Նիկոլ Փաշինյան, արխիվային լուսանկար

Տնտեսության վերականգնման հերթական ազդակն ենք ստացել. Փաշինյան

70
(Թարմացված է 11:26 22.04.2021)
Անցյալ տարվա համեմատ ՀՀ–ում գրանցված աշխատատեղերն ավելացել են 2500–ով։ ՀՀ ՊԵԿ նախագահը ներկայացրեց, թե ինչպես են բացահայտել ստվերում աշխատողներին։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց ՀՀ տնտեսության վերականգնման մասին հերթական վիճակագրության ներկայացմամբ։

«Մենք տնտեսության վերականգնման հերթական ազդակն ենք ստացել և ըստ էության կարող ենք արձանագրել, որ 2021թ–ի մարտին եկամուտ ու աշխատավարձ ունեցող աշխատատեղերի աճ ենք ունեցել»,– ասաց նա։

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն էլ  հայտնեց, որ անցյալ տարվա համեմատ աշխատատեղերն ավելացել են 2500–ով, իսկ 2019-ի համեմատ 3800–ով։

«Հարկման բազան կազմել է ավելի քան 31 մլրդ դրամ։ Այդ ցուցանիշը 2020թ.–ի համեմատ ավել է 7.5 մլրդ–ով, իսկ 2019-ի համեմատ` 24 մլրդ–ով»,– ասաց Հովհաննիսյանը։

 ՊԵԿ նախագահը նշեց, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված աշխատատեղերի թվում կան ինչպես ստվերից դուրս եկածները, այնպես էլ  նոր բացվածները։

Ընդ որում, ստվերի հատվածը, նրա խոսքով, բավական մեծ է։

Ռուսաստանի տնտեսության վերելքը ձեռնտու է Հայաստանին. փորձագետը` Պուտինի ուղերձի մասին

«Վերջերս ընդամենը մի վարժության ընթացքում ներկայացվեց 200 աշխատատեղի գրանցման հայտ։ Վերլուծական վարչությունն ուսումնասիրել էր այն ԱՁ–երին, ովքեր միաժամանակ այլ հարկ վճարողի մոտ հանդիսանում էին վարձու աշխատող։ Նրանց ծանուցումներ ուղարկվեցին, քանի որ ֆիզիկական անձ ԱՁ–ն չէր կարող աշխատել այլ ձեռնարկատիրոջ մոտ և միաժամանակ իր գործունեությունն իրականացնել։ Այդ վարժության ընթացքում ընդամենը 1 օրում 200 գրանցման հայտ ստացվեց»,– ասաց Հովհաննիսյանը։

2021թ–ի մարտին ՀՀ–ում գրանցված աշխատողների թիվը շուրջ 622 000 է։

70
թեգերը:
աշխատատեղ, տնտեսություն, Հայաստան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Կարո՞ղ է արդյոք տնտեսությունը երկնիշ թվով աճել, եթե առաջին եռամսյակում ունենք էական անկում
Ոսկին կիսել թշնամու հետ. ինչպես են ապրում Սոթքի հանքի աշխատակիցներն ու գյուղի բնակիչները
Մանկապարտեզների սահմանափակումները մոռացե՞լ են հանել. ծնողները չեն կարողանում աշխատել
Գազալցակայան

Գյումրիում գործող գազալցակայանը 37 միլիոնից ավելի վնաս է պատճառել պետությանը

75
(Թարմացված է 12:25 14.05.2021)
Կազմակերպության տնօրենին առաջադրվել է մեղադրանք: Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ մեղադրանք առաջադրելուց հետո ընկերության տնօրենը կրկին շարունակել է զբաղվել գազալցավորման գործունեությամբ՝ առանց իրացումների գծով հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու:

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի– Sputnik. Գյումրի քաղաքում գազալցավորման գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտը, առանձնապես խոշոր չափով՝ ավելի քան 37 միլիոն դրամ հարկ չվճարելու նպատակով, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին չի ներկայացրել եկամտային հարկի և սոցիալական վճարի, ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկները:  Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ հետագայում տնտեսվարողի կողմից կանխամտածված ստեղծվել են նաև անվճարունակության հատկանիշներ, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է խոշոր վնաս:

Կազմակերպությունը դեռևս 2019թ.-ին ՀՀ սնանկության դատարանի վճռով ճանաչվել էր սնանկ, ապա սկսվել էր լուծարման վարույթ: Սակայն հակառակ սնանկության գործերով կառավարչի օրինական պահանջների, ընկերությունը շարունակել է դրսևորել հակաօրինական վարքագիծ՝ Գյումրիում զբաղվելով գազալցավորման ծառայությունների մատուցմամբ: Այդ ընթացքում տնտեսվարողի կողմից վաճառված գազի ծավալների վերաբերյալ փաստաթղթեր չեն կազմվել ու հարկային մարմնին չեն ներկայացվել համապատասխան հաշվարկներ՝ խուսափելով առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 37 միլիոն 334 հազար ՀՀ դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց:

Արդյունքում՝ 2020թ.-ին կազմակերպության տնօրենին ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրվել է մեղադրանք: Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ մեղադրանք առաջադրելուց հետո ընկերության տնօրենը կրկին շարունակել է զբաղվել գազալցավորման գործունեությամբ՝ առանց իրացումների գծով հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու: Ավելին՝ ընկերության գործունեությունը կասեցնելուն ուղղված նախաքննական մարմնի օրինական գործողությունների դեմ կազմակերպության տնօրենը ներկայացրել է գրավոր առարկություններ:

ՊԵԿ-ը կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու փորձեր է կանխել

Տնտեսվարող սուբյեկտի հակաօրինական գործունեությունը կանխելու, այդ ընթացքում պետությանը պատճառված վնասի վերջնական չափը պարզելու նպատակով ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից որոշում է կայացվել առգրավել գազալցակայանի բաշխիչ աշտարակները: Ապամոնտաժել են Գյումրի քաղաքում ապօրինի գործունեություն իրականացնող գազալցակայանի՝ բնական գազի կոմպրեսացված վառելիքի լիցքավորման երկփողանի բաշխիչ աշտարակները, որոնք ճանաչվել են իրեղեն ապացույցներ և տեղափոխվել այլ տարածք:

Կլինի երկնիշ աճ, թե ոչ` ժամանակը ցույց կտա. ՊԵԿ նախագահը հորդորում է սպասել

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցները տնտեսվարող սուբյեկտի կողմից պետությանը պատճառված վնասի վերջնական չափը պարզելու ուղղությամբ:

75
թեգերը:
հարկեր, Պետական տուրք, Հայաստան, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), գազալցակայան, Գյումրի
Ըստ թեմայի
ՊԵԿ-ն ու վարչապետի աշխատակազմը 15 մլն դոլարի պարգևատրում են ստացել. պատգամավոր
ՊԵԿ-ում նախահեղափոխական բացահայտում են արել. մեղավորների շրջանակը պարզվում է
Ինչու են Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կնոջը հրավիրել ՊԵԿ
Արխիվային լուսանկար

Յուղի փոխարինիչով կաթնամթերք արտադրողները ստիպված կլինեն սպառողին հայտնել ճշմարտությունը

96
(Թարմացված է 11:40 13.05.2021)
Մակնշման պահանջը խախտող տնտեսվարողներն առաջին անգամ կզգուշացվեն, երկրորդ անգամ` կտուգանվեն 30 000 դրամով։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Հայաստանում արտադրված յուղային հավելումներով կաթը,մածունը, թթվասերը, պանրը և կաթնամթերքի այլ տեսակները խանութներում պետք է դրված լինեն բնական կաթի յուղով արտադրված ապրանքներից առանձին։ Բացի այդ, դրանց փաթեթավորման վրա տեսանելի տեղում ու ընթեռնելի պետք է գրված լինի` պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ։ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկած այս փոփոխությունն այսօր հավանության է արժանացել կառավարության հերթական նիստում` առանց քննարկվելու ու զեկուցվելու։

Բացի այդ, կառավարությունն առաջարկում է նաև փոփոխություններ ու լրացումներ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքում։

Ըստ այդմ` մակնշման պահանջը խախտող տնտեսվարողներն առաջին անգամ կզգուշացվեն, երկրորդ անգամ` կտուգանվեն 30 000 դրամով։

Օրենսդրական փաթեթն առաջիկայում կներկայացվի ԱԺ։

Հիշեցնենք` կաթնամթերքի արտադրության ու սպառողներին մոլորեցնելու այս խնդրի լուծման մասին ՀՀ վարչապետը խոսել էր դեռ 2021թ–ի հունվարի 23-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում` հանձնարարելով համատասխան քայլեր ձեռնարկել խնդրի կարգավորման նպատակով։

եղծ ապրանքանիշների վերջը եկել է, բայց դա սպառողի վրա թանկ կնստի. ինչ է փոխվելու սահմանին

96
թեգերը:
Տուգանք, սպառող, արտադրություն, Կաթնամթերք, յուղ
Ըստ թեմայի
«Յուղոտ» տագնապ. ինչպիսի՞ կաթնամթերք կուտենք 2019թ.–ի հուլիսից
«Երևան Սիթի» սուպերմարկետներում անհայտ ծագման կաթնամթերք է վաճառվում
Բարձր հարկը առողջապահական ռիսկեր է առաջացնում. կաթնամթերք արտադրողները` Տիգրան Խաչատրյանին
Դավիթ Հարությունյան. արխիվային լուսանկար

Կան մոտեցումներ, որոնք տարբերվում են. Հարությունյանը` Քոչարյանի հետ դաշինք կազմելու մասին

31
(Թարմացված է 14:30 15.05.2021)
Դավիթ Հարությունյանը վստահեցնում է, որ համագործակցում են Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ իրենց նպատակը նույնն է։ Նա չբացառեց նաև ՀԱԿ–ի հետ դաշինք կազմելը։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքը չմիավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ կան որոշակի մոտեցումներ, որոնք տարբերվում են։ Այս մասին հայտնեց «Պատիվ ունեմ» նախընտրական շտաբի ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ դաշինք չկազմեցին Քոչարյանի հետ։

Նշենք, որ ՀՀԿ–ն և «Հայրենիք» կուսակցությունն այսօր դաշինք կազմավորելու մասին հուշագիր ստորագրեցին։ Նրանք ընտրություններին կմասնակցեն «Պատիվ ունեմ» դաշինքով:

«Մեր նպատակները նույնն են` ունենալ անվտանգ և զարգացող Հայաստան, հեռացնել գործող իշխանություններին։ Սակայն կան մոտեցումներ էլ, որ տարբեր են, բայց սա չի նշանակում, որ մենք չենք համագործակցում։ Մենք համագործակցում ենք, սակայն ընտրողներին նաև այլընտրանք են առաջարկել»,–ասաց Հարությունյանը։

Հարությունյանը հավելեց` այն, որ ընդդիմադիր ուժերը տարբեր ճակատներով են պայքարի գնում, ամենևին էլ չի նշանակում ուժերի փոշիացում։ Ավելին, իրենք կարծում են, որ այդպես ավելի ճիշտ և արդյունավետ է։

Մեկ այլ հարցի, թե հնարավո՞ր է, որ ՀԱԿ–ն էլ միանա իրենց դաշինքին` Հարությունյանը նշեց, որ ոչինչ չի բացառում և միայն իշխանության կողմից ստեղծված կեղծ ընդդիմադիր ուժերի հետ համագործակցությունն են բացառում։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում նախատեսված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Վանեցյանը ժամանակին գիտակցեց շնագայլերի էությունը. Սերժ Սարգսյանը` դաշինք կազմելու մասին

31
թեգերը:
«Հայրենիք» կուսակցություն, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), «Պատիվ ունեմ» դաշինք, Ռոբերտ Քոչարյան, Դավիթ Հարությունյան
Ըստ թեմայի
Պատկերացնո՞ւմ եք` ընտրություններում հաղթի Քոչարյանը, իսկ Երևանի քաղաքապետ մնա դերասանը
Ի՞նչ ցույց տվեց Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի ու «Վերածնվող Հայաստանի» հանրահավաքը
Սերժ Սարգսյանի և Քոչարյանի շահերից է բխում, որ ՀԱԿ-ը մասնակցի ընտրություններին․ «Հրապարակ»