Լոլիկներ

Թուրքիայի և ԵԱՏՄ–ի միջև առևտուրը չի խանգարի Հայաստանին ու Ղրղզստանին. Գլազև

68
(Թարմացված է 14:57 01.04.2021)
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերի նախարար Սերգեյ Գլազևը վստահեցնում է` Թուրքիան ԵԱՏՄ-ից մաքսային որևէ արտոնություն չի ստանա։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Թուրքիայի և Եվրասիական տնտեսական միության միջև առևտուրը զգալի արդյունք չի ունենա ԵԱՏՄ երկրների համար։ Այս հայտարարությունն այսօր արեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերի նախարար, տնտեսական գիտությունների դոկտոր Սերգեյ Գլազևը Մոսկվա–Մինսկ–Երևան–Նուր-Սուլթան–Բիշքեկ տեսակապի ժամանակ։

«Թուրքիան ԵԱՏՄ երկրների մրցակիցն է տարբեր ապրանքների գծով, հատկապես` պարենի առանձնին խմբերի, որոնք արտահանում են մեր հարավային երկրները (Հայաստանն ու Ղրղզստանը – խմբ.)։ Բայց մենք չենք կարծում, որ Թուրքիայի ակտիվության հնարավոր ավելացումը կարող է ցնցումային էֆեկտ ունենալ», - ասաց Գլազևը։

Պատճառները երկուսն են. նախ ՝ Ռուսաստանի հետ Թուրքիայի ապրանքաշրջանառությունը գտնվում է հնարավորի սահմաններում, և երկրորդ՝ Անկարան մաքսային ընդհանուր գոտում է գտնվում Եվրամիության հետ, ինչը նշանակում է, որ չի կարող ստանալ որևէ այլ ինտեգրացիոն միավորման մաքսային արտոնություններ։

«Մեզ մոտ` ԵԱՏՄ–ում որևէ արտոնյալ ռեժիմ չի նախատեսվում Թուրքիայի համար, մենք այդ երկրի հետ աշխատում ենք առավել բարենպաստության ռեժիմով, և տեսանելի ապագայում այն չի փոխվի», - հավելեց Գլազևը։

Մարտի սկզբին ԵԱՏՄ-ն կրճատեց մաքսային արտոնությունների համակարգը զարգացող երկրների համար՝ այդ ցուցակից հանելով այնպիսի խոշոր երկրներ, ինչպիսիք են Թուրքիան և Չինաստանը:

Հիշեցնենք, որ Թուրքիան Ռուսաստանի՝ մեծությամբ վեցերորդ առևտրային գործընկերն է։ 2019 թվականին երկու երկրների ապրանքաշրջանառությունը գերազանցել է 25 մլրդ դոլարը։

Ռուսաստանից հիմնականում արտահանում են նավթ և նավթամթերք (մոտ 8,6 մլրդ դոլար), հատուկ նշանակության ապրանքներ (այսպես կոչված «փակ բաժին»)՝ շուրջ 5,2 մլրդ, ինչպես նաև սև մետաղագործության արտադրանք (մոտ 2,4 մլրդ դոլար) և հացահատիկային արտադրանք (մոտ 1,5 մլրդ դոլար):

Թուրքիայի ներմուծման կառուցվածքում մոտ 800 մլն դոլար են կազմում միրգն ու ընկուզեղենը (այս հարցում Թուրքիան որոշդ դեպքերում Հայաստանի ու Ղրղզստանի ուղղակի մրցակիցն է)։ Մոտ 800 մլն դոլար են կազմում սարքավորումներն ու էլեկտրոնիկան, մոտ 700 մլն՝ տեքստիլը, մոտ 500 մլն ՝ ավտոմեքենաները։

ԵԱՏՄ երկրները մտադիր են զարգացնել համագործակցությունը ավիաշինության ոլորտում. Քամալյան

68
թեգերը:
Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ), Թուրքիա, Հայաստան
Ըստ թեմայի
Ճգնաժամի ընթացքում ԵԱՏՄ երկրները չփակեցին շուկաները միմյանց համար․ ի՞նչ սպասել 2021թ․-ին
ԵԱՏՄ երկրների համար. Ռուսաստանը ձևավորում է նոր պատվերներ SSJ ինքնաթիռների համար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Չիրացված ներուժ կա․ նախարար Պապիկյանն ու Իրանի դեսպանը հանդիպել են

25
(Թարմացված է 19:38 19.04.2021)
Քննարկվել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծման և շինարարության մեկնարկին առնչվող հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Տեղեկությունը հայտնում է ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։

Նախարար Պապիկյանն ընդգծել է, որ երկու երկրների տնտեսական փոխգործակցության օրակարգում չիրացված ներուժը հնարավոր է օգտագործել՝ զարգացնելով առևտրատնտեսական կապերն ու կյանքի կոչելով համատեղ ծրագրերի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նախարարն ընդգծել է միջկառավարական հանձնաժողովի շրջանակում տարվող աշխատանքների, ինչպես նաև «Պարսից ծոց և Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումների կարևորությունը։

Դեսպան Զոհուրին իր հերթին վերահաստատել է իրանական կողմի պատրաստակամությունը հայ-իրանական ծրագրերն ու նախագծերը արդյունավետ իրականացնելու և տնտեսական կապերի ընդլայնմանը նպաստող փոխշահավետ նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում։

«Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի օրակարգին, համատեղ ծրագրերի ընթացիկ արդյունքներին, ինչպես նաև Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծման և շինարարության մեկնարկին առնչվող հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։

Իրանը սկսել է ուրանի մինչև 60 տոկոս հարստացումը. ՄԱԳԱՏԷ–ն հաստատել է

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանում ենթակառուցվածքների բարեկարգմանն ուղղված շինարարական ծրագրերում իրանական ընկերությունների մասնակցության ընդլայնման հնարավորությունը։ Անդրադարձ է արվել երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

25
թեգերը:
Աբբաս Բադախշան Զոհուրի, Սուրեն Պապիկյան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
ՀԿԵ-ն այս տարի կթարմացնի Հայաստանի բոլոր լոկոմոտիվներն ու երկաթուղային կայանները. նախարար
Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիքը հանրայնացնելու մեջ մեղադրվող ԱԱԾ պաշտոնյան արդարացվել է
«Հյուսիս-հարավ» նոր միջանցքի կառուցումը կհարվածի Իսրայելի տնտեսությանը. Բալասանյան
Մհեր Հովհաննիսյան

Հայաստանի դեսպանն ընդունել է Տամուրային. ավելի շատ արտադրանք կմատակարարվի Ճապոնիա

41
«Ancient world»- ի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել ընդլայնել Ճապոնիա ներկրվող հայկական արտադրանքի ծավալները:

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Ճապոնիայում Հայաստանի դեսպան Արեգ Հովհաննիսյանն ընդունել է Ճապոնիայում հայկական գինիների ներկրող «Ancient World» ընկերության ղեկավար Կոսուկե Տամուրային: Տեղեկությունը հայտնում է դեսպանության մամուլի ծառայությունը։

ԵԱՏՄ–ում նախագիծ են մշակում պարենի դեֆիցիտի դեմ արագ պայքարելու համար

Ըստ հաղորդագրության` հանդիպմանը ՀՀ դեսպանը խրախուսել է Ճապոնիայում հայկական գինիների ներկայացումը և այդ ուղղությամբ Տամուրայի կողմից տարվող աշխատանքը՝ առաջարկելով դեսպանության աջակցությունը նշված ոլորտում հայկական արտադրանքի առաջխաղացման հարցում: Այդ համատեքստում դեսպանը հեռանկարային է համարել նաև հայկական գյուղատնտեսական վերամշակման արտադրանքի առավել ներկայացվածությունը Ճապոնիայի շուկայում՝ հույս հայտնելով, որ Հայաստանի արտադրողների և Ճապոնիայի ներկրողների միջև կհաստատվեն արդյունավետ գործարար կապեր:

Թուրքիայից ներմուծվող ապրանքների արգելքը կերկարաձգվի. փոխվարչապետ

«Ancient World» ընկերության ղեկավարն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ընդլայնել Ճապոնիա ներկրվող հայկական արտադրանքի ծավալները:

41
թեգերը:
Գինի, Ճապոնիա, Հայաստան
Ալեքսանդր Չեֆերին

«Պարոնայք, սխալվել եք». ՈւԵՖԱ-ի ղեկավարը կոչ է արել վերանայել Սուպերլիգայի մասին որոշումը

0
Անգլիայի, Իսպանիայի և Իտալիայի մի շարք ակումբներ արդեն հաստատել են, որ մասնակցելու են Սուպերլիգային:

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) ղեկավար Ալեքսանդր Չեֆերինը Սուպերլիգա ստեղծած ակումբներին հորդորել է վերանայել իրենց որոշումը: ՌԻԱ Նովոստին տեղեկացնում է, որ նա այդ մասին հայտարարել է ՈւԵՖԱ-ի կոնգրեսում։

«Դիմում եմ անգլիական որոշ ակումբների սեփականատերերին։ Պարոնայք, դուք մեծ սխալ եք գործել։ Ինչ-որ մեկը կասի` դա ագահություն է, մյուսները` ամբարտավանություն, տգիտություն, անգլիական ֆուտբոլային մշակույթի հանդեպ արհամարհանք։ Բայց դա կարևոր չէ։ Կարևորն այն է, որ ձեր կարծիքը փոխելու ժամանակ կա։ Բոլորն էլ սխալվում են։ Անգլիացի երկրպագուներն արժանի են, որ դուք ուղղեք սխալը», - ասել է Չեֆերինը։

Նա նշել է, որ իրենց հետ են ոչ միայն ֆուտբոլային հանրությունը, ֆուտբոլային ընտանիքը, այլև բոլոր կառավարությունները, երկրպագուները, լրատվամիջոցները։

«Մյուս կողմում քիչ մարդ կա, որոշ ագահներ։ Թո՞ւյլ կտանք, որ նրանք ֆուտբոլն իրենցով անեն։ Ո՛չ։ Հավատացեք` մենք դա թույլ չենք տա», - հավելել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ եվրոպական 12 ակումբներ համաձայնության են եկել Սուպերլիգա ստեղծելու գաղափարի շուրջ:

Սուպերլիգան իրենց կներկայացնի 20 թիմերից կազմած մրցաշար, որոնցից 15-ը կլինեն անփոխարինելի ակումբներ: Մյուս 5 թիմերը իրավունք կստանան մասնակցելու մրցաշարին՝ հաղթահարելով որակավորման փուլը:

«Ուզում եմ Հայաստանի հավաքականում խաղալ»․ Արթուր Գալոյանը` իր նվիրական երազանքի մասին

Հիմնադիրները «Ռեալ», «Յուվենտուս», «Մանչեսթեր Յունայթեդ», «Բարսելոնա», «Ատլետիկո», «Միլան», «Ինտեր», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Արսենալ», «Չելսի» և «Տոտենհեմ» ակումբներն են:

«Էությամբ խենթ եմ»․ դարպասապահ Դավիթ Յուրչենկոն՝ հայկական ծագման ու ֆուտբոլի մասին

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ), Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան (RFEF), Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FIGC) և Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (The FA) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում դատապարտել են եվրոպական Սուպերլիգայի ստեղծումը: ՈւԵՖԱ-ն նաև հայտնել է, որ Սուպերլիգայի մասնակից ակումբներին կարգելվի մասնակցել ազգային, եվրոպական ու համաշխարհային ցանկացած այլ առաջնության, իսկ ֆուտբոլիստները, ամենայն հավանականությամբ, կզրկվեն ազգային հավաքականներում խաղալու իրավունքից։

Սուպերլիգայի մրցաշարը կմեկնարկի օգոստոսին:

Հայ ըմբիշներից մեկը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը. նա վնասվածք է ստացել

0
թեգերը:
ՈւԵՖԱ, ֆուտբոլ
Ըստ թեմայի
Շնորհակալություն, պետք չէ. հայկական ակումբն արձագանքել է Սուպերլիգայում խաղալու հրավերին
Մարմնամարզության աշխարհի չեմպիոն Արթուր Դալալոյանը վիրահատվել է