Վահան Քերոբյան

Վահան Քերոբյանը մեկնում է Տաշքենդ՝ ԵԱՏՄ նիստին մասնակցելու համար

45
(Թարմացված է 11:39 02.04.2021)
Նիստի շրջանակներում նախատեսված է նաև «Իննոպրոմ. Մեծ արդյունաբերական շաբաթ Ուզբեկստանում» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը:

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2021 թվականի ապրիլի 4-7-ը գործուղվել է Ուզբեկստան:

Այսօր՝ ապրիլի 2-ին նման որոշում է կայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության կայքում հրապարակված փոաստաթղթից պարզ է դառնում, որ Քերոբյանն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մասնակցելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության խորհրդի երրորդ նիստին, ինչպես նաև «Իննոպրոմ. Մեծ արդյունաբերական շաբաթ Ուզբեկստանում» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին և դրա շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին:

Էկոնոմիկայի նախարարին գործուղման ընթացքում ուղեկցելու է նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը:

Վահան Քերոբյանի և Արմեն Այվազյանի` Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ թեստերի վճարները կկատարվեն պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Ինչպես կազդի ՌԴ-ում բենզինի թանկացումը Հայաստանի ու ԵԱՏՄ անդամ մյուս երկրների վրա

Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում արդյունքների մասին հաշվետվությունը կներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմ և ԱԳՆ:

45
թեգերը:
Տաշքենդ, Ուզբեկստան, Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ), Վահան Քերոբյան
թեմա:
Հայաստան և ԵԱՏՄ (241)
Ըստ թեմայի
Թուրքիան հանվել է ԵԱՏՄ արտոնություններից օգտվող երկրների ցանկից
Հայաստանը կարող է հանդես գալ շահողի դերում. Ոսկանյանը` Իրանի ԵԱՏՄ–ին անդամակցելու մասին
ԵԱՏՄ երկրները մտադիր են զարգացնել համագործակցությունը ավիաշինության ոլորտում. Քամալյան
ՀԱԷԿ

Իշխանությունը ձախողեց ՀԱԷԿ–ի շահագործման ժամկետի երկարացման գործընթացը. Մելքումյան

63
(Թարմացված է 13:41 13.04.2021)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել էր, որ ի թիվ այլ հարցերի քննարկվելու է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik. Նոր ատոմակայան ունենալու միտքը Հայաստանում նոր չէ, այն քննարկվել է դեռ 2012-13թթ-ին։ Բայց հարցն այդպես էլ չլուծվեց։ Այսօր խորհրդարանի ամբիոնից հիշեցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը`խոսելով ՀՀ էներգետիկ անվտանգության խնդրի մասին ու այդ համատեքստում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվայում արած հայտարարությանը։

«Հայաստանը չգտավ ներդրող` կառուցելու 1000-1200 Մգ/Վտ–անոց ատոմակայան, հետո` 500-600 Մգ/Վտ–անոց ատոմակայան, Հետո փոխանցեցին, որ պետք է փոքր մոդուլային ռեակտորներով ատոմակայան լինի։ Դրանից հետո այդ գործը սառեցվեց, և մենք գնացինք այն ճանապարհով, որ պետք է այդ ռեսուրսը երկարացվի 10 տարով»,– ասաց Մելքումյանը` հիշեցնելով, որ 2016 թ–ին լրացել է ՀԱԷԿ–ի երկրորդ բլոկի գործարկման 30 տարին։ Նույն թվականին «Ռոսատոմ»–ի հետ կնքվեց պայմանագիր` 270 մլն դոլար վարկով ու 30 մլն դոլարի դրամաշնորհով ԱԷԿ–ի շահագործման ժամկետը երկարացնելու նպատակով։

Բայց հեղափոխությունից հետո, Մելքումյանի գնահատմամբ, ՀՀ նոր իշխանությունը ձախողեց այդ գործընթացը` հիմնականումնոր սարքավորումների ներկրումը ուշացնելու պատճառով։

«Եթե մինչև 2031թ–ը մեզ հաջողվի այս ատոմակայանն ունենալ, ես կհամարեմ, որ սա մեծ հաջողություն է»,– ասաց պատգամավորը։

