«Զվարթնոց» օդանավակայան

Lufthansa ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա. որ ուղղությամբ թռիչքներ կլինեն

78
(Թարմացված է 14:35 15.07.2021)
Շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ Lufthansa ավիաընկերությունը թրիչքներ կիրականացնի։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Տևական ժամանակ ընթացող բանակցություններն ավարտին հասան, և սույն թվականի օգոստոսի 13-ից հայկական շուկա մուտք կգործի Lufthansa ավիաընկերությունը, տեղեկանում ենք «Արմենիա» միջազգային օդանավակայանների ֆեյսբուքյան էջից։

Ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Ֆրանկֆուրտ (Գերմանիա) - Երևան -Ֆրանկֆուրտ (Գերմանիա) երթուղով՝ շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ: Ֆրանկֆուրտից Երևան չվերթերը կիրականացվեն երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի օրերին, իսկ Երևանից Ֆրանկֆուրտ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին։

«Մենք՝ որպես Lufthansa խմբի ավիաուղիներ, ուրախ ենք ավելացնել մեր ներկայությունը Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և ներկայացնել մեր նոր՝ Երևան-Ֆրանկֆուրտ ուղղությունը՝ շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ: Այս նոր միացումներով Lufthansa խումբը շուտով կառաջարկի շաբաթական մինչև 16 չվերթ հաճախականությամբ չվերթեր Երևանից Վիեննա, Բրյուսել, Քյոլն և Ֆրանկֆուրտ»,- նշել է Ուկրաինայի, Բելառուսի, Թուրքմենստանի և Հարավային Կովկասի վաճառքի գծով գլխավոր մենեջեր Ռենե Կոինչակը:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարող եք այցելել ավիաընկերության կայք՝ lufthansa.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

«Կթռչենք, ուր հայերը ցանկանան». «AirArabia»–ի տնօրենը պատմեց ազգային ավիափոխադրողի մասին

Lufthansa-ն Lufthansa խմբի մի մասն է, որն արդեն իսկ մեծ ներկայություն ունի Հայաստանում: Austrian ավիաուղիները վերջին 20 տարվա ընթացքում չվերթեր է իրականացնում Վիեննայից Երևան: Brussels ավիաուղիներն այժմ առաջարկում է շաբաթական 5 չվերթ Բրյուսելից Երևան, և Eurowings-ը շուտով՝ 2021 թվականի օգոստոսի 5-ից, ուղիղ չվերթներ կիրականացնի Քյոլնից:

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 14-ին, փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունել է Lufthansa ընկերությունների խմբի մենեջմենթի ավագ տնօրեն Ռենե Կոինչակին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ավիաընկերությունների հետ համագործակցության, թռիչքային ուղղությունների և ՀՀ քաղաքացիական ավիացիայի ոլորտին առնչվող հարցեր:

78
թեգերը:
ավիաընկերություն, Հայաստան
Ըստ թեմայի
Վերականգնվել է Ղազախստան-Հայաստան-Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը
Կաջակցեն ավիահաղորդակցության ոլորտին. Ավինյանն ընդունել է Lufthansa–ի ներկայացուցչին
Գործարար Խաչատուր Սուքիասյանն ավիաընկերություն է հիմնում․ լուրերը հաստատվեցին
Արխիվային լուսանկար

Ցանկությունը մեծ է, արդյունքը` փոքր. ում և ինչի համար է աջակցում պետությունը

99
(Թարմացված է 22:04 23.07.2021)
«Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագրի մեկնարկից ի վեր պետական բյուջեից ֆերմերներին 165 մլն դրամի աջակցություն է տրամադրվել։ Sputnik Արմենիան փորձել է պարզել` ինչի վրա ու որքանով արդյունավետ է ծախսվել այդ գումարը։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Շուրջ երկու տարի առաջ` 2019 թվականի նոյեմբերի 14-ին, ՀՀ կառավարությունն ընդունեց «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագիրը։

Դրանով պետությունը ֆինանսական աջակցություն է տրամադրում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են նոր ջերմոցներ ու ջերմատներ հիմնել։

Աջակցության չափը` կախված ջերմոցի չափերից, շինության տեսակից ու տեխնոլոգիական լուծումներից, 1 քմ-ի համար կազմում է 6000-15 000 դրամ:

Հաշվի առնելով, որ ծրագիրն արդեն տևական ժամանակ իրականացվում է, փորձեցինք պարզել, թե որքան գումար է ծախսել պետությունն ու ինչ օգուտ է ստացել դրանից։

