Вагаршак Арутюнян

Վաղարշակ Հարությունյան. բողոքները հիմնավորված են, բայց ոստիկանությունը գրագետ է գործում

32
Ի՞նչ է կանգնած Հայաստանի հուզումների հետևում, արդյոք «նարնջագույն հեղափոխությունից» զգուշանալու առիթ կա՞, և ինչպե՞ս է դա ազդում ռուս–հայկական հարաբերությունների վրա, «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում իր կարծիքն է ներկայացրել երկրի պաշտպանության նախկին նախարար (1999-2000) Վաղարշակ Հարությունյանը։

Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում շարունակվում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաները։ Իշխանությունները և ցուցարարները փորձում են ստեղծված իրավիճակից ելք գտնել։ Ի՞նչ է կանգնած այդ հուզումների հետևում, կա՞, արդյոք, «նարնջագույն հեղափոխությունից» զգուշանալու առիթ, և ինչպե՞ս է դա ազդում ռուս–հայկական հարաբերությունների վրա, «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում պատմել է երկրի պաշտպանության նախկին նախարար (1999-2000) Վաղարշակ Հարությունյանը։ Զրուցել են Եվգենի Օրյոլը և Դմիտրի Վինոգրադովը։

–    Ի՞նչ է իրականում այժմ կատարվում Հայաստանում, և ո՞վ է կանգնած այդ իրադարձությունների հետևում։


– Այդ ցույցերը կարելի է գնահատել երկու տարբեր տեսանկյուններից` Մոսկվայից և Երևանից։ Այն, որ Ռուսաստանը մտահոգություն ունի, ինձ հասկանալի է` հետխորհրդային տարածքում եղել են «գունավոր հեղափոխություններ», և հենց ՌԴ–ում տեղեկություն է ստացվում այն մասին, որ ինչ–որ ցույցեր են ընթանում, ավտոմատ կերպով Ուկրաինայի, Վրաստանի, Ղրղըզստանի և մնացածների հետ համեմատություն է առաջանում։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա արժե վերադառնալ հարցի պատմությանը։ Շարժումները, որոնց նպատակը գների բարձրացումն է, երկրում կանոնավոր կերպով իրականացվում են։ Դա կապված էր և′ գազի, և′ տրանսպորտի, և′ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ։

– Ստացվում է, որ նման հուզումները Հայաստանի համար նորություն չե՞ն։

– Միանշանակ։ Այժմ եկեք հասկանանք` ունե՞ն, արդյոք, այդ ակցիաները հիմնավորում, թե՞ ոչ։ Հայաստանում էլեկտրաէներգիայի գինը բարձր է ԱՊՀ մյուս պետությունների համեմատ։ Եվ դա այն դեպքում, որ երկրի էներգետիկայի 40 տոկոսը բաժին է ընկնում ատոմակայանին և 30–ը` հիդրոէլեկտրակայաններին, որտեղ մեկ կիլովատի արժեքը տատանվում է յոթից մինչև ինը դրամ (ութ դրամը հավասար է մոտ մեկ ռուբլու)։ Չի կարող լինել այնպիսի գին, որն այսօր մեզ առաջարկում են։

Այդ էներգետիկ ընկերությունն առաջարկել է բարձրացնել սակագինը 17 դրամով, իսկ այնուհետև, երբ հուզումներ են սկսվել, համաձայնել է յոթի։ Պատկերացնու՞մ եք։ Սա ի՞նչ առևտուր է։ Նշանակում է` միանգամից կարելի էր բարձրացնել յոթով, ոչ թե 17–ո՞վ։ Որտեղի՞ց է այդ 17 թիվը։

Գնանք առաջ։ Նրանք ասում են, որ ստիպված են բարձրացնել գները, որովհետև «կառավարումը վատն է»։ Սակայն վատ կառավարումը չի կարելի փոխհատուցել բնակչության հաշվին, որը կառավարման հետ ընդհանրապես կապ չունի։

Գնացեք Երևանի կենտրոն, մտեք մուտքեր և տեսեք էլեկտրացանցերի վիճակը։ Կարծում եմ` այդ ոլորտում` մալուխները, էլեկտրավահանակները  փոխելու վերջին ներդրումները, հավանաբար, իրականացվել են Ռուսաստանի էլեկտրիֆակացման պետական լենինյան ծրագրի ժամանակ։ Անմիխիթար վիճակ է, սարսափելի։

Ընդհանուր առմամբ, ժողովրդի` ոտքի կանգնելու օբյեկտիվ հիմնավորում կա։ Գները շատ բարձր են, իսկ աշխատավարձերը` ցածր, վճարունակությունը շատ ցածր է։ Եվ բոլորը հասկանում են, որ հետագայում կբարձրանան բոլոր մյուս ապրանքների և ծառայությունների գները։ Մարդկանց հիմնական մասը, որը փողոց է դուրս եկել, դուրս է եկել հենց այդ պատճառով։

Ինչ վերաբերում է այդ հուզումների վրա արտաքին ազդեցություններին։ Այսօր Ռուսաստանի և Արևմուտքի աշխարհաքաղաքական դիմակայության ժամանակահատվածում ինչու՞ որոշ արևմտյան երկրներ չպետք է օգտագործեն այն։

