«Made In Kurtan»-ի մոդելները

Կորոնավիրուս և պատերազմ. ինչպես են Հայաստանում հայտնվել «Made in Kurtan» բաճկոնները

703
(Թարմացված է 21:53 05.02.2021)
Բոլորովին վերջերս Լոռու մարզի փոքր, բայց շատ գեղատեսիլ Կուրթան գյուղում հայտնվել է ձեռնարկություն, որտեղ բաճկոններ են կարում։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը որոշել է տեղում պարզել այն ամենը, ինչ կապված է «Made in Kurtan» ապրանքանիշի հետ։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Լոռու մարզի Կուրթան գյուղի կարի նոր «ֆաբրիկայում» հյուրերին ջերմ ու սրտաբաց են դիմավորում։ Այս երկու-երեք ամիսների ընթացքում «քաղաքի մարդկանց» հաճախակի այցերին նույնիսկ հասցրել են հարմարվել։ Իսկ դերձակները սովորել են աշխատանքից չկտրվելով պատասխանել լրագրողների հարցերին և հարցազրույց տալ։

Швеи куртанской фабрики по производству курток за работой (5 февраля 2021). Куртан
© Sputnik / Asatur Yesayants
Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի դերձակը աշխատանքի պահին. 5 փետրվարի, 2021

Փոքր ձեռնարկությունը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Facebook սոցիալական ցանցում հայտնվել է «Made in Kurtan» անունով էջը՝ գույնզգույն բաճկոններով գեղեցիկ, կարմրահեր երեխաների վառ լուսանկարներով: ԶԼՄ-ների ներկայացուցիչները սկսել են հաճախակի հյուրընկալել այստեղ, քանի որ նոր բրենդի անվանումը շատ էկզոտիկ և անսովոր է հնչում։ Բոլորն ուզում են իմանալ, թե ինչու հանկարծ Կուրթան, ինչու հենց բաճկոններ և այլն:

Նախագծի կազմակերպիչները խոստովանում են, որ հանրության կողմից նման իրարանցում ու հետաքրքրվածություն չէին ակնկալում: «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյանն ասում է, որ գուցե բանն այն էր, որ այս մռայլ ու ծանր օրերին բոլորը հատուկ խանդավառությամբ կլանում էին լավ, դրական նորությունները։

Директор благотворительного фонда «Астхик» Мариам Антонян (5 февраля 2021). Куртан
© Sputnik / Asatur Yesayants
«Աստղիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյան. 5 փետրվարի, 2021

Եվ, իհարկե, բոլորին առաջին հերթին գերեցին ուրախ դեմքերն ու լուսավոր փոքր կարմրահեր մոդելների ժպիտները։ Ի դեպ, երեխաները Կուրթանի բնակիչներ են։

Ու նորից համավարակը

«Հագուստի կարի արտադրամաս բացելու գաղափարը վաղուց էր հասունացել։ Եվ անցած տարվա մարտին մենք արդեն պատրաստ էինք այն իրականացնել. վայրը հատկացվել էր, անհրաժեշտ սարքավորումները գնվել էին։ Նույնիսկ անձնակազմն էր պատրաստ», - ասում է Մարիամը։

Կազմակերպությունը, որտեղ նա աշխատում է, միտված է Հայաստանի մարզերի, հատկապես փոքր համայնքների զարգացմանը։ Քանի որ խորհրդային տարիներին Կուրթանում կարի ֆաբրիկա է գործել, որոշվել է այստեղ վերականգնել արտադրության այդ տեսակը։

Швеи куртанской фабрики по производству курток за работой (5 февраля 2021). Куртан
© Sputnik / Asatur Yesayants
Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի դերձակը աշխատանքի պահին. 5 փետրվարի, 2021

Սակայն ծրագրերի իրականացմանը խանգարեց ու անորոշ ժամանակով հետաձգեց կորոնավիրուսի համավարակը։

Շուտով պարզ դարձավ, որ բժիշկները միանգամյա բժշկական հագուստի պակաս ունեն։ Այդ ժամանակ տեղի վարպետները սեփական նախաձեռնությամբ և կամավորական հիմունքներով սկսեցին արտադրամաս գալ և բժիշկների համար արտահագուստ կարել։ Դրա շնորհիվ հաջողվեց միանգամյա հագուստով ապահովել Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժանձնակազմին։

Ինչո՞ւ բաճկոններ

Երբ աշնանն Արցախում պատերազմ սկսվեց, և արցախցիները սկսեցին տեղափոխվել Հայաստան, ակնհայտ դարձավ վերմակների և տաք վերնահագուստի պակասը։ Եվ նոյեմբերից արտադրությունը գործարկվեց:

Մարիամը խոստովանում է, որ մինչև այդ պահը իրենք լավ չէին կողմնորոշվում, թե ինչ հագուստ են արտադրելու։ Բայց հիմա ամեն ինչ պարզ դարձավ։

Швеи куртанской фабрики по производству курток за работой (5 февраля 2021). Куртан
© Sputnik / Asatur Yesayants
Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի դերձակներն աշխատանքի պահին. 5 փետրվարի, 2021

Վերմակները բաժանել են արցախցի ընտանիքներին, ինչպես նաև բաճկոնների առաջին խմբաքանակները։ Արդյունքում որոշվեց կենտրոնանալ հենց բաճկոնների վրա՝ երեխաների և մեծահասակների համար։ Դրանց համար հիմնականում օգտագործվում են վառ գույների գործվածքներ, ինչը ոչ միայն աչք է շոյում, այլև բարձրացնում է տրամադրությունը հայ ժողովրդի համար այս դժվարին օրերին։

«Made in Kurtan» պիտակով բաճկոններն արդեն ներկայացված են Երևանի Ազգային մոլում՝ վերջերս բացված առևտրի կենտրոնում, որը մասնագիտացած է տեղական արտադրանքի վաճառքի ոլորտում: Բացի այդ, հագուստի վաճառքի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել Վանաձորի խանութներից մեկի հետ։

Այժմ Մարիամն ու նրա թիմը աշխատում են, որ բաճկոնները հասանելի լինեն մի շարք օնլայն խանութներում։ Դրանց գները, ի դեպ, տատանվում են 12-ից 16 հազար դրամի սահմաններում։

Производство куртанской фабрики по производству курток (5 февраля 2021). Куртан
© Sputnik / Asatur Yesayants
Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի գունագեղ արտադրանքը. 5 փետրվարի, 2021

Հարցին՝ արդյո՞ք տեղի բնակիչների համար զեղչեր կլինեն, Մարիամը պատասխանում է․ «կուրթանցիներին կնվիրենք»․ նրանք պետք է առաջինը հագնեն այդ բաճկոնները։

Այսպիսով, վառ, թեթև ու բավականին տաք (մեզ վրա ենք ստուգել) բաճկոններն աստիճանաբար դառնում են Կուրթանի յուրօրինակ ապրանքանիշը՝ հայտնի դարձնելով գյուղը։

Մյուս կողմից՝ բարեգործական հիմնադրամի հիմնած փոքր արտադրական ստարտափն ունի բոլոր հնարավորությունները սոցիալական ձեռներեցության ծրագրի վերածվելու համար: Հատկապես, որ պատերազմի ու թուրքական ապրանքների բոյկոտի ֆոնին հայրենական արտադրությունն այժմ հատուկ պահանջարկ ունի։

Սեփական դեմքով ապրանքանիշ

Մարիամը նշում է, որ իրենք փորձում են հնարավորինս օգտագործել տեղական հումքը, բերում են միայն այն, ինչը Հայաստանում չի արտադրվում։ Անձնակազմի համար էլ բնականաբար նույնպես հեռու չեն գնացել։

«Այս պահին մեզ մոտ 9 մարդ է աշխատում։ Բոլոր վարպետները այս գյուղից են։ Միայն թե այստեղ համապատասխան դիզայներ չկա: Բայց մենք գտել ենք նրան Վանաձորում, էլի այստեղից հեռու չէ», - ասում է նա։

Производство куртанской фабрики по производству курток (5 февраля 2021). Куртан
© Sputnik / Asatur Yesayants
«Made in Kurtan»

Նարդուհի հետաքրքիր անունով դերձակը խոստովանում է, որ մեծ սիրով է աշխատանքի գնում։  Նախկինում աշխատել է Տաշիրի կարի ֆաբրիկայում։  Բայց այն ժամանակ ստիպված էր երեք ժամ ծախսել ճանապարհի վրա։

«Սա մեր գյուղի համար նոր և շատ լավ հնարավորություն է, հաճույքով ենք աշխատում», - ասում է Նարդուհին:

Երեխաներ ունենալու մասին հարցին նա պատասխանում է. «Այո, և նրանք արդեն ստացել են իրենց նվերները՝ մեր պատրաստած բաճկոնները»։

Ինչ վերաբերում է բաճկոնները կարելու ժամանակ օգտագործվող նյութերին, ապա առայժմ դրանց մեջ հայկական արտադրության սինտեպոն են լցնում, սակայն մոտ ապագայում նախատեսվում է արհեստական լցանյութը փոխարինել բամբուկի բնական մանրաթելով:

  • «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյան. 5 փետրվարի, 2021
    «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյան. 5 փետրվարի, 2021
    © Sputnik / Asatur Yesayants
  •  Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի դերձակներն աշխատանքի պահին. 5 փետրվարի, 2021
    Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի դերձակներն աշխատանքի պահին. 5 փետրվարի, 2021
    © Sputnik / Asatur Yesayants
  •  Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի դերձակն աշխատանքի պահին. 5 փետրվարի, 2021
    Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի դերձակն աշխատանքի պահին. 5 փետրվարի, 2021
    © Sputnik / Asatur Yesayants
  •  Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի դերձակներն աշխատանքի պահին. 5 փետրվարի, 2021
    Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի դերձակներն աշխատանքի պահին. 5 փետրվարի, 2021
    © Sputnik / Asatur Yesayants
  •  Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի դերձակն աշխատանքի պահին. 5 փետրվարի, 2021
    Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի դերձակն աշխատանքի պահին. 5 փետրվարի, 2021
    © Sputnik / Asatur Yesayants
  •  Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայում. 5 փետրվարի, 2021
    Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայում. 5 փետրվարի, 2021
    © Sputnik / Asatur Yesayants
  •  Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի դերձակն աշխատանքի պահին. 5 փետրվարի, 2021
    Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի դերձակն աշխատանքի պահին. 5 փետրվարի, 2021
    © Sputnik / Asatur Yesayants
  •  Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի դերձակներն աշխատանքի պահին. 5 փետրվարի, 2021
    Կուրթանի բաճկոնների ֆաբրիկայի դերձակներն աշխատանքի պահին. 5 փետրվարի, 2021
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 8
© Sputnik / Asatur Yesayants
«Աստղիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյան. 5 փետրվարի, 2021

Բացի այդ, նախագծում պատրաստվում են ներգրավել ավելի շատ մոդելավորողներ-դիզայներների։ Մարիամն ասում է, որ յուրաքանչյուր բաճկոնի վրա ասեղնագործելու են դիզայների և դերձակի անունները։ Այսպիսով, Կուրթանից պատրաստված բաճկոնները կունենան իրենց «դեմքը»։ Արտադրողները վստահ են, որ դա միայն հաճելի կլինի գնորդների համար։

Հաշվի առնելով եղանակի փոփոխությունը՝ ձեռնարկությունում շուտով կհայտնվեն նաև անթև բաճկոններ։

Ընդհանուր առմամբ, Մարիամի խոսքով, կախված վաճառքներից՝ կազմակերպիչները ծրագրում են ընդլայնել արտադրությունը։ Նա վստահ է, որ հայկական գյուղերում մեծ ներուժ կա ոչ միայն գյուղատնտեսության, այլև տարբեր արտադրությունների զարգացման համար: Ամենակարեւորը՝ ճիշտ օգտագործել այդ ներուժը։

703
Ըստ թեմայի
Մարդիկ սկսել են քիչ ծախսել. ինչպես են համավարակն ու պատերազմն ազդել տնտեսության վրա
Տնտեսության բոլոր ոլորտներն անկում են ապրում. ի՞նչ պետք է անել ճգնաժամը հաղթահարելու համար
Ի՞նչ վիճակում է մեր տնտեսությունը մտել 2021 թվական
Սարգիս Շահազիզյան

Հայաստանն ու Ադրբեջանը միաժամանակ չեն կարող շահագործել հանքավայրը. ի՞նչ է սպասվում Սոթքին

110
(Թարմացված է 15:36 09.04.2021)
Թե այժմ ի՞նչ ճակատագիր է սպասվում Սոթքի հանքավայրին, Շահազիզյանը դժվարանում է պատասխանել։ Իր տեղեկություններով` ալիևյան GPS-ով կիսով չափ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հանքավայրը դեռևս չի բաժանվել, իսկ ռուսական «Գեոպրոմայնինգ»-ը շարունակում է այն շահագործել։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Նավթ ու գազ չունենալը դեռ չի նշանակում, որ Հայաստանն օգտակար հանածոներ չունի և աղքատ երկիր է։ Հայաստանի ընդերքը բավականին հարուստ է, պարզապես պետք է կարողանալ դրանից օգտվել` չմոռանալով շրջակա միջավայրի պահպանության մասին։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական, բնապահպանության նախկին նախարար Սարգիս Շահազիզյանը։

«Եթե մեր տարածքում է կուտակված մոլիբդենի համաշխարհային պաշարների 7 տոկոսը և պղնձի պաշարների 2 տոկոսը, դա արդեն բավականին լուրջ ցուցանիշ է»,- ասաց նա։

Նրա խոսքով` Սոթքի ոսկու հանքավայրը ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի խոշորագույն հանքերից է, որը լայն թափով սկսել է շահագործվել դեռևս խոհրդային տարիներին։ Այնտեղ բավականին մեծ քանակությամբ ոսկու պաշարներ կան։

Ըստ բանախոսի` մինչև 90-ականների վերջը հանքավայրը շահագործվում էր փակ եղանակով, հետագայում` ելնելով տնտեսական նպատակահարմարությունից, հանքավայրը սկսեցին բաց եղանակով շահագործել. այդպես ավելի քիչ փող է ծախսվում։

«Եթե մենք ունենք արմատային հանքավայր, որը երակների տեսքով է, ապա ստորգետնյա ուղիով այդ երակը բռնում և երակով գնում են, բայց եթե հանքավայրի տիպն այլ է, նրանում եղած օգտակար նյութերը ցրված վիճակում են` ընտրվում է բաց եղանակը։

Բնականաբար բաց եղանակը մոտ 2-3 անգամ ավելի էժան է, քան ստորգետնյա եղանակը»,- նշեց նախկին նախարարը։

Թե այժմ ի՞նչ ճակատագիր է սպասվում Սոթքի հանքավայրին, Շահազիզյանը դժվարանում է պատասխանել։ Իր տեղեկություններով` ալիևյան GPS-ով կիսով չափ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հանքավայրը դեռևս չի բաժանվել, իսկ ռուսական «Գեոպրոմայնինգ»-ը շարունակում է այն շահագործել։

«Այս պահի դրությամբ ադրբեջանական կողմն այնտեղ շահագործում չի իրականացնում։ Ինչ վերաբերում է նրան, որ այդ հանքավայրը երկու տարբեր պետություններ կարող են շահագործել` բաց հանքի դեպքում դա տեխնիկապես հնարավոր չէ։ Նշանակում է` ո՛չ Հայաստանը պետք է աշխատի, ո՛չ Ադրբեջանը»,- ընդգծեց Շահազիզյանը։

Սոթքի հանքի 300 աշխատակից փաստացի անգործ է մնացել. Թագուհի Թովմասյանի ահազանգը

Նախկին նախարարին մեկ հարց է հուզում՝ եթե Հայաստանի բարձրաստիճան ղեկավարությանն իսկապես մտահոգում էր մեր երկրի տնտեսական հեռանկարը` ինչու պատերազմի որոշակի փուլում մեր զորամիավորումներն այնպիսի դիրքերում չկանգնեցրին, որ հանքը բաժանելու մասին խոսք անգամ չլիներ։

110
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Սոթքի հանքավայր
Ըստ թեմայի
Վիճելի տարածքների, Սոթքի հետ կապված քարտեզները սկանավորել են և ուղարկել նախարարություններ
Սոթքի հանքի համասեփականատերը պատմել է, թե ինչպես են աշխատում հրադադարից հետո
Սոթքում ադրբեջանցիների ներխուժման հետևանքով ընկերությանը պատճառվել է 5 մլն դոլարի վնաս
Փաշինյանը խոսել է Ռենո-Բասոյի հետ

Փաշինյանը խոսել է Ռենո-Բասոյի հետ. ՎԶԵԲ–ի ներդրումային պորտֆելը ՀՀ–ում եղել է ամենամեծը

32
(Թարմացված է 15:19 09.04.2021)
Կառավարության ղեկավարը ՎԶԵԲ նախագահի ուշադրությունը հրավիրել է օժանդակության հնարավորությունների վրա։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեսազանգով զրուցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ 2020թ. Հայաստանում ՎԶԵԲ ներդրումային պորտֆելի ծավալը կազմել է 160 մլն եվրո, որը տարեկան ամենամեծ փաթեթն է գործընկերության ողջ ժամանակահատվածի ընթացքում:

Փաշինյանն անդրադարձել է կորոնավիրուսի համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած մարտահրավերներին, սոցիալ-տնտեսական իրավիճակին և ներկայացրել դրանց հաղթահարման ուղղությամբ կառավարության գործողությունները: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը որևէ ջանք չի խնայում՝ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի պատճառով Արցախում հումանիտար խնդիրները լուծելու ուղղությամբ, բայց և պակաս կարևոր չէ միջազգային հանրության, ֆինանսական կառույցների արձագանքը հումանիտար ճգնաժամին: Այս համատեքստում կառավարության ղեկավարը ՎԶԵԲ նախագահի ուշադրությունը հրավիրել է օժանդակության հնարավորությունների վրա:

ՎԶԵԲ նախագահը նշել է, որ բանկը կարևորում է Հայաստանի հետ հուսալի գործընկերությունը և հետաքրքրված է ենթակառուցվածքների, էներգետիկայի, մասնավոր հատվածի և ֆինանսական հաստատությունների զարգացմանն ուղղված համագործակցության խորացմամբ, նոր ծրագրերի ֆինանսավորմամբ: Օդիլ Ռենո-Բասոն արդյունավետ է համարել ՀՀ ֆինանսների նախարարության հետ աշխատանքը, որն ամուր հիմք է երկրի հետ գործընկերության ընդլայնման և համատեղ նախաձեռնությունները հաջող կյանքի կոչելու համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության ընթացիկ օրակարգի, ինչպես նաև հետագա ծրագրերի շուրջ: Երկուստեք կարևորվել է մասնավոր հատվածի մրցունակության բարձրացման ուղղությամբ համագործակցությունը: ՎԶԵԲ նախագահը կարևորել է կանանց տնտեսական ակտիվության խթանմանը միտված նախաձեռնությունները: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը խրախուսում է կանանց ակտիվ ներգրավվածությունը տարբեր, այդ թվում՝ ՓՄՁ ոլորտում, ինչը աղքատության հաղթահարման և տնտեսական բարեկեցության կարևոր գործիքներից է:

Արծարծվել են նաև ենթակառուցվածքային ծրագրերին, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանը վերաբերող հարցեր:

Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ նշելով, որ կոմունիկացիոն ենթակառուցվածքների վերաբացումը հեռանկարային կարող է լինել համատեղ ծրագրերի համար:

Վարչապետը վերահաստատել է ՀՀ աջակցությունը ՎԶԵԲ-ի 5-ամյա ռազմավարությանը, որի առաջնահերթությունները համահունչ են ՀՀ կառավարության գերակայություններին, և հավելել, որ մեր երկիրն ուրախ կլինի հյուրընկալել ՎԶԵԲ 2024թ. տարեկան հավաքը, որի վերաբերյալ որոշումն արդեն կայացված է:

32
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանը դիմել է դատարան. նա Նիկոլ Փաշինյանից 4 մլն դրամ է պահանջում
Ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը համատեղ զորախումբ ասելով
Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահին ներկայացրել է մոսկովյան այցի արդյունքները
Արխիվային լուսանկար

Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի 3–րդ ալիքը. մանրամասներ

0
(Թարմացված է 10:10 12.04.2021)
Վարակի տարածման պատճառը բնակիչների զանգվածային հավաքույթներն են՝ հարսանիքներ, ծննդյան հավաքույթներ և այլն։ Բացի այդ, վարակման դեպքերի մեծ մասը կապված է նաև բրիտանական շտամի տարածման հետ։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Վրաստանում սկսվել է կորոնավիրուսային համավարակի երրորդ ալիքը։ Տեղեկությունը հայտնում է korrespondent-ը՝ հղում անելով վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը։

«Երկրում արդեն սկսվել է երրորդ ալիքը, սակայն մենք ցանկանում ենք, որ այն հնարավորինս կառավարելի լինի՝ չվերածվելով լայնամասշտաբ համաճարակի», - «Ռուսթավի 2»–ի եթերում ասել է Վրաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։

Ըստ Գամկրելիձեի՝ վարակի տարածման պատճառը բնակիչների զանգվածային հավաքույթներն են՝ հարսանիքներ, ծննդյան հավաքույթներ և այլն։ Բացի այդ, վարակման դեպքերի մեծ մասը կապված է նաև բրիտանական շտամի տարածման հետ։

Ըստ վերջին տվյալների` Վրաստանում, որի բնակչությունը կազմում է շուրջ 4 միլիոն մարդ, կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր գրանցվել է վարակման ավելի քան 288 հազար դեպք, որից 3877-ը` մահվան ելքով։

Անցած օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է վարակման 707 նոր դեպք։

Լրատվականը հիշեցրել է, որ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվել են մարտի 15-ին, որից երեք օր անց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է AstraZeneca պատվաստանյութի առաջին չափաբաժինը։

0