Հայաստանի գործարարներն ինքնակազմակերպվում են Չինաստան արտահանում իրականացնելու համար

335
(Թարմացված է 19:49 15.02.2021)
Հաջողությամբ Չինաստանում բիզնես գործունեություն ծավալող ձեռներեցները սկսել են իրենց փորձով կիսվել նրանց հետ, ովքեր ցանկանում են առաջին քայլերն անել այդ երկրում։ Ասել, որ տեղն այստեղ կբավարարի բոլորին, նշանակում է ոչինչ չասել։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik, Արամ Գարեգինյան։ Հայաստանի գործարարները վերջին երկու ամսվա ընթացքում արդեն մի քանի գործնական քննարկումներ են ունեցել Չինաստան արտահանում իրականացնելու հնարավորությունների մասին։  Քննարկումները հենց այնպես չեն անցկացվում. գործարարները փնտրում են այն հարցի պատասխանը, թե ինչպես գնորդ գտնել, ինչպես հասցնել նրանց ապրանքը, ինչպես աշխատել նրանց հետ և ինչպես անհրաժեշտության դեպքում իրավական աջակցություն ստանալ։

Երկար տարիներ պետությունը բիզնեսին չի օգնել նման ոչ մի հարցում։ Ուրեմն մեկ ճանապարհ է մնում` փորձի փոխանակում և փոխօգնություն։ Գործարարները սկսել են հանդիպումների մասնակցել, որտեղ միմյանց պատմում են, թե ով և ինչպես է կարողանում արտահանում իրականացնել Չինաստան, ինչպես նաև ընթացակարգային խնդիրներ են լուծում։ Նման երկու հանդիպում է արդեն անցկացրել  Export Armenia ընկերությունը (այն միավորում է գործարարների և փորձագետների)։  Այդ հանդիպումներին էր հրավիրվել նաև ՉԺՀ–ում Հայաստանի նոր առևտրային ներկայացուցիչ Վարազդատ Կարապետյանը (ԱԺ նախկին պատգամավոր)։

Հայաստանից Չինաստան արտահանման հաջող օրինակներ եղել են, բայց դեռ դրանք միայն առանձին անհատների հաջողություններ են (և կրկին բավական սահմանափակ)։ Հիմնականում արտահանումը վերաբերում է գինուն և թունդ ոգելիչ խմիչքներին, մի փոքր պակաս` շոկոլադին և ծխախոտին։

Հանդիպումների մասնակիցներից մեկը` Zizi (Չինաստանից ԱՄՆ բեռնափոխադրումների գծով լոգիստիկ օպերատոր) ընկերության հիմնադիր Էդգար Մարգարյանը նշում է, որ անհրաժեշտ է հաշվի առնել ամեն ինչ. ինչն են ապահովագրում բեռնափոխադրողները (իսկ նրանք ամեն ինչ չեն ապահովագրում), ինչպես կառուցել հարաբերությունները չինացի գործընկերների հետ և ինչպես ներկայացնել ապրանքը։

Չինաստանը տեղյակ է Արցախի մարդասիրական բնույթի խնդիրներից. Ֆան Յունը` Միրզոյանին

Օրինակ, եթե դուք անմիջապես համաձայնում եք չինացի գործարարի գնառաջարկին, նա դադարում է ձեզ լուրջ վերաբերվել։ Ցանկացած գործարքի վերաբերյալ բանակցություններ է պետք տանել` դա անշեղ օրենք է։ Բանակցություններն ավելի հուսալի է վարել ոչ թե մեսենջերով, այլ էլեկտրոնային նամակագրության տեսքով (հետագայում հիմք ունենալու  համար)։

Սակայն բոլոր այս (և մի շարք այլ) կանոններ չեն օգնի, եթե ապրանքը նույնիսկ մի փոքր անորակ լինի։ Մարգարյանը նշում է, որ այդ պատճառով ռիսկային է Չինաստան մսամթերք կամ պանիր արտահանելը, քանի դեռ Հայաստանի և Չինաստանի միջև հուսալի լոգիստիկա չի հաստատվել։

«Ինչպես արդեն ասացի, կոնտեյներային բեռնափոխադրողները ապահովագրում են ձեր բեռը միայն այն դեպքում, եթե որևէ բան է պատահել կոնտեյների հետ, օրինակ, եթե այն շուռ է եկել կամ ընկել ծովը։ Սակայն եթե կոնտեյները նորմալ է հասել, իսկ բեռը փչացել է, բեռնափոխադրողը դրա համար պատասխանատու չէ (նույնիսկ եթե ապրանքը սառցարանում են տեղափոխել)։ Իսկ նորմայից փոքր–ինչ շեղումով ապրանքը կարող են ոչ միայն չանցկացնել, այլև՝ առգրավել», – Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Մարգարյանը։

Այդ պատճառով դժվար է տեղափոխել նաև հավաքական բեռներ, այսինքն մի քանի արտադրողների ապրանքներ մեկ ընդհանուր ապրանքանիշի տակ։ Չինաստան ապրանքն արտահանելուց առաջ անհրաժեշտ է ուղարկել ապրանքի նմուշները, որոնք կստուգեն և կհաստատեն ՉԺՀ վերահսկող մարմինները։ Այդ տվյալներով են համեմատելու ձեր բեռը, երբ այն տեղ հասնի։ Մաքսային ծառայության աշխատակիցները արագ լաբորատոր ստուգման համար կոնտեյներից փորձամուշ են վերցնում։  Եվ եթե արդյունքը չհամապատասխանի սկզբնական տվյալներին, ձեր ապրանքը կարող են կրկին չընդունել նույնիսկ  եթե այն փչացած չէ, այլ պարզապես մի փոքր այլ պարունակություն ունի։

«Այսպես թե այնպես, սկսել պետք է փոքր ծավալներից։ Ընդ որում ավելորդ չէ հերթական անգամ հստակեցնելը. Չինաստանի համար փոքր մասնաբաժինը, մեզ համար, սակայն` հսկայական է։ Այսինքն եթե նույնիսկ աշխատենք մեկ շրջանի կամ նույնիսկ մեկ միջին քաղաքի խանութների ցանցի հետ, կարելի է վաճառել մեզ համար բավական մեծ ծավալներ։ Նման փորձ ունենք Ռուսաստանի հետ.  այնտեղ շեշտը դրել ենք ոչ թե դաշնային, այլ մարզային առևտրային ցանցի վրա։ Դա թույլ է տալիս վաճառքը զարգացնել դինամիկ, բայց առանց արտադրության համար շոկի։ Բնականաբար, դա հատկապես ճիշտ է Չինաստանի պարագայում, որտեղ շուկան մեծ է», – ընդգծում է Export Armenia ընկերության համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը։

Ի՞նչ էր ծխում առաջնորդը, կամ Չինաստանում հայկական նոր ապրանքներ կհայտնվեն

Նման քննարկումներ Export Armenia–ն ու նրա մասնակիցներն ուզում են անցկացնել նաև այլ արտասահմանյան շուկաների վերաբերյալ։

335
թեգերը:
տնտեսություն, արտահանում, Չինաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանը կվերսկսի Չինաստանի հետ պղնձաձուլարանի կառուցման քննարկումները
Չինաստանի նախագահը շուտափույթ ապաքինում է մաղթել Արմեն Սարգսյանին
Չինաստանում ատրակցիոնի ընկնելու հետևանքով ավելի քան 15 մարդ է տուժել
 Նիկոլ Փաշինյանն ու իտալական «Ռենկո» ընկերության գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինին

«Ռենկոյի» խոշոր ներդրումն անժամկետ հետաձգվում է. պատճառը կորոնավիրուսն ու պատերազմն են

265
(Թարմացված է 11:18 04.03.2021)
Նախնական պայմանավորվածության համաձայն` 250 մեգավատտ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայանը Հայաստանում արդեն պետք է կառուցված լիներ և հավելյալ բացված լինեին 1000 նոր աշխատատեղեր։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Իտալական «Ռենկո» ընկերության` 2018թ–ի մայիսին խոստացած 300 մլն դոլարի ներդրումն անորոշ ժամանակով հետաձգվում է։ Ներդրումային համաձայնագրում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։

Հարցն ընդունվեց լուռումունջ` առանց զեկուցման ու քննարկման։ Իսկ կառավարությա կայքում հրապարակված նախագծում ներդրումային ծրագրի իրականացման նոր ժամկետը նշված չէ։ Նշվում է միայն, որ ժամկետները հետաձգելու անհրաժեշտությունն առաջացել է կորոնավիրուսային համաճարակի բռնկման, Արցախում պատերազմի ու Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրության պատճառով։

«Մասնավորապես, մատակարարման շղթաների էական խաթարումը, որն ազդել է Հայաստան նյութեր մատակարարելու հնարավորության վրա, միջազգային ճանապարհորդության սահմանափակումները, օտարերկրյա անձանակազմի ներգրավման անհնարինությունը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է երկարաձգել Շրջանակային համաձայնագրի «Նախատեսված կոմերցիոն շահագործման ամսաթիվը», ինչպես նաև ճանաչել նախկինում հետաձգված «Հետաձգող պայմանների վերջնաժամկետի» և «Ֆինանսական ամփոփման ծայրահեղ ամսաթվի» հետաձգումները»,– նշված է որոշման մեջ:

«Ունենք բազմամիլիարդ ներդրումային ծրագրեր». Քերոբյանը խոստանում է` մարդկանց կյանքը կփոխվի

Հիշեցնենք` խոսքը Երևանում նոր ՋԷԿ–ի կառուցման ծրագրի մասին է, որի շուրջ 2018թ–ի մայիսին պայմանավորվածություն էին ձեռք բերել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իտալական «Ռենկո» ընկերության գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինին: Գործարարը նշել էր, որ ծրագրի արժեքը շուրջ 300 մլն դոլար է և այն նախատեսվում է իրականացնել 2-2.5 տարվա ընթացքում։ Այսինքն` ըստ այդ պայմանավորվածության` 250 մեգավատտ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայանը Հայաստանում արդեն պետք է կառուցված լիներ, հավելյալ պետք է բացված լինեին 1000 նոր աշխատատեղեր։

Նշենք, որ հայկական կողմից ծրագրի իրագործմանը մասնակցում է «Արմփաուեր» ՓԲԸ-ն։

Փաշինյանն իտալական ընկերությանը հրահանգեց շուտ պատասխանել` այո կամ ոչ

265
թեգերը:
Իտալիա, Պատերազմ, Հայաստան, Ներդրում, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Ունենք իշխանություն, որն անսահման պոպուլիստ է. տնտեսագետը` ՀՀ ներդրումային միջավայրի մասին
Իրանցի մի շարք գործարարներ հետաքրքվել են ՀՀ–ում ներդրումներ անելու հնարավորություններով
Ներդրումներ չկան. ո՞ր ոլորտները կարող են թռիչքաձև զարգացում ապահովել
Խանութ

Լիբերալ անուշեղեն․ ինչու է Հայաստանի իշխանությունը մերժել բիզնեսին օգնելու նոր գաղափարը

222
(Թարմացված է 12:50 02.03.2021)
Հայկական խանութներում տեղական ապրանքների քանակն առայժմ չի ավելանա։ Էկոնոմիկայի նախարարությունը մերժել է Export Armenia փորձագիտական ասոցիացիայի նախաձեռնությունը։

«Export Armenia» փորձագիտական ասոցիացիան վերջերս առաջարկեց հետևյալ գաղափարը` եթե Հայաստանում որևէ ապրանք է արտադրվում, ապա ցանկացած խանութի տեսականու մեջ պետք է առկա լինի այդ արտադրանքի երաշխավորված նվազագույն քանակ։ Ընդ որում՝ առաջարկվում էր ցուցափեղկում տեղ երաշխավորել առհասարակ հայկական ապրանքների համար, ոչ թե նախապատվություն տալ որևէ կոնկրետ ապրանքանիշի։

«Export Armenia»-ի ներկայացուցիչները, որոնց թվում խոշոր ընկերությունների բիզնեսմեններ և մենեջերներ կան, կարծում են, որ մանրածախ վաճառքի հարցում պետք է աջակցել հայրենական արտադրության ապրանքներին, քանի որ շուկայում անհավասար պայմաններ են ստեղծվել նրանց համար։ Հայաստանում խոշոր բիզնեսն ավելի շատ ներդրում է անում առևտրի, ոչ թե սեփական արտադրության մեջ։ Առևտուրն ավելի շատ եկամուտ և ավելի քիչ հոգսեր է պահանջում` ի տարբերություն արդյունաբերության։

Բնականաբար, խոշոր ներկրողները տպավորիչ մարկետինգային ռեսուրսներ ունեն, ավելին՝ նրանք արտասահմանյան լուրջ ընկերություններ են ներկայացնում, որոնք է՛լ ավելի մեծ ռեսուրսներ ունեն։ Միասին աշխատելով` նրանք տեղական խանութներին զանազան բոնուսներ են առաջարկում դարակների վրա շահավետ տեղ ունենալու համար։ Հասկանալի է, որ «Mars»-ը, «Вимм-Билль-Данн»-ը և մի շարք ուրիշ հսկաներ «փրոմոուշընի» համար ավելի շատ ռեսուրսներ ունեն, քան կաթնամթերքի կամ շոկոլադի տեղական արտադրողը։ Ուստի խանութները հարգալից և քաղաքավարի են ներկրվող ապրանքների մատակարարների նկատմամբ։

Տեղական արտադրողի դեպքում այլ խոսակցություն է․ նրանց վճարները սովորաբար շաբաթներով ուշացնում են, իսկ ոչ մեծ, թույլ ընկերություններին հաճախ ամիսներով են քաշքշում (ավելի մանրամասն՝ այստեղ)։ Այս կանոնից դուրս են մնում կա՛մ շատ խոշոր ձեռնարկությունները (հայկական չափանիշներով, օրինակ, «Գրանդ Քենդին»), կա՛մ հենց առևտրային ցանցերի արտադրությունները։

Օրինակ՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը մի քանի նմանատիպ արտադրություն ունի, ընդ որում՝ նրա ապրանքները վերցնում են նաև այլ խանութների ցանցերը, որպեսզի չփչացնեն գործարարի հետ հարաբերությունները։ Ալեքսանյանի ընկերությունն ամեն դեպքում պարենային ապրանքների ամենախոշոր ներկրողն է Հայաստանում, և նրա ներկրումից շատ խանութներ են կախված։

Իսկ եթե դուք Սամվել Ալեքսանյանը չե՞ք, այլ սկսնակ գործարար ու որոշել եք ոչ թե ռեստորան կամ խանութ բացել, այլ սեփական արտադրություն։ «Export Armenia»-ն դեկտեմբերին այդ հարցով դիմել էր էկոնոմիկայի նախարարությանը։

Եվ այսպիսի պատասխան է ստացել․ «Գտնում ենք, որ ազատ շուկայական տնտեսության շրջանակներում վաճառակետերում տեղական ապրանքատեսակների տեղադրման պարտադրմամբ (օրենքի կամ այլ իրավական ակտի տեսքով) վաճառքի խթանումը լավագույն տարբերակը չէ տեղական արտադրողին աջակցելու վերջիններիս կողմից արտադրվող ապրանքների վաճառքի ծավալներն ավելացնելու հարցում: Ըստ մեզ` տեղական արտադրողին աջակցելու առավել արդյունավետ մեխանիզմ կարող է հանդիսանալ պետության կողմից աջակցության գործիքակազմի միջոցով ներմուծվող ապրանքների նկատմամբ տեղական արտադրանքի մրցունակության, ներկայացվածության և գրավչության բարձրացումը»։

«Export Armenia»-ի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` դժվար է պատկերացնել, թե տեղական արտադրողներն ինչպես են «արդյունավետ մրցակցելու» խոշոր ներկրողների և նրանց հետևում կանգնած է՛լ ավելի խոշոր միջազգային կորպորացիաների հետ։

«Բայց եթե պետության քաղաքականությունն ավելի արդյունավետ լինի, քան մեր առաջարկները, մենք միայն ուրախ կլինենք։ Միայն թե այդ քաղաքականությունը գործնականում աշխատի, ոչ թե խոսք մնա։ Այս բոլոր տարիների ընթացքում, ցավոք, պետությունը դիտորդի կարգավիճակում է եղել»,-նշեց Ստեփանյանը։

Այդ պատճառով տեղական ընկերություններն արտադրությունը շատ ավելի թույլ են զարգացնում, քան կարող էին։ Ամենաշատը դա վերաբերում է մսամթերքի և հատկապես կաթնամթերքի արտադրողներին, որոնց համար արտահանման հնարավորությունները սահմանափակ են։ Շուկան ոչ միայն փոքր է, այլև ներկրողներն ու խանութները գրավել են այն։

Ստացվում է` խոշոր տնտեսվարողներն ամիսներ շարունակ «քնացնում» են արտադրողների ֆինանսական միջոցները՝ դրանով իսկ զրկելով պետությանը հարկեր, բանկերին վարկեր, աշխատակիցներին աշխատավարձեր վճարելու հնարավորությունից, իսկ արտադրության զարգացման համար՝ սարքավորումներ գնելու հնարավորությունից։ Ինչպե՞ս զարգանալ նման պայմաններում:

Դրա փոխարեն պետությունը բիզնեսին սուբսիդավորված տոկոսներով վարկեր է տրամադրում։ Սակայն հին խնդիրների դեպքում նոր վարկերը միայն խորացնում են պարտքերի փոսը, որից ոմանք արդեն երբեք դուրս չեն գա։

«Այդ պատճառով թող կառավարությունը բիզնեսին նույնիսկ ուղղակի չօգնի։ Սկզբի համար թող հոգ տանի, որ խանութները ժամանակին վճարեն մատակարարներին։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ արտադրողների մոտ մշտապես խանութների դեբիտորական պարտքեր կան մի քանի միլիոն դոլարի չափով։ Այդ փողերն ուղղակի «քնած են», այսինքն՝ որևէ կերպ չեն ծառայում տնտեսությանը»,-ավելացրեց Ստեփանյանը։

Իշխանությունները (ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս) այսպես թե այնպես ոչ մի կերպ չեն օգնում արտադրողներին` հպարտ քայլելով ազատ մրցակցության դրոշի ներքո։

Նշենք, որ Արևմուտքի մեծ երկրներում տեղական արտադրությանն աջակցելու տարբեր եղանակներ են գործում։ Մի քանի օրինակ բերենք։

Իտալիայում, ինչպես Հայաստանում, գործում է կորոնավիրուսային ճգնաժամից տուժած ռեստորանատերերի և ֆերմերների աջակցության ծրագիր։ Միայն թե, ի տարբերություն Հայաստանի, ծրագիրը նրանց ներառում է մեկ օղակում․ ռեստորանները պետությունից մինչև 10 հազար եվրո փոխհատուցում են ստանում իտալական ապրանքներ գնելու դեպքում։
Մյուս օրինակը շատ հայտնի է․ դա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր ծրագիրն է, որը վերաբերում է ամերիկյան ապրանքների պետական գնմանը (բայց կարևոր է հիշել, որ այդ ծրագիրը երբեք էլ չի դադարել և գործում է 30-ականներից)։ Հետաքրքիր է, որ այդպիսի օրինակ է ցույց տալիս ոչ միայն պետությունը, այլև մասնավոր ընկերությունները։

Ամենահայտնի օրինակը «Walmart» ցանցի ընկերությունն է։ Վերջինս հայտարարել է, որ 2013-2023թթ․ 250 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանք կգնի (և կվաճառի գնորդներին)։ Եվ չնայած, ըստ որոշ կազմակերպությունների ուսումնասիրությունների, «Buy American» հայտարարությունները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը, սակայն արդեն իսկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այնպիսի հսկաները, ինչպիսիք են «Walmart»-ը և «Carrefour»-ը, պատրաստ են «Գնի՛ր տեղականը» կոչը դարձնել իրենց գովազդի մի մասը և լուրջ ռեսուրսներ ծախսել դրա վրա։

Կարո՞ղ եք պատկերացնել, որ նման բան անեն Հայաստանի սուպերմարկետները։ Վատ չէր լինի։

222
թեգերը:
խանութ, բիզնես, Հայաստան
Ըստ թեմայի
Ամուլսարը` Փաշինյանի պահուստային տարբերակ. Հայաստանը կնստի հանքարդյունաբերության ասեղի վրա
Ստորջրյա քարեր «Հյուսիս–Հարավ» ճանապարհին. պե՞տք է արդյոք այն հիմա
Փակման մասին խոսակցությունները փուչ են. ԱԷԿ-ում ամրապնդելու են ռեակտորի պաշտպանությունը
Աշոտ Մինասյան

Կողոպտել են «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի տունը և գողացել նրա շքանշանները

230
(Թարմացված է 23:17 08.03.2021)
Այդ տանը ոչ ոք հիմա չի ապրում։ Այն, որպես հայրական օջախ, վերածվել էր Աշոտ Մինասյանի` Արցախյան պատերազմում զոհված եղբոր` Աղվան Մինասյանի թանգարանի։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik․ Անհայտ անձինք կողոպտել են «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տունը։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նրա քրոջ դուստրը` Արմինե Սահակյանը։

Նշենք, որ Աշոտ Մինասյանի հայրական տունը գտնվում է Սիսիանի Լծեն գյուղում։

Մեր զրուցակցի խոսքով` այդ տանը ոչ ոք հիմա չի ապրում։ Այն որպես հայրական օջախ վերածվել էր Արցախյան պատերազմին մասնակցած որդիների թանգարանի։ Կողոպուտի մասին նրանց զանգել, տեղեկացրել է հարևանը։

«Ջարդել են ամեն ինչ և տարել են հրամանատարի` առաջին Արցախյան պատերազմի ռազմական շքանշանները: Տարել են նաև զոհված մորեղբորս` Աղվանի Մինասյանի շքանշանները ու նրա մատանին, որը պահում էինք որպես մասունք։ Աղվանի նկարները գցել են գետնին և քայլել վրայով»,–ասաց հրամանատարի ազգականը` հավելելով, որ հնարավոր է` դիտավորյալ արված քայլ է` վախեցնելու, լռեցնելու նպատակ են ունեցել։

Սահակյանը նշեց, որ տան ամեն ինչը խառնել, թափել են գետնին, տանը եղած օղիները մասամբ խմել, մասամբ բացել ու թափել են։ Սենյակներից մեկի վարագույրը մասամբ այրված է եղել, նա ենթադրում է, որ գուցե փորձել են այրել տունը։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 2020-ի նոյեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության փորձի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալներ ձերբակալել էր մի շարք անձանց, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանին, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։

Բոլոր 4 կասկածյալներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։

230
թեգերը:
Սիսիան, շքանշան, տուն, գողություն, կողոպուտ, Աշոտ Մինասյան