– Եվ ի՞նչ, կա՞ն այդպիսի փորձեր։

– Իհարկե, փորձեր կան, եղել են և կլինեն։ Օրինակ` հայտնվում են միջազգային կազմակերպությունների և դրանց դեսպանությունների հայտարարություններ  «ուժ չկիրառելու» մասին իրենց «մտահոգության» մասին։ «Ժողովրդավարության» այդ ամբողջ օժանդակությունը կարող է բոլորովին այլ էֆեկտ ունենալ։ Ինչի՞ հանգեցրեց ուժի չկիրառումն Ուկրաինայում։

Ցույցերին հայտնվում են քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ, մտավորականություն, որը փորձում է ազդել իրավիճակի վրա։

— Ի՞նչ ուղղվածություն ունի այդ քաղաքականությունը։

– Այսպես ասենք` եվրաինտեգրման կողմնակիցներ։ Բայց, ամենակարևորը, որ ցուցարարները չենթարկվեցին քաղաքական գործիչների կամքին, այլ շարունակում են հետևել այն պահանջներին, որոնք նրանք ի սկզբանե առաջադրել էին` տնտեսական։ Դա հանգեցրել է նրան, որ Հայաստանի նախագահը, ես դա շատ ճիշտ որոշում եմ համարում, աուդիտ է նշանակել և նշել է, որ էլեկտրաէներգիայի գների բարձրացման փոխհատուցումը կվճարի կառավարությունը։

Նա նաև առաջարկել է ցուցարարներին ևս մասնակցել աուդիտին։ Դա միակ ճիշտ ուղին է, որը կբերի նրան, որ և′ խնդիրը կլուծվի, և′ ժողովուրդը կստանա իրեն հուզող հարցերի պատասխանը։

Այո, ցուցարարները փակել են պողոտան, և դա բազմաթիվ անհարմարություններ է ստեղծում քաղաքի բնակիչների համար, բայց ցուցարարների նկատմամբ (իշխանությունների`խմբ.) վերաբերմունքը լիբերալ է։

– Ինչպե՞ ս եք գնահատում ոստիկանության գործողությունները։


– Ոստիկանությունը շատ գրագետ է գործում։ Մի կողմից, անհրաժեշտ է կանխել քաոսը, որի նմանն առկա էր Կիևի Մայդանում։ Մյուս կողմից` թույլ չտալ բնակչության նկատմամբ բռնություն, քանի որ ուժային մեթոդն անխուսափելիորեն կհանգեցնի հակամարտության էլ ավելի տարածման։ Ոստիկանությունը պատրաստ է ցանկացած պահի ուժ կիրառել, եթե ցուցարարների կողմից որևէ ագրեսիա լինի, բայց այժմ ոստիկանությունը սպասողական դիրք է գրավել։

– Ի՞նչ է լինելու հետո

– Ես բացառում եմ լայնածավալ սրումը և վստահ եմ, որ ճիշտ որոշում է ընդունվել։ Աուդիտի անցկացումը միակ ճանապարհն է, որով հնարավոր կլինի լուծել ընթացիկ իրավիճակը։ Իսկ ցուցարարները դրան կմասնակցեն։

– Այնուամենայնիվ, նրանց մի մասն առաջվա պես չի ցանկանում ցրվել։

– Պետք է հասկանալ, թե դա որ մասն է` նա ունի իր մեթոդներն ու իր խնդիրները։ Դա մեծ հատված չէ, և կարող եմ կանխատեսել, որ ոչինչ չի կատարվի։ Այո, կա մարդկանց որոշակի զանգված, որը վճռական է տրամադրված, նրանք փորձում են սրել իրավիճակը։ Կան և նրանք, ովքեր ցանկանում են էլեկտրացանցերի հարցը տեղափոխել քաղաքական հուն։ Բայց նրանք չեն հասնում իրենց նպատակներին։

– Սակագներ բարձրացնող ընկերությունը ռուսական է։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ռուսամետ է համարվում։ Բացի այդ, ցուցարարները դժգոհ են ռուսական ալիքներով իրենց բողոքի լուսաբանմամբ։ Հաշվի առնելով այդ բոլոր հանգամանքները` կարո՞ղ են, արդյոք, Հայաստանում հակառուսական տրամադրություններ լինել։

– Բացառում եմ այդ հավանականությունը։ Ինչպես և Պերմյակովի հետ կապված, Ռուսաստանում և Հայաստանում ճիշտ ընդունված որոշումները բերեցին նրան, որ հակառուսական տրամադրություններ չառաջացան։

– Հավանականություն կա՞, որ ռուսական ռազմակայանը դուրս կբերվի Հայաստանից։


– Բացառվում է։ Ես ինքս եմ կազմել ռազմակայանի պայմանագրերը և հիշում եմ, թե ինչ պայմաններում էր դա արվում։ Այն ժամանակ Ռուսաստանի տնտեսական վիճակն անմխիթար էր, կային բարդություններ, և մեր ռուս գործընկերները դիմում էին ինձ, որ մենք ստանձնենք ծախսերի մի մասը։ Եվ մենք գնացինք դրան։ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է։

