ֆրանսիացի, հայաստան, արևային էլեկտրակայան, fransyaci, arevayin elektrakayan, novosty armenii
Արևային էլեկտրակայան. արխիվային լուսանկար

Ֆրանսիացիները Հայաստանում նոր տիպի արևային էլեկտրակայան կկառուցեն

222
(Թարմացված է 21:42 08.06.2021)
Լողացող կայանը հող չի զբաղեցնում և ջրի մեջ գտնվելով՝ արդյունավետ հովացվում է։ Դա նվազեցնում է կառուցման ծախսն ու ավելացնում կայանի արտադրողականությունը։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Ֆրանսիական Transenergie ընկերությունը Հայաստանում նոր տիպի՝ լողացող արևային էլեկտրակայան կկառուցի։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց Վերականգնվող էներգետիկայի հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը՝ 151 կիլովատտ հզորությամբ լողացող կայանը տարածաշրջանում առաջին կլինի իր տեսակի մեջ, դրա արտադրողականությունը կարող է կազմել տարեկան մոտ 250 հազար կվտ/ժ։

Լողացող արևային կայանները (լճերի կամ ջրամբարների մակերևույթին) արդեն լայնորեն տարածված են Չինաստանում և եվրոպական երկրներում՝ մի շարք առավելությունների շնորհիվ։ Առաջինը՝ նման էլեկտրակայանը հողատարածք չի զբաղեցնում (որը պետք է գնել), երկրորդը՝ ջրում գտնվող կայանն ավելի լավ է հովացվում, նշանակում է՝ ավելի արդյունավետ է աշխատում։ Եվ վերջապես, արևային պանելները նվազեցնում են ջրի գոլորշիացումը (քանի որ փակում են ջուրը` ինչպես կաթսայի կափարիչը)։

«Անգլիայում անգամ դեպքեր կան, երբ կայանը տեղադրել են խմելու ջրի ջրավազանում։ Այսինքն՝ կայանը էկոլոգիապես մաքուր է, կարելի է անվնաս նյութերից պատրաստել»,-նշեց Ասատրյանը։

Այնուամենայնիվ, կայանի էկոլոգիական ազդեցությունը մանրամասն կուսումնասիրվի նաև Հայաստանի պայմաններում։ Այդ նպատակով ֆրանսիական ընկերությունից նաև բնապահպանության մասնագետներ են ժամանել։

Հակաթուրքական էմբարգո. Հայաստանը շահո՞ւմ է, թե՞ կորցնում

Կառուցման համար ֆրանսիացի մասնագետներն ու նրանց հայ գործընկերներն այժմ երեք ջրավազան են դիտարկում` Ապարանի և Ազատի ջրամբարները, ինչպես նաև Երևանյան լիճը։ Տեղանքից կախված՝ էլեկտրականության արտադրությունը կարող է տարբեր լինել․ Երևանում՝ ավելի քիչ, Ապարանում՝ ավելի շատ, քանի որ օդն այստեղ ավելի մաքուր է, արևոտ օրերը՝ ավելի շատ։ Բայց եթե համեմատենք միևնույն հզորությամբ և միանման վայրում գտնվող երկու կայան (մեկը գետնի վրա, մյուսը՝ ջրի), ապա երկրորդը արդյունավետ սառեցման արդյունքում 10-15 տոկոսով ավելի շատ էլեկտրականություն կարտադրի։

Ճիշտ է, եթե ցամաքային կայանը հագեցած է ավտոմատիկայով․ որը վահանակների տեղակայման անկյունը հարմարեցնում է արևի դիրքին, ապա դրա արտադրողականությունն ավելի բարձր կլինի։ Բայց մյուս կողմից՝ դրա կառուցվածքն ավելի բարդ է և սպասարկման ծախսերն ավելի մեծ են։ Իսկ լողացող կայանը արդյունավետությունը համադրում է պարզ կառուցվածքի հետ, նշեց Ասատրյանը։

Կայանը չի կարողանա էլեկտրականություն արտադրել Հայաստանում արևային կայանների համար նախատեսված արտոնյալ սակագնով, քանի որ այդ սակագնի քվոտաներն արդեն ավարտվել են։ Բայց կայանը ամեն դեպքում կարող է շահավետ լինել, քանի որ, ինչպես վերևում նշվեց, ավելի քիչ ծախս կպահանջի (մասնավորապես, դրա համար հող գնելու կարիք չի լինի)։

Հայ ֆիզիկոսներն ալգորիթմներ են մշակում նոր սերնդի համակարգիչների համար

Կայանի կառուցման համար միջոցներ կհատկացնի Ֆրանսիայի կառավարությունը՝ դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Սարքավորումները կլինեն ավստրիական, գերմանական և ֆրանսիական։ Շինարարությունը կիրականացնի եվրոպական ընկերություն (դեռ ընտրված չէ)՝ հայ մասնագետների մասնակցությամբ։

Ըստ այս նախագծի արդյունքների կորոշվի, թե ինչպես կարելի է այն տարածել Հայաստանի մյուս ջրամբարների վրա։ Հիմա Հայաստանում արևային էլեկտրակայանների ընդհանուր հզորությունը կազմում է 21 մեգավատտ, կամ երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալի 0,3 տոկոսը:

Ինչ են ուզում հայ մաթեմատիկոսները «սովորեցնել» համակարգչին. նոր և կարևոր մշակումներ

222
թեգերը:
էլեկտրաէներգիա, արևային կայան, Հայաստան, Ֆրանսիա
Ըստ թեմայի
Ահռելի ու էժան. ԱՄԷ–ի ներդրողներին թույլ տվեցին Հայաստանում արևային էլեկտրակայան կառուցել
Հայաստանն արևային էլեկտրակայանների «շքերթ» է մեկնարկում
Սա դեռ սկիզբն է. Թուրքիայի սահմանին հայկական արևային էլեկտրակայան բացվեց. լուսանկարներ
Աննա Բեկլյարովա

«Ամենագետ» հայ սեփականատերերը, կամ ի՞նչն է խանգարում հայկական արտադրանքին ՌԴ շուկայում

84
(Թարմացված է 21:57 24.06.2021)
Ժամանակակից ռուսական մանրածախ առևտրում պետք է վաճառքի վրա աշխատել հնարավոր բոլոր ուղիներով։ 1990–ականների (որտեղ մնացել են որոշ հայկական ձեռնարկությունների սեփականատերեր) պրակտիկան վաղուց արդեն չի գործում։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik, Արամ Գարեգինյան. Ռուսաստանի առցանց վաճառքի շուկան համավարակի ժամանակ կրկնակի աճ գրանցեց, իսկ 2024 թվականին, մասնագետների գնահատականներով, կարող է կազմել երկրի ամբողջ մանրածախ առևտրի մինչև 20%–ը։ Այդ պատճառով հայ (և ոչ միայն) գործարարների շրջանում նորաձև է դարձել խոսել այն մասին, որ պետք է գրավել առցանց շուկան, բայց քչերն են ուզում դրա համար իսկապես աշխատել, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է արագ սպառման ապրանքների ռուսական շուկայի մասնագետ, Export Armenia հարթակի համահիմնադիր Աննա Բեկլյարովան։

Վաճառքները բազմալիք են դարձել. արտադրողներ, առևտրի ցանցեր, ռեստորաններ. այժմ վաճառքներն ընդլայնում են և՛ խանութների ցուցափեղկերին, և՛ առցանց խանութներում, և՛ մարկետփլեյսերում։ Այսպես է աշխատում այսօր ողջ մանրածախ խոշոր ոլորտը։ Առցանց առևտրում արտադրանքը խթանելու համար իրենց մեխանիզմներն են առաջարկում սոցցացներն ու նույնիսկ «Սբերբանկը»։

Բացի այդ, առցանց գնումների աճ է նկատվում 55+ սերնդի շրջանում։ Նրանց գնումներն ավելի ու ավելի զանգվածային են դառնում։ 

Սակայն այն տեխնոլոգիաների պարագայում, որոնք սկսում են կիրառել մարկետինգի, գովազդի և վաճառքների համար, հաջողություն ակնկալել չարժե, եթե մտածում ես 1990–ականների չափանիշներով։ Այսօր բավական չէ միայն ասել. «Հայկական ամեն բան կգնեն», ընդգծում է Բեկլյարովան։

Ցավոք, քչերն են մտածում գնորդի հետ կապ հաստատելու մասին։ Նույնիսկ հասարակ գործողությունները (օրինակ, նորմալ պիտակով նմուշ ուղարկելը) արդեն խնդիր են, նշում է նա։ Հայ մենեջերները, որոնց թիվը ռուսական ընկերություններում շատ շատ է, ասում են. «Հասկանալի է, «մեր սիրտը ցավում է», բայց ինչքան կարելի է այսպես աշխատել»։

ԵԱՏՄ-ում միասին կհետևեն կասկածելի արտադրանքին և անբարեխիղճ գործարարներին. ՀՀ–ն էլ է միացել

Շատ որակյալ չրերի տեղական արտադրողներից մեկը դրանք շուկա է հանել «Сухафрукты асорти» գրությամբ տուփերով, հիշում է նա։

Տառասխալներն ուղղելու (Сухофрукты ассорти) խնդրանքները նա լսեց, բայց այդպես էլ չուղղեց։ Նման գրությամբ էլ ապրանքը դուրս եկավ վաճառքի։

Սա տիպիկ օրինակ է. սեփականատերը մինչև հիմա կարծում է, որ ինքը որևէ մեկին լսելու կարիք չունի` լինի դա տուփի, գնային ճկունության, թե վաճառքների ռազմավարության հետ կապված, նշում է նա։

«Երբ ես ասում էի, որ այդպես չի կարելի, ինձ պատասխանում էին` շատ ես բարդացնում։ Ցավոք, սեփականատերերից շատերին թվում է, որ իրենք ամեն ինչ բոլորից լավ են անում։ Ինքը և՛ վաճառող է, և՛ մարկետոլոգ, он же Гоша, он же Жора և այլն։ Գուցե փոքր–ինչ չափազանցնում եմ, բայց քչերը գիտեն, թե ինչպես է պետք վաճառքը կազմակերպել։ Ոմանք ընդհանրապես զարմանում են, որ դա սովորել է պետք։ Այդ պատճառով արտաքին շուկաների գծով «լավ վաճառողներ» մեզ մոտ մատների վրա կարելի է հաշվել», – նկատում է Բեկլյարովան։

Կանեփ
© Photo : Пресс-служба Пограничного управления ФСБ России в Республике Армения

Վերը թվարկվածն իհարկե բոլոր գործարարներին չի վերաբերում. կան նաև բանիմաց գործարարներ, որոնք հասկանում են, որ աշխատանքի համար մասնագետներ են պետք։ Բայց ցավոք՝ դեռ աշխատելու տեղ կա։ Հատկապես դա երևում է մյուս երկրների հետ համեմատության մեջ, այդ թվում այլ հետխորհրդային հանրապետությունների, հավելում է նա։

Չեն օգտագործվում նաև հայկական արտադրության օբյեկտիվ առավելությունները։ Ռուսաստանում գնալով ավելի մեծ պահանջարկ է սկսում վայելել առողջ սնունդը։ Հայաստանում այն արդեն արտադրում են և կարող են մի քանի անգամ ավելացնել։ Բայց արտադրությունում տեխնոլոգներից բացի, գրեթե լավ «վաճառողներ» չկան, որոնք մասնագիտացած կլինեին օրգանիկ արտադրանքի արտաքին շուկաների ուղղությամբ, նկատում է նա։

Բոլոր այս հարցերը պետությունը պետք է հաշվի առնի արտահանման նոր, համապարփակ ռազմավարության մեջ։

Նշենք, որ շուրջ 1.5 տարի առաջ բիզնեսն ինքնակազմակերպվեց և փորձի և գիտելիքների փոխանակում սկսեց շահույթ չհետապնդող Export Armenia ցանցային միության միջոցով։

84
թեգերը:
Շուկա, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչը կարող է դրական ազդակ լինել ներդրումների համար. Քթոյանը`տնտեսական միջավայրի մասին
ՀՀ–ն չի ֆինանսավորի Թուրքիայի գանձարանը. թուրքական ապրանքների արգելքը երկարաձգվեց 6 ամսով
Հետընտրական շոու, կամ ինչի մասին է խոսում Հայաստանում Ադրբեջանի դրոշով ապրանքի հայտնվելը
Արխիվային լուսանկար

Ներդրվել է էլեկտրոնային ՀԴՄ-ների համակարգը. օնլայն առևուրը կզարգանա