ՀՀ կառավարության նիստ. արխիվային լուսանկար

Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում` մեկ հարց

893
(Թարմացված է 15:48 11.07.2021)
ՀՀ կառավարությունն առաջարկում է 2022-2026թթ. համար սահմանել տարեկան միջինը 7% տնտեսական աճի ցուցանիշ:

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը երկուշաբթի օրը` հուլիսի 12-ին արտահերթ նիստ է գումարելու։ Օրակարգում, դատելով գործադրի պաշտոնական կայքում առկա տեղեկություններից, միայն մեկ հարց է. «Հայաստանի Հանրապետության 2022-2024 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին»։

Նախագիծը մշակել ու ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարությունը։ Հրապարակված նախագծով, նախարարությունն առաջարկում է 2022-2026թթ. համար սահմանել տարեկան միջինը 7% տնտեսական աճի ցուցանիշ: Իսկ 2022-2024 թվականների ժամանակահատվածում պետական բյուջեի ընթացիկ ծախսերի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կտատանվի 22.6 %-ից 22.2%-ի միջակայքում:

Այսպիսի բարձր աճերի հասնելու համար առաջիկա տարիներին ՀՀ տնտեսությունը պետք է շարժվի կառավարության ծրագրով նախանշված տնտեսական աճի մոդելով, որի առանցքային շարժիչը պետք է լինի արտահանմանը միտված զարգացումը:

Կառավարությունը նախանշել է նաև հիմնական ծախսային հետևյալ գերակայությունները. սոցիալական ոլորտ` կրթություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն, ՀՀ տարածքային ամբողջականություն` տարածաշրջանում կայունություն, Ղարաբաղյան հակամարտության կողմերի ուժերի հավասարակշռության ապահովում` պաշտպանության և ազգային անվտանգության կառույցների կենսագործունեության համար անհրաժեշտ ֆինանսավորմամբ։

Համեմատության համար նշենք, որ առաջիկա 3 տարիների համար կառավարությունը սոցիալական  ոլորտի համար նախատեսել է հետևյալ ծախսերը.

2022 թվականի համար՝  470,939.6 մլն դրամ,

2023 թվականի համար՝  501,797.5 մլն դրամ,

2024 թվականի համար՝ 501,885.1 մլն դրամ:

Պաշտպանության բնագավառի 2022-2024 թթ յուրաքանչյուր տարվա համար նախատեսված ծախսերն են.

2022 թվական` 209,366.6 մլն դրամ,

2023 թվական` 221.564.4 մլն դրամ,

2024 թվական` 221.564.4 մլն դրամ:

Նշենք նաև, որ պաշտպանության բնագավառում գիտական ու գիտատեխնիկական նպատակային հետազոտությունների համար հատկացվող գումարի չափն է.

2022 թվական` 5,233.9 մլն դրամ

2023 թվական` 5,707.8 մլն դրամ

2024 թվական` 5,777.6 մլն դրամ։

Ինչ վերաբերում է  պարտքին, կառավարությունը փաստում է, որ 2020 թվականին կորոնավիրուսի համավարակի և Արցախյան պատերազմի շոկերի պայմաններում բյուջեի պակասուրդի ավելացման, արձանագրված տնտեսական անկման ու ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկման հետևանքով  պարտք/ՀՆԱ ցուցանիշն ավելացել է 13.4%-ային կետով` հասնելով 63.5%:

Եթե ցանկանում եք երկիրը փլուզել ներսից` պարտք տվեք, կամ ինչ է պետք անել պետական պարտքի հետ

Առաջարկվող միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվում է մինչև 2026թ.–ը նշված պարտքը  նվազեցնել ՀՆԱ-ի 60%-ից։

893
թեգերը:
Հայաստան, ՀՀ կառավարություն, Նիստ, տնտեսություն
Ըստ թեմայի
Ոչ թե 3.2, այլ 6 տոկոս. կառավարությունը վերանայում է տնտեսական աճի ցուցանիշը
Տնտեսական աճ կարող է գրանցվել զբոսաշրջության ու շինարարության ոլորտների հաշվին. Մարգարյան
Որոշ տնտեսվարողներ չարաշահում են իրենց դիրքը շաքարավազի շուկայում. Պարսյան
Արխիվային լուսանկար

Մթերքի համաշխարհային գները դեռ բարձր կմնան. ՀՀ ԿԲ

11
(Թարմացված է 16:54 03.08.2021)
Սպասվում է արևածաղկի ձեթի ու կարագի գնի որոշակի նվազում, բայց ընդհանուր առմամբ ներմուծվող ապրանքների գները գնաճի վրա ճնշում կգործադրեն բարձրացման ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Պարենամթերքի համաշխարհային գները հիմնականում բարձր են մնում, ինչն էլ կպահպանի Հայաստանում համեմատաբար բարձր գնաճը։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալներով՝ հուլիսին Պարենի համաշխարհային գների ինդեքսը 12 ամսվա ընթացքում առաջին անգամ նվազել է:

