Սուպերմարկետ

Գնաճը զարգանում է. ԿԲ–ը դարձյալ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

49
(Թարմացված է 16:01 15.06.2021)
ՀՀ տնտեսությունը թեև ակտիվանում է, բայց ներքին տնտեսական կարողությունների ու ներդրումների սակավության հետևանքով ներքին շուկայում ևս գնաճի բարձր մակարդակ է կանխատեսվում։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ՀՀ ԿԲ խորհուրդը որոշում է կայացրել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.5%:

Տեղեկությունն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Մայիսին արձանագրվել է 0.4 տոկոս գնանկում` նախորդ տարվա նույն ամսվա 0.1 տոկոս գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է և կազմել 5.9 տոկոս։ 12-ամսյա բնականոն գնաճը շարունակել է արագանալ և մայիսի վերջին կազմել է 7.4 տոկոս»,– ասաց Գալստյանը։

ԿԲ նախագահն արձանագրեց, որ կորոնավիրուսով ու այլ հանգամանքներով պայմանավորված սահմանափակումների հետևանքով միջազգային շուկաներում պահպանվում է բարձր գնաճը։ Իսկ ՀՀ գործընկեր երկրներում կանխատեսվում են բարձր գնաճային մակարդակներ։

Այս հիմքերով պայմանավորված ԿԲ խորհուրդը Հայաստանի տնտեսությունում ևս կանխատեսում է բարձր գնաճային ազդեցություն։

ՀՀ տնտեսությունը թեև ակտիվանում է, բայց ներքին տնտեսական կարողությունների ու ներդրումների սակավության հետևանքով ներքին շուկայում ևս գնաճի բարձր մակարդակ է կանխատեսվում։

Այս պայմաններում, Մարտին Գալստյանի խոսքով, ԿԲ խորհուրդը չի բացառում առաջիկայում դրամավարկային պայմանների խստացման հավանականությունը։

ԿԲ նախագահը վստահեցրեց, որ գնաճային ռիսկերը վերահսկելի են, իսկ ԿԲ–ը պատրաստ է լիարժեք արձագանքել դրանց` հասնելով կայունության։

«Միտումները ցույց են տալիս, որ գործ կունենանք գնաճային լուրջ ալիքի հետ». տնտեսագետ

ԿԲ–ի կանխատեսմամբ` 2021թ-ի 12-ամսյա գնաճը կնվազի ու տարեվերջին կկայունանա 4 տոկոսի շուրջ։

Հիշեցնենք` վերջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրուքը բարձրացնելու որոշում ԿԲ–ն ընդունել էր 2021թ-ի մայիսի 4-ին՝ գործող տոկոսադրույքը բարձրացնելով 0.5 տոկոսով և սահմանելով 6 %:

Մինչ այդ` 2020թ–ի սեպտեմբերի 15–ին ԿԲ –ն, հակառակը` որոշել էր նվազեցնել տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ գործող 4.5%-ի փոխարեն սահմանելով 4.25%: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այդ օրը հայտարարել էր նաև, որ ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու քաղաքականություն է որդեգրել ու մինչև տարեվերջ այն նախատեսվում է դարձյալ նվազեցնել։

Ինչով է պայմանավորված սննդամթերքի գնաճը. պարզաբանում է տնտեսագետը

Բայց 2020թ–ի դեկտեմբերի 15-ին, ԿԲ–ն որոշում էր կայացրել  բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 1 տոկոսային կետով ` այն դարձնելով  5.25%։

49
թեգերը:
Հայաստան, գնաճ, Մարտին Գալստյան, Կենտրոնական բանկ (ԿԲ)
Ըստ թեմայի
Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ
Առաջարկում են կրճատել տոկոսադրույքները՝ չմտածելով ավանդատուների մասին. Սամվել Ճզմաչյան
Կենտրոնական բանկը դարձյալ ավելացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
Ջեթ. արխիվային լուսանկար

Հայաստանում 75 տոկոսով թանկացած ձեթը կարող է էժանանալ

631
(Թարմացված է 22:25 25.07.2021)
Ուկրաինայում ու Ռուսաստանում բարենպաստ եղանակային պայմանների պատճառով արևածաղկի բերքը զգալիորեն կաճի, ինչը կնվազեցնի նաև այլ տեսակների ձեթի գները:

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի-Sputnik. Եկող տարի ձեթն ամբողջ աշխարհում կարող է էժանանալ։ Տեղեկությունը հայտնում է կանադական The Western Producer ագրարային պարբերականը:

Պարբերականը ներկայացնում է ԱՄՆ-ի գյուղատնտեսության դեպարտամենտի (USDA) տվյալները, որտեղ 2021/22 սեզոնի համար (սեպտեմբեր-օգոստոս) կանխատեսում են բոլոր հիմնական ձիթատու մշակաբույսերի բերքի աճ՝ արմավենու յուղի  3,1 մլն տոննայի, արևածաղկի՝ 2,6 մլն տոննայի, սոյայի՝ 1,86 մլն  ու սևուկի՝ 0,2 միլիոնի աճ: Այսպիսով` ձեթի ընդհանուր արտադրությունը կաճի 7,75 միլիոնով։ Կաճի նաև սպառումը, բայց փոքր տեմպերով (մոտ հինգ միլիոնով)։ Սա կհանգեցնի  շուկայում 2.7 մլն տոննա ավելցուկի:

Ընդ որում, հատկապես բարենպաստ պայմաններ կստեղծվեն հենց արևածաղկի համար (Հայաստանում ու հետխորհրդային այլ երկրներում հիմնականում հենց արևածաղկի ձեթ են օգտագործում)։ USDA-ն Ուկրաինայում ու Ռուսաստանում (աշխարհի առաջին երկու խոշորագույն արտադրողները) արևածաղկի համար հիանալի եղանակային պայմաններ է ակնկալում: ԱՄՆ գյուղնախարարության գնահատումների համաձայն՝ Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներում արևածաղկի ձեթի գները կնվազեն 15-20 տոկոսով  ու կհասնեն մինչև մեկ տոննայի դիմաց հազար դոլարի:

«Միտումները ցույց են տալիս, որ գործ կունենանք գնաճային լուրջ ալիքի հետ». տնտեսագետ

Նշենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ վերջին մեկ տարում Հայաստանում ձեթի գներն աճել են 75 տոկոսով։ Վերջին 12 ամիսների ընթացքում FAO-ի պարենային գների ինդեքսը (ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն) շարունակաբար աճել է (ներառյալ՝ ձեթի գինը), սակայն հունիսին (այս բոլոր ամիսների ընթացքում առաջին անգամ) դրա գները սկսեցին նվազել՝ կրճատվելով գրեթե 10%-ով (9,8%-ով)։

Առաջին անհրաժեշտության ապրանքների նվազումը լրացուցիչ խթան է գնաճի համար. տնտեսագետ

631
թեգերը:
եղանակ, Հայաստան, գնաճ, ձեթ
Ըստ թեմայի
Շաքարավազը, ձեթն ու ալյուրն էժանացել են. ինչ պատճառներ ու հետևանքներ է թաքցնում բարի լուրը
Հայաստանն արաբական աշխարհի համար քունջութի ձեթ կարտադրի
Շաքարավազի, ձեթի, կարագի թանկացումներն օբյեկտիվ պատճառներ ունեն. ՏՄՊՊՀ
Ինչու է թանկացել ձեթը. ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է կատարել
Նեկտարին

1000 ծառ` նեկտարինի 1 կորիզից. ինչպես Հայաստանը դարձավ նեկտարին աճեցնող ու արտահանող երկիր

1630
(Թարմացված է 22:03 25.07.2021)
Մասնագետը զգուշացնում է. նեկտարինի հարցում անհրաժեշտ է պետության մասնակցությունն ու մասնագիտական խորհրդատվությունը, այլապես կստացվի ինչպես ծիրանի դեպքում` բոլորն աճեցնում են, բայց իրացնել չեն կարողանում։

Հայաստանում նեկտարին աճեցնելու առաջին փորձերն արվել են դեռ խորհրդային սովխոզներում։ Բայց լայն տարածքում այն այդպես էլ չի ստացել։ 2000-ականների սկզբին Հայաստանում նեկտարինի նկատմամբ հետաքրքրությունը նոր թափ ստացավ։

Նեկտարինի 1000 պտղատու ծառ` մեկ կորիզից

Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչ Հակոբ Մարգարյանը նեկտարինի իր առաջին ծառը տնկել է շուրջ 15 տարի առաջ, տան համար շուկայից գնված մրգի կորիզից` զուտ հետաքրքրության համար` տեսնելու, թե ինչ կաճի Հայաստանի համար այդ տարիներին դեռևս «էկզոտիկ» համարվող մրգից։

Житель села Налбандян Армавирской области Акоп Маргарян
© Sputnik / Aram Nersesyan
Հակոբ Մարգարյան

Փորձնական տնկված ծառը ոչ միայն աճեց ու բերք տվեց, այլև դարձավ Մարգարյանների ընտանեկան բիզնեսի հիմնաքարը։

Համագյուղացիները, տեսնելով Հակոբի սկսած գործը, սկզբում թերահավատությամբ էին մոտենում։ Այսօր արդեն իրենք էլ հետևում են նրա օրինակին։

«Մեր գյուղում մի 10 հոգու արդեն գիտեմ, որ նեկտարին են աճեցնում։ Էդ էլ մեզանից սկսվեց։ Ովքեր տնկիներ են ուզել, բոլորին տվել եմ։ Թող իրենք էլ գործ անեն»,– ասում է Հակոբը։

Ժամանակի հետ ավելացող մրցակցությունը արմավիրցի հողագործներին չի անհանգստացնում։ Հակոբ Մարգարյանի խոսքով, շուկայում պահանջարկը շատ ավելին է, քան Հայաստանի նեկտարինի ներկայիս ամբողջ առաջարկը։ Խոսքը ոչ միայն ներքին, այլև հիմնականում արտաքին շուկայի մասին է։ Արտահանող ընկերությունները բերքահավաքին իրենք են գտնում գյուղացուն։ Հակոբ Մարգարյանի 7 հա այգու բերքն ամբողջությամբ արտահանվում է Ռուսաստան։ Ինքը միայն  մշակում ու հավաքում է բերքը. իրացման ամբողջ հոգսն իր վրա է վերցնում արտահանողը։  

Գյուղը ոռոգման խնդիր չունի, ինչը բավական հեշտացնում է գյուղացիների գործը։ Շատ ավելի դժվար է նեկտարինին բնորոշ հիվանդությունների դեմ պայքարելը։ Իր բնույթով նուրբ այս ծառատեսակը շատ խոցելի է հիվանդությունների նկատմամբ։

Сады нектарина в Армавирской области
© Sputnik / Aram Nersesyan
Գյուղը ոռոգման խնդիր չունի

«Նեկտարին աճեցնելը հեշտ չէ, դժվար է, հատուկ խնամք, ծառի բուժում է պահանջում։ Ամեն ինչ պետք է ճիշտ անես, որ արդյունք ստանաս»,– ասում է այգեգործը` վտահեցնելով, որ, անկախ դժվարություններից, իր աշխատանքից ու դրա արդյունքից գոհ է։ Դժգոհության միակ պատճառը բերքին մեծ վնաս պատճա

ռող կարկուտն ու ուժեղ քամիներն են, ինչպես նաև նոր ներդրումների համար ֆինանսների բացակայությունը։ Մարգարյանը դեռ 2018թ–ին է դիմել կառավարությանը` սուբվենցիոն որևէ ծրագրում ներառվելու խնդրանքով, բայց մինչ օրս դեռ պատասխանի է սպասում։

Որ նեկտարինը «ծիրան» չդառնա

Արմավիրի մարզում գործող «Նորատունկ» ՓԲԸ հիմնադիր–սեփականատեր Հովհաննես Հովհաննիսյանի հաշվարկով՝ ԵԱՏՄ շուկայում կայուն տեղ ստանալու ու նաև արաբական, եվրոպական շուկաներ դուրս գալու համար Հայաստանը պետք է առնվազն 4000 հա նեկտարինի այգիներ ունենա։

Учредитель-владелец ЗАО Норатунк Ованнес Ованнесян показывает саженцы
© Sputnik / Aram Nersesyan
«Նորատունկ» ՓԲԸ հիմնադիր–սեփականատեր Հովհաննես Հովհաննիսյան

«Հայաստանն ունի մեծ պոտենցիալ նեկտարինով լցնելու մեր հիմնական շուկաները։ Բայց մենք պետք է ունենանք մեծ քանակոթյուն, որպեսզի կարողանանք կայուն տեղ ունենալ շուկայում։ Եթե մենք 10 000-20 000 տոննա տանենք, մեզ կասեն` այսօր այս  10 000 տոննան բերել եք, բա հետո ի՞նչ անենք։ Այդ 10 000 տոննան խոշոր առևտրային ցանցի մեջ աշխատողները կուտեն, կվերջացնեն»,– ասաց նա։

Այսօր Հայաստանի պոտենցիալ  շուկաներն իր արտադրանքով լցնում է Ադրբեջանը։ Հետևաբար, մրցունակ լինելու համար, Հովհաննիսյանի խոսքով, Հայաստանը պետք է զարգացնի նեկտարինի հատկապես ուշահաս տեսակների մշակումը, քանի որ ադրբեջանականը վաղահաս տեսակն է։

Հովհաննես Հովհաննիսյանը նեկտարինի տնկիներն ստանում է հատուկ այդ նպատակով արտասահմանից ներկրված պատվաստակալների վրա նեկտարինի տարբեր տեսակներ պատվաստելով։

«Նման պատվաստակալների վրա պատվաստված ծառերը լինում են ավելի փոքր ու ավելի շուտ են մտնում բերքատվության տակ։ 1 հա–ի վրա հնարավոր է մինչև 3000-3500, նաև ավելի ծառ տնկել»,– ասում է Հովհաննիսյանը` նշելով, որ հատուկ մշակված տնկիներից հիմնված այգին սեփականատիրոջից անհամեմատ ավելի քիչ հոգս ու ծախս է պատճառում։ Բայց պատվաստված տնկանյութը սովորական տնկիներից թանկ է, դրա համար էլ  գյուղացուն չի գրավում։

«Նրան տալիս է 100 դրամ, սրան պիտի տա 500 դրամ»,– ասում է Հովհաննիսյանը` մեկնաբանելով, թե ինչու է գյուղացին գերադասում ծանոթներից տնկի խնդրել կամ կորիզից ծառ աճեցնել, քան պատվաստված տնկի գնել։

Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով, նեկտարինը Հայաստանում հնարավոր է աճեցնել բոլոր այն տարածքներում, որտեղ աճում է դեղձը, քանի որ դրանք նույն բնակլիմայական պայմաններում աճող տեսակներ են։

Ու թեև Հայաստանում թե՛ ներուժ, թե՛ ցանկություն կա նեկտարին աճեցնելու, բայց մասնագետը նաև զգուշացնում է. այս հարցում անհրաժեշտ է պետության մասնակցությունն ու մասնագիտական խորհրդատվությունը, այլապես կստացվի ինչպես ծիրանի դեպքում. բոլորն աճեցնում են, բայց իրացնել չեն կարողանում։ Պատճառը, ըստ մասնագետի, այն է, որ ծիրանը Հայաստանում տնկվել ու այսօր էլ մշակվում է առանց տեսակների ու քանակների մասնագիտական հաշվարկի։ Դրա պատճառով բերքը հասունանում ու հավաքվում է միաժամանակ, գինն ու պահանջարկն էլ միանգամից ընկնում են։ Արդյունքում` Հայաստանի 10 000 հա ծիրանի այգիներից տարեկան արտահանվում է ընդամենը 25 000 տոննա ծիրան։

  • Նեկտարինի տնկարան
    Նեկտարինի տնկարան
    © Sputnik / Aram Nersesyan
  • Նեկտարին
    Նեկտարին
    © Sputnik / Aram Nersesyan
  • Նեկտարինի տնկարան
    Նեկտարինի տնկարան
    © Sputnik / Aram Nersesyan
  • Նեկտարինի տնկարան
    Նեկտարինի տնկարան
    © Sputnik / Aram Nersesyan
  • Նեկտարինի տնկարան
    Նեկտարինի տնկարան
    © Sputnik / Aram Nersesyan
  •  «Նորատունկ» ՓԲԸ հիմնադիր–սեփականատեր Հովհաննես Հովհաննիսյան
    «Նորատունկ» ՓԲԸ հիմնադիր–սեփականատեր Հովհաննես Հովհաննիսյան
    © Sputnik / Aram Nersesyan
  • Նեկտարին
    Նեկտարին
    © Sputnik / Aram Nersesyan
  • Сады нектарина в Армавирской области
    Сады нектарина в Армавирской области
    © Sputnik / Aram Nersesyan
  • Հակոբ Մարգարյանն ընտանիքի հետ
    Հակոբ Մարգարյանն ընտանիքի հետ
    © Sputnik / Aram Nersesyan
  • Նեկտարինի այգի Արմավիրի մարզում
    Նեկտարինի այգի Արմավիրի մարզում
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 10
© Sputnik / Aram Nersesyan
Նեկտարինի տնկարան

Ինչ վերաբերում է նեկտարինին, ՊԵԿ–ում դրա արտահանման առանձին վիճակագրություն չի վարվում։

Նեկտարինի արտահանումը հաշվառվում է ծիրանի, բալի, կեռասի, դեղձի ու սալորի հետ` մեկ ապրանքախմբում։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, այս մրգերից 2019թ–ին արտահանվել է  ավելի քան 29 842 տոննա,  2020–ին` 31 304։ Արտահանման ծավալով առաջին տեղում Ռուսաստանն է (2019-ին` 27 807տ, 2020-ին` 30 648), երկրորդը` Վրաստանը (2019–ին` 1 673 տ, 2020-ին` 430), երրորդը` Բելառուսը (199 և 182,5 տոննա):

1630
թեգերը:
Արմավիրի մարզ, Այգի, նեկտարին
Ըստ թեմայի
Քերոբյանի խոստացած 30 մլն դոլարանոց գյուղատնտեսական ծրագիրն արդեն մեկնարկել է
«Գյուղատնտեսությունը մեռած է». Ծառուկյանը կարծում է` գյուղնախարարությունը պետք է վերաբացվի
Կաթիլային ոռոգման համակարգը հնարավոր կլինի կիրառել միայն նոր տնկվող այգիներում. Պետրոսյան
Մանվել Փարամազյան

Քաջարանի համայնքապետը կմնա կալանքի տակ. դատարանը որոշում է կայացրել

20
(Թարմացված է 13:51 27.07.2021)
Դատավոր Արմեն Դանիելյանը Մանվել Փարամազյանի կալանքի վերաբերյալ որոշումը հրապարակել է առանց փաստաբանների ներկայության։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Փարամազյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։

«Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը երեկ մերժեց մեր կողմից ներկայացրած` դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը։ Դրանից հետո մենք`  պաշտպաններս, լքեցինք դատարանի դահլիճը, իսկ  հետո դատավորը շարունակեց նիստը և հրապարակեց որոշումը: Եթե մեզ համար սպասելի չլիներ այս որոշումը, դահլիճից դուրս չէինք գա»,–ասաց Վարոսյանը։

Նրա խոսքով` դատավոր Արմեն Դանիելյանի պարագայում օրինական որոշում ակնկալելը միամտություն կլիներ։

Նշենք, որ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվել է հուլիսի 10-ին՝ երկու ամիս ժամկետով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։

Փարամազյանն առաջադրված մեղադրանքները չի ընդունում. գտնում է, որ այս ամենն իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:

20
թեգերը:
կալանք, Դատարան, Մանվել Փարամազյան, համայնքի ղեկավար, Քաջարան
Ըստ թեմայի
Խոտ էր, սահմանը չէր երևում. Սյունիքի Տեղ գյուղում 2 կմ–անոց սահման է գծվել
ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ՔԿ
Եթե Սյունիքի համայնքապետներին ազատ չարձակեն, «Հայաստան» դաշինքը միջոցներ կձեռնարկի