Ձվեր

Ձվի գինը մինչև Զատիկ կիջնի. ՏՄՊՊՀ նախագահ

246
(Թարմացված է 14:04 29.03.2021)
Մարտի 30-ին ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցելու ձվի շուկայի խոշոր տնտեսվարող սուբյեկտների մասով։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. Թռչնաֆաբրիկաները խոստացել են Զատիկի համար բավարար քանակությամբ ձվեր արտադրել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը` անդրադառնալով շուկայում ձվի դեֆիցիտին ու թանկացումներին:

Արտադրությունում առկա խնդիրներից ու մոտեցող Զատիկից կարող էին օգտվել անբարեխիղճ վերավաճառողները, կարծում է  Գևորգյանը։

Վերջին 10 օրերին սուպերմարկետներում որոշ գնորդներ սկսել են ակնհայտ մեծ ծավալով ձվեր գնել։ Եթե ինչ-որ մեկը գնում է 10-20 տուփ (300-600 հատ) ձու, պարզ է, որ դա անձնական օգտագործման համար չի անում։

«Հնարավոր է՝ դրանք հետագայում վերավաճառվում են ոչ մեծ խանութներին, որոնք իրենց հերթին վաճառում են դա առանց փաստաթղթերի՝ ապօրինի կերպով։ Այդ հարցով պետք է հարկային ծառայությունը զբաղվի»,-ընդգծեց Գևորգյանը։

Ակնհայտ է, որ այդ մարդիկ փորձում են արհեստական լարվածություն ստեղծել շուկայում՝ Զատիկի առնչությամբ։ 

«Թռչնաֆաբրիկաները վստահեցրել են, որ թռչունների նոր գլխաքանակը շուտով կսկսի ձու տալ։ Դրա շնորհիվ մթերքը շուկայում բավարար քանակությամբ կլինի, իսկ վերավաճառելն անիմաստ կդառնա»,-հավելեց ՏՄՊՊՀ նախագահը։

Ձվի գինը Զատկից առաջ կիջնի, ասաց նա, տեղեկացնելով, որ տնտեսավարող սուբյեկտները հայտնել են, որ այսօրվանից և՛ մեծ խմբաքանակով ձու կմատակարարեն, և՛ գինը կիջնի:

«Ոսկե ձու». ինչո՞ւ է այն օրեցօր թանկանում ու ի՞նչ կապ ունեն առաքիչները

ևորգյանը նաև տեղեկացրեց, որ մարտի 30-ին վարույթ են հարուցելու ձվի շուկայի խոշոր տնտեսվարող սուբյեկտների մասով, պարզելու՝ արդյո՞ք ձվի դիֆիցիտ կա, թե՞ դա արհեստական է ստեղծված։

246
թեգերը:
Սուրբ Զատիկ, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), ձու
Ըստ թեմայի
Ինչո՞վ է զբաղված ՏՄՊՊՀ-ն և ինչո՞ւ դեղատներն անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում
Ինչու է թանկացել ձեթը. ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է կատարել
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է ձվի շուկայում ստեղծված իրավիճակը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Չիրացված ներուժ կա․ նախարար Պապիկյանն ու Իրանի դեսպանը հանդիպել են

25
(Թարմացված է 19:38 19.04.2021)
Քննարկվել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծման և շինարարության մեկնարկին առնչվող հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Տեղեկությունը հայտնում է ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։

Նախարար Պապիկյանն ընդգծել է, որ երկու երկրների տնտեսական փոխգործակցության օրակարգում չիրացված ներուժը հնարավոր է օգտագործել՝ զարգացնելով առևտրատնտեսական կապերն ու կյանքի կոչելով համատեղ ծրագրերի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նախարարն ընդգծել է միջկառավարական հանձնաժողովի շրջանակում տարվող աշխատանքների, ինչպես նաև «Պարսից ծոց և Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումների կարևորությունը։

Դեսպան Զոհուրին իր հերթին վերահաստատել է իրանական կողմի պատրաստակամությունը հայ-իրանական ծրագրերն ու նախագծերը արդյունավետ իրականացնելու և տնտեսական կապերի ընդլայնմանը նպաստող փոխշահավետ նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում։

«Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի օրակարգին, համատեղ ծրագրերի ընթացիկ արդյունքներին, ինչպես նաև Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծման և շինարարության մեկնարկին առնչվող հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։

Իրանը սկսել է ուրանի մինչև 60 տոկոս հարստացումը. ՄԱԳԱՏԷ–ն հաստատել է

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանում ենթակառուցվածքների բարեկարգմանն ուղղված շինարարական ծրագրերում իրանական ընկերությունների մասնակցության ընդլայնման հնարավորությունը։ Անդրադարձ է արվել երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

25
թեգերը:
Աբբաս Բադախշան Զոհուրի, Սուրեն Պապիկյան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
ՀԿԵ-ն այս տարի կթարմացնի Հայաստանի բոլոր լոկոմոտիվներն ու երկաթուղային կայանները. նախարար
Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիքը հանրայնացնելու մեջ մեղադրվող ԱԱԾ պաշտոնյան արդարացվել է
«Հյուսիս-հարավ» նոր միջանցքի կառուցումը կհարվածի Իսրայելի տնտեսությանը. Բալասանյան
Մհեր Հովհաննիսյան

Հայաստանի դեսպանն ընդունել է Տամուրային. ավելի շատ արտադրանք կմատակարարվի Ճապոնիա

41
«Ancient world»- ի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել ընդլայնել Ճապոնիա ներկրվող հայկական արտադրանքի ծավալները:

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Ճապոնիայում Հայաստանի դեսպան Արեգ Հովհաննիսյանն ընդունել է Ճապոնիայում հայկական գինիների ներկրող «Ancient World» ընկերության ղեկավար Կոսուկե Տամուրային: Տեղեկությունը հայտնում է դեսպանության մամուլի ծառայությունը։

ԵԱՏՄ–ում նախագիծ են մշակում պարենի դեֆիցիտի դեմ արագ պայքարելու համար

Ըստ հաղորդագրության` հանդիպմանը ՀՀ դեսպանը խրախուսել է Ճապոնիայում հայկական գինիների ներկայացումը և այդ ուղղությամբ Տամուրայի կողմից տարվող աշխատանքը՝ առաջարկելով դեսպանության աջակցությունը նշված ոլորտում հայկական արտադրանքի առաջխաղացման հարցում: Այդ համատեքստում դեսպանը հեռանկարային է համարել նաև հայկական գյուղատնտեսական վերամշակման արտադրանքի առավել ներկայացվածությունը Ճապոնիայի շուկայում՝ հույս հայտնելով, որ Հայաստանի արտադրողների և Ճապոնիայի ներկրողների միջև կհաստատվեն արդյունավետ գործարար կապեր:

Թուրքիայից ներմուծվող ապրանքների արգելքը կերկարաձգվի. փոխվարչապետ

«Ancient World» ընկերության ղեկավարն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ընդլայնել Ճապոնիա ներկրվող հայկական արտադրանքի ծավալները:

41
թեգերը:
Գինի, Ճապոնիա, Հայաստան
Հարրին ու Մեգանը

Հարրին ու Մեգանը դստերը Դիանա չե՞ն անվանի․ հայտնի է՝ ինչ անվան մասին է մտածում զույգը

0
Բուքմեյքերներն արդեն իսկ խաղադրույքներ են ընդունում, թե ինչպես կանվանեն դստերը Սասեքսի դուքսն ու դքսուհին։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik․ Մեգան Մարքլը ու արքայազն Հարրին իրենց դստերը հավանաբար չեն կոչի Հարրիի մոր՝ վաղաժամ մահացած արքայադուստր Դիանայի պատվին։ Այս մասին գրում են բրիտանական լրատվականները։

Հայտնի է, որ զույգը քննարկում է իրենց երկրորդ երեխային Լիլի կոչել՝ թագուհու պատվին։ Մանկության տարիներին Եղիսաբեթ թագուհուն Լիլիբեթ էին անվանում, Լիլի էր նրան անվանում նրա ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, որի հետ թագուհին ամուսնացած է եղել 73 տարի, և որը մահացավ բոլորովին վերջերս։

Թագավորական ընտանիքի երկրպագուները սոցցանցերում բուռն քննարկում են զույգի որոշումը։ Շատերը հիասթափված են, որ Հարրին չի անվանակոչելու դստերը մոր անունով։ Նույնպիսի հիասթափություն էին ապրում հետևորդները, երբ Հարրիի եղբայրը՝ արքայազն Ուիլյամը և նրա կին Քեթրինը, դստերը կոչեցին Շառլոտ։

Սկանդալային հարցազրույցի հետքերով. Մեգան Մարքլին մեղադրել են բացահայտ ստելու համար

Բուքմեյքներն արդեն իսկ խաղադրույքներ են ընդունում, թե ինչպես Մեգանն ու Հարրին կանվանեն դստերը։

Հիշեցնենք՝ զույգը ամուսնացել է 2018-ի մայիսին, ուղիղ մեկ տարի անց՝ 2019-ի մայիսին, նրանց ընտանիքը համալրվեց փոքրիկ Արչիով։

Հարրին և Մեգանը հրաժարվել են թագավորական կոչումներից և  Բրիտանիայից տեղափոխվել ԱՄՆ։

Սկանդալային հարցազրույց․ Մեգան Մարքլը՝ ռասիզմի և արքայական ընտանիքի հետ «պատերազմի» մասին

0
թեգերը:
անուն, դուստր, Արքայազն Հարրի, Մեգան Մարքլ