00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Կամո Շահինյան
Ես հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ․Շահինյան
17:08
1 ր
Գառնիկ Դանիելյան
Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ Հայաստանում դեռ երբեք տեղի չի ունեցել․Դանիելյան
17:10
1 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Այս պահից սկսած մտածեք հաղթած լինելու մասին․Բագրատ Սրբազան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ւմ համար է առավել դժվար վարկային վճարումներ կատարել. ԿԲ-ն վիճակագրություն է ներկայացրել

© Sputnik / Asatur YesayantsПосетители в защитных масках в банке (8 апреля 2020). Еревaн
Посетители в защитных масках в банке (8 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2021
Բաժանորդագրվել
Չվճարման ամենաբարձր տոկոսը, ինչպես և սպասվում էր, արձանագրվել է սպառողական վարկերի գծով՝ շուրջ 13 տոկոս: Բիզնեսն ավելի պարտաճանաչ է վճարում վարկերի տոկոսները, նույնիսկ եթե ստիպված են լինում կրճատել աշխատակիցների աշխատավարձը։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Հայաստանի բանկային համակարգում վարկերի չվճարման տոկոսը 2020 թ.-ի նոյեմբերին կազմել է 6,32 տոկոս: Համեմատության համար նշենք, որ սեպտեմբերին այն կազմում էր 5,40%։ Այս մասին ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի հրապարակած վիճակագրության մեջ։

Кандидат на пост председателя ЦБ Мартин Галстян на заседании Национального собрания (16 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2021
Վարկերի ծավալն այս տարի կարող է 2020թ–ից ցածր լինել. ԿԲ–ի կանխատեսումը լավատեսական չէ

Ինչպես և սպասվում էր, ամենից շատ աճել են սպառողական վարկերի չվճարումները (դրանք կազմում են հանրապետությունում ամբողջ վարկային պորտֆելի մոտ մեկ քառորդը): Դրանք սկսել են աճել դեռ տարեսկզբին, կորոնավիրուսի համավարակի ընթացքում. եթե 2019 թվականի դեկտեմբերին սպառողական վարկերի գծով չվճարումները կազմել են 6,5 տոկոս, ապա 2020-ի նոյեմբերին՝ արդեն 13 տոկոս։

Այդ վարկերի մի մասը վարկառուները չեն կարողանում վճարել աշխատանքի կորստի կամ դրա պայմանների վատթարացման պատճառով, մյուս մասը՝ տուժած զինծառայողների վարկերը չեղարկելու հետևանքով։ Այդ գործընթացը սկսվել էր նոյեմբերին և շարունակվում է մինչև օրս։ Չվճարման ևս մեկ պատճառ է 2019թ․-ին՝ ներկրման ցածր մաքսատուրքերի վերջին տարում, զանգվածաբար ձեռք բերված մեքենաների գնումը։ 2020թ․-ի բոլոր դժվարությունների պատճառով այդ մեքենաների մի մասը կամ առհասարակ չի իրացվել, կամ վաճառվել է ավելի ցածր գնով, քան հույս ունեին վաճառողները։

Որ դեպքերում բանկերը կներեն առաջնագծում կռվողների վարկերը 

Ավելացել են նաև հիփոթեքային վարկի չվճարումները, բայց դրանք առայժմ համեմատաբար շատ չեն (քանի որ վարկառուների գնահատումն այստեղ ավելի խիստ է իրականացվում, իսկ նրանց եկամուտները, որպես կանոն, միջինից բարձր են)։ 2019թ․-ի դեկտեմբերի չվճարումները կազմել են մոտ 1,7%, իսկ 2020թ․-ի նոյեմբերի արդյունքներով՝ 2,9% (ընդհանուր պորտֆելում հիփոթեքային վարկերը կազմում են 10%-ից մի փոքր ավելի)։

Ավելացել են նաև ֆերմերային տնտեսությունների գյուղատնտեսական վարկերի չվճարումները՝ 4,5%-ից հասնելով 6,3%-ի։ Բոլոր ֆերմերային վարկերի մասնաբաժինն ընդհանուր պորտֆելում 5%-ից մի փոքր պակաս է։

Միաժամանակ կրճատվել է  արդյունաբերության (8,3%-ից մինչև 7,4%) և անգամ շինարարության (2,2%-ից մինչև 1,2%) չաշխատող վարկերի քանակը, չնայած շինարարությունն ավելի ուժեղ է արձագանքում բնակչության եկամուտների նվազմանը։ Ընդհանուր պորտֆելում արդյունաբերության ու շինարարության մասնաբաժինը կազմում է համապատասխանաբար 8% և 7%-ից մի փոքր պակաս։

Посетители в защитных масках в банке (8 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2020
Բանկերը պատրաստակամ են առավելագույն մեծ ծավալով վարկեր ներել. օրենքն արդեն գործում է

Անգամ ճգնաժամից ամենաշատը տուժած ոլորտներում՝ առևտրում և «HoReCа»-ում (հյուրանոցա-ռեստորանային բիզնես) խնդրահարույց վարկերը շատ չեն ավելացել․ առաջին դեպքում՝ 4,1-ից մինչև 4,3%, երկրորդ դեպքում՝ 9%-ից մինչև 9,5%. Վարկերի ընդհանուր պորտֆելում առևտրի մասնաբաժինը կազմում է մոտ 13%, «HoReCa»-ինը՝ 5%-ից մի փոքր պակաս։

Մեկ տարվա ընթացքում աճել է կոմունալ ծառայությունների օպերատորներին չվճարման  տոկոսը՝ 2,3%-ից մինչև 5,8%։ Դրա մասնաբաժինն ընդհանուր պորտֆելում կազմում է մոտ 5%։

Վերջապես, կապի և ՏՏ ընկերությունների, ինչպես նաև ֆինանսական ոլորտի ընկերությունների շրջանում չվճարումներն ավանդաբար զրոյական են մնում (նրանց մասնաբաժինը վարկերի ընդհանուր պորտֆելում կազմում է համապատասխանաբար մոտ