռիչարդ Բոնա


- Դուք տիրապետում եք Կամերունի (դուալա, բանվելե, պոնգո և էվոնդո) չորս լեզուներին, ինչպես նաև ֆրանսերենի, անգլերենի, իսպաներենի, ճապոներենի և այլ լեզուների և կարծում եք, որ մարդիկ նվագում են այնպես, ինչպես խոսում են։ Ի՞նչն է Ձեզ համար ավելի առաջնային` խո՞սքը, թե՞ երաժշտությունը։

– Ե՛վ մեկը, և՛ մյուսը։ Ստեղծագործական գործընթացը սկսվում է երբեմն խոսքերից, պոեզիայից, երբեմն` երաժշտությունից, երբեմն` աղմուկից, սովորական մատնազարկից։ Ես պարզապես այդ ամենը տեղափոխում եմ գործիքների վրա։

- 1995 թվականին Դուք տեղափոխվեցիք Նյու Յորք և սկսեցիք մասնագիտական արագ վերելք ապրել։ Կարծու՞մ եք, որ այդ քաղաքը յուրահատուկ մոգություն ունի։

— Դա այնքան էլ մոգություն չէ։ Պարզապես մեծ թվով մարդիկ այդ քաղաքում երաժշտության ոլորտում են աշխատում։ Այնտեղ շատ են ձայնագրող ստուդիաներն ու ակումբները։

– Ձեր գլխավոր էմոցիոնալ գլուխգործոցը կիթառի համար գրված «Mulema» լիրիկական բալլադն է։ «Mulema»–ն պատմում է մի տղամարդու մասին, ով գնում ` օվկիանոս` իսկական սիրո որոնումների։ Իսկ Դուք գտե՞լ եք ձեր սերը, թե՞ դեռ որոնումների մեջ եք։

– Ոչ, ես դեռևս սեր եմ փնտրում։ Բացի այդ, մարդիկ, նույնիսկ գտնելով սերը, շարունակում են փնտրել։

- Դուք ոչ միայն երաժշտություն եք կատարում, այլ նաև պատմություններ եք պատմում։ Դրանցից որո՞նք են պահանջված Ձեր ունկնդիրների շրջանում։

– Ես ամեն ինչի մասն պատմություններ եմ պատմում։ Լավ պատմություններ, վատ պատմություններ։ Դրանք ինչ–որ բան են սովորեցնում մարդկանց…

– Ջազը ձեզ համար…

– Ջազը հենց այս պահն է, դա «ես»-ի ազատությունն է ամեն վայրկյան։  Բնականաբար` երաժշտության կանոններին համապատասխան։ Դու պետք է ընդունակ լինես իմպրովիզացիա անել, որպեսզի քեզ ազատ զգաս, փոխվես…

© Sputnik / Асатур ЕсаянцԱՄՆ–ից հայտնի երաժիշտ Ռիչարդ Բոնա
популярный мультиинструменталист и вокалист из США Ричард Бона - Sputnik Արմենիա
ԱՄՆ–ից հայտնի երաժիշտ Ռիչարդ Բոնա

 

Լրահոս
0