Հայկական ԱԷԿ

Ատոմակայանում վերանորոգման նոր փուլ է. դրա շնորհիվ այն կշահագործվի մինչև 2036-ը

75
(Թարմացված է 14:32 22.07.2021)
Արդիականացման պայմանագրի շրջանակում աշխատանքների կազմակերպումն իրականացնում է ռուսական «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ–ն։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik․ Հայաստանի Մեծամորի ատոմակայանում վերանորոգման նոր փուլ է, սկսվել են ԱԷԿ-ի ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման, այսինքն` պողպատի ջերմային մշակման աշխատանքները։ Ատոմակայանից հայտնում են, որ թրծաթողման աշխատանքները կատարում են ատոմային ոլորտի լավագույն մասնագետները` ռուսական «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ–ն, որը «Ռոսատոմ» պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկական դիվիզիոնի մաս է կազմում։

Նշվում է, որ թրծաթողումը թույլ կտա 80-85%-ով ելակետային վիճակի վերադարձնել ռեակտորի մետաղի շահագործման բնութագրերը։ Այս ընթացակարգի իրագործումը հնարավորություն կտա Հայկական ԱԷԿ-ը շահագործել մինչև 2036 թվականը:

Թրծաթողման աշխատանքների նախապատրաստումը տևել է գրեթե մեկուկես տարի:

Այժմ թրծաթողման համար նաատեսված սարքավորումը տեղադրվել է կորպուսի իրանի մեջ, ավարտվել են վերջնական ստուգումները և սկսվել է տաքացումը։

Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի

75
թեգերը:
Մեծամոր, Հայաստան, ատոմակայան
Ըստ թեմայի
Հայաստանն ավելի արդյունավետ ատոմակայան կունենա
Մեծամորի էներգետիկները կուսումնասիրեն ռուսական ատոմակայանների փորձը
Մոսկվայում կքննարկվի Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը
Նոր ատոմակայանի կառուցումն իրատեսական չէ. Արմեն Մանվելյան
Արխիվային լուսանկար

Ցանկությունը մեծ է, արդյունքը` փոքր. ում և ինչի համար է աջակցում պետությունը

94
(Թարմացված է 22:04 23.07.2021)
«Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագրի մեկնարկից ի վեր պետական բյուջեից ֆերմերներին 165 մլն դրամի աջակցություն է տրամադրվել։ Sputnik Արմենիան փորձել է պարզել` ինչի վրա ու որքանով արդյունավետ է ծախսվել այդ գումարը։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Շուրջ երկու տարի առաջ` 2019 թվականի նոյեմբերի 14-ին, ՀՀ կառավարությունն ընդունեց «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագիրը։

Դրանով պետությունը ֆինանսական աջակցություն է տրամադրում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են նոր ջերմոցներ ու ջերմատներ հիմնել։

Աջակցության չափը` կախված ջերմոցի չափերից, շինության տեսակից ու տեխնոլոգիական լուծումներից, 1 քմ-ի համար կազմում է 6000-15 000 դրամ:

Հաշվի առնելով, որ ծրագիրն արդեն տևական ժամանակ իրականացվում է, փորձեցինք պարզել, թե որքան գումար է ծախսել պետությունն ու ինչ օգուտ է ստացել դրանից։

Էկոնոմիկայի նախարարությունից Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ ծրագրի մեկնարկից ի վեր, ս.թ. հուլիսի 15-ի դրությամբ, պետական բյուջեից տրամադրվել է 165 մլն դրամի աջակցություն, ընդ որում` դրանից 108.1 մլն–ը` 2021թ–ին։

Ծրագրից օգտվելու համար անցած 1.5-2 տարում նախարարություն է դիմել 190 շահառու։

Նրանցից, սակայն, հուլիսի 15-ի դրությամբ ջերմոցի շինարարությունն ավարտել են միայն 7-ը։ Իսկ բերք ստացողների թիվը շատ ավելի փոքր է։ Էկոնոմիկայի նախարարությունն այս պահին նրանցից միայն 2-ի մասին է տեղյակ։

Պատկերացրեք տղամարդը լացի. Արմավիրում փոթորիկը միլիոնների վնաս է հասցրել ջերմոցատերերին

Բանն այն է, որ ծրագրով շահառուն պարտավորվում է ջերմատան կառուցմանը հաջորդող 4 տարիներին ամեն տարի մինչև հուլիսի 1–ը ստացված բերքի մասին հաշվետվություն ներկայացնել նախարարություն։

Դե, իսկ քանի որ պետական աջակցությամբ կառուցված ջերմատներից միայն 2-ն են կառուցվել 2020թ–ին, հետևաբար, այս տարի հուլիսի 1-ին նախարարությունը միայն այդ երկուսից է հաշվետվություն ստացել։

«Ըստ շահառուներից ստացված տեղեկատվության` 2880 քմ արտադական տարածքով ջերմատնից մինչ օրս ստացվել է 8 000 կգ բուլղարական պղպեղ, իսկ մյուս` 1377 քմ արտադրական տարածքով ջերմատնից` 61 965 կգ լոլիկ»,– հայտնեցին նախարարությունից։

Եթե փորձենք միջինացված արժեքներով համադրել այս ջերմատների վրա պետության կատարած ծախսն ու ստացված օգուտը, կստացվի հետևյալ պատկերը. երկու ջերմատների տերերին պետությունը վճարել է շուրջ 60 մլն դրամ, դրանցից ստացված բերքի միջին շուկայական արժեքը շուրջ 50 մլն դրամ է։

Իհարկե, սա միայն առաջին բերքն է։ Ծրագրի հեղինակները համզված են, որ հետագա տարիների շահույթով ծրագիրն արդարացնելու է պետության կատարած ծախսերը։

Ի դեպ, վերոհիշյալ 2880 քմ–անոց ջերմոցը ծրագրի շրջանակներում կառուցված ամենամեծ ջերմոցն է։

Իսկ ամենափոքրը 960 քմ է։ Պետական աջակցության ծրագրով կառուցված 7 ջերմոցները միասին 11 927.4 քմ մակերես ունեն, կամ 1 հա–ից քիչ ավելի։

Համեմատության համար նշենք, որ Հայաստանում ներկա պահին առկա ջերմոցների ու ջերմատների ընդհանուր մեկերեսը, պաշտոնական տվյալներով, շուրջ 1 300 հա է, որից 300-ը կառուցված են ժամանակակից տեխնոլոգիաներով։

Լոլիկ աճեցնելու 2-րդ փորձ․ Ջերմոցային ասոցիացիան եվրոպացի ներդրողներին կբերի Հայաստան

94
թեգերը:
տնտեսություն, ծրագիր, բերք
Ըստ թեմայի
Ուզում եք չիր պատրաստել, թե ջերմոց տեղադրել. Հայաստանում կիջեցնեն վարկի տոկոսադրույքները
Կողբ գյուղի բնակիչներ. աշխատանք չկար, իսկ այժմ կարելի է ջերմոցներում աշխատել
Ծաղիկները կորոնավիրուսին չեն սպասում․ ի՞նչ վիճակում են ծաղկավաճառներն ու ջերմոցատերերը
Կառավարությունում քննարկվել են գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերը

Կառավարությունում քննարկվել են գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերը

38
(Թարմացված է 18:59 23.07.2021)
Պտուղ-բանջարեղենային պահածոների և մրգահյութերի արտադրությունն ընթացիկ տարում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 59 տոկոսով:

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող զարգացման ծրագրերի ընթացքը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։ Փաշինյանը նշել է, որ կարևոր է հասկանալ, թե իրականացվող ծրագրերն ինչպես են աշխատում և ինչ պետք է արվի՝ դրանք հասցեական, հասանելի, արդունավետ դարձնելու համար։

Ծրագրի ընթացքի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։ Նրա խոսքով՝ պտուղ-բանջարեղենային պահածոների և մրգահյութերի արտադրությունն ընթացիկ տարում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 59 տոկոսով: Արդեն իսկ արտահանվել է 116 հազար 930 տոննա պտուղ- բանջարեղեն:

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ գյուղատնտեսության ոլորտում գործում է զարգացման 14 ծրագիր, որոնց թվում են՝ լիզինգի, այգեգործության և ոռոգման, ապահովագրության, տոհմային անասնաբուծության/անասնապահության, հումքի մթերման, արտադրության և արտահանման, գինեգործության, սուբսիդավորվող վարկերի տրամադրման, աշնանացան ու գարնանացան ցորենի մշակման և այլն:

Փոխնախարարն ընդգծել է, որ միջազգային ծրագրերի շրջանակում ընթացիկ տարում գյուղացիական տնտեսություններին արդեն իսկ տրամադրվել է 100 միավոր գյուղտեխնիկա. ակնկալվում է, որ մինչև տարեվերջ այդ թիվը կավելանա ևս 200 միավորով:

Совещание во главе с и.о. премьер-министра Николом Пашиняном по программам развития сельского хозяйства (23 июля 2021). Еревaн
© Photo / official site of the Prime minister of RA / Gevorg Perkuperkyan
Արման Խոջոյան

Ինտենսիվ ընթացքի մեջ է նաև գյուղապահովության ծրագիրը: Նախորդ տարվա համեմատ ընթացիկ տարում արդեն իսկ ապահովագրության պայմանագրերի թիվն ավելացել է 3 անգամ։ Ապահովագրվող մշակաբույսերն են հիմնականում հացահատիկը, ծիրանը և խնձորը։ Ընթացիկ տարում ծրագրում կներառվեն նաև նոր մշակաբույսեր:

Էկոնոմիկայի փոխնախարարն անդրադարձել է տավարաբուծության և ոչխարաբուծության, խելացի անասնաշենքերի կառուցման ծրագրերի ընթացքին, տեղեկացրել է նաև, որ համայնքային կենդանիների հավաքատեղիներ կկառուցվեն:

Անդրադարձ է կատարվել նաև աշնանացան ցորենի, գարնանացան մշակաբույսերի արտադրության խթանմանն ուղղված ծրագրերի ընթացքին:

Խաղաղապահներն Արցախի գյուղատնտեսական դաշտերը մաքրել են «Ուրագաններից». տեսանյութ

Ինչ վերաբերում է խաղողի և այլ գյուղմթերքների մթերման գործընթացի կազմակերպմանը, փոխնախարարը հավաստիացրել է, որ մթերման պրոցեսը կիրականացվի կանոնակարգված և առանց խնդիրների:

Քննարկվել են նաև գինու, կոնյակի արտահանմանն ոլորտում տեղի ունեցող զարգացումներն ու առկա խնդիրների լուծման քայլերը:

38
թեգերը:
խորհրդակցություն, Հայաստան, գյուղատնտեսություն
(1:05 / 6.13Mb / просмотров видео: 984)

Դրոնների խաղը` 32-րդ ամառային օլիմպիական խաղերում. շլացնող տեսանյութ

0
(Թարմացված է 00:20 24.07.2021)
Թիմերի շքերթի ժամանակ Հայաստանի դրոշակակիրներն են եղել հանրապետության բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և անվանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։

Տոկիոյի Ազգային մարզադաշտում հուլիսի 23–ին վառվեց 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը։ Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի օլիմպիական հավաքականը։

Կրակը վառեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ, ճապոնացի Նաոմի Օսական։

Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցում էին 205 երկրների մարզիկներ, ինչպես նաև փախստականների օլիմպիական թիմը:

Թիմերի շքերթի ժամանակ Հայաստանի դրոշակակիրներն էին հանրապետության բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և անվանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։

Նշենք, որ օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Օլիմպիական հավաքական. ովքեր կներկայացնեն Հայաստանը Տոկիոյում

Հուլիսի 23-ից օգոստոսի 8-ն անցկացվող 2021 Օլիմպիական խաղերին մասնակցելու համար Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո են ժամանել մոտ 200 երկրների 11 հազար մարզիկներ: Նրանք պայքարելու են մեդալների 339 հավաքածուների համար։

Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:

Sputnik Արմենիայի տեսանյութում կարող եք տեսնել 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը վառելու ժամանակ դրոններով կազմած տեսարանը։ 

Ներքին խոհանոց. ինչո՞վ են սնվում օլիմպիական մարզիկներն ու լրագրողները Տոկիոյում

0
թեգերը:
Տոկիո, տեսանյութ, Օլիմպիական խաղեր
Ըստ թեմայի
Եռագույնն ու հայ մարզիկները օլիմպիական խաղերի բացմանը. օրվա կադր
Տոկիոյում վառվել է օլիմպիական կրակը. ամենավառ կադրերը՝ Sputnik-ի աչքերով
Առանց աղմուկի ու հանդիսատեսի. մեկնարկում են 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը