Նորակառույց շենքեր՝ Երևանի Ավան թաղամասում

Կառավարությունը հակված է վերանայել եկամտահարկի վերադարձի համակարգը

394
(Թարմացված է 19:08 07.04.2021)
ժամանակին, երբ համակարգը ներդրվել է, դրա նպատակը եղել է բնակարանային ապահովման խնդիր ունեցող քաղաքացիներին պետական աջակցություն ցուցաբերելը, բայց այսօրվա արդյունքները կառավարությանը չեն գոհացնում։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. ՀՀ կառավարությունը հակված է վերանայել հիփոթեքային վարկի սպասարկման նպատակով եկամտահարկի վերադարձման համակարգը։ Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը` չբացառելով գործող կարգի դադարեցման հնարավորությունը։

«Մենք ունենք համոզմունք, որ այս ծախսը բնույթով սոցիալական չէ: Եվ այսօր՝ հատկապես հետպատերազմյան և համավարակային այս ժամանակաշրջանում, ունենք շատ ավելի այլ առաջնահերթություններ»,-ասաց փոխնախարարը:

Նրա մեկնաբանմամբ՝ ժամանակին, երբ համակարգը ներդրվել է, նպատակը եղել է բնակարանային ապահովման խնդիր ունեցող քաղաքացիներին պետական աջակցություն ցուցաբերելը, բայց այսօրվա արդյունքները կառավարությանը չեն գոհացնում։

«Կառավարությունը չի թաքցել և բոլոր պատեհ առիթներով հայտարարել է, որ փորձելու է գտնել հարմար պահ և համակարգը վերանայել այն տրամաբանությամբ, որ կա՛մ դրա գործունեությունը դադարեցվի, կա՛մ ձևափոխվի՝ որոշակի սահմանափակումներով,– ասաց փոխնախարարը,– երբ երկրում տնտեսական ակտիվության անկում նկատվեց, գուցե այո, դա ամենահարմար պահը չէր այս համակարգի կիրառությունը վերացնելու կամ ձևափոխելու առումով, բայց այդ հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում»։

Պողոսյանը նաև հայտնեց, որ համակարգի վերանայման դեպքում այն քաղաքացիները, ովքեր արդեն օգտվում են եկամտահարկի վերադարձման գործող կարգից, կշարունակեն օգտվել դրանից մինչև իրենց հիպոթեկային պայմանագրերի ավարտը։

Ո՞ւմ համար է առավել դժվար վարկային վճարումներ կատարել. ԿԲ-ն վիճակագրություն է ներկայացրել

Նշենք, որ եկամտահարկի վերադարձի որոշումը հիպոթեքային վարկավորման պարագայում ընդունվել է 2015թ–ին և տարածվել 2014թ–ի նոյեմբերի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, ներդրման առաջին տարում վերադարձվել է ընդամենը 253 մլն դրամ, 2019-ին` 7.9 մլրդ, իսկ 2020 թվականին` 13.3 մլրդ դրամ: Պետության կանխատեսումների համաձայն՝ առաջիկա 3-4 տարիներին այս սրընթաց աճի տեմպը պահպանվելու է:

394
թեգերը:
Հիփոթեքային վարկ, եկամտահարկ
Ըստ թեմայի
Որ աշխատող ուսանողները կազատվեն եկամտահարկից. նախարարությունը ներկայացրել է ցանկը
Տնտեսական միջավայրն անորոշության մեջ է. Թադևոսյանը` եկամտահարկի նվազման մասին
Արցախում գործատուների եկամտահարկը վեց ամսով կփոխհատուցի կառավարությունը. նախարար
Սուպերմարկատ

ԵԱՏՄ–ում նախագիծ են մշակում պարենի դեֆիցիտի դեմ արագ պայքարելու համար

29
(Թարմացված է 19:54 16.04.2021)
Եթե ԵԱՏՄ որևէ երկրում այս կամ այն սննդամթերքի հետ կապված դեֆիցիտ առաջանա, համակարգը թույլ կտա որոշել, թե ինչպես այն կարելի է արագ մատակարարել։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Մինչև տարեվերջ Եվրասիական հանձնաժողովը մեծածախ բաշխման միասնական կենտրոնի նախագիծ կկազմի։  Այդ մասին Sputnik մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած տեսակամրջի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը։

Կենտրոնի ստեղծման գաղափարը Ղազախստանի իշխանություններինն է, այժմ ԵԱՏՄ մյուս երկրներն այն ակտիվ քննարկում են։ Եվրասիական զարգացման բանկի աջակցմամբ այդ կենտրոնի համար տեխնիկական առաջադրանք է կազմվում։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով լոգիստիկայի հետ կապված որոշակի բարդություններ են առաջացել, և տարբեր երկրներում այս կամ այն պարենամթերքի կարճաժամկետ դեֆիցիտ է նկատվել։ Մեծածախ կենտրոնը կօգնի օպտիմալ երթուղի կազմել այդ մթերքների մատակարարման համար, ընդգծեց Քամալյանը։

Խոսքը ոչ այնքան նոր պահեստների կառուցման, որքան միասնական համակարգի մեջ գործող կառույցների միավորման մասին է։ Այն թույլ կտա պարզել, թե ինչպես ավելի արագ մատակարարել անհրաժեշտ ապրանքները, բացատրեց Քամալյանը։

Այդ կենտրոնից կկարողանան օգտվել ոչ միայն խոշոր ընկերությունները, այլև մեծ ու միջին բիզնեսը։

Օպտիմալ երթուղին կկրճատի նրանց լոգիստիկ ծախսերը։  Իսկ փոքր ընկերությունների և հատկապես գյուղացիական տնտեսությունների համար դա հատկապես կարևոր է վաճառքի և արտահանման առումով, ընդգծեց ԵՏՀ նախարարը։

Երևանը չի բացառում, որ ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի մասնակցությանը պայման կդնի գերիների հարցը

Նշենք, որ կորոնավիրուսի համավարակի մեկնարկից հետո շատ երկրներ սահմանափակեցին  սննդի արդյունաբերության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների արտահանումը: Հատկապես դա վերաբերում է արտադրության միջոցներին։  Այսպես` Հայաստանի թռչնաբուծարանները երկար ժամանակ չէին կարող ածան հավեր գնել ձվի արտադրությունն ապահովելու համար։

29
թեգերը:
Արտակ Քամալյան, մթերք, Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ)
թեմա:
Հայաստան և ԵԱՏՄ
Ըստ թեմայի
ԵԱՏՄ երկրներում հնարավոր է` սպիտակ շաքարի ներմուծման մաքսատուրքը մի քանի ամսով վերացվի
Որո՞նք են ԵԱՏՄ երկրների զարգացման առաջնահերթ ուղղությունները
Հայաստանը պետք է օգտագործի վետոյի իրավունքը. ԵԱՏՄ–ին Ադրբեջանի անդամակցելը մեզ ոչինչ չի տա
Գործարան

ԵԱՏՄ արդյունաբերական ինտեգրացիայի քարտեզը պատրաստ կլինի 2021թ․-ի վերջին

35
(Թարմացված է 18:05 16.04.2021)
Էլեկտրոնային քարտեզի վրա մանրամասն նշված կլինեն ԵԱՏՄ բոլոր երկրների արդյունաբերական հզորությունները:

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Եվրասիական միության արդյունաբերական ինտեգրման քարտեզը պատրաստ կլինի 2021 թ.-ի վերջին։ Sputnik միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում կայացած տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության հարցերի նախարար Արտակ Քամալյանը։

Նրա խոսքով՝ քարտեզի վրա մանրամասն նշված կլինեն Եվրասիական միության բոլոր հինգ երկրների ձեռնարկությունների արտադրական հզորությունները: Նշվելու է նաև այն, թե ԵԱՏՄ պետությունների որ ձեռնարկությունների և ընկերությունների հետ նրանք կարող են արտադրական շղթաներ կազմել։

«Մեր ձեռնարկությունները, այդ թվում՝ փոքր և միջին, կկարողանան գտնել իրենց պետք եղած բոլոր տեղեկությունները»,-վստահեցրեց Քամալյանը։

Կստեղծվի նաև ԵԱՏՄ ագրոարդյունաբերության քարտեզ՝ ֆերմերային տնտեսությունների և գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման գործարանների համար:

«Այսօրվա դրությամբ ագրոարդյունաբերական քարտեզում ընդգրկված է ավելի քան 70 մլրդ դոլարի 70 տարբեր նախագիծ, իսկ արդյունաբերական քարտեզում՝ ավելի քան 300 մլրդ դոլարի 180 նախագիծ»,- ասաց Քամալյանը։

Նա նաև հիշեցրեց, որ արդյունաբերական ինտեգրմանն աջակցելու համար Եվրասիական ինտեգրացիոն հիմնադրամ է ստեղծվել։

