Արխիվային լուսանկար

ՊԵԿ VS ռեստորանատերեր. ինչի՞ համար են «կռվում» հարկայինն ու գործարարները

98
Պետեկամուտների կոմիտեն հույս ունի, որ ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում կհաջողվի հարթել առաջացած հարցերը։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. ՀՀ Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչները պատրաստվում են հաջորդ շաբաթ հանդիպում անցկացնել ռեստորանատերերի հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներն ու հարցերը քննարկելու համար: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՊԵԿ-ում մեր աղբյուրները։

Այն մասին, որ պետական կառույցի ու բիզնեսի միջով «սև կատու է անցել», հայտնի դարձավ մարտի վերջին, երբ Հայաստանի ռեստորանների ասոցիացիան Facebook-ի պաշտոնական էջում մտահոգություն էր հայտնել «աննախադեպ, մեծամասամբ չհիմնավորված ստուգումների, օրենքի խախտմամբ իրականացվող օպերատիվ միջոցառումների, ոլորտի աշխատակիցների հարցաքննությունների կապակցությամբ»:

Դրան հաջորդեց ՊԵԿ-ի հայտարարությունը և ասոցիացիայի պատասխանը՝ ավելի մեղմ ձևակերպումներով։ Երկրորդ հայտարարության մեջ ասոցիացիան ողջունել էր այն փաստը, որ կոմիտեն արագ արձագանքել է իրենց մտահոգություններին:

Մասնավորապես՝ ասոցիացիայի ղեկավար Վահե Գևորգյանն արդեն Sputnik Արմենիային տված հարցազրույցում նշեց, որ իրենք անհանգստացել են ոչ թե բուն ստուգումներից, այլ ՊԵԿ-ի աշխատակիցների մեթոդներից։ Նա ավելացրեց, որ փետրվարի վերջին ստուգումներ են սկսվել ասոցիացիայի մեջ մտնող տարբեր հաստատություններում:

«Որոշ մեթոդներ մեզ համար անընդունելի են։ Օրինակ, տեսուչները կարող էին տարբեր ուտեստներ պատվիրել, իսկ հետո վճարել և չսպասելով կտրոնին, հեռանալ։ Այսինքն՝ փորձում էին տպավորություն ստեղծել, թե հաստատությունում կտրոններ չեն տրվում», - պարզաբանեց Գևորգյանը։

Ընդ որում, նրա խոսքով, դա եզակի դեպք չէ. նման մեթոդներ կիրառվել են տարբեր ռեստորաններում։

Գևորգյանն ընդգծեց, որ ասոցիացիայի ներկայացուցիչները թափանցիկ աշխատանքի, կտրոնների 100 տոկոս տրամադրման, ստվերային բիզնեսից հրաժարվելու, առանց բացառության բոլոր աշխատակիցների գրանցման կողմնակիցներ են: Ավելին, ասոցիացիայի ղեկավարը նշեց, որ իրենք իրենց գործընկերներին կոչ են անում հետևել իրենց օրինակին։

Պետեկամուտների կոմիտեն նույն օրն արձագանքել էր նրանց հայտարարությանը։ Ասոցիացիան հանդես եկավ պատասխանով, և հիմա ռեստորանատերերը սպասում են ՊԵԿ-ի հետագա քայլերին։

Մինչդեռ ոլորտի մեկ այլ ներկայացուցիչ՝ «Ռեստորատորների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Բարսեղյանը նշեց, որ ՊԵԿ-ի կողմից որևէ ճնշում չկա։ Բարսեղյանի խոսքով՝ ասոցիացիայի անունից խոսում են երկու ընկերություններ, որոնք դժգոհ էին հարկայինի աշխատանքից։ Սակայն մեր զրուցակիցը կոնկրետ անուններ չնշեց։

«Ոլորտի ներկայացուցիչները ՊԵԿ-ի հետ որևէ լուրջ խնդիր չունեն։ Կարծում եմ՝ ճիշտ չէ երկու սուբյեկտների խնդիրը ներկայացնել որպես ընդհանուր առմամբ ոլորտին անդրադարձող հարց», - ասաց Բարսեղյանը։