Հայաստանի բոլոր երեք նախագահները գնում են ՌԴ–ի հետ գործակցության խորացմանը։ Դա հայ ժողովրդի գիտակցված ընտրությունն է։ Եթե մենք հիշենք, թե ինչ հակամարտություններ են եղել` ղարաբաղյան, օսական, աբխազական, արյուն էր թափվում, զոհվում էին տասնյակ հազարավոր մարդիկ, և միայն Ռուսաստանի, և ոչ Արևմուտքի միջնորդությամբ դադարեցվել են այդ բոլոր երեք տարածաշրջանների պատերազմները։

— Հայաստանում կա՞ն լուրջ քաղաքական գործիչներ, ովքեր օրակարգ են մտցնում  ռազմակայանի դուրսբերման հարցը։

– Ոչ։ Ցանկացած քաղաքական գործիչ, ով կդնի այդ հարցը քննարկման, ակնթարթորեն կզրկվի բնակչության օժանդակությունից։

32
Վազգեն Սարգսյան

Վազգեն Սարգսյան. «Ամենակատարյալ ստեղծագործությունն ազատագրված հողն է»

4486
1988 թվականին հայ մարդն իր ու իր պապերի արդար պահանջով Օպերայի հրապարակում էր:

Ականատեսներից մեկը պատմում է. «Միտինգի ժամանակ հրապակ մտան մի խումբ զինված տղաներ, որոնց մուտքը հրապարակ ընդհանուր խառնաշփոթ առաջացրեց։ Մի երիտասարդ կար, որ Երասխում կազմակերպում էր ինքնապաշտպանական ջոկատների գործողությունները: Նա մոտեցավ զինված տղաներին ու, առաջինի հրազենի փողը իր կրծքին դնելով, ընդհանուր աղմուկ-աղաղակի մեջ քայլեց, ավելի շուտ հրեց դեպի դուրս։

Ներկաները, որոնք սկզբում աղմուկ-աղաղակ էին բարձրացրել, մի պահ քարացան ու ինքնաբերաբար ճանապարհ բացեցին։ Երբ արդեն հետ-հետ քայլելով նրանք դուրս էին եկել հրապարակից, նա, կրծքից հեռացնելով հրազենի փողն, այն ուղղեց դեպի սահմանները։ Այդ վեհանձնությունից, համարձակությունից զարմացել, հիացել էր ժողովուրդը, որ դեռ չէր ճանաչում նրան, ու մեկ մեկու հարցնում էին».

— Ո՞վ է այս երիտասարդը։

Իսկ այդ երիտասարդը Վազգեն Սարգսյանն էր, ում հետո ժողովուրդը պիտի Սպարատետ կոչեր: Նա իր գիժ հայրենասիրությունը հայրենի Արարատ գյուղի հողից ու ջրից էր քաղել, պապերից գեներով էր ստացել ու անընդմեջ հայ գրականույթյուն ու պատմություն սերտելով էր ամրապնդել:

Մեզ հետ զրույցում Վազգենի ծնողներն անընդհատ մտքով նրա մանկություն են գնում ու ասում, որ մանուկ ու պատանի տարիներին էլ նրա մեջ պայքարի ոգի կար: Հայրը՝ Զավեն Սարգսյանը, հիշում է. «Մեր տունը երկաթգծի մոտ էր: Գնացքով անընդհատ այստեղ ապրող ադրբեջանցիներ էին գնում- գալիս: Երեխա տղա էր Վազգենը, նրանց հետևից քար էր շպրտում, ջղայնանում էի, ասում էր՝ լավ եմ անում, դրանք թուրք են, իմ պապերին մորթել են: Ասում եմ՝ տղա ջան, թուրք չեն, ադրեբաջանցի են, պապ, դրանք նույնն են՝ պատասխանում էր»:

Դեռ վաղ մանկուց Վազգենը մեծ սեր ուներ սպորտի, հատկապես՝ ֆուտբոլի հանդեպ: Սկզբում դա հոբբի էր, բակում հարևանի տղաների հետ շփման լավագույն միջոց, հետո ամեն ինչ շատ ավելի լրջացավ, քան սպասում էին: Դպորցը գերազանցությամբ էր ավարտել, ծնողները գործերը համալսարանի պատմականն էին տվել, բայց, Վազգենն, առանց նրանց տեղյակ պահելու, գործերը վերցրել ու Ֆիզկուլտ ինստիտուտ էր տեղափոխել:

Հաստատ որոշել էր՝ ֆուտբոլիստ է դառնալու և խաղալու է ԽՍՀՄ հավաքականների կազմում: Ֆուտբոլիստ դառնալը չստացվեց, Վազգենն ընդունվեց Մոսկվայի կինոյի և թատրոնի ինստիտուտ, ուզում էր ռեժիսուրայի բաժինը, բայց սցենարակնն էր ընդունվել, սրտովը չէր, գնաց, կիսատ թողած ետ եկավ: Գրետա մայրիկը ժպիտը դեմքին հիշում է. «Էնտեղ մի սիրուն սցենարիստ աղջիկ կար, ասեցի՝ Վազգեն, լավն է ուզի, ասեց՝ մամ, բա մարդ սցենարիստ կնիկ կունենա»:

Ամեն աշխատանք էլ հաճույքով անում էր Վազգեն Սարգսյանը, բայց ազատ ժամերին անընդհատ գրում էր ու գրում: Անհանգիստ հոգին անտարբեր չէր կարող մնալ հայրենքում ծնված յուրաքանչյուր խնդրի հանդեպ, ու նա սկսեց հրապարակախոսական հոդվածներով իր ասելիքն ընթերցողին հասցնել: Կարճ ժամանակ անց Վազգեն Սարգսյանը տպագրվում էր «Գարուն» ամսագրում, իսկ 1985-ից արդեն Հայաստանի գրողների միության անդամ էր:

Գրում էր անընդհատ, բայց երբ սկսվեց ղարաբաղյան շարժումն ու ժողովուրդն ինքնաբուխ ոտքի ելավ, Վազգեն Սարգսյանը դրեց գրիչն ու գնաց հոգու կանչի ետևից: Սկիզբը Երասխավանի ճակատն էր, թշնամին սկսել էր գնդակոծել հայրենի եզերքը: Իսկ մենք դեռ կարգին ձևավորված պետություն ու բանակ չունեինք: Ի՞նչ պիտի անեին, պիտի հավաքվեին ու առանց երկար քննարկումների՝ մեկի հրամանատարությամբ գնային կռվելու: Իսկ այդ մեկը երկնքից չէր գալու: Վազգեն Սարգսյանը, որ արդեն պաշտպանական ընդհատակյա կազմակերպության մեջ էր Հայաստանում և Արցախում, ղեկավարեց Երասխավանի մարտերը։

«Ես չէի կարող նրան ասել մի գնա, իմ երեխու արյունը ոչ մեկի արյունից կարմիր չի, իմ տղեն չգնա, քոնը չգնա, մյուսինը չգնա, բա ինչ անենք, թուրքը գալիս է, էս երկիրն ո՞վ պիտի պահի»,-ասում է հերոս ծնած հերոս մայրը:

«Յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմության ընթացքում գոնե մեկ անգամ իր կռիվը պիտի մինչև վերջ տա: Աշխարհի ուժեղներն այդ բանն արել են միջին դարերում, մյուսները` ավելի ուշ, և յուրաքանչյուրն, ըստ արժանվույն, իր տեղն ու դերն ունի այս արևի տակ»: Սրանք Սպարապետի մտքերից են: Այս աշխարհում մեր տեղն ու դերը հաստատելու միտումով էլ նա գնաց կենաց ու մահու կռվի, գնաց ու իր կոչով իր հետ տարավ Մահապարտների գումարտակին:

Իր ամուսնությամբ մտահոգ ծնողներին խոստացել էր՝ Շուշին ազատագրելուց հետո, անպայման ամուսնանալու է: «Մենք անգամ մատանի էիք առել ու անհամբեր սպասում էինք Վազգենի ամուսնությանը, մինչև հիմա այդ մատանին կա»,- արցունքն աչքերին հիշում է Զավեն հայրիկը:

«Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է»: Սրանք գրող, հրապարակախոս ու արդեն բանակի ղեկավար Վազգեն Սարգսյանի խոսքերն են: Նրա խիստ ու ջղային կերպարը խելառ հայրենասերիրությունից էր գալիս: Իսկ իրականում՝ այդ աժդահա մարմնում թաքնված էր շատ նուրբ ու զգայուն հոգի:

Գրետա մայրիկը պատմում է, որ ամեն անգամ դաշտեր գնալիս գեղեցիկ դաշտային ծաղիկների փունջ էր հավաքում մոր համար, իսկ վերջին տարիներին Երևանից գալիս, անպայման մորը գեղեցիկ ծաղկեփունջ էր բերում:

Գործից դուրս, առօրյա շփման մեջ անսահման բարի ու մարդասեր էր, շատ էր սիրում ընկերներին, համագյուղացիներին, ամեն անգամ նրանց հետ շփումից ինչ-որ բան էր քաղում, ու հետո հենց այդ նույն պարզ ու հասարակ ռանչպարներն էին դառնում իր պատմվածքների հերոսները:

«Սիրում էր դաշտում, գյուղացիների հետ ձմերուկը ձեռքով կոտրի ու նրանց հետ զրուցելով, նրանց դարդ ու ցավը լսելով, ուտի: Ասում էր, որ ձմերուկին ու սոխին դանակ է կպնում, համը փոխում է»,-պատմում է Գրետա մայրիկը:

Շատ բան չհասցրեց սպարապետը, դեռ շատ անելիքներ ու երազանքներ ուներ, ու դրանք առաջին հերթին հայրենիքի հետ էին կապված: Իր սիրելի հայկական գաթայի վերջին պատառը թողած՝ շտապեց խորհրդարան: Ու հենց այնտեղ դավադրի գնդակը անկատար թողեց նրա երազանքների մեծ մասը, երազանքներ, որ վերաբերում էր մեզ՝ հայերիս:

Սպարապետ Վազգեն Սարգսյանը մի կարևոր պատգամ է թողել ամեն մտածող հայի համար, այն հայի, որն ուզում է իր երկիրը հզոր ու անսասան տեսնել: Նա ասում էր.

«Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի ետևում՝մշուշ: Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով: Միջազգային գեղեցիկ ու հարթ նշանառության օրենքները դիպչում են մեր քարերին ու ցաք ու ցրիվ լինում:

Այս երկիրը անտրամաբանական սիրո և անտարամաբանական ատելության երկիր է: Օրենքներն այստեղ ծնվում են սահմաններում, ծնվում են անրհաժեշտաբար և խորհրդարան են մտնում են լոկ հանդերձավորելու համար: Այս երկիրը բառերուվ սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ: Այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է: Այս երկրի մայրաքաղաքը սկսում է խրամատից: Այս երկրի ազգային ժողովի պատգամավորների խոսքը պետք է ճշմարտություն դառնա խրամատում:

Հազարամայակներ պետք եղան, որպեսզի հասկանանք որ լալահառաչ մշակույթով ազգ չի ապահովում: Ի՞նչ է, ևս մեկ հազարամյակ է պետք որպեսզի հասկանանք, որ ամենակատարյալ ստեղծագործությունն ազատագրված հողն է:

Աշխարհի ամեն անկյունում ապրող և իրեն հայ համարող մարդը պիտի շնչի այս երկրի, այս պետականության շահերով և իմանա, թե ինչպես օգտակար լինի նրան: Վստահ եմ, որ 21-րդ դարասկզբին ձևավորվելու է հայի մի տեսակ, որն իր ազգային գաղափարախոսության կրողն է լինելու՝ զերծ թերարժեքության մտավախությունից, համարձակ, լիասիրտ, թիկունքին՝ արժանապատիվ պատմություն, առջևում՝ տարածություն»:

Русская версия

4486
թեգերը:
Վազգեն Սարգսյան

Տիգրան Քեոսայան․ Ռուսաստանի և Հայաստանի բարեկամությունն անգամ Փաշինյանով չես ոչնչացնի

651
(Թարմացված է 19:44 11.02.2021)
Վերջին անգամ Տիգրան Քեոսայանը Sputnik Արմենիայի հետ զրուցել էր այն օրերին, երբ երկրում իշխանության էր գալիս Նիկոլ Փաշինյանը։ Այսօր կինոռեժիսորը պատմում է, թե ինչպես ՀՀ–ում հայտնվեց խնամառուի հոգեբանությունը, ասում է, թե ով պետք է գա իշխանության։

Ալեքսեյ Ստեֆանով, Sputnik

Հայտնի կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը մեր վերջին հանդիպման ժամանակ, որից գրեթե երեք տարի է անցել, ասել էր, որ փողոցային ցանկացած հեղափոխություն վախեցնում է, քանի որ դա էվոլյուցիոն գործընթաց չէ, շատ վտանգավոր է աշխարհի բոլոր երկրների հեղափոխությունների փորձը։ Նա մոտ ապագայի վերաբերյալ կանխատեսում էր արել, որը գրեթե լիովին իրականություն դարձավ։

«Հայաստանը հասել է ահավոր պարտության, դեպրեսիայի, և, որքան գիտեմ, հիմա հայերը հեռանալու համընդհանուր ցանկություն ունեն։ Ցավոք, իմ կանխատեսումն արդարացավ, քանի որ ես պատերազմի մասին էլ էի խոսել։ Եվ եթե Ռուսաստանը չլիներ, այս ամենը սոսկալի ավարտ կունենար, հնարավոր եմ համարում, որ ռազմական գործողություններ լինեին Հայաստանի տարածքում»,-ասում է Տիգրան Քեոսայանը։

Խնամառուի հոգեբանություն և շրջանաձև ինքնախաբեություն

«90-ականներին պատերազմը խրամատային էր, կոնտակտային, իսկ հիմա Հայաստանի կողմից զոհերի 75-80%-ը՝ սպանվածները, վիրավորները, եղան այն պատճառով, որ Ադրբեջանը ժամանակին համընթաց էր քայլում և պատրաստվում էր պատերազմի, իսկ Հայաստանն ակնհայտորեն ննջում էր դափնիների վրա՝ ինձ անհասկանալի պատճառներով։ Եվ իհարկե, երբ Փաշինյանը կրճատում է ռազմական բյուջեն, իսկ այդ կրճատված բյուջեի 90%-ով բանակային ճաշարաններ է կառուցում, ստացվում է այն, ինչ ստացվում է»,-վստահ է Քեոսայանը։

Որ զինված ուժերը տեխնիկապես պատրաստ չէին պատերազմին, Տիգրան Քեոսայանը դրա համար մեղադրում է ոչ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլև ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։ Նա կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի մեծագույն սխալն այն էր, որ որոշեց որպես իր իրավահաջորդ առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Միաժամանակ կինոռեժիսորը նշում է, որ պատճառներն, իհարկե, ավելի շատ են, և հիմնականը շրջափակումն է։

