Արժույթի փոխանակման կետ

Ինչո՞ւ է հայկական դրամի փոխարժեքը նվազել, ու ի՞նչ սպասել ամռանը. պարզաբանում է փորձագետը

333
(Թարմացված է 21:23 06.04.2021)
Ձմռանն ու գարնան սկզբին Հայաստանի տնտեսությունում աճում են դոլարով կատարվող ծախսերը։ Սովորաբար հավասարակշռությունը պահպանվում էր Իրանից եկող զբոսաշրջիկների միջոցով, բայց այս տարի նրանց թիվը պակասել է։ Մայիս-հունիսին արտարժույթի ներհոսքը կարող է ավելանալ։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի, - Sputnik, Արամ Գարեգինյան․ Դոլարի նկատմամբ հայկական դրամի հերթական արժեզրկումը պայմանավորված է սեզոնային գործոններով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Արմենբրոկ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը։

Նշենք, որ դոլարն ամրապնդվում է ոչ միայն դրամի, այլ նաև ամբողջ աշխարհի արժույթների մեծամասնության նկատմամբ՝ ԱՄՆ տնտեսության վերականգնմանը զուգընթաց։ Դա հատկապես երևաց մարտի սկզբին, երբ կտրուկ աճեց ամերիկյան պետական 10-ամյա պարտատոմսերի եկամտաբերությունը (այսինքն՝ տոկոսային բեռը)։ Այդպես է լինում, երբ ԱՄՆ–ի տնտեսությունն աճում է, և ներդրողները պատրաստ են ներդրումներ անել ոչ թե անվտանգ պետական արժեթղթերում, այլ տնտեսության իրական հատվածում։

Այնուամենայնիվ, Հայաստանի ֆինանսական շուկայի վրա միջազգային գործոնները շատ քիչ են ազդում, քանի որ տեղական ֆինանսական շուկայում արտասահմանյան ներդրողներ գրեթե չկան: Կայֆաջյանի խոսքով` դրամի փոխարժեքի նվազումը պայմանավորված է հիմնականում ներքին գործոններով։

Ջեռուցման սեզոնին (այսինքն՝ ուշ աշնանից մինչև ապրիլ) ավելանում է դոլարի պահանջարկը, քանի որ Հայաստանում բիզնեսի համար գազի սակագները կապված են դոլարի հետ։ Սովորաբար դոլարի նկատմամբ այդ պահանջարկը փոխհատուցվում էր դեպի Հայաստան արժույթի ներհոսքով (մարտի 20-ից սկսվում էր իրանցի զբոսաշրջիկների հոսքը)։ Սակայն անցյալ տարի կորոնավիրուսի պատճառով իրանցի զբոսաշրջիկներ ընդհանրապես չեկան, իսկ այս տարի նրանց թիվը շատ ավելի քիչ էր, քան մինչճգնաժամային տարիներին։ Այսպիսով, գազի հետևանքով դոլարի լրացուցիչ պահանջարկը չփոխհատուցվեց:

Ամռանը Հայաստանը սկսում է արտահանել մրգեր, բանջարեղեն ու պտուղ-բանջարեղենի պահածոներ, և արժույթի ներհոսքը ուժեղանում է (մյուս ամիսներին, իհարկե, այլ ապրանքներ են արտահանվում, բայց մրգերի ու բանջարեղենի արտահանումն ամբողջությամբ իրականացվում է ամռանն ու աշնան սկզբին): Բացի այդ, ամռանն է գրանցվում զբոսաշրջիկների հիմնական հոսքը (դա արդեն կապված չէ Նովրուզի տոնի հետ)։ Այս տարի կարելի է արդեն ինչ-որ քանակի զբոսաշրջիկներ ակնկալել։

«Այսպիսով, ապրիլի 15-20-ից հետո արտարժույթի առաջարկի ու պահանջարկի հարաբերակցությունը կփոխվի, ու դրամը կսկսի կայունանալ և ամրապնդվել», - նշեց Կայֆաջյանը:

Երբ արտարժույթի ներհոսքը ազգային տնտեսության մեջ ավելանա, և փոխարժեքը կայունանա, բնակչության ու բիզնեսի մտահոգությունն էլ կփարատվի։ Մարդիկ հիմա դոլար են գնում «սև օրվա» համար` առանց իրական անհրաժեշտության:

Կայֆաջյանն ընդգծեց, որ այնուամենայնիվ, դրամի փոխարժեքի վերջին անկումը հազիվ թե կարելի է կտրուկ անվանել։ Վերջին մի քանի օրվա ընթացքում այն արժեզրկվել է 1-1, 5 տոկոսով։ Համաշխարհային արժույթների (դոլարի, եվրոյի և այլն) դեպքում նման տատանումները կարող են տեղի ունենալ նույնիսկ մեկ օրվա ընթացքում: Այլ բան է, որ Հայաստանի համար դա անսովոր բան է, քանի որ վերջին 4-5 տարիներին, 2020 թվականի ճգնաժամային իրադարձություններից առաջ դոլարի փոխարժեքը հանրապետությունում հիմնականում 480-485 դրամ էր կազմում։

«Բայց կարելի է ակնկալել, որ ապրիլի 15-20-ը հակառակ գործընթաց կսկսվի, և ազգային արժույթը կսկսի ամրապնդվել», - ավելացրեց նա:

Նշենք, որ դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքը մի քանի տարի շարունակ կայուն էր։ 2020 թվականի նոյեմբերին այն հասավ 520–ի ու կանգ առավ։ Վերջին շաբաթվա ընթացքում դոլարի փոխարժեքը հասել է 535 դրամի։

Արտարժույթի փոխարժեքի աճի պատճառով թանկացել են ներկրվող ապրանքները, որոնցից շատերը առաջին անհրաժեշտության ապրանքներ են՝ արևածաղկի ձեթի ու կարագի մեծ մասը, շաքարը, ցորենը, սոյան ու եգիպտացորենը: Փաստացի թանկացել է նաև բիզնեսի համար գազը, քանի որ սակագները կապված են դոլարի հետ։

333
Ըստ թեմայի
ՊԵԿ VS ռեստորանատերեր. ինչի՞ համար են «կռվում» հարկայինն ու գործարարները
Հատուկ պայմաններ կալիֆոռնիական ճագարների համար. ոչ սովորական ֆերմա սահմանամերձ Այգեպարում
Թուրքական լոլիկի փոխարեն՝ իրանական․ գյուղացիներն օգնություն են խնդրում իշխանությունից
2021 թ.–ի առաջին ամիսների տնտեսական ցուցանիշները լավատեսություն չեն ներշնչում. տնտեսագետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Չիրացված ներուժ կա․ նախարար Պապիկյանն ու Իրանի դեսպանը հանդիպել են

25
(Թարմացված է 19:38 19.04.2021)
Քննարկվել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծման և շինարարության մեկնարկին առնչվող հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Տեղեկությունը հայտնում է ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։

Նախարար Պապիկյանն ընդգծել է, որ երկու երկրների տնտեսական փոխգործակցության օրակարգում չիրացված ներուժը հնարավոր է օգտագործել՝ զարգացնելով առևտրատնտեսական կապերն ու կյանքի կոչելով համատեղ ծրագրերի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նախարարն ընդգծել է միջկառավարական հանձնաժողովի շրջանակում տարվող աշխատանքների, ինչպես նաև «Պարսից ծոց և Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումների կարևորությունը։

Դեսպան Զոհուրին իր հերթին վերահաստատել է իրանական կողմի պատրաստակամությունը հայ-իրանական ծրագրերն ու նախագծերը արդյունավետ իրականացնելու և տնտեսական կապերի ընդլայնմանը նպաստող փոխշահավետ նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում։

«Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի օրակարգին, համատեղ ծրագրերի ընթացիկ արդյունքներին, ինչպես նաև Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծման և շինարարության մեկնարկին առնչվող հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։

Իրանը սկսել է ուրանի մինչև 60 տոկոս հարստացումը. ՄԱԳԱՏԷ–ն հաստատել է

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանում ենթակառուցվածքների բարեկարգմանն ուղղված շինարարական ծրագրերում իրանական ընկերությունների մասնակցության ընդլայնման հնարավորությունը։ Անդրադարձ է արվել երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

25
թեգերը:
Աբբաս Բադախշան Զոհուրի, Սուրեն Պապիկյան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
ՀԿԵ-ն այս տարի կթարմացնի Հայաստանի բոլոր լոկոմոտիվներն ու երկաթուղային կայանները. նախարար
Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիքը հանրայնացնելու մեջ մեղադրվող ԱԱԾ պաշտոնյան արդարացվել է
«Հյուսիս-հարավ» նոր միջանցքի կառուցումը կհարվածի Իսրայելի տնտեսությանը. Բալասանյան
Մհեր Հովհաննիսյան

Հայաստանի դեսպանն ընդունել է Տամուրային. ավելի շատ արտադրանք կմատակարարվի Ճապոնիա

41
«Ancient world»- ի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել ընդլայնել Ճապոնիա ներկրվող հայկական արտադրանքի ծավալները:

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Ճապոնիայում Հայաստանի դեսպան Արեգ Հովհաննիսյանն ընդունել է Ճապոնիայում հայկական գինիների ներկրող «Ancient World» ընկերության ղեկավար Կոսուկե Տամուրային: Տեղեկությունը հայտնում է դեսպանության մամուլի ծառայությունը։

ԵԱՏՄ–ում նախագիծ են մշակում պարենի դեֆիցիտի դեմ արագ պայքարելու համար

Ըստ հաղորդագրության` հանդիպմանը ՀՀ դեսպանը խրախուսել է Ճապոնիայում հայկական գինիների ներկայացումը և այդ ուղղությամբ Տամուրայի կողմից տարվող աշխատանքը՝ առաջարկելով դեսպանության աջակցությունը նշված ոլորտում հայկական արտադրանքի առաջխաղացման հարցում: Այդ համատեքստում դեսպանը հեռանկարային է համարել նաև հայկական գյուղատնտեսական վերամշակման արտադրանքի առավել ներկայացվածությունը Ճապոնիայի շուկայում՝ հույս հայտնելով, որ Հայաստանի արտադրողների և Ճապոնիայի ներկրողների միջև կհաստատվեն արդյունավետ գործարար կապեր:

Թուրքիայից ներմուծվող ապրանքների արգելքը կերկարաձգվի. փոխվարչապետ

«Ancient World» ընկերության ղեկավարն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ընդլայնել Ճապոնիա ներկրվող հայկական արտադրանքի ծավալները:

41
թեգերը:
Գինի, Ճապոնիա, Հայաստան
Արա Այվազյան

Արա Այվազյանը զրուցել է Արաբական Միացյալ Էմիրությունների իր գործընկերոջ հետ

0
(Թարմացված է 18:07 20.04.2021)
Հայաստանի և ԱՄԷ արտաքին գործերի նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ:

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik․ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԳ կայքը։

Զրուցակիցներն անդրադարձել են նախարար Այվազյանի՝ ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Քաղաքական երկխոսության ընդլայնմանն ուղղված քայլերի համատեքստում երկուստեք ընդգծվել է փոխայցելությունների և գերատեսչությունների միջև խորհրդատվությունների անցկացման կարևորությունը:

Հայաստանի և ԱՄԷ արտաքին գործերի նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1998-ի հունիսին։ 2015-ից Հայաստանում գործում է Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը։

Արա Այվազյանը Մոսկվայում խոսել է Ադրբեջանի ռազմական հանցագործությունների ու գերիների մասին

2018-ի հոկտեմբերից Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է Մհեր Մկրտումյանը։ 2019-ի փետրվարից ՀՀ-ում ԱՄԷ դեսպանն է Մուհամմադ Ալ Զաաբիին։

Հայաստանը ԱՄԷ-ից ներմուծում է ներկանյութեր, շինանյութ, հրուշակեղեն, պլաստմասե իրեր, կահույք, էլեկտրատեխնիկա, տրանսպորտային միջոցներ եւ այլն, իսկ արտահանում է պղինձ, ալյումին ու մարգարիտ։

0
թեգերը:
Արաբական միացյալ էմիրություններ (ԱՄԷ), Հայաստան, Արա Այվազյան
Ըստ թեմայի
Արա Այվազյանը մեկնաբանել է ԱԽ քարտուղարի սկանդալային հայտարարությունը
Արա Այվազյանն աշխատանքից չի ազատվելու
Արա Այվազյանն անհապաղ լուծում պահանջող հարցերի մասին է խոսել Պոլ Ռիչարդ Գալագերի հետ