Ինչ վերաբերում է նոր ատոմակայան ունենալու մասին վարչապետի հայտարարությանը, Մելքումյանը նշեց, որ դեմ չէ այդ գաղափարին, բայց նախ պետք է հասկանալ` ինչի հաշվին։ Պատգամավորի խոսքով, նոր ատոմակայանի կառուցումը 7-8 մլրդ դոլար կարժենա։

Հայաստանյան էներգետիկ ոլորտի ապագայի անորոշության ֆոնին Մելքումյանն արձանագրեց, որ Ռուսաստանն այսօր Թուրքիայում 1200 Մգ/Վտ հզորությամբ 4 ատոմակայան է կառուցում, որոնք արտադրելու են 37 մլրդ ԿՎտ էլէկտրաէներգիա։ Համեմատության համար նշենք, որ ՀԱԷԿ–ի հզորությունն ընդամենը 2.7 մլրդ ԿՎտ է։

Նոր ատոմակայանի կառուցումն իրատեսական չէ. Արմեն Մանվելյան

«Ռուսներն այնտեղ 20 տարի էլէկտրաէներգիա են արտադրելու։ 20 տարի հետո նոր հանձնելու են Թուրքիային։ Իսկ մենք հայ–ռուսական հարաբերությունների տիրույթում չենք կարողացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա այնպես բանակցենք, որ կարողանանք ճիշտ ժամանակին մեր էներգետիկ անվտանգությունն ու մրցունակությունը հասցնենք բարձր մակարդակի»,– ասաց Մելքումյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նաև շեշտեց, որ իշխանությունները նույն կերպ ձախողել են նաև Իրան–Հայաստան բարձր լարման օդային գծի կառուցման ծրագիրը։

Այս ամենի արդյունքում էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանում բարձրացել է 3 դրամով, ու առաջիկայում չի բացառվում նոր թանկացումը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 7-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել էր, որ ի թիվ այլ հարցերի քննարկվելու է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը։

63
թեգերը:
ատոմակայան, Միքայել Մելքումյան
Ըստ թեմայի
Փակման մասին խոսակցությունները փուչ են. ԱԷԿ-ում ամրապնդելու են ռեակտորի պաշտպանությունը
Հայաստանն ուզում է մինչև 2036 թվականը երկարացնել ԱԷԿ-ի աշխատելու ժամկետը․ կայանի տնօրեն
Քաղաքականացված էներգետիկան, կամ ՀՀ-ում նոր ԱԷԿ-ի կառուցմանը Բաքուն ամեն կերպ խանգարելու է
Կաթնամթերք. արխիվային լուսանկար

Կաթնամթերքի գնի էական բարձրացում չկա, բայց արտադրողները մոլորեցնում են սպառողին

76
(Թարմացված է 14:22 12.04.2021)
ՏՄՊՊՀ–ն արտադրողներից պահանջում է հստակ տարանջատել կաթ պարունակող ու բուսական յուղ պարունակող մթերքները և ապրանքի վրա գրել իրականությանը համապատասխանող տեղեկություններ։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. ՀՀ Տնտեսական մրցակցության հանձնաժողովն ուսումնասիրություններ է իրականացնում կաթնամթերքի շուկայում։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Խնդիրն այն է, որ կաթ ու բուսական յուղ պարունակող մթերքները պետք է իրարից հստակ տարանջատվեն, և այն տվյալները, որոնք զետեղված են ապրանքի վրա, պետք է համապատասխանեն իրականությանը, որպեսզի հասարակությանը մոլորության մեջ չգցեն»,– ասաց Գևորգյանը։

Դրա համար, նրա խոսքով, անհրաժեշտ է իրականացնել օրենսդրական փոփոխություններ։

Ի դեպ, քննարկմանը ներկա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչ Վահե Դանիելյանն ավելի ուշ լրագրղների հետ զրույցում այս թեմային անդրադառնալով հայտնեց, որ պետական մարմինը բոլոր արտադրողներին ամեն օր վերահսկելու համար բավարար ռեսուրսներ չունի։

«Իհարկե, տեսականորեն, կարելի է վերահսկել, թե արդյո՞ք նրանք գնում են կաթի յուղի փոխարինիչներ, ստուգել հաշիվ–ապրանքագրերն ու պահեստները: Բայց այստեղ մեր լիազորությունները սահմանափակ են, քանի որ մենք իրավունք չունենք ստուգելու նման գնումների ծավալները և չենք կարող պահանջել տեղեկատվություն այն մասին, թե ինչ բաղադրիչներ ու փոխարինիչներ են օգտագործում արտադրողները», - ասաց Դանիելյանը։

Օրինակ` պանիրն ու կարագը համարվում են կաթնային մթերքներ, հետևաբար դրանց արտադրության մեջ արգելվում է օգտագործել ոչ կաթնային ծագման յուղեր ու ճարպեր։ Մածունը, կաթնաշոռն ու թթվասերը թեթև կաթնային բաղադրությամբ մթերքներ են, որոնցում ևս ոչ կաթնային բաղադրիչների կիրառությունն արգելվում է։

Այս մթերքների արտադրության մեջ կարող են կիրառվել միայն կաթնային ճարպի փոխարինիչներ` ոչ ավելի, քան 50 տոկոս։ Եվ դրա կիրառման մասին արտադրողը պետք է պարտադիր գրի մակնշման մեջ, ընդ որում` խոշոր տառատեսակներով։

Գևորգյանը նաև հայտնեց, որ այս շուկայում գնի էական բարձրացում չկա։ Շուկան կենտրոնացած չէ, ոլորտի արտադրողները թիվը Հայաստանում մի քանի տասնյակ է, հետևաբար մեծ է նաև մրցակցությունը, ինչը նվազեցնում է հակամրցակցային համաձայնությունների ռիսկը։

Առաջ կարողանում էինք 10 000 դրամով նորմալ գնումներ անել. քաղաքացիները` թանկացումների մասին

Գևորգյանը շեշտեց, որ անցնող 2 տարիների ընթացքում հանձնաժողովը պարբերաբար ստուգումներ է իրականացրել կաթնամթերքի շուկայում, և ամեն հաջորդ ստուգման արդյունքներով ավելի քիչ խախտումներ են արձանագրվել։

«Սակայն այսօր չենք կարող ասել, որ դաշտն ամբողջությամբ զերծ է իրավախախտումներից։ Հիմա հավաքել ենք նաև տնտեսվարող սուբյեկտներին, որպեսզի ցույց տանք, թե ինչպես է պետք մակնշումը կատարել»,– ասաց Գևորգյանը։

Նշենք, որ կաթնամթերքի արտդրությամբ զբաղվող գործարարների հետ քննարկումը նախատեսված է Գևորգյանի ասուլիսից անմիջապես հետո։

Ինչու և ինչքան են Հայաստանում թանկացել ապրանքները վերջին մեկ տարում

76
թեգերը:
Գեղամ Գևորգյան, արտադրություն, Հայաստան, թանկացում, Կաթնամթերք
Ըստ թեմայի
Արտաքին պարտքի ավելացումը՝ գնաճի «հարուցիչ». ինչո՞վ է զբաղված կառավարությունը
«Հակառակ դեպքում ես այսօր չէի գա». ԿԲ փոխնախագահը վստահեցրել է` գնաճը կառավարելի է
ԿԲ նախագահը գնաճի վերաբերյալ տեղեկություններ է ներկայացրել Արմեն Սարգսյանին
Արխիվային լուսանկար

Վթար Չիվա գյուղի մոտ. տուժածներից մեկին մեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայի միջոցով

0
(Թարմացված է 17:16 13.04.2021)
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik․ Վայոց Ձորի Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 101-րդ կմ-ին «Mitsubishi Pajero iO» (վարորդ՝ Ռ․ Շ․, ծնված 1988 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել ձորը:

«Փրկարարները ուղևոր Դ․ Փ․-ին (ծնված 1992 թ․) հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին, մյուս ուղևոր Վ․ Կ․-ն (ծնված 1995 թ․) դուրս է բերվել ավտոմեքենայից, և վերջիններս հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, հավաքվածները տեղի ուժերով հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Ողբերգական վթար Աբովյան քաղաքում. 1 մարդ մահացել է, երեքը հիվանդանոցում են

0
թեգերը:
Վայոց Ձոր, Մեղրի, շտապօգնություն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)
Ըստ թեմայի
Խոշոր վթար Սյունիքում․ 6 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է
Վթար Արմավիրի մարզում. տուժածներից մեկի ականջը կտրվել է
Ողբերգական վթար Աբովյան քաղաքում. 1 մարդ մահացել է, երեքը հիվանդանոցում են