«Ընդհանուր առմամբ, հումքի ու պարենի շուկաներում բարձր գնաճային մթնոլորտ է տիրում, իսկ գործընկեր երկրներում նկատվում է գնաճի սպասվածից բարձր մակարդակ։ Այս պայմաններում ԿԲ խորհուրդն ակնկալում է, որ ներկրվող ապրանքների գները հիմնականում ճնշում կգործադրեն գնաճի վրա», - ասաց Գալստյանը։

ԿԲ կանխատեսման մեջ հաշվի են առնվել նաև արևածաղկի բարձր բերքի և արևածաղկի ձեթի, ինչպես նաև կարագի գների իջեցման կանխատեսումները: Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, ներմուծվող ապրանքների գները կմնան համեմատաբար բարձր։

Գնաճը Հայաստանում դուրս է եկել վերահսկողությունից. տնտեսագետ    

Մասնակիորեն այս բացասական ազդեցությունը կմեղմացվի պղնձի խտանյութի արտահանումից գոյացած հասույթի աճով, նաև այլ լեռնամետալուրգիական արտադրանքի (մոլիբդենային խտանյութ, ֆերոմոլիբդեն) արտադրանքով: Դա դրական կազդի երկրի վճարային հաշվեկշռի վրա, սակայն դեռ պարզ չէ, թե ինչպես այդ միջոցները կազդեն տնտեսոթյան վրա վրա (քանի որ դրանք դեռ չեն վերածվել բյուջետային մուտքերի)։

Գնաճը Հայաստանում միջազգայինից կրկնակի բարձր տեմպ ունի. ինչ է փորձում կոծկել իշխանությունը

11
թեգերը:
Կենտրոնական բանկ (ԿԲ), գնաճ, մթերք, Մարտին Գալստյան
Ըստ թեմայի
ԿԲ նախագահը կանխատեսում է՝ ընտրությունները չեն հանգեցնի գնաճի
«Միտումները ցույց են տալիս, որ գործ կունենանք գնաճային լուրջ ալիքի հետ». տնտեսագետ
Գնաճը զարգանում է. ԿԲ–ը դարձյալ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
2022թ–ին գնաճն ավելի ցածր կլինի, քան այս տարի. ԿԲ նախագահ
Կենտրոնական բանկ

ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 0.5 տոկոսային կետով

55
(Թարմացված է 13:25 03.08.2021)
ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման նոր տոկոսադրույք է սահմանել։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն այսօրվա նիստում որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը (սա այն տոկոսադրույքն է, որով բանկերը վարկեր են վերցնում կարգավորիչից) 0.5 տոկոսային կետով: Տեղեկությունը հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

«Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվում է 7.0%»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 8.5%:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5.5%:

«Մենք 7.5 անգամ ցածր արտադրողականություն ունենք, քան Եվրոպայի երկրների միջինն է». Քերոբյան

55
թեգերը:
Հայաստան, Կենտրոնական բանկ (ԿԲ)
Ըստ թեմայի
Գնաճը Հայաստանում դուրս է եկել վերահսկողությունից. տնտեսագետ     
Երբ երկիրը չունի ագահությունը զսպող մեխանիզմներ, կամ ինչո՞ւ է թանկանում հեղուկ գազը
Հայաստանը նախատեսում է ավելացնել կոնյակի արտահանումը Ռուսաստան
Ինչո՞վ ենք պակաս Սարգսյանից ու Վուչիչից, կամ ի՞նչ կարող են ՀՀ–ն ու Սերբիան ստանալ ԵԱՏՄ–ից
առուշ Առուշանյան

Վերաքննիչ դատարանը Առուշ Առուշանյանի գործով որոշումը կհրապարակի օգոստոսի 5-ին

0
Պաշտպանի խոսքով` ակնհայտ է, որ պաշտպանության կողմի բողոքը մերժվելու է, բայց իրենք, միևնույնն է, չեն հանձնվելու։

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով ՀՀ վերաքննիչ դատարանը կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակի 05.08.2021թ-ին, ժամը՝ 12:00-ին։ Տեղեկությունը հայտնում է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Կարծում եմ` ակնհայտ է, որ պաշտպանության կողմի բողոքը մերժվելու է, սակայն մենք չենք հանձնվելու և մեր պայքարը շարունակելու ենք մինչև վերջ։Իսկ դատավոր Մնացական Հարությունյանը մի օր կմնա առանձին իր խղճի հետ»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Առուշանյանը կալանավորվեց։ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։

0