«Հայաստանում բազմաթիվ գործունյա մարդիկ կան, այնտեղ քարերի վրա խաղող են աճեցնում, դա հո չես խլի։ Բայց շրջափակում է․ աշխատանք չկա, ճանապարհները փակ են։ Եվ 90-ականների ամենասկզբից այն մարդիկ, որոնք հասկանում էին, որ չեն կարող կերակրել իրենց ընտանիքները, իսկ իրենք ուժ ունեն, մտքեր, ցանկություն, սկսեցին զանգվածաբար հեռանալ` միանգամայն արդարացիորեն կարծելով, որ կհիմնավորվեն Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Իրկուտսկում, Լոս Անջելեսում, Քեյփթաունում և կսկսեն օգնել հսկայական թվով բարեկամներին։ Շատերի մոտ ստացվեց։ Եվ այսպես տարեցտարի, տասնամյակ առ տասնամյակ Հայաստանը սկսեց զրկվել ամենաակտիվ դասակարգից, գործունյա բիզնեսը և հետևաբար տնտեսությունն առաջ շարժող մարդկանցից»,-ասում է Քեոսայանը։

Նրա խոսքով` այսպես ի հայտ եկավ մարդկանց ինչ-որ ընդհանրություն, որը հանկարծ սկսեց բարոյապես փոխվել, և հայտնվեց այն, ինչ հայերի մոտ երբեք չի եղել՝ խնամառուի հոգեբանությունը։ Տեղի ունեցավ հասարակության շերտավորում․ մի կողմում՝ օլիգարխները, մյուս կողմում՝ այն մարդիկ, որոնք ապրում են դրսից ուղարկածի հաշվին։

«Երբ շրջափակումը սկսվեց, Հայաստանում ապրելը շատ դժվար էր, իսկ հետո զգացողություն հայտնվեց, որ ինչ-որ կերպ գլուխ հանում ենք, ատոմակայանը բացեցինք, Վրաստանով գազ ենք բերում։ Բայց հարցը հենց այն է, որ շրջափակումն ու պատժամիջոցները հաշվարկված են երկարատև ազդեցության համար,-նշում է Քեոսայանը։ - Բոլոր նրանք, ովքեր 90-ականներին մասնակցում էին մարտական գործողություններին, գիտեին և հիշում էին, որ 7 շրջանները վերցրել էինք որպես Ադրբեջանի հետ հետագա առևտրի առարկա՝ Գոլանի բարձունքների օրինակով, ինչպես Իսրայելում է։ Բայց ժամանակի ընթացում ներքին հաղթանակների, առաջընթացների բացակայության պայմաններում իշխանությունը սկսեց 1994 թ․-ի հաղթանակը այլ կերպ օգտագործել, ասել` մենք ինչպե՞ս կարող ենք ինչ-որ բան տալ, մենք Ադրբեջանի մեկ քառորդը գրավել ենք»։

Իսկ հետո, ինչպես ասում է ռեժիսորը, Փաշինյանը վերջնականապես կացնով կտրեց ամեն ինչ. «Չեզոքացրեց արցախյան պատերազմի հերոսներին՝ նրանց հանցագործներ, անտուններ ու մարգինալներ դարձնելով, լիովին քանդեց և, վախենամ, կոռումպացրեց բանակն ու ուժային կառույցները»։ Բայց միաժամանակ պահպանվեց այն համոզմունքը, որ Հայաստանի բանակն ուժեղ է։

«Այ ես Մոսկվայում եմ ապրում, բայց երբ ինչ-որ բանով հետաքրքրվում եմ, Հայաստանից տեղեկություններ եմ ստանում։ Իսկ այնտեղ ասում են, որ բանակի հետ ամեն ինչ կարգին է, ինչո՞ւ պետք է չհավատամ։ Դա էթնիկ հայերի, որոնցից մեկը ես եմ, շրջանաձև ինքնախաբեությունն էր։ Երբ գալիս է «սորոսականը», ժողովրդին խաբելով Բենդերի խոսքով, թե Արևմուտքը մեզ կօգնի, չնայած այս իրավիճակում օգնել կարող է միայն Ռուսաստանը՝ պատմականորեն, աշխարհագրորեն և պարզապես հոգով, նա տանում է դեպի անդունդ։ Եվ այս պատերազմն իմ խոսքերի ապացույցը դարձավ»,-վրդովվում է Քեոսայանը։

Ադրբեջանցի ընկերնե՞ր։ Իհարկե կան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերն այն մասին, որ հայերն ու ադրբեջանցիները կարող են խաղաղ ապրել կողք կողքի, կինոռեժիսորն այնքան էլ քարոզչական հայտարարություն չի համարում․ «Ես այն սերնդից եմ, որը հիանալի հիշում է, թե ինչպես էին իմ տատիկի երևանյան բակում՝ օպերայի թատրոնի մոտ, նստարաններին քնում ադրբեջանցի տղաները, որոնք մրգեր էին բերում մթերային խանութներ։