Առայժմ կոնկրետ նախագծերի ֆինանսավորման համար միջոցներն այնքան էլ շատ չեն, բայց հնարավորության դեպքում Քամալյանի գերատեսչությունը նրանց համար արտոնյալ ֆինանսավորման ուղիներ կփնտրի։

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թ․-ի հունվարի 1-ից: Միության մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:

Որո՞նք են ԵԱՏՄ երկրների զարգացման առաջնահերթ ուղղությունները

35
թեգերը:
քարտեզ, Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ), Հայաստան
Ըստ թեմայի
ԵԱՏՄ երկրների համար. Ռուսաստանը ձևավորում է նոր պատվերներ SSJ ինքնաթիռների համար
Թուրքիան հանվել է ԵԱՏՄ արտոնություններից օգտվող երկրների ցանկից
Հայաստանը կարող է հանդես գալ շահողի դերում. Ոսկանյանը` Իրանի ԵԱՏՄ–ին անդամակցելու մասին
Քիմ և Քորթնի Քարդաշյան. արխիվային լուսանկար

«Իմ հայ թագուհի Քորթնի Քարդաշյան». Քիմը շնորհավորել է քրոջ ծննդյան տոնը. լուսանկարներ

0
Քիմ Քարդաշյանը գրել է, որ Քորթնին միշտ գիտի, թե ինչ է ուզում այս կյանքում։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը յուրահատուկ կերպով է շնորհավորել ավագ քրոջը` Քորթնի Քարդաշյանին ծննդյան օրվա առթիվ։ Նա Քորթնիի հետ տարբեր ժամանակներում արված լուսանկարներ է հրապարակել, որոնց մեջ կա նաև Հայաստան կատարած այցը։

«Ծնունդդ շնորհավոր, իմ հայ թագուհի Քորթնի Քարդաշյան։ Մոլորակի այն մարդն ես, ում ես շատ երկար ժամանակ է ինչ ճանաչում եմ։ Քո նմանը չկա։ Դու միշտ գիտես ինչ ես ուզում այս կյանքում, և երբեք չես համապատասխանում ուրիշների իդեալներին, ես այնքան եմ հիանումքեզնով: Դու միշտ ճշտի կողմից ես և դարձել ես լավագույն հոգեթերապևտը, որի մասին կարող է երազել ցանկացած աղջիկ։ Ես սիրելու եմ քեզ մինչև վերջին շունչս։ Քեզ լավագույն տարեդարձն եմ մաղթում, դու արժանի ես այս ամենին»,– գրել է Քիմը։

Նշենք, որ այսօր Քորթնին նշում է իր ծննդյան 42–րդ տարեդարձը։ Նա Instagram-ում հրապարակել է նախօրեին իր նոր ընկերոջ՝ ամերիկացի երաժիշտ Թրևիս Բարքերի մատուցած օրիգինալ անակնկալը և երկրպագուներին ցույց տվել տան անկյունում կակաչների ահռելի փունջն ու առաստաղից թելով կախված բազմաթիվ գարդենիաները։

Նշենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ Քորթնին նոր ընտրյալ ունի։ Օրեր առաջ նա հանգստյան օրերն անցկացրել էր Թրևիս Բարքերի հետ։
Ընտանեկան հանգստից լուսանկարներ են հրապարակել ինչպես Քորթնի Քարդաշյանը, այնպես էլ հայտնի երաժիշտը։

Նշենք, որ Քորթնին նախկինում հանդիպում էր Սքոթ Դիսիքի հետ, որից ունի 3 երեխա, իսկ Բարքերն իր նախորդ ամուսնությունից մեկ դուստր և մեկ որդի ունի։ Զույգն իր ժամանակի զգալի մասն անց է կացնում երեխաների հետ։

«Ամենաթույն մորաքույրը»․ Քիմ Քարդաշյանն ու զարմիկը խախտել են Քորթնիի սահմանած «կանոնները»

0
թեգերը:
Ծննդյան օր, Քորթնի Քարդաշյան, Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը միլիարդատեր է դարձել և ընդգրկվել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում
Արմենչիկ և ոչ միայն. Քորթնի Քարդաշյանը գաղտնազերծել է իր հայկական «փլեյլիստը»
Ինչո՞ւ վճարել պրոֆեսիոնալ լուսանկարիչներին․ Քորթնի Քարդաշյանը որդուն գործի է դրել
Քիմ և Քորթնի Քարդաշյանները գովազդում են ռուս գործարարի ստարտափը