Սուպերմարկետ

Որ ամբողջ եկամուտը սննդամթերքի վրա չծախսենք. ով ու ինչպես է իջեցնում հայաստանյան գները

266
(Թարմացված է 23:27 06.07.2021)
Առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքների գները միջազգային շուկայում դեռ շարունակում են թանկանալ։ Հայաստանում, հակառակը, էժանանում են։ Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում բացատրել է, թե ինչ է իրականում կատարվում հայաստանյան շուկայում։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Հայաստանի սպառողական շուկայում մեկ տարի շարունակ (2020թ. հունիսից 2021թ. հունիս) առաջին անհրաժեշտության ապրանքների գներն աճել են ընդհանուր առմամբ 6.5%–ով, իսկ վերջին մեկ ամսում (2021թ. մայիսից հունիս) նվազել են 0.8%–ով: Ընդ որում` միայն սննդամթերքի տարեկան գնաճը կազմել է 8.8%, մեկամսյա գնանկումը` 2.4%։

Վիճակագրության կոմիտեի հրապարակած տվյալներից պարզ է դառնում, որ գնանկման ցուցանիշը ձևավորվել է հիմնականում միրգ–բանջարեղենի գների նվազման արդյունքում։ Մայիս–հունիսին բանջարեղենի գները Հայաստանում նվազել են 13.8%–ով, մրգերինը` 5.6%–ով։

Սննդամթերքի մյուս տեսակները, որոնք հիմնականում ներկրվում են Հայաստան, միջազգային շուկայում, պայմանավորված կորոնավիրուսի համաճարակային ճգնաժամով ու դրա հետևանքներով, դեռ շարունակում են թանկանալ։ Հայաստանում, հակառակը, էժանացել են։

Օրինակ` շաքարավազը 2021թ. հունիսից 2020թ. հունիսը թանկացել է 43.2%–ով, իսկ 2021թ. մայիսից հունիս` 1%–ով էժանացել։ Արևածաղկի ձեթը 2021թ. հունիսից 2020թ. հունիս թանկացել է 87.3%, իսկ վերջին մեկ ամսում` ընդամենը 1%–ով:

Հայաստանյան գների այսպիսի փոփոխությունն ու հատկապես համաշխարհային շուկայի միտումներից հայաստանյան շուկայի որոշ չափով մեկուսացումը տնտեսագետ Վահագն Խաչատրյանը մեկնաբանում է ՀՀ կենտրոնական բանկի վարած` ազգային արժույթի ուժեղացման քաղաքականությամբ։

«Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվեց, որպեսզի կարողանան այդ գնաճի դեմն առնել։ Մի կողմից` ԿԲ–ն տոկոսադրույքը բարձրացնում է, ինչը չի նպաստում տնտեսական աճին, բայց մյուս կողմից անհանգստանում է գնաճով ու այդ պատճառով բարձրացնում է տոկոսադրույքը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Խաչատրյանը` փաստելով, որ տնտեսագիտական կանոններին չենթարկվող այս իրավիճակի առաջացման պատճառն էլ տնտեսական չէ։ Այս իրավիճակը, ըստ նրա, առաջ է եկել կորոնավիրուսի համաշխարհային ճգնաժամի հետևանքով ու հատուկ է աշխարհի բոլոր երկրներին, այդ թվում` զարգացած տնտեսությամբ երկրներին։

Խաչատրյանի խոսքով` համաշխարհային գնաճը կանխելն այսօր նույնպես համաշխարհային տնտեսության խնդիր է դարձել։ Արդյունքում անգամ զարգացած երկրների կենտրոնական բանկերը, նրա դիտարկմամբ, այսօր վարում են նույն` վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը։

Ըստ տնտեսագետի` ԿԲ–ն իհարկե ամբողջապես չի կարող մեկուսացնել կամ զրոյացնել համաշխարհային տնտեսության այդ բացասական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա, բայց գոնե կկարողանա զսպել գնաճը սպառողների համար։

«ԿԲ–ի վարած քաղաքականությունն այդ առումով համահունչ է ստեղծված իրավիճակին, որպեսզի մենք մեր ստացած ամբողջ եկամուտը, կոպիտ ասած, չծախսենք միայն սննդամթերքի վրա»,– ասաց Խաչատրյանը` միաժամանակ մերժելով ընդդիմախոսների այն քննադատությունները, թե դա արվում է բացառապես իշխանությունների խոստացած 4– տոկոսանոց տարեկան գնաճն ապահովելու նպատակով։

