Խաղողի այգի

Կառավարությունն արդեն նախապատրաստվում է այս տարվա խաղողի բերքի մթերմանը

36
(Թարմացված է 12:46 11.02.2021)
Կոնյակ արտահողներին կառավարությունն արտոնյալ պայմաններ է առաջարկում` փոխարենը նրանք պետք է մթերեն խաղողի այս տարվա բերքը։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. Կառավարությունը որոշել է վերադարձնել կոնյակի սպիրտ արտահանողների վճարած տուրքերը։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարապետ Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով գործադրի նիստում ընդունված որոշումը։

«Ինչպես գիտեք, կոնյակի սպիրտի արտահանման վրա տուրք է սահմանված, և մենք որոշել ենք արտահանողներին այդ տուրքը վերադարձնել։ Եվ սա ինչով է նաև պայմանավորված. նախորդ տարի մենք կարողացանք խաղողի մթերումը ի վերջո կազմակերպել, չնայած ընկերություններն արտաքին շուկաներում պրոբլեմներ ունեին։ Եվ որպեսզի այս տարվա մթերումները կարողանանք պատշաճ կերպով կազմակերպել, հիմա պիտի խթանենք կոնյակի սպիրտի արտահանումը»,– ասաց Փաշինյանը։

Հիշեցննք` 2020թ–ին խաղողի բերքը Հայաստանում գերազանցել էր նախորդ մի քանի տարիների ստացված բերքի ծավալները։ Բայց կորոնավիրուսի պատճառով փակ սահմանների ու սպառման ծավալների նվազման հետևանքով վերամշակող ընկերությունները հրաժարվում էին խաղողի մեծ ծավալներ մթերելուց։

Խաղողագործներին աջացելու համար կառավարությունն ընդունել էր կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառումը, որով աջակցել էր խաղողի մթերմամբ, գինեգործությամբ ու կոնյակագործությամբ զբաղվող ընկերություններին` սուբսիդավորելով նրանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքները։

Վարկի առավելագույն չափ էր սահմանվել 3 մլրդ դրամը, որը կարող է մարվել 24 ամսում։

Խաղողագործները խախտում են հերթերն ու խնդիրներ ստեղծում. նախարարը հետևել է մթերման ընթացքին

Պաշտոնական վիճակագրության համաձայն, գինու ու կոնյակի իրացման ծավալների անկումը կորոնավիրուսի համավարակի հետևանքով գերազանցել է 30 տոկոսը, ինչի հետևանքով բանկերը սկսել են ավելի բարձր տոկոսներով ու ավելի զգուշավորությամբ վարկեր տրամադրել այդ ոլորտի ընկերություններին։

36
թեգերը:
մթերում, կոնյակ, Խաղող
Ըստ թեմայի
Կառավարությունը զրոյացնում է գյուղատնտեսական ծրագրերին տրամադրվող վարկերի տոկոսները
Գյուղատնտեսության ՀՆԱ-ն աճել է 1.4%-ով. Փաշինյանին են ներկայացրել 2020թ.-ի ցուցանիշները
ՌԴ–ն գինու ու կոնյակի համար նոր օրենք է մշակել, որը «շշի մեջ է մտցնում» հայ արտահանողներին
Сельскохозяйственный рынок рядом с межгосударственной трассой М-2 в районе Мегринского таможенного поста

Մեղրիի մաքսակետին կից կառուցվել են ավտոկայանատեղի և գյուղատնտեսական շուկա

34
(Թարմացված է 11:06 25.02.2021)
Ծրագրի ողջ բյուջեն կազմում է 94.869.467 ՀՀ դրամ, որից «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի ներդրումը կազմում է 43.474.200 ՀՀ դրամ։ 

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Մեղրիի մաքսակետին կից և Մ-2 միջպետական ճանապարհի հարևանությամբ, «ՊՏԱԾ-Հ» ծրագրի ու Մեղրու համայնքապետարանի համագործակցության շրջանակներում, կառուցվել են ավտոկայանատեղի և գյուղատնտեսական շուկա, տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

Ծրագրի ողջ բյուջեն կազմում է 94.869.467 ՀՀ դրամ, որից «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի ներդրումը կազմում է 43.474.200 ՀՀ դրամ։ 

Автостоянка рядом с межгосударственной трассой М-2 в районе Мегринского таможенного поста
Ավտոկայանատեղի

Գյուղատնտեսական շուկայի համար իրականացվել է 1155 ք.մ. տարածքի վերանորոգման, բարեկարգման, հենապատի և սանհանգույցի կառուցման աշխատանքներ։ Տեղադրվել են 8 տաղավար և ճանապարհային նշաններ։

Ավտոկայանատեիի համար իրականացվել է 3084 ք.մ. տարածքի վերանորգման, բարեկարգման, հենապատի և սանհանգույցի կառուցման աշխատանքներ։

34
թեգերը:
Ավտոկայանատեղի, Շուկա, Մեղրի
Ըստ թեմայի
Մեղրիում ականի պայթյունի հետևանքով հրշեջ–փրկարարներից մեկը կորցրել է ոտքը
Ադրբեջանցիները հատուկ տեխնիկայով փոխում են ջրի հունը. Մեղրի համայնքը լուրջ խնդրի է բախվում
Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Արխիվային լուսանկար

Ամուլսարը` Փաշինյանի պահուստային տարբերակ. Հայաստանը կնստի հանքարդյունաբերության ասեղի վրա

233
Ամուլսարի հանքի շահագործումը, տնտեսագետի գնահատմամբ, կախված է կառավարության 2021թ–ի սոցիալ–տնտեսական քաղաքականությունից։ Եթե տեսնեն, որ ձախողում են 2021թ–ի բյուջեն, հանքը կբացեն։

Գործող իշխանությունն Ամուլսարի հանքը պահում է որպես պահուստային տարբերակ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` երեկվա հարցազրույցում հնչեցրած հայտարարությունը, թե հանքի վերաբացման մեծ հավանականություն կա։

«Ամուլսարի շահագործումը կապված է կառավարության 2021թ–ի սոցիալ–տնտեսական քաղաքականությունից։ Եթե նրանք տեսնեն, որ ձախողում են նաև 2021թ–ի բյուջեն, ինչպես ձախողել են 2020–ի բյուջեն, ապա այդ նախագիծը կբացեն»,– ասաց Պարսյանը։

Նրա գնահատմամբ` այս կարգի հայտարարություններով կառավարությունը պարզապես հող է նախապատրաստում այդ քայլի իրականացման համար։

Ըստ Պարսյանի` Ամուլսարը 3 տարի առաջ փակվել է զուտ քաղաքական որոշմամբ և 2021–ին կարող է բացվել նույն քաղաքական որոշման արդյունքում։

«Վարչապետը, կարծում եմ, կգնա դրան` տեսնելով, որ տնտեսական ճգնաժամը շարունակվում է. առևտուրը, արտադրությունը, ծառայությունները չեն կարողացել վերականգնել իրենց աճի տեմպը։ Եվ միակ աղբյուրը մնացել է հանքարդյունաբերությունը»,– ասաց Պարսյանը։

2020թ–ին հանքարդյունաբերական արտադրանքի արտահանումը ապահովել է ՀՀ–ի արտահանման ամբողջ ծավալի 34 %-ը։ Բացի այդ, միջազգային շուկայում մետաղի գները, այդ թվում` ոսկու գինը, շարունակում է աճել։ Այսպես`2020թ–ի փետրվարին ոսկու գինը միջազգային հարթակներում 1639 դոլար էր, այսօր` 1807։ Այսինքն` 1 տարում ավելացել է 9 %–ով։ Այս հանգամանքն, ըստ մասնագետի, նույնպես կարող է ազդել հանքարդյունբերության ծավալն ավելացնելու` ՀՀ իշխանությունների որոշման վրա։

«Մենք կշարունակենք մեծ կախվածություն ունենալ հանքարդյունաբերությունից` երկիրը նստեցնելով հանքարդյունաբերության ասեղի վրա»,– ասաց Պարսյանը`հավելելով, որ չնայած արվող հայտարարույուններին` ՀՀ իշխանությունն այդպես էլ չկարողացավ դիվերսիֆիկացնել տնտեսությունն ու նոր արտադրական հզորություններ ստեղծել։ Իսկ կառավարության անդամների հայտարարությունները մի քանի միլիոն դոլարի ներդրումների մասին, տնտեսագետը «միֆ» է համարում։

Ո՞ր դեպքում Ամուլսարի վերաբերյալ որոշում կկայացվի. պատասխանում է Սուրեն Պապիկյանը

Ինչ վերաբերում է «Ամուլսարի» հանքին, ապա, ըստ Պարսյանի, 2018-ից իշխանության եկած քաղաքական ուժն իր բոլոր քայլերով միայն ժամանակ է ձգում, իսկ միջազգային փորձաքննության վրա նաև անտեղի դրամական միջոցներ է վատնել։

Արդյունքում`նրա գնահատմամբ, ստացվել է բազմաթիվ հարցականներով ու առանց հստակ պատասխանների մի փաստաթուղթ։

Իսկ մինչ կառավարությունը ժամանակ էր ձգում ու միջազգային հնչողություն տալիս խնդրին, հանքի տարածքում հնարավոր բնապահպանական խնդիրներն ավելի են խորանում։

«Հանքը թեև չի շահագործվել, բայց մինչ այդ բազմաթիվ հողային, շինարարական աշխատանքներ էին իրականացվել, և այս տարիների ընթացքում անձրևաջրերը, ձնհալքի ջրերն ավելի խորն են ներթափանցում։ Այսինքն` նրանք ըստ էության խնդիրը չլուծեցին, ու դեռ ունքը շինելու փոխարեն` աչքն էլ հանեցին»,– նկատեց Պարսյանը։

Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակը, տնտեսագետի դիտարկմամբ, անխուսափելիորեն վնասել է նաև Հայաստանի միջազգային վարկանիշին։ Նրա խոսքով` միջազգային մի շարք վարկանիշային կառույցներ արդեն գնահատել են հանքարդյունաբերական ծրագրի նկատմամբ` կառավարության քայլերը։ Արդյունքում Ամուլսարի ծավալի ներդրւմային ծրագրեր առնվազն առաջիկա 5 տարում Հայաստանում չեն իրականացվի։

«Մենք պետք է հասկանանք, որ կորցրել ենք խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնելու վստահությունն օտարերկրյա ներդրողների մոտ»,– ասաց Սուրեն Պարսյանը։

Հիշեցնենք` փետրվարի 23-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր վերաբերմունքն «Ամուլսարի» նկատմամբ չի փոխել, և ինքն այն նույն կարծիքին է, ինչ մեկ տարի առաջ:

«Ուզում եմ հիշեցնել, որ Ամուլսարի հետ կապված շատ կարևոր էի համարում անվտանգային կոմպոնենտը, ասելով, որ տեսեք՝ պատերազմական իրավիճակի մեջ ենք, և երբ պատերազմ սկսվի, տուրիստների հոսքը չի շարունակվելու մեր երկիր: Այդ ժամանակ մենք արժութային խնդիրների առաջ կարող ենք կանգնել: Եվ այդ իրավիճակում կոնկրետ հանքարդյունաբերությունն է, որ երկրի համար երաշխավորում է վալյուտային հոսքեր»,- ասել էր Փաշինյանը։

Հարցին, թե, այնուամենայնիվ, հանքը կբացվի՞, վարչապետը պատասխանել էր.

«Այդպիսի հավանականություն կա և այո, կարող ենք ասել, որ մեծ է»:

Վարչապետի հայտարարության վերաբերյալ Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության տեսակետը ստանալու համար դիմեցինք նաև ընկերության գրասենյակ։

Ամուլսարում ուրան չկա. «Լիդիանը» ներկայացրել է կոմիտեի հետազոտության արդյունքները

Մեր հարցին` վարչապետի հայտարարությունն անակնկա՞լ էր, թե՞ կառավարության հետ ինչ–որ բանակցություններ տարվում են, ընկերությունից պատասխանեցին միայն, որ որևէ մեկնաբանություն չեն տալիս։

Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: Գտնվում է ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիս, հյուսիսարևմտյան ճյուղավորումների ջրբաժանային մասում, 2500-2988 մ բացարձակ բարձրությունների վրա:

Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:

Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։ Լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում:

Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել էին դեռևս 2016 թ.-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստած շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ռիսկերը կառավարելի են:

Նոր աղմուկ Ամուլսարի շուրջ, կամ ինչու են Ջերմուկի բնակիչները կրկին փողոց դուրս եկել

233
թեգերը:
Հայաստան, բյուջե, հանքարդյունաբերություն, հանք, Նիկոլ Փաշինյան, Ամուլսար
թեմա:
Ամուլսարի հանքի շահագործումը և «Լիդիան Արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը
Ըստ թեմայի
Հնարավոր է, որ «Լիդիան Արմենիայի» դեմ դիմենք իրավական քայլերի. Գորգիսյանը` միջադեպի մասին
Ամուլսարի հարցով հրապարակված եզրակացությունը սպասելի էր. «Լիդիանի» տնօրեն
«Լիդիանը» քննչական կոմիտեին է ներկայացրել փորձաքննությանն առնչվող իր պատասխանները
Փաշինյանն ընդունել է «Լիդիանի» ներկայացուցիչներին. ինչ են քննարկել
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» հանդիպել է Հայաստանում ԵԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՌԴ դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինին

ՀՀ առողջապահության փոխնախարարը հանդիպել է Ռուսաստանի դեսպանին. քննարկել են նոր ծրագրերը

0
(Թարմացված է 20:26 26.02.2021)
Լենա Նանուշյանն բարձր է գնահատել Ռուսաստանի կողմից Հայաստանին պարբերաբար տրամադրվող աջակցությունը, հատկապես` ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի և այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում:

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում», որտեղ հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՌԴ դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինին:Տեղեկությունը հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը։

Замминистра здравоохранения Лена Нунушян и Чрезвычайный и Полномочный посол России Сергей Копыркин посетили Национальный центр инфекционных болезней (26 февраля 2021). Еревaн
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» հանդիպել է Հայաստանում ԵԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՌԴ դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինին

Նշվում է, որ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» տնօրեն Հովհաննես Մադոյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են կենտրոնի կազմում գործող ՊՇՌ-ի, մանրէաբանության, վիրուսաբանության և գենետիկային լաբորատորիայում, ծանոթացել հագեցվածությանն ու կարողություններին:

Ֆրանսիան կրկին կաջակցի․ առողջապահության նախարարը ներկայացրել է ոլորտի թույլ կողմերը

«Բժշկական անձնակազմը ներկայացրել է լաբորատոր և ախտորոշիչ սարքավորումների հնարավորությունները, դրանց կիրառությունը: Միաժամանակ, մանրամասն խոսվել է ՌԴ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերից, կատարման ընթացքից, ընդլայնման հնարավորություներից և արդյունքներից»,–նշված է հաղորդագրության մեջ:

Замминистра здравоохранения Лена Нунушян и Чрезвычайный и Полномочный посол России Сергей Копыркин посетили Национальный центр инфекционных болезней (26 февраля 2021). Еревaн
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» հանդիպել է Հայաստանում ԵԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՌԴ դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինին

Կողմերը ներկայացրել են նոր մտահղացումները, քննարկել առաջիկա անելիքներն ու նոր ծրագրերը:

Լենա Նանուշյանն բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին պարբերաբար տրամադրվող աջակցությունը, հատկապես` ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի և այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում, շեշտադրել ծրագրերի ընդլայնման և արդյունավետ համագործակցության շարունակականության կարևորությունը:

0
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, Լենա Նանուշյան (առողջապահության փոխնախարար), Սերգեյ Կոպիրկին, Ռուսաստան, Հայաստան