Էդուարդ Հովհաննիսյան

Կլինի երկնիշ աճ, թե ոչ` ժամանակը ցույց կտա. ՊԵԿ նախագահը հորդորում է սպասել

48
(Թարմացված է 13:05 06.04.2021)
Հիմնվելով առկա տնտեսական ցուցանիշների ու վիճակագրական տվյալների վրա` Էդվարդ Հովհաննիսյանը, այդուհանդերձ, փաստում է, որ տնտեսությունն իսկապես վերականգնվում է։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. ՀՀ ՊԵԿ նախագահը չի շտապում հաստատել 2021թ.-ի տնտեսական աճի վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարի լավատեսական կանխատեսումը։

«Ինչպես գիտեք` համավարակով պայմանավորված կանխատեսումները և սպասումները շատ անորոշ են, անկանխատեսելի։ Դրա համար պետք է սպասել և նոր միայն  գնահատականներ տալ։ Կլինի երկնիշ, թե ոչ, ժամանակը ցույց կտա»,– այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

Այդուհանդերձ, հիմնվելով առկա տնտեսական ցուցանիշների ու վիճակագրական տվյալների վրա, Հովհաննիսյանը փաստեց` տնտեսությունն իսկապես վերականգնվում է։ Նրա խոսքով` այդ են վկայում, թե՛ շրջանառության ծավալները, թե՛ հավաքագրված հարկերը։

Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ամիսներ առաջ հայտարարել էր, որ իր նպատակն է 2021 թ-ին Հայաստանում երկնիշ տնտեսական աճ ապահովել։

Ս.թ. մարտին Քերոբյանը վերահաստատել էր իր այս կանխատեսումը` հիմնվելով արդեն պաշտոնական վիճակագրության վրա։

Կենտրոնական բանկում կստեղծվի ՀՀ բոլոր բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր

«Եթե մենք պահենք աճի նույն տեմպը 2019-ի նկատմամբ, ապա 2021-ի վերջում կունենանք ավելի քան 10 տոկոս տնտեսական աճ»,- ասել էր Քերոբյանը։

Բացի այդ էկոնոմիկայի նախարարն այս տարվա համար նաև տուրիզմի ոլորտի ավելի քան 300 տոկոսանոց աճ է կանխատեսել` 2020–ի նկատմամբ։

48
թեգերը:
Վահան Քերոբյան, տնտեսություն, Հայաստան, Էդվարդ Հովհաննիսյան (ՊԵԿ նախագահ), Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)
Ըստ թեմայի
Հայաստանում տնտեսական աճ կլինի՝ անկախ նավթի գներից․ ԵԱԶԲ–ի կանխատեսումը
2021 թ.–ի առաջին ամիսների տնտեսական ցուցանիշները լավատեսություն չեն ներշնչում. տնտեսագետ
Այրվել են խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ. մանրամասներ «Սուրմալուի» հրդեհից
Նիկոլ Փաշինյան, Ատոմ Ջանջուղազյան. արխիվային լուսանկար

Պարտքն անցել է 63 %-ից, դեֆիցիտը`կրկնակի ավելացել. գործադիրը հաստատեց բյուջեի կատարողականը

98
(Թարմացված է 12:15 22.04.2021)
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը, նշեց, որ 2019թ–ի տնտեսական ցուցանիշների շնորհիվ Հայաստանը 2020թ–ին կարողացել է դիմակայել կորոնավիրուսի համավարակի և Արցախյան 44-օրյա պատերազմի տնտեսական հետևանքներին։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 560 655 340 800 դրամ, ծախսերը` 1 894 647 093 400 դրամ, բյուջեի դեֆիցիտը` 333 991 752 600 դրամ:

Այս ցուցանիշներն այսօր հաստատվել են ՀՀ կադրավորման նիստում հավանության արժանացած 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մեջ:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը, նշեց, որ 2019թ.–ի տնտեսական ցուցանիշների շնորհիվ Հայաստանը 2020թ–ին կարողացել է դիմակայել կորոնավիրուսի համավարակի ու Արցախյան 44-օրյա պատերազմի տնտեսական հետևանքներին։

«Արդյունքում մենք ունեցանք ավելի մեծ դեֆիցիտ, քան ի սկզբանե նախատեսված էր։ Բյուջեով նախատեսված էր մոտավորապես 161 մլն դրամ, փաստացի մենք ունեցանք շուրջ 334 մլն դրամ»,– ասաց Ջանջուղազյանը` շեշտելով, որ սա այն գինն է, որը կառավարությունը վճարել է կորոնավիրուսի համավարակի ու պատերազմի տնտեսական հետևանքները մեղմելու համար։

Ավելացել է նաև կառավարության պարտքը։ 2020թ–ին կառավարության պարտք–ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 63.5 տոկոս, այն դեպքում, երբ 60 տոկոսը համարվում է արդեն ռիսկային ցուցանիշ պետության համար։

Ֆինանսների նախարարն արձանագրեց, որ կառավարությունը պետք է ձգտի առաջիկա 5 տարիներին վերադառնա 60 տոկոսից  ցածր շեմին։

Ռուսաստանի տնտեսության վերելքը ձեռնտու է Հայաստանին. փորձագետը` Պուտինի ուղերձի մասին

Իսկ բյուջեի կատարողականը, չնայած այս բոլոր ցուցանիշների փոփոխություններին, կառավարությունը հաստատեց և առաջիկայում` մինչև մայիսի 1-ը կներկայացնի նաև ԱԺ–ի քննարկմանը։ Բանն այն է, որ ՀՀ սահմանադրական և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի համաձայն կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ՀՀ Ազգային ժողով է ներկայացնում մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը:

98
թեգերը:
տնտեսություն, Ատոմ Ջանջուղազյան, բյուջե, Հայաստան
Ըստ թեմայի
Շիրակում կեղծ դիպլոմներ են տվել, երեխաներին հիվանդանոցում գրանցել և բյուջեից փող հափշտակել
Հայոց եղեռնի հիշատակի ռեքվիեմները բյուջեով չեն նախատեսվել. գործադիրն ուղղում է սխալը
Որքան գումար է կորցնում ՀՀ բյուջեն Ամանորի պատճառով
Նիկոլ Փաշինյան, արխիվային լուսանկար

Տնտեսության վերականգնման հերթական ազդակն ենք ստացել. Փաշինյան

55
(Թարմացված է 11:26 22.04.2021)
Անցյալ տարվա համեմատ ՀՀ–ում գրանցված աշխատատեղերն ավելացել են 2500–ով։ ՀՀ ՊԵԿ նախագահը ներկայացրեց, թե ինչպես են բացահայտել ստվերում աշխատողներին։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց ՀՀ տնտեսության վերականգնման մասին հերթական վիճակագրության ներկայացմամբ։

«Մենք տնտեսության վերականգնման հերթական ազդակն ենք ստացել և ըստ էության կարող ենք արձանագրել, որ 2021թ–ի մարտին եկամուտ ու աշխատավարձ ունեցող աշխատատեղերի աճ ենք ունեցել»,– ասաց նա։

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն էլ  հայտնեց, որ անցյալ տարվա համեմատ աշխատատեղերն ավելացել են 2500–ով, իսկ 2019-ի համեմատ 3800–ով։

«Հարկման բազան կազմել է ավելի քան 31 մլրդ դրամ։ Այդ ցուցանիշը 2020թ.–ի համեմատ ավել է 7.5 մլրդ–ով, իսկ 2019-ի համեմատ` 24 մլրդ–ով»,– ասաց Հովհաննիսյանը։

 ՊԵԿ նախագահը նշեց, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված աշխատատեղերի թվում կան ինչպես ստվերից դուրս եկածները, այնպես էլ  նոր բացվածները։

Ընդ որում, ստվերի հատվածը, նրա խոսքով, բավական մեծ է։

Ռուսաստանի տնտեսության վերելքը ձեռնտու է Հայաստանին. փորձագետը` Պուտինի ուղերձի մասին

«Վերջերս ընդամենը մի վարժության ընթացքում ներկայացվեց 200 աշխատատեղի գրանցման հայտ։ Վերլուծական վարչությունն ուսումնասիրել էր այն ԱՁ–երին, ովքեր միաժամանակ այլ հարկ վճարողի մոտ հանդիսանում էին վարձու աշխատող։ Նրանց ծանուցումներ ուղարկվեցին, քանի որ ֆիզիկական անձ ԱՁ–ն չէր կարող աշխատել այլ ձեռնարկատիրոջ մոտ և միաժամանակ իր գործունեությունն իրականացնել։ Այդ վարժության ընթացքում ընդամենը 1 օրում 200 գրանցման հայտ ստացվեց»,– ասաց Հովհաննիսյանը։

2021թ–ի մարտին ՀՀ–ում գրանցված աշխատողների թիվը շուրջ 622 000 է։

55
թեգերը:
աշխատատեղ, տնտեսություն, Հայաստան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Կարո՞ղ է արդյոք տնտեսությունը երկնիշ թվով աճել, եթե առաջին եռամսյակում ունենք էական անկում
Ոսկին կիսել թշնամու հետ. ինչպես են ապրում Սոթքի հանքի աշխատակիցներն ու գյուղի բնակիչները
Մանկապարտեզների սահմանափակումները մոռացե՞լ են հանել. ծնողները չեն կարողանում աշխատել
Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանը դեռ լավ մարզավիճակում չէ. Պաուլո Ֆոնսեկա

0
«Ռոմա» ակումբի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հուսով է, որ Հենրիխ Մխիթարյանը շուտ կապաքինվի։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի –Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռ լավագույն մարզավիճակում չէ: Տեղեկությունը հայտնում է «գայլերի» մամուլի ծառայությունը` հղում անելով «Ռոմա» ակումբի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկային։

«Մխիթարյանն ու Վերելը դեռ լավ մարզավիճակում չեն, թեև նրանց վերականգնումը մեզ լավատեսություն է ներշնչում։ Մենք նրանց խաղային պրակտիկայի հնարավորություն ենք տալիս։ Կարծում եմ՝ նրանք օրեցօր առաջադիմում են», - ասել է պորտուգալացի մասնագետը «Ատալանտայի» հետ հանդիպման նախաշեմին։

Իտալական A Սերիայի 32-րդ տուրում «Ռոմա»-«Ատալանտա» հանդիպումը տեղի կունենա այսօր Հռոմում:

Հիշեցնենք`Հենրիխ Մխիթարյանը սրունքի վնասվածք է ստացել մարտի 12–ին իր նախկին թիմի՝ Դոնեցկի «Շախտյորի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում:

Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է և կմասնակցի առաջիկա խաղին. ԶԼՄ

0
թեգերը:
Պաուլո Ֆոնսեկա, «Ռոմա» ֆուտբոլային ակումբ, Հենրիխ Մխիթարյան
Ըստ թեմայի
Արման Անդրեասյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է
Մարմնամարզության աշխարհի չեմպիոն Արթուր Դալալոյանը վիրահատվել է
Բռնցքամարտիկ Հովհաննես Փափազյանը փայլուն հաղթանակ տարավ ու դուրս եկավ եզրափակիչ. տեսանյութ