Արխիվային լուսանկար

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին թույլ չեն տալիս խտանյութ արտահանել. Վահե Հակոբյան

367
(Թարմացված է 14:25 14.07.2021)
«Հայաստան» դաշինքի հրավիրած ասուլիսի ժամանակ դաշինքի անդամ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վահե Հակոբյանը հայտնել է, որ արդեն մի քանի օր է՝ սահմանին 40 վագոն խտանյութ է կանգնած։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հայաստանի իշխանություններն արդեն ավելի քան 12 օր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին թույլ չեն տալիս մետաղների խտանյութեր արտահանել։

Այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց դաշինքի անդամ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վահե Հակոբյանը։

«Այսօր սահմանի վրա կուտակված է շուրջ 40 վագոն խտանյութ։ Պարզապես մաքսատան աշխատակիցները թույլ չեն տալիս արտահանել` առանց որևէ բացատրության»,– ասաց նա։

Նրա գնահատմամբ՝ այդ ապօրինի գործողության արդյունքում Հայաստանի բյուջեն արդեն զրկվել է 20 մլն դոլար մուտքից։

«Դա կարող է հանգեցնել մեր երկրում տարադրամի կուրսի տատանման, եթե այսպես շարունակվի»,– ասաց Հակոբյանը։
Նա նաև հայտնեց, որ օրեր շարունակ կոմբինատում ստուգումներ իրականացնող զինված անձինք երեկվա դրությամբ հեռացել են կոմբինատից:

Հիշեցնենք`կառավարության հուլիսի 12-ի արտահերթ նիստում հաստատվել էր «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում գործադիրի առաջարկած փոփոխությունների նախագիծը, որով լրացուցիչ տուրք է սահմանվում Հայաստանից արտահանվող պղնձի և մոլիբդենի խտանյութերի ու դրանց հարակից ապրանքների նկատմամբ։

Հայաստանի ընդերքը պետությանն է. կառավարությունը բարձրացնում է հանքատերերի տուրքերը

Արտահանման լրացուցիչ տուրքը լինելու է փոփոխական և սահմանվելու է միջազգային շուկայում պղնձի ու մոլիբդենի այդ պահին գործող գների 15 տոկոսի չափով։

Կառավարության հաշվարկով, նոր տուրքը թույլ կտա տարեկան շուրջ 72 մլրդ դրամի մուտք ապահովել բյուջե, որից կօգտվեն ոչ միայն գերշահույթ ստացող հանքատերերը, այլև շարքային քաղաքացիները` պետական տարբեր ծրագրերի միջոցով։

Երեկ Վահ Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կանխատեսել էր, որ օրենքի ընդունումը կհանգեցնի ոլորտի ընկերությունների կործանման։

Նրա գնահատմամբ, իշխանությունը միտումնավոր է գնում այդ քայլին` փորձելով դրա միջոցով «ուտել » հանքարդյունաբերողների հիմնական շահույթը։ Արդյունքում ` ոլորտի ընկերությունները «քարտային տնակի նման» քանդվելու են։

367
թեգերը:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», Վահե Հակոբյան
Ըստ թեմայի
«Չագուճն առաջինը ձեր գլխին է ջարդվելու». Փաշինյանը կրկին սպառնացել է Զանգեզուրի կոմբինատին
«Փաշինյանը հիմա նենգաբար մուռ է հանում». Վահե Հակոբյանը` խուզարկությունների մասին
«Կապիտալը փախչում է երկրից». Ավետիսյանը` ներդրումների և կարանտինի երկարաձգման մասին
Դուբայ

Ի՞նչ է անելու հայկական բիզնեսը Դուբայի համաշխարհային ցուցահանդեսում․ մանրամասներ

72
(Թարմացված է 17:24 04.08.2021)
Նախատեսվում է ցուցահանդեսին ներգրավել մինչև 100 ընկերություն, վարել միջազգային բանակցություններ, այդ թվում՝ նախագահ Արմեն Սարգսյանի ստեղծած հիմքի վրա:

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն արդեն մոտ 40 հայտ է ստացել Դուբայում կայանալիք համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու համար: Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց փոխնախարար Նարեկ Տերյանը (համակարգում է արտաքին տնտեսական կապերը), նախարարությունը հույս ունի մինչև 100 հայտ հավաքել։

«Այս պահին մենք 40 հայտ ենք ստացել զանազան ոլորտների ձեռնարկություններից` ՏՏ, զբոսաշրջություն, թեթև արդյունաբերություն, գյուղատնտեսություն»,- ավելացրեց Տերյանը։