Եվ մենք նրանց հետ շփվում էինք, մեկս մյուսից ծխախոտ էինք թռցնում։ Ես հիշում եմ, որ բանակում, իմ դասակում, երկու ադրբեջանցի կար, երեք վրացի, մի հայ, չեչեններ, ռուսներ։ Դա մի երկիր էր, որտեղ ոչ ոք չէր հարցնում՝ դու ո՞վ ես ազգությամբ»։

Քեոսայանը վստահ է, որ եթե իշխանության գար Կարեն Դեմիրճյանը, որը սպանվեց 1999թ․-ին ՀՀ Ազգային ժողովի շենքում ահաբեկչության ժամանակ, ապա նա կկարողանար պայմանավորվել Հեյդար Ալիևի հետ․ «Չէ՞ որ երկուսն էլ «ՑեԿա»-ից էին» (Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի անդամներ՝ խմբ․) և «մինչև մեր օրերը իրավիճակը նորմալ կլիներ, քանի որ բոլորը հասկանում էին, որ խաղաղությունը երկու երկրների շահերից է բխում»։

«Իսկ պատերազմը դաժան բան է, այնտեղ երկու կողմից էլ այնքան անմարդային բան է տեղի ունենում։ Դժվար է դա ներել։ Հայաստանը որպես հաղթող ավելի մեծահոգի էր, բայց հիմա ամեն ինչ փոխվել է։ Ե՞րբ հնարավոր կլինի խոսել ժողովուրդների բարեկամության մասին։ Վախենամ՝ ոչ մեր սերնդի օրոք։ Դա դանդաղ գործ է, դա ընդհանուր շփման կետերի, շահի, փոխադարձ ներման ուղիների որոնում է։

Մենք ներեցինք գերմանացիներին, երբ մենք տասնյակ միլիոն սպանված ունեինք։ Ժամանակի հարց է։ Եվ դա առաջին հերթին ղեկավարների խնդիրն է։ Քանի որ ավելի հեշտ է մակաբույծի պես հեղինակություն հավաքել ատելության վրա։ Իսկ դու դրական նոտայի վրա եղիր։ Պուտինը ճիշտ է ասում` եկեք դրական օրակարգ գտնենք»։

Տիգրան Քեոսայանը նշում է, որ անձամբ իր համար նույնպես ազգությունը առաջնահերթություն չէ, ինքն էլ ադրբեջանցի ընկերներ ունի։ ««Բաքվեցի տղաներն» են՝ ՈւՀԱ-ի թիմը, և ոչ միայն։ Եթե չիմանաս, որ նորմալ մարդիկ կան, կախվել կարելի է։ Այդ դեպքում բոլորը կպատերազմեին բոլորի դեմ»։

Իսկ հետո՞։ Բռնապետություն։

«Ես չեմ հասկանում, թե ինչու են Փաշինյանին այսքան երկար պահում։ Ինձ թվում է՝ նա որքան երկար է մնում իշխանության, այնքան շատ է ուշքի գալիս։ Կարծում եմ, որ դա սխալ է։ Նրան կարել էր փոխարինել նույնիսկ այս սեղանով, և ավելի լավ կլիներ։ նրան և այդ բոլոր սորոսականներին պետք է դատել հրապարակում»,-վրդովվում է Քեոսայանը։

Նա կարծում է, որ առաջիկայում խորհրդարանական արտահերթ ընտրություններ կլինն, և Հայաստանում նոր կոալիցիոն իշխանություն կձևավորվի Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։

«Իսկ հետո միայն մի ճանապարհ կա (և ես հույս ունեմ, որ այդ ճանապարհով կգնան)՝ բռնապետություն։ Բռնապետություն՝ կոշտ «քաղհանով», ՀԿ-ներից մաքրելով, մաքրելով այն ամենից, ինչ մենք Մոսկվայում անվանում ենք «լիբերաստներ»։ Տնտեսության կարգավորում, որպեսզի կես տարվա ընթացքում այն սկսի աշխատել մարդկանց օգտին, որպեսզի նրանց թեթևություն զգան»։

Վերադարձ և Ռուսաստանի հետ լիակատար կոոպերացիա ամեն ինչում։ Ընդհուպ մինչև ռուբլու գոտու անցում։ «Ուժային գոտիների ինտեգրացիա, քանի որ հասկանալի է՝ որպեսզի պատերազմ չլինի, ուժեղ բանակ է հարկավոր։ Դա պետք է հոգու վերականգնում լինի»,-թվարկում է Քեոսայանը։

Նա կարծում է, որ Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ ճիշտ կոոպերացիայի, ՌԴ-ի հետ համատեղ կյանքի ցուցափեղկ դառնա։ «Ես վստահ կողմնակիցն եմ այն բանի, որ Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ լինի կա՛մ դաշնակցային պայմանագրի հիման վրա, կա՛մ որևէ այլ բանի։ Քանի որ Հայաստանը փոքր հանրապետություն է, այն կարևոր է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի համար, չնայած որ այդ նշանակությունը շատ առումներով չափազանցվել է Ռուսաստանում ապրող հայերի կողմից, բայց մյուս կողմից էլ հայերը պատմականորեն ձգտում են դեպի Ռուսաստան, և դա ոչ մի բանով չես ոչնչացնի։ Անգամ Փաշինյանով»։