«Այսօրվա կառավարությունն ու ԿԲ–ն, շուկայական տնտեսության կարգավորիչ մեխանիզմներն օգտագործելով, որի մեջ մտնում էր վերաֆինանսավորման տոկոսադրույքները բարձրացնելը, բանկային համակարգում նորմատիվների խստացումը, կարողացավ ապահովել գների ներկայիս անկումը։ Երկրորդը` արտարժութային շուկայում 1.5-2 ամիս առաջ մեծ աժիոտաժ կար, դա վերացավ։ Երրորդը` շուկային վնաս չհասցվեց։ Այսինքն` որևէ մեկը չի կարող ասել, թե իրեն եկել, ասել են` այս ապրանքը այս գնից ավել չեք կարող վաճառել։ Եվ վերջինը, որ կուզեի այս թեմայի շուրջ ասել` ի վերջո գների վերջնական կայունություն կունենանք ու անհրաժեշտ միջակայքի մեջ կմտնենք այն ժամանակ, երբ համաշխարհային շուկան կկարգավորվի»,– ասաց Խաչատրյանը։

Այն մասին, որ համաշխարհային շուկան աստիճանաբար կայունանում է, տնտեսագետի դիտարկմամբ, վկայում է հատկապես հեղուկ վառելիքի շուկայում արձանագրվող գնաճը։

«Համաշխարհային շուկայում նավթի գներն այս պահին մոտենում են 80 դոլարի (1 բարելի դիմաց)։ Անցյալ տարի այս ժամանակ 20-25 էր, նույնիսկ ինչ–որ մի պահի 0-ական արժեք ուներ»,– նշեց նա։

Հայաստանում ևս բենզինն ու դիզվառելիքը 2020թ. հունիսից 2021թ. Հունիս ընկած ժամանակահատվածում շուրջ 50 տոկոսով թանկացել են, իսկ վերջին 1 ամսում` ավելի քան 5 տոկոսով։

Հիշեցնենք` ս.թ. հունիսի 15 –ին ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց հերթական անգամ բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.5%:

ԿԲ–ի տվյալներով` 1 դոլարի փոխարժեքն այսօր ՀՀ ֆինանսական շուկայում 490 դրամ է։ Մայիսին այն կազմում էր շուրջ 520.69 դրամ, ապրիլին` 532.14, ինչն այս տարվա համար առավելագույն արժեքն է եղել։

Դոլարի փոխարժեքի կտրուկ ավելացումը սկսվել էր դեռ 2020թ–ի սեպտեմբերից։ Այդ ամսին գրանցված 485.33 դրամ փոխարժեքը դեկտեմբերին հասել էր արդեն 506.98 դրամի։ Դրանից հետո ԿԲ-ն արդեն մի քանի անգամ վերանայել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ դրանով իսկ կանխելով գնաճային երևույթները:

266
թեգերը:
Սննդամթերք, Կենտրոնական բանկ (ԿԲ), Գներ, Վահագն Խաչատրյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ամենագետ» հայ սեփականատերերը, կամ ի՞նչն է խանգարում հայկական արտադրանքին ՌԴ շուկայում
Ինչու է նվազել դոլարի փոխարժեքը. ԿԲ նախագահը մի քանի գործոն նշեց
Ինչպես կարելի է կրկնապատկել անասունների գլխաքանակը Հայաստանում
Կառավարությունը Սամվել Ալեքսանյանին արտոնություն շնորհեց
Արա Մարջանյանը

Երբ երկիրը չունի ագահությունը զսպող մեխանիզմներ, կամ ինչո՞ւ է թանկանում հեղուկ գազը

110
(Թարմացված է 17:46 27.07.2021)
Հայաստանի էներգետիկայի գծով ՄԱԿ–ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հեղուկ գազի շուկայում առաջացած իրավիճակին և այդ վառելիքի գնաճին։

 

Մարջանյան. «Բիզնես միջավայրը Հայաստանում հակված է ագահության, ինչը չի զսպվում»

Շարժիչային վառելիքների և հեղուկացված գազի գները միշտ էլ ենթակա են որոշակի տատանումների։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց Հայաստանի էներգետիկայի գծով ՄԱԿ–ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։

Ըստ նրա` խնդիրն այն է, որ երկիրը պետք է պատրաստ լինի այդպիսի տատանումներին, ինչի մասին փորձագետները խոսում են մոտ 25 տարի։