Հայաստանի և հայկական ձեռնարկությունների մասնակցության համար, Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանին 1,5 միլիոն դոլարի աջակցության փաթեթ են տրամադրել, որի մեջ ներառված են տաղավարի կառուցման համար անհրաժեշտ ապրանքներն ու ծառայությունները:

Dubai Expo-ի շրջանակներում կանցկացվի Made in Armenia մինի-ցուցահանդեսը: Այնտեղ ներկայացված կլինեն ոչ միայն մրգային-բանջարեղենային պահածոներ և ալկոհոլ, այլ նաև տնտեսության այլ ոլորտներ՝ զբոսաշրջային օպերատորներ, տեքստիլի ֆաբրիկաներ, ՏՏ ընկերություններ։

«Մենք բանակցություններ ենք վարում ոչ միայն սոֆթի, այլև էլեկտրոնիկայի արտադրողների հետ, բայց առայժմ մասնակցության համար նրանք վերջնական համաձայնություն չեն տվել»,-ավելացրեց փոխնախարարը։

Հայաստանի պատվիրակությունը բանակցություններ կվարի միջազգային գործընկերների, այդ թվում ցուցահանդեսի տերերի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Բացառիկ ցուցահանդես Հայաստանում. մեկ հարկի տակ ներկայացված են Վրուբելի աշխատանքները

Բանակցությունները, որոնք շուրջ մեկ ամիս առաջ սկսել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, այժմ կշարունակվեն արդեն աշխատանքային, գերատեսչական մակարդակով։ Մասնավորապես, նախատեսվում է հանդիպում էկոնոմիկայի նախարարի մակարդակով։

Ցուցահանդեսում ներկայացվածությունն ամենաբարձրն է, դրան կմասնակցեն տասնյակ երկրների ղեկավարներ և գրեթե բոլոր անդրազգային կորպորացիաների և տարածաշրջանային խոշոր ընկերությունների մենեջերները:

Աբու Դաբիի ցուցահանդեսի սկանդալի համար նախարարության 3 աշխատակից նկատողություն է ստացել

«Մենք արդեն բանակցություններ ենք վարում ցուցահանդեսի շրջանակում հանդիպումների մասին և արդյունավետ հանդիպումների հույս ունենք»,-ավելացրեց Տերյանը։

Հիշեցնենք, որ Expo-2020 համաշխարհային ցուցահանդեսը կկայանա Դուբայում, 2021 թ․-ի հոկտեմբերի 1-ից մինչև 2022 թ․-ի մարտի 31-ը:

72
թեգերը:
Հայաստան, տնտեսություն, Ցուցահանդես, Դուբայ
Արխիվային լուսանկար

Կաթնամթերքի շուկայում խախտումները բազմաթիվ են և բազմաբնույթ. ՍԱՏՄ

65
(Թարմացված է 13:23 04.08.2021)
Կաթնամթերքի շուկայում վտանգավոր սննդամթերքի արտադրանքի թողարկում չեն արձանագրել, բայց սանիտարահիգենիկ անհամապատասխանություններով պայմանավորված` մի շարք տնտեսվարողների մոտ կիրառվել են սահմանափակումներ։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Կաթնամթերքի շուկայում խախտումները բազմաթիվ են և բազմաբնույթ։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց կաթնամթերքի շուկայում վերջին շրջանում կատարված ստուգումների արդյունքները։

Նա նշեց, որ ՍԱՏՄ–ի ստուգումների տարեկան ծրագրում 969 տնտեսվարող սյուբեկտներ կան ներառված։ Իրականացնում են ինչպես պլանային, այնպես էլ ոչ պլանային ստուգումներ։ Վերջին խախտումները կաթնամթերքի շուկայում պլանային ստուգումների շրջանակում արձանագրված իրավախախտումներ են։

«Խախտումները բազմաթիվ են և բազմաբնույթ։ Կան խախտումներ, որոնցով պայմանավորված` ստիպված ենք լինում արտադրական գործընթացի կասեցումներ իրականացնել. դա սանիտարահիգիենիկ նորմերի անհամապատասխանություններով պայմանավորված կասեցումներն են, որոնք լինում են նաև վտանգավոր սննդամթերիքի թողարկում արձանագրելու դեպքում»,–ասաց նա։

Դանիելյանի խոսքով`կաթնամթերքի շուկայում վտանգավոր սննդամթերքի արտադրանքի թողարկում չեն արձանագրել, բայց սանիտարահիգենիկ անհամապատասխանություններով պայմանավորված` մի շարք տնտեսվարողների մոտ կիրառվել են սահմանափակումներ։