Նավալնուն մեզ համար էին պատրաստել, Փաշինյանին՝ Հայաստանի

Քեոսայանը խոստովանում է, որ իր կենսագրության մեջ պահ կա, որի համար մինչև օրս ամաչում է։ 1991թ․-ին նա մեկ օր կանգնել է բարիկադների վրա` պաշտպանելով Սպիտակ տունը։ Ասում է, որ եթե կարողանար, այսօր կսպաներ այն ժամանակվա Քեոսայանին։ «Ինչի՞ համար էի կանգնել։ Երկրի փլուզմա՞ն։ Ուղղակի պահ է գալիս, երբ սկսում ես վերլուծել, հասկանալ։

Այդ պատճառով, երբ այսօր ջահելները դուրս են գալիս Նավալնու համար, ես նրանց հասկանում եմ, որովհետև տեստոստերոնն է։ Եվ պետք է աղմկել։ Դա բոլորիս մոտ է այդպես։ Հետո հայտնվում են կինը, աշխատանքը, երեխաները, պատասխանատվությունը։ Ցույցերի ժամանակ չկա։ Իսկ հետո պահպանողական ես դառնում, քանի որ հասկանում ես՝ առանց այդ էլ ամեն ինչ քանդել են, էլ ո՞ւր։ Այդ պատճառով ես զգացողություն ունեմ, որ այս կեղտի մեջ իմ ներդրումն արդեն արել եմ։ 91-ին լկստվեցինք, ու վերջ, հերիք է»,-ասում է կինոռեժիսորը։

Քեոսայանը համաձայն է Ռոբերտ Քոչարյանի հետ, որը Sputnik գործակալությանը տված հարցազրույցում Փաշինյանին համեմատել էր Նավալնու հետ։

«Համաձա՞յն եմ արդյոք Ռոբերտ Սեդրակովիչի հետ, որ Փաշինյանն ու Նավալնին նման են։ Այն առումով, որ երկուսն էլ դուրսպրծուկնե՞ր են։ Որ նրանք Արևմուտքն է կերակրո՞ւմ։ Որ երկուսն էլ դավաճա՞ն են։ Այո, անկասկած։ Նավալնուն մեզ համար են պատրաստել, Փաշինյանին՝ Հայաստանի»։

Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն ռուսաստանցի կինոռեժիսորը համարձակ քայլ է համարում, քանի որ Հայաստանում նրա հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ, նրան չեն կարողանում ներել, որ իշխանության բերեց Սարգսյանին, և նա դա գիտի։ «Բայց ես հույս ունեմ, որ հայ ընտրողները կհիշեն, որ հենց Քոչարյանն է կապված եղել թե՛ Ղարաբաղի հետ, թե՛ ՄԱԿ-ում հնչած հոյակապ ճառի, թե՛ Հայաստանի տնտեսական վերելքի վերջին պահերի, երբ աշխատավարձերն ու թոշակներն աճում էին»։

«Ավելի պարզ ասեմ` առաջնորդը պիտի տղամարդկություն ունենա։ Իսկ նա նաև շատ խելացի է, ես գրեթե վստահ եմ, որ նա բազմաթիվ եզրահանգումներ է արել»,-ասում է Քեոսայանը։

Նա նշում է, որ առաջինը, ում դավաճանել է Սարգսյանը, հենց Քոչարյանն էր։ Կինոռեժիսորը կարծում է, որ այդ կուսակցությունների թիմերում պետք է լինեն մարդիկ, որոնք որևէ կերպ չեն առնչվում թալանի հետ և ամենայն հավանականությամբ պետք է լինեն Հայաստանում ծնված ռուսաստանցի հայեր, որպեսզի այդ սորոսականների հոտն անգամ չլինի։

651
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Պատերազմ, Նիկոլ Փաշինյան, Տիգրան Քեոսայան, Ռուսաստան, Հայաստան
Ծաղիկներ Եռաբլուրում. արխիվային լուսանկար

Փաշինյանը «Եռաբլուր» չի այցելել. նա Վազգեն Սարգսյանի փողոցի հուշարձանին է ծաղկեփունջ դրել

0
(Թարմացված է 13:06 05.03.2021)
Լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոն չի այցելել։ Փոխարենը նա այցելել է Երևանի Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցում գտնվող Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ու ծաղկեփունջ դրել։

Նշենք, որ Փաշինյանը հուշարձանին մոտեցել է ոտքով, իր աշխատակազմի մի քանի աշխատակիցների ու թիկնազորի ուղեկցությամբ։

Վերջինները լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել Փաշինյանին։

Նշենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս Եռաբլուր չի այցելել, նրա անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանին շիրիմին և նրա հայրենի գյուղի հուշարձանի մոտ։

Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:

Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի  Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը  և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։

Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:

0
թեգերը:
ծնունդ, Երևան, Նիկոլ Փաշինյան, Վազգեն Սարգսյան
Ըստ թեմայի
Փաշինյան–Ծառուկյան հանդիպումն այսօր չի կայանա. սպասում են քաղաքական խորհրդի որոշմանը