«Հայաստանում պետք է մշակվեին որոշակի մեխանիզմներ, որոնք տնտեսական առումով կմեղմեն անխուսափելի տատանումները, սակայն այդ մեխանիզմները Հայաստանում ցավոք այդպես էլ չմշակվեցին։ Հեղուկացված գազի օգտագործման առումով մեր երկիրն անցած 15 տարիների ընթացքում եղել է մոլորակի առաջատար երկրների թվում, ինչի մասին վկայում են անալիտիկ լուրջ կենտրոնների տվյալները։ Հայաստանն առաջինն աշխարհում անցավ հեղուկ գազի զանգվածային օգտագործման հատկապես շարժիչային վառելիքների առումով և այս իրավիճակը մեր երկրում պետք է պահպանել»,– ասաց փորձագետը։

Մարջանյանի կարծիքով` բացի ակնհայտ տնտեսական օգուտներից, հեղուկ գազի զանգվածային օգտագործումն ունի նաև բնապահպանական օգուտներ, որովհետև դրա օգտագործումը որպես շարժիչային վառելիք, դեպի մթնոլորտ ավելի քիչ արտանետումներ է ապահովում` լավացնելով ընդհանուր էկոլոգիական վիճակը։

Ըստ նրա` խնդիրը համակարգային է և վերաբերում է Հայաստանում դենֆերային մեխանիզմների մշակմանը, որոնք կկարողանան մեղմել բնակչության և տնտեսության համար անխուսափելի տատանումները մատակարարման ոլորտում։ 

«Դենֆերային մեխանիզմների մեջ մտնում է հատուկ ֆոնդի և հարակից կառույցների ստեղծումը, որոնք էժան գազի պարագայում կկուտակեն միջոցներ, իսկ թանկ գազի պարագայում այդ միջոցները կծախսեն` մեղմելով գնագոյացումը։ Թեև գազի գինը համաշխարհային շուկայում հետևում է հում նավթի ու նավթամթերքի գներին` որոշակի ժամանակային ուշացմամբ, բայց եթե երկրի բիզնես կառուցվածքը չունի ագահությունը զսպող մեխանիզմներ, ապա անխուսափելիորեն անմիջապես թանկանում են հում նավթամթերքի ու հեղուկացված գազի գներն այդ երկրում»,– ասաց փորձագետը։

Մարջանյանի գնահատմամբ` մյուս կողմից, երբ գները համաշխարհային շուկայում ընկնում են, ինչը չի ազդում ներքին շուկայի վրա, ապա դա վկայում է գնագոյացումը զսպող մեխանիզմների բացակայության, բիզնես միջավայրի ագահության ու անկառավարելիության մասին։ Ըստ նրա` այստեղ մեծ անելիքներ ունի ոչ միայն տնտեսական մրցակցության հանձնաժողովը, այլև ամբողջ բիզնես համակարգը, առաջին հերթին` ենթակառուցվածքների նախարարությունը, որոնք համատեղ ջանքերով պետք է լծվեն Հայաստանում դենֆերային մեխանիզմներ ստեղծելու գործին։       

Ինչո՞ւ է հեղուկ գազը թանկացել Հայաստանում. պարզաբանում է հանձնաժողովը

Նշենք, որ արդեն մի քանի օր է, ինչ հեղուկ գազի շուկան սթրեսային վիճակում է: Վարորդները բողոքում են. շուկայում հեղուկ գազ չկա, իսկ եթե գազալցակայանը հեղուկ գազ ունի, ապա վարորդին հրաժարվում է 5000 դրամից ավելիի վաճառել: 

Այս շուկայում տիրող իրավիճակը վարորդների շրջանում խուճապ է առաջացրել, քանի որ որոշ գազալցակայաններ, առիթից օգտվելով, իրենց ունեցած հեղուկ գազի մեկ լիտրի գինն անհասկանալի ձևով բարձրացրել են՝ հասցնելով մինչև 280 դրամի:

Ռուսաստանն ու Իրաքը կտրուկ բարձրացրել են հեղուկ գազի գինը, և հայ ներկրողներին առաջարկում են բոլորովին այլ՝ ձեռքբերման ավելի բարձր գին: Այժմ պետական մակարդակով բանակցություններ են ընթանում Իրանի ու Կատարի հետ: 

110
թեգերը:
թանկացում, Հայաստան, գազի սակագին, գազալցակայան, գազ
Ըստ թեմայի
Պանրի հնարավոր թանկացման պատճառը կաթի պաշարների նվազումն է. Գիգոյան
Ավազի գնաճն անխուսափելիորեն կհանգեցնի շինարարության թանկացման. տնտեսագետ
Հայաստանում 75 տոկոսով թանկացած ձեթը կարող է էժանանալ
Ջեթ. արխիվային լուսանկար

Հայաստանում 75 տոկոսով թանկացած ձեթը կարող է էժանանալ