Սանիտարահիգիենիկ անհամապատասխանություն են համարվում, օրինակ, արտադրական տարածքների ոչ պատշաճ վիճակը, մաքրման, ախտահանման աշխատանքների թերի իրականացումը, հանդերձարանների ոչ պատշաճ կահավորումը, սանհանգույցների բացակայություն կամ ոչ պատշաճ վիճակ և այլն։

«Այս ամենը հիմք են, որպեսզի մենք արտադրական գործընթաց կասեցնենք, որոնց զուգահեռ կիրառվում են օրենքով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ»,–ասաց նա։

Ստուգումների արդյունքում կաթնամթերքի հետ կապված կատարվել է 2 կասեցում, որոնցից մեկն արդեն իսկ թերությունները վերացրել է և կասեցումը հանվել։

Երևանում երեխաները թթվասերից ու կաթնաշոռից են թունավորվե՞լ․ ՍԱՏՄ ստուգումների արդյունքը

Մյուսի գործունեությունը դեռ կասեցված է, քանի որ տնտեսվարողի կողմից չեն իրականացվել այն հանձնարարականները, որոնք տվել է տեսչական մարմինը։

«Ժամանակահատված է տրված տնտեսվարողին, աշխատանքներն ավարտելուց հետո կդիմի տեսչական մարմնին, կիրականացնենք վերստուգում, որի ընթացքում որոշում կկայացվի արտադրական գործընթացը թույլատրել շարունակել կամ կասեցումը շարունակել»,–ասաց նա։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը առաջիկայում 40–ից ավել կաթնամթերք արտադրող ընկերությունների մոտ վերահսկողություն կիրականացվի, դրանք ինչպես փոքր, այնպես էլ միջին և խոշոր արտադրողներ են։

Դրանց մեջ ներառված կլինեն նաև պաղպաղակ, պանիր արտադրող ընկերություններ։

Մսամթերքի «բակային վաճառքները» վերահսկելու համար ՍԱՏՄ-ն կհամագործակցի ՏԻՄ-երի հետ

65
թեգերը:
ՍԱՏՄ(Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), Կաթնամթերք, ստուգումներ
Ըստ թեմայի
Մշտադիտարկում պետք է անցկացնենք. ՍԱՏՄ–ն` հայկական լոլիկի` ՌԴ արտահանման արգելքի մասին
ՀՀ–ում կասեցվել է կաթնամթերք արտադրող երկու արտադրամասի գործունեությունը
Կասեցվել է «Բանդիվան Կաթ» ՍՊԸ–ի կաթնամթերքի և մսամթերքի արտադրությունների գործունեությունը
Էմանուել Մակրոն

Մակրոնը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. ո՞ր պատվաստանյութն է նախընտրել Ֆրանսիայի նախագահը

0
(Թարմացված է 21:31 04.08.2021)
Ֆրանսիայի նախագահը, որն անցյալ տարվա դեկտեմբերին էր վարակվել կորոնավիրուսով, պատվաստանյութի մեկ դեղաչափ է ստացել։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատվաստվել է «Pfizer» պատվաստանյութով։ Նա այդ մասին գրել է Instagram-ում։

«Այո, ես մայիսի 31-ին ստացել եմ «Pfizer» պատվաստանյութի մեկ դեղաչափը», - ասել Է Մակրոնը՝ պատասխանելով կորոնավիրուսային պատվաստումներին վերաբերող հարցին:

Ի՞նչ է իրենից ներկայացնում «Դելտա» մանրէահիմքն ու ինչպե՞ս կարելի է պայքարել դրա դեմ

Հիշեցնենք` 2020 թվականի դեկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով։ Մակրոնն ինքնամեկուսացավ ու սկսեց հեռավար աշխատել։ Դեկտեմբերի 24-ին նախագահի գրասենյակը հայտնեց, որ Մակրոնն այլևս կորոնավիրուսի ախտանշաններ չունի։

«Սենց շարունակվի՝ Մակրոնը թուփ կդառնա». օգտատերերին զվարճացրել է Ֆրանսիայի նախագահի նկարը

0
թեգերը:
Ֆրանսիա, Էմանուել Մակրոն, պատվաստումներ, պատվաստանյութ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Ինչով պատվաստվել, որ թույլ տան Հայաստանից Ֆրանսիա մեկնել. պատասխանում է դեսպանատունը
Գիտնականները նշել են AstraZeneca պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների մասին
Մյասնիկովը պատմել է կորոնավիրուսի նոր մանրէահիմքերի մասին
Հայաստանը նաև «Sinopharm» և «Pfizer/BioNTech» պատվաստանյութեր կգնի