Էկոնոմիկայի նախարարությունից Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ ծրագրի մեկնարկից ի վեր, ս.թ. հուլիսի 15-ի դրությամբ, պետական բյուջեից տրամադրվել է 165 մլն դրամի աջակցություն, ընդ որում` դրանից 108.1 մլն–ը` 2021թ–ին։

Ծրագրից օգտվելու համար անցած 1.5-2 տարում նախարարություն է դիմել 190 շահառու։

Նրանցից, սակայն, հուլիսի 15-ի դրությամբ ջերմոցի շինարարությունն ավարտել են միայն 7-ը։ Իսկ բերք ստացողների թիվը շատ ավելի փոքր է։ Էկոնոմիկայի նախարարությունն այս պահին նրանցից միայն 2-ի մասին է տեղյակ։

Պատկերացրեք տղամարդը լացի. Արմավիրում փոթորիկը միլիոնների վնաս է հասցրել ջերմոցատերերին

Բանն այն է, որ ծրագրով շահառուն պարտավորվում է ջերմատան կառուցմանը հաջորդող 4 տարիներին ամեն տարի մինչև հուլիսի 1–ը ստացված բերքի մասին հաշվետվություն ներկայացնել նախարարություն։

Դե, իսկ քանի որ պետական աջակցությամբ կառուցված ջերմատներից միայն 2-ն են կառուցվել 2020թ–ին, հետևաբար, այս տարի հուլիսի 1-ին նախարարությունը միայն այդ երկուսից է հաշվետվություն ստացել։

«Ըստ շահառուներից ստացված տեղեկատվության` 2880 քմ արտադական տարածքով ջերմատնից մինչ օրս ստացվել է 8 000 կգ բուլղարական պղպեղ, իսկ մյուս` 1377 քմ արտադրական տարածքով ջերմատնից` 61 965 կգ լոլիկ»,– հայտնեցին նախարարությունից։

Եթե փորձենք միջինացված արժեքներով համադրել այս ջերմատների վրա պետության կատարած ծախսն ու ստացված օգուտը, կստացվի հետևյալ պատկերը. երկու ջերմատների տերերին պետությունը վճարել է շուրջ 60 մլն դրամ, դրանցից ստացված բերքի միջին շուկայական արժեքը շուրջ 50 մլն դրամ է։

Իհարկե, սա միայն առաջին բերքն է։ Ծրագրի հեղինակները համզված են, որ հետագա տարիների շահույթով ծրագիրն արդարացնելու է պետության կատարած ծախսերը։

Ի դեպ, վերոհիշյալ 2880 քմ–անոց ջերմոցը ծրագրի շրջանակներում կառուցված ամենամեծ ջերմոցն է։

Իսկ ամենափոքրը 960 քմ է։ Պետական աջակցության ծրագրով կառուցված 7 ջերմոցները միասին 11 927.4 քմ մակերես ունեն, կամ 1 հա–ից քիչ ավելի։

Համեմատության համար նշենք, որ Հայաստանում ներկա պահին առկա ջերմոցների ու ջերմատների ընդհանուր մեկերեսը, պաշտոնական տվյալներով, շուրջ 1 300 հա է, որից 300-ը կառուցված են ժամանակակից տեխնոլոգիաներով։

Լոլիկ աճեցնելու 2-րդ փորձ․ Ջերմոցային ասոցիացիան եվրոպացի ներդրողներին կբերի Հայաստան

99
թեգերը:
տնտեսություն, ծրագիր, բերք
Ըստ թեմայի
Ուզում եք չիր պատրաստել, թե ջերմոց տեղադրել. Հայաստանում կիջեցնեն վարկի տոկոսադրույքները
Կողբ գյուղի բնակիչներ. աշխատանք չկար, իսկ այժմ կարելի է ջերմոցներում աշխատել
Ծաղիկները կորոնավիրուսին չեն սպասում․ ի՞նչ վիճակում են ծաղկավաճառներն ու ջերմոցատերերը
Կառավարությունում քննարկվել են գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերը

Կառավարությունում քննարկվել են գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերը

39
(Թարմացված է 18:59 23.07.2021)
Պտուղ-բանջարեղենային պահածոների և մրգահյութերի արտադրությունն ընթացիկ տարում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 59 տոկոսով:

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող զարգացման ծրագրերի ընթացքը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։ Փաշինյանը նշել է, որ կարևոր է հասկանալ, թե իրականացվող ծրագրերն ինչպես են աշխատում և ինչ պետք է արվի՝ դրանք հասցեական, հասանելի, արդունավետ դարձնելու համար։

Ծրագրի ընթացքի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։ Նրա խոսքով՝ պտուղ-բանջարեղենային պահածոների և մրգահյութերի արտադրությունն ընթացիկ տարում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 59 տոկոսով: Արդեն իսկ արտահանվել է 116 հազար 930 տոննա պտուղ- բանջարեղեն:

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ գյուղատնտեսության ոլորտում գործում է զարգացման 14 ծրագիր, որոնց թվում են՝ լիզինգի, այգեգործության և ոռոգման, ապահովագրության, տոհմային անասնաբուծության/անասնապահության, հումքի մթերման, արտադրության և արտահանման, գինեգործության, սուբսիդավորվող վարկերի տրամադրման, աշնանացան ու գարնանացան ցորենի մշակման և այլն:

Փոխնախարարն ընդգծել է, որ միջազգային ծրագրերի շրջանակում ընթացիկ տարում գյուղացիական տնտեսություններին արդեն իսկ տրամադրվել է 100 միավոր գյուղտեխնիկա. ակնկալվում է, որ մինչև տարեվերջ այդ թիվը կավելանա ևս 200 միավորով:

Совещание во главе с и.о. премьер-министра Николом Пашиняном по программам развития сельского хозяйства (23 июля 2021). Еревaн
© Photo / official site of the Prime minister of RA / Gevorg Perkuperkyan
Արման Խոջոյան

Ինտենսիվ ընթացքի մեջ է նաև գյուղապահովության ծրագիրը: Նախորդ տարվա համեմատ ընթացիկ տարում արդեն իսկ ապահովագրության պայմանագրերի թիվն ավելացել է 3 անգամ։ Ապահովագրվող մշակաբույսերն են հիմնականում հացահատիկը, ծիրանը և խնձորը։ Ընթացիկ տարում ծրագրում կներառվեն նաև նոր մշակաբույսեր:

Էկոնոմիկայի փոխնախարարն անդրադարձել է տավարաբուծության և ոչխարաբուծության, խելացի անասնաշենքերի կառուցման ծրագրերի ընթացքին, տեղեկացրել է նաև, որ համայնքային կենդանիների հավաքատեղիներ կկառուցվեն:

Անդրադարձ է կատարվել նաև աշնանացան ցորենի, գարնանացան մշակաբույսերի արտադրության խթանմանն ուղղված ծրագրերի ընթացքին:

Խաղաղապահներն Արցախի գյուղատնտեսական դաշտերը մաքրել են «Ուրագաններից». տեսանյութ

Ինչ վերաբերում է խաղողի և այլ գյուղմթերքների մթերման գործընթացի կազմակերպմանը, փոխնախարարը հավաստիացրել է, որ մթերման պրոցեսը կիրականացվի կանոնակարգված և առանց խնդիրների:

Քննարկվել են նաև գինու, կոնյակի արտահանմանն ոլորտում տեղի ունեցող զարգացումներն ու առկա խնդիրների լուծման քայլերը:

39
թեգերը:
խորհրդակցություն, Հայաստան, գյուղատնտեսություն
Սերգեյ Բեզրուկով

Սերգեյ Բեզրուկովը հինգերորդ անգամ հայր է դարձել. լուսանկար

18
Հանրահայտ դերասանը հրապարակել է կնոջ ու նորածին որդու լուսանկարը։ Ակնհայտ է, որ նա երջանիկ է։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Բեզրուկովը հինգերորդ անգամ է հայրացել։ Ուրախալի լուրը նա հայտնել է Instagram-ի իր էջում:

«Անեչկան լույս աշխարհ բերեց իմ որդի Վասիլիին։ Ուռա՜։ Մենք ավելի շատացանք: Շնորհակալություն քեզ, հարազատս», - գրել է դերասանը և կնոջ ու նորածնի հետ լուսանկար հրապարակել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Сергей Безруков (@s_bezrukov)

Փոքրիկը Բեզրուկովի և նրա կնոջ՝ Աննա Մատիսոնի երրորդ զավակն է։ Նրանց դուստրը` Մաշան, արդեն 4 տարեկան է, իսկ որդին` Ստեփանը` 2։ Բեզրուկովը ևս երկու երեխա էլ (աղջիկ ու տղա) ունի դերասանուհի Քրիստինա Սմիրնովայից։

18