արխիվային լուսանկար

«Հայթեքի ֆաբրիկան» Հայաստանում նախագծերի հերթական ընտրությունը կանցկացնի

110
(Թարմացված է 23:26 24.05.2021)
Հայ ներդրողների ցանցը պարբերաբար հեռանկարային նախագծեր է փնտրում։ Երեք տարվա ընթացքում արդեն 10 գիտատեխնոլոգիական ստարտափեր ֆինանսավորում են ստացել։ Բացի այդ, ցանցը սկսել է օգնել նոր ստարտափերի ստեղծմանը («աստղերի ֆաբրիկայի» սկզբունքով)։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. Հայաստանի գիտության ու տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) մայիսի վերջին ստարտափերի հերթական ընտրություն կանցկացնի: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց հիմնադրամի համահիմնադիր, ռուսաստանցի գործարար Արթուր Ալավերդյանը։

Հիմնադրամի հիմնադիրները նաև բարձր տեխնոլոգիաների նախագծերի ներդրողներ են: Դրա համար հիմնադրամի շրջանակում ստեղծվել է Stan ներդրողների ցանցը (Science and Technology Angels Network)։ «Հրեշտակներ» են անվանում այն ներդրողներին, որոնք ներդրումներ են անում նախագծերի վաղ փուլում ու նաև աջակցում են խորհրդակցություններով զարգացման մոդելի ու շուկաների որոնման հարցում, գործարար կապեր են հաստատում նորեկների համար, օգնում են կառավարման հարցում, օրինակ, տնօրենների խորհրդում։

Աջակցելու համար ընտրում են ծրագրեր, որտեղ մշակողները ստեղծում են իրենց գիտական կամ ինժեներական նոու-հաուն։ Առաջնային ուղղությունների թվում են արհեստական բանականությունը, ներառյալ մեծ տվյալները (big data) ու մեքենայական ուսուցումը (machine learning), ինչպես նաև կենսատեխնոլոգիաները, նյութագիտությունը, ռոբոտատեխնիկան ու վերականգնվող էներգետիկան:

«Իսկ այստեղ մենք դիտարկում ենք նաև այլ ոլորտների նախագծերը, եթե հետաքրքիր բան կա։ Այսինքն՝ մեզ համար կարևոր է ոչ թե զուտ կոմերցիոն հեռանկարը, այլ դրա գիտական կամ տեխնոլոգիական կորիզը», - ասաց Ալավերդյանը։

Գյումրիում էկո թաղամաս կստեղծվի. լուսանկարներ

Ցանցը գործում է շուրջ երեք տարի, ու այդ ընթացքում դիտարկել է ավելի քան հարյուր ծրագրեր։ Յուրաքանչյուր երեք ամիսը մեկ դիտման (pitching) են հավաքում 10-15 ծրագիր, որոնցից ընտրում են առնվազն մեկ-երկուսը։ Դրանից հետո ներդրողներից մեկը սկսում է ուսումնասիրել նախագիծը, քննարկում է դրա մանրամասները, ապա մյուս ներդրողներին դրա հեռանկարների մասին եզրակացություն է ներկայացնում:

Ցանցն արդեն ներդրում է արել ավելի քան 10 նախագծերի մեջ, ներդրումների ընդհանուր գումարը մի քանի հարյուր հազար դոլար է։ Հիմնականում դրանք հայաստանյան նախագծեր են, կան նաև սփյուռքահայ թիմեր, իսկ կա մեկ նախագիծ, որը մասնակցել է մրցույթին ու հիմնադրվել է Հայաստանում, բայց ոչ հայերի կողմից։

Stan ցանցի նախագծերից մեկը Advanced Solutions Center-ն է (Առաջադեմ լուծումների կենտրոն), դա յուրահատուկ «ստարտափերի ֆաբրիկա» է, որտեղ ներդրողները ստեղծում են դրանք՝ մշակողների ներգրավելով: Նման «աստղերի ֆաբրիկաները» վերջին 10 տարիներին տարածում են ստացել ամբողջ աշխարհում, ու STAN-ն ուզում է նման նախագիծ հիմնել նաև Հայաստանում:

«Մենք վարձում ենք գիտնականների, հայթեք ձեռնարկատերերի, հետո նրանք սկսում են քննարկել և ընտրել գաղափարները։ Դրանցից ոմանք հեռանկարային նախագծի են վերածվում», - նշեց նա։

Հայկական «ֆաբրիկայից» արդեն երկու նման ստարտափ է դուրս եկել. մեկն արդեն ներդրումներ է ստացել, երկրորդը հերթական դիտարկմանը կներկայացվի մայիսի վերջին։

«Մենք ուզում ենք հնարավորինս շատ նախագծեր գտնել ու քննարկել, այդ ժամանակ հաջողված նախագծերն էլ ավելի շատ կլինեն», - ընդգծեց Ալավերդյանը:

Ներդրողների ցանցի մեջ արդեն շուրջ 50 հայ գործարար կա ամբողջ աշխարհից, այդ թվում Ռուբեն Վարդանյանն ոու Նուբար Աֆեյանը:

110
թեգերը:
ստարտափ, տնտեսություն, Հայաստան
Ըստ թեմայի
Հակոբ Արշակյանը դպրոցականներին հորդորում է լավ սովորել ֆիզիկան ու մաթեմատիկան
Հայաստանում կառուցվող ինժեներական քաղաքում առաջինը բացվել է Պոլիտեխնիկի ամբիոնը
Բժիշկը պատմել է բիոհաքինգի ֆենոմենի և օրգանիզմի համար դրա օգտի մասին
Արա Մարջանյանը

Երբ երկիրը չունի ագահությունը զսպող մեխանիզմներ, կամ ինչո՞ւ է թանկանում հեղուկ գազը

172
(Թարմացված է 11:34 28.07.2021)
Հայաստանի էներգետիկայի գծով ՄԱԿ–ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հեղուկ գազի շուկայում առաջացած իրավիճակին և այդ վառելիքի գնաճին։

 

Մարջանյան. «Բիզնես միջավայրը Հայաստանում հակված է ագահության, ինչը չի զսպվում»

Շարժիչային վառելիքների և հեղուկացված գազի գները միշտ էլ ենթակա են որոշակի տատանումների։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց Հայաստանի էներգետիկայի գծով ՄԱԿ–ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։

Ըստ նրա` խնդիրն այն է, որ երկիրը պետք է պատրաստ լինի այդպիսի տատանումներին, ինչի մասին փորձագետները խոսում են մոտ 25 տարի։

«Հայաստանում պետք է մշակվեին որոշակի մեխանիզմներ, որոնք տնտեսական առումով կմեղմեն անխուսափելի տատանումները, սակայն այդ մեխանիզմները Հայաստանում ցավոք այդպես էլ չմշակվեցին։ Հեղուկացված գազի օգտագործման առումով մեր երկիրն անցած 15 տարիների ընթացքում եղել է մոլորակի առաջատար երկրների թվում, ինչի մասին վկայում են անալիտիկ լուրջ կենտրոնների տվյալները։ Հայաստանն առաջինն աշխարհում անցավ հեղուկ գազի զանգվածային օգտագործման հատկապես շարժիչային վառելիքների առումով և այս իրավիճակը մեր երկրում պետք է պահպանել»,– ասաց փորձագետը։

Մարջանյանի կարծիքով` բացի ակնհայտ տնտեսական օգուտներից, հեղուկ գազի զանգվածային օգտագործումն ունի նաև բնապահպանական օգուտներ, որովհետև դրա օգտագործումը որպես շարժիչային վառելիք, դեպի մթնոլորտ ավելի քիչ արտանետումներ է ապահովում` լավացնելով ընդհանուր էկոլոգիական վիճակը։

Ըստ նրա` խնդիրը համակարգային է և վերաբերում է Հայաստանում դեմպֆերային մեխանիզմների մշակմանը, որոնք կկարողանան մեղմել բնակչության և տնտեսության համար անխուսափելի տատանումները մատակարարման ոլորտում։ 

«Դեմպֆերային մեխանիզմների մեջ մտնում է հատուկ ֆոնդի և հարակից կառույցների ստեղծումը, որոնք էժան գազի պարագայում կկուտակեն միջոցներ, իսկ թանկ գազի պարագայում այդ միջոցները կծախսեն` մեղմելով գնագոյացումը։ Թեև գազի գինը համաշխարհային շուկայում հետևում է հում նավթի ու նավթամթերքի գներին` որոշակի ժամանակային ուշացմամբ, բայց եթե երկրի բիզնես կառուցվածքը չունի ագահությունը զսպող մեխանիզմներ, ապա անխուսափելիորեն անմիջապես թանկանում են հում նավթամթերքի ու հեղուկացված գազի գներն այդ երկրում»,– ասաց փորձագետը։

Մարջանյանի գնահատմամբ` մյուս կողմից, երբ գները համաշխարհային շուկայում ընկնում են, ինչը չի ազդում ներքին շուկայի վրա, ապա դա վկայում է գնագոյացումը զսպող մեխանիզմների բացակայության, բիզնես միջավայրի ագահության ու անկառավարելիության մասին։ Ըստ նրա` այստեղ մեծ անելիքներ ունի ոչ միայն տնտեսական մրցակցության հանձնաժողովը, այլև ամբողջ բիզնես համակարգը, առաջին հերթին` ենթակառուցվածքների նախարարությունը, որոնք համատեղ ջանքերով պետք է լծվեն Հայաստանում դեմպֆերային մեխանիզմներ ստեղծելու գործին։       

Ինչո՞ւ է հեղուկ գազը թանկացել Հայաստանում. պարզաբանում է հանձնաժողովը

Նշենք, որ արդեն մի քանի օր է, ինչ հեղուկ գազի շուկան սթրեսային վիճակում է: Վարորդները բողոքում են. շուկայում հեղուկ գազ չկա, իսկ եթե գազալցակայանը հեղուկ գազ ունի, ապա վարորդին հրաժարվում է 5000 դրամից ավելիի վաճառել: 

Այս շուկայում տիրող իրավիճակը վարորդների շրջանում խուճապ է առաջացրել, քանի որ որոշ գազալցակայաններ, առիթից օգտվելով, իրենց ունեցած հեղուկ գազի մեկ լիտրի գինն անհասկանալի ձևով բարձրացրել են՝ հասցնելով մինչև 280 դրամի:

Ռուսաստանն ու Իրաքը կտրուկ բարձրացրել են հեղուկ գազի գինը, և հայ ներկրողներին առաջարկում են բոլորովին այլ՝ ձեռքբերման ավելի բարձր գին: Այժմ պետական մակարդակով բանակցություններ են ընթանում Իրանի ու Կատարի հետ: 

172
թեգերը:
թանկացում, Հայաստան, գազի սակագին, գազալցակայան, գազ
Ըստ թեմայի
Պանրի հնարավոր թանկացման պատճառը կաթի պաշարների նվազումն է. Գիգոյան
Ավազի գնաճն անխուսափելիորեն կհանգեցնի շինարարության թանկացման. տնտեսագետ
Հայաստանում 75 տոկոսով թանկացած ձեթը կարող է էժանանալ
Ջեթ. արխիվային լուսանկար

Հայաստանում 75 տոկոսով թանկացած ձեթը կարող է էժանանալ