Փաշինյանն արձագանքել է, բայց ռեստորանային բիզնեսի ցավը միայն քաղաքապետը կարող է բուժել

Նա տեղեկացրեց, որ խոսել է մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք զբաղվում են ռեստորանների հաշվետվությամբ, ու պարզել, որ նրանք նույնպես զարմացած են ասոցիացիայի դիրքորոշումից:

Բարսեղյանի խոսքով՝ ռեստորանների ամենալուրջ խնդիրը կապված է ոչ թե ՊԵԿ-ի աշխատանքի, այլ զբոսաշրջության ոլորտի անմխիթար վիճակի հետ։ Նա նշել է, որ զբոսաշրջային սեզոնը բացվում է, իսկ Հայաստանի իշխանությունը կոնկրետ քայլեր չի ձեռնարկում ոլորտը վերականգնելու համար։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ՊԵԿ-ի ներկայացուցիչների ու գործարարների հանդիպման ժամանակ (այն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա ապրիլի 7–ին) կքննարկվեն առկա հարցերը: ՊԵԿ-ում հույս ունեն, որ կգտնվեն լուծումներ, որոնք կբխեն ոլորտի շահերից ու, միևնույն ժամանակ, կտեղավորվեն Հայաստանի օրենսդրության մեջ:

Ռեստորանները վարակի աղբյո՞ւր են․ ոլորտի ներկայացուցիչներին մտահոգել է Թորոսյանի ասածը

98
թեգերը:
գործարար, Ռեստորան, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)
Ըստ թեմայի
Սրճարաններում և ռեստորաններում նոր խստացումներ կլինեն
Կառավարությունը կօժանդակի ռեստորանային բիզնեսին աշխատատեղերի պահպանման գործում
Սահմանափակումների թուլացում․ առաջիկայում էլ ի՞նչ կփոխվի սրճարանների և ռեստորանների համար
Պետեկամուտների կոմիտե

ՊՆ–ն Հայաստանի երկրորդ խոշոր հարկատուն է. ՀՀ հարկային մուտքերն աճել են 15 միլիարդով

59
(Թարմացված է 17:43 15.04.2021)
Համեմատության համար նշենք, որ 2020թ–ի 1-ին եռամսյակում խոշոր հարկատուների ցանկի երկրորդ տեղում «Գրանտ Տոբակոն» էր։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Պաշտպանության նախարարությունը 2021թ–ի առաջին եռամսյակում ՀՀ երկրորդ խոշոր հարկատուն է և վճարել է 15 051 743 000 դրամ հարկ։

Համեմատության համար նշենք, որ ԱԻՆ–ը 77-րդն է`674 մլն դրամով, վարչապետի աշխատակազմը` 144–րդ տեղում է` 347 մլն դրամով, Ճանապարհային ոստիկանությունը` 150-րդը` 339 մլն դրամով, ԱԺ աշխատակազմը` 192-րդն է` 251 մլն դրամով, ֆինանսների նախարարությունը 274-րդն է`171 մլն դրամով։

ՊԵԿ–ի հրապարակած՝ Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում առաջինը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, որը տարվա առաջին 3 ամիսներին պետբյուջե է մուտքագրել 18 704 826 000 դրամ։ Երկրորդը` ինչպես արդեն ասվեց` ՀՀ ՊՆ աշխատակազմն է` 15 051 743 000 դրամով, երրորդը` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է` 9 770 690 000 դրամ վճարմամբ, չորրորդը` «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է` 4 139 508 000 դրամով, իսկ հինգերորդ տեղում «Գեոպրոմայնինգ գոլդ»–ն է` 3 775 493 000 դրամով։

Համեմատության համար նշենք, որ 2020թ–ի 1-ին եռամսյակում ևս առաջին տեղում հարկ վճարողների մեջ «Գազպրոմ Արմենիա»–ն էր, բայց շուրջ 1 մլրդ դրամով քիչ` 17 786 251 000 դրամ վճարմամբ։ Երկրորդ տեղում «Գրանտ Տոբակոն» էր` 15 263 480 000 դրամ մուտքով։

ՊԵԿ VS ռեստորանատերեր. ինչի՞ համար են «կռվում» հարկայինն ու գործարարները

Պաշտպանության նախարարությունն անցյալ տարի խոշոր հարկատուների ցանկում երրորդն էր։ Այս գերատեսչության հարկային մուտքերն 2020թ–ին այս տարվա նույն ցուցանիշի համեմատ գրեթե կիսով չափ նվազ էին` 8 911 233 000 դրամ։ Նույն տարի չորրորդ հորիզոնականում «Տելեկոմ Արմենիան» էր` 6 567 866 000 դրամով։ Նշենք, որ այս տարի այս ընկերությունը հարկատուների ցանկում ընդամենը 36-րդն է` 6 անգամ ցածր հարկավճարով։

Դե, իսկ այս տարի երրորդ տեղը զբաղեցնող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» անցյալ տարի 5–րդ տեղում էր` 5 105 176 000 դրամ հարկային մուտքերով։

Հետաքրքրական է, որ հեղուկ վառելիքի (բենզին, դիզվառելիք) շուկայում աշխատող խոշոր ընկերությունները թեև գրեթե պահպանել են իրենց տեղերը տասնյակում, բայց նրանց հարկերը շուրջ 1 մլրդ դրամով նվազել են։

Իսկ օդանավակայանը, եթե մինչև կորոնավիրուսով պայմանավորված ճանապարհների փակումը` 2020թ–ի առաջին երեք ամիսսների ընթացքում ավելի քան 2.5 մլրդ դրամի մուտք էր ապահովել պետական բյուջե, ապա 2021թ–ի առաջին եռամսյակում՝ ընդամենը 241 մլն դրամ, և 14-րդ տեղից հասել 201-րդ տեղը։

ՊԵԿ–ը նշում է, որ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ. առաջին եռամսյակում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 260 մլրդ 170 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 217 մլրդ 911 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 42 մլրդ 258 մլն դրամ:

Նշենք, որ 2020թ–ի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուների վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 245 մլրդ 63 մլն դրամ։

59
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), հարկեր, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)
Ըստ թեմայի
ՀՀ կառավարությունը պատրաստվում է վերանայել բյուջեն. եկամուտներն աճել են 20 մլրդ դրամով
Արամյանը ճիշտ էր, կառավարությունը սխա՞լ. նախկին նախարարը ողջունում է գործադրի նոր միտքը
Արտահանված սպիրտի պատճառով կորցնում ենք աշխատատեղեր ու հարկեր. Ավագ Հարությունյան
Մհեր Գրիգորյան

Թուրքիայից ներմուծվող ապրանքների արգելքը կերկարաձգվի. փոխվարչապետ

49
(Թարմացված է 15:09 15.04.2021)
Մհեր Գրիգորյանը պատասխանեց Ալեն Սիմոնյանի հարցին ու ասաց` եթե տնտեսվարողների մոտ խնդիրներ առաջանան ներմուծման գների վերաբերյալ, ապա կսուբսիդավորեն։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Թուրքիայից ներմուծվող ապրանքների արգելքը, ամենայն հավանականությամբ, կերկարաձգվի։ Ազգային ժողովում այդ մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` պատասխանելով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարցին, թե կերկարաձգվի՞ արդյոք արգելքի գործողության ժամկետը։

«Ցանկությունների, տպավորությունների և պոտենցիալ քվեարկության տեսանկյունից վստահ կարող եմ ասել, որ այս պահին, իհարկե, ընդհանուր տրամադրվածությունը արգելքը երկարաձգելն է: Վերջնական սպառման ապրանքների մասով ես վստահ եմ, որ երկարաձգվելու է»,–ասաց փոխվարչապետը։

Սիմոնյանն արձագանքեց` տնտեսվարողների խոսքով` Չինաստանն ու Ռուսաստանը ներմուծման ծախսերը թանկացրել են, ի՞նչ քայլեր պետք է արվեն այս ուղղությամբ։ Ի պատասխան Գրիգորյանը նշեց, որ հումքի և կոմպոնենտների ներմուծման արգելք չեն սահմանել, որպեսզի արտադրողների մոտ խնդիրներ չառաջանան։ Նման խնդիր, ըստ փոխվարչապետի, կարող է առաջանալ առևտրով զբաղվողների մոտ։

Թուրքական ապրանքները շարունակում են հայկական շուկա մտնել ապօրինի սխեմաներով

«Ամեն դեպքում, եթե նման խնդիր առաջանա, սուբսիդավորման գործիքակազմով կարող ենք հարցը լուծել»,–ասաց Գրիգորյանը

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2020 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1708-Ն որոշմամբ ժամանակավոր (6 ամիս) արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ է 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:

Ավելի քան 2,2 հազար անուն թուրքական ապրանք է արգելվել ներկրել Հայաստան

49
թեգերը:
Թուրքիա, Մհեր Գրիգորյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ավելի քան 2,2 հազար անուն թուրքական ապրանք է արգելվել ներկրել Հայաստան
Թուրքական ապրանքների ներկրման փորձեր արվում են. ՊԵԿ պաշտոնյան՝ բացահայտված դեպքերի մասին
Թուրքական ապրանքների արգելք, թե ապաշրջափակում. կառավարության հակասական հայտարարությունները

Ամերիկացիները պատրաստվում են ակտիվանալ Արկտիկայում

0
(Թարմացված է 00:11 16.04.2021)

ԱՄՆ-ն ձգտում է կրճատել իր հետ մնալը Ռուսաստանից Արկտիկայում։ Օրերս Ցամաքային զորքերն Անդրբևեռային տարածքի համար ռազմական տեխնիկայի մշակման պայմանագիր են կնքել Oshkosh Defense կոնցեռնի հետ՝ սինգապուրյան ST Engineering-ի և BAE Systems-ի հետ համագործակցությամբ։ Պարզվել է, որ նման տիպի ժամանակակից մեքենաներ ամերիկացիներն ուղղակի չունեն, իսկ եղածներն էլ վաղուց հնացած են։ Ավելի մանրամասն՝ ՌԻԱ Նովոստիի հոդվածում։

Կառուցել մինչև հունիս

Արկտիկան լուրջ մարտահրավեր է ցանկացած բանակի համար։ Գերցածր ջերմաստիճաններ, սառցաբեկորներ, լողացող սառցալեռներ, ենթակառուցվածքների բացակայություն, բարդ լոգիստիկա, երկարատև բևեռային գիշեր՝ այս ամենը մեծապես բարդացնում է խոշոր ռազմական խմբավորման տեղակայումը:

Սառը պատերազմի տարիներին ԱՄՆ-ն, ի տարբերություն ԽՍՀՄ-ի, բավարար ուշադրություն չի դարձրել այդ տարածաշրջանին, ուստի այսօր Պենտագոնի տրամադրության տակ միայն մի սարքին սառցահատ կա՝ Polar Star-ը։ Ռուսաստանն այդ տիպի ավելի քան 40 նավ ունի։ Բացի այդ, ամերիկացիներն այնտեղ փաստացի ռազմակայաններ չունեն։

Ցամաքային զորքերի համար ևս տեխնիկան չի բավականացնում, որն ի վիճակի կլիներ բևեռային բարդ պայմաններում բեռներ ու զինծառայողներին տեղափոխել։

Դրա համար պիտանի միակ քարշակ-ամենագնացները շվեդական երկշղթա-թրթուրավոր Bandvagn 206-ներն են, որոնք սպառազինության մեջ ներառվել են Small Unit Support Vehicle նշումով (SUSV` ստորաբաժանումների աջակցության փոքր մեքենա)։ Սակայն այս տեսակի առաջին մեքենաները հոսքագծից դուրս են եկել դեռ 40 տարի առաջ և վաղուց արդեն չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին։

Բանակը որոշել է թարմացնել արկտիկական տեխնիկան և մրցույթ է հայտարարել ColdWeather, All-Terrain Vehicle (CATV, ամենագնաց սառը կլիմայի համար) ծրագրի շրջանակում։ Պենտագոնը պատրաստ է հեռանկարային քարշակի մշակման, կառուցման և փորձարկումերի վրա 2021 ֆինանսական տարում 6,6 միլիոն դոլար ծախսել, ևս 9,25 միլիոն՝ 110 միավոր CATV-ի վրա։

Այնուհետև պարկը կմեծացնեն՝ հասցնելով 163 ամենագնացի։ Նախատիպերը սպասվում են հունիսի 14-ին։ Օգոստոսից մինչև դեկտեմբերի վերջ՝ փորձարկումներ Ալյասկայի զինափորձարանում։ Հաղթողին կընտրեն 2022 թ․-ի ֆինանսական տարում։

Չորս տարբերակ

Սպասվում է, որ CATV-ն կներկայացեն 4 տարբերակով։ Ընդհանուր նշանակության ամենագնացը պետք է տեղավորի ոչ պակաս, քան 9 զինվոր, վարորդին չհաշվաց, ինչպես նաև երեք օրվա ինքնավար գործողությունների համար սարքավորումներ և պաշարներ ունենա։

Ռուսական հրթիռակիրները 8-ժամանոց թռիչք են իրականացրել Արկտիկայի ջրերի վրայով․ տեսանյութ

Սանիտարական տարբերակը՝ բժշկական սարքավորումներով, նախատեսված է երկու բժշկի, երկու պառկած և չորս թեթև վիրավոր մարդկանց համար։ Հրամանատարական ամենագնացը կհագեցնեն կապի և զորքերի կառավարման ժամանակակից միջոցներով։ Եվ վերջապես, բեռնակիր տարբերակը՝ նախատեսված խոշոր չափերի ռազմական սարքավորումները մեծ հեռավորություններ տեղափոխելու համար։

«Այդ մեքենաները կկարողանան խնդիրների լայն շրջանակ լուծել ծայրահեղ ցածր ջերմաստիճանի պայմաններում, այլ տեխնիկայի համար անանցանելի տեղանքում»,-լրագրողներին պատմել է ԱՄՆ բանակի սպա, CATV ծրագրի պատասխանատու Թիմ Գոդդեթը։-Նրանք պետք է առանց խնդիրների տեղաշարժվեն սառույցի վրայով, հաղթահարեն ջրային պատնեշները, հեշտությամբ բարձրանան բարձունքները, լինեն հեշտ սպասարկվող և խնայողաբար ծախսեն վառելիքը»։

Մրցույթի մասնակիցները հենվում են նախորդ մշակումներ վրա։ Oshkosh-ը և ST Engineering-ը որպես հիմք են վերցրել Bronco 3 երկշղթա քարշակը։ Այդ մեքենան արդեն ավելի քան 20 տարի բրիտանական բանակի սպառազինության կազմում է, մասնակցել է Աֆղանստանի մարտական գործողություններին։

Bronco 3-ն ունի հակագնդակային զրահապատում, աշտարակ՝ գնդացրով, V-աձև հիմք, որը նվազեցնում է վնասը ականի վրա պայթելու դեպքում։ Ամենագնացը ջրային պատնեշները հաղթահարում է հինգ կմ/ժ արագությամբ։

BAE Systems-ը նորարարություն կառաջարկի Beowulf երկշղթա քարշակի հիման վրա, որը հիմնականում նույնն է, ինչ Bronco 3-ն ու SUSV-ը, բայց ավելի մեծ բեռնատարողություն ունի։

Հասնել Ռուսաստանին

Մեկ ամիս առաջ հրապարակված «Արկտիկական ռազմավարության» մեջ ամերիկացիները բացեիբաց հայտարարել են տարածաշրջանում Մոսկվային ու Պեկինին դուրս մղելու ցանկության մասին։ Պենտագոնին հատկապես մտահոգում է Ռուսաստանը, որի տրամադրության տակ է աշխարհի ամենամեծ սառցահատ նավատորմը, հյուսիսային լայնություններում ռազմակայանների ցանցը և առանց էքստրեմալ ցրտի պայմաններում աշխատելու ընդունակ տեխնիկայի մեծ զինանոցը։

Հաղթանակի շքերթներին միշտ մասնակցում են հայրենական ՀՕՊ համակարգերի արկտիկական մոդիֆիկացիաները․ փոքր հեռահարության «Тор-М2ДТ» զենիթահրթիռային համակարգը, զենիթային հրթիռահրանոթային «Панцирь-СА»-ն, ինչպես նաև ապահովման մեքենաների հատուկ տարբերակներ։

Արկտիկական տարածաշրջանի համար գրեթե ամբողջ ցամաքային տեխնիկան հավաքված է ДТ-30 «Витязь» երկշղթա թրթուրավոր ամենագնացների հիման վրա, որին չի վախեցնում անգամ ամենասարսափելի ցուրտը (մինչև -55 աստիճան)։ Որոշ մոդիֆկացիաներ կարող են կտրել-անցնել ջրային պատնեշները, ինչը Հյուսիսային բևեռում սառույցների մշտական կուտակման պայմաններում նկատելիորեն ավելացնում է շարժունակությունը։ Նոր «Панцирь»-ներն ու «Тор»-ը ծածկում են 2015թ․-ի Արկտիկայում տեղակայված հեռահար զենիթահրթիռային С-400 համակարգերի տեղակայման շրջանները։

Բացառիկ զինանոց ունի նաև Ցամաքային զորքերի առաջին լիարժեք արկտիկական միավորումը՝ 80-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը, որը տեղակայված է Մուրմանսկի մարզի Ալակուրտտի ավանում: Ցրտադիմացկուն հետևակը յուրացնում է, մասնավորապես, ТРЭКОЛ բարձր անցանելիության ձնաճահճագնացները, որոնք տեղաշարժվում են գերցածր ճնշման հսկայական անվադողերով անիվների վրա։ Այդպիսի մեքենաներն անգամ ընդհատուն տեղանքով ընթանում են առանց արագությունը նվազեցնելու։

Արդեն փորձարկել են․ Ռուսաստանն անսովոր զենքով կպաշտպանի հյուսիսային տարածքները

Բացի այդ, 80-րդ բրիգադի մարտիկներն ունեն «Урал» և КамАЗ լիաքարշ բեռնատարներ, որոնք հարմարեցված են ծայրահեղ սառնամանիքներին, ТТМ-1901 «Беркут» ձնագնացներ՝ ջեռուցվող խցիկով, օդային բարձիկով մոտորանավակներ, ինչպես նաև շների և եղջերուների լծվացքներ:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին լծվացքները կարևոր դեր են խաղացել Անդբևեռյան հատվածի պաշտպանության գործում։ Շներով և եղջերուներով նշանակված վայր էին հասցնում զինամթերքն ու անձնակազմը։ Կենդանիներն անցնում են այնտեղով, որտեղով տեխնիկան չի կարողանում անցնել։ Բացի այդ, արկտիկական բրիգադի համար մշակում են տանկերի, ՀՄՄ-ների և ուղղաթիռների հատուկ մոդիֆիկացիաներ, մասնավորապես՝ Ми-8АМТШ-ВА՝ ուժային սարքավորումների հիմնական ագրեգատների ջեռուցման համակարգով:

0
թեգերը:
ԱՄՆ, Ռուսաստան, Արկտիկա
Ըստ թեմայի
Ուղիղ սպառնալիք Ռուսաստանին. ի՞նչ է Պենտագոնը կառուցում Ալյասկայում
Վլադիմիր Պուտինը պատվավոր կոչում է շնորհել Արթուր Չիլինգարովին
ՌԴ-ն Սուեզի ջրանցքին փոխարինող է գտել․ ի՞նչ հեռանկարներ ունի Հյուսիսային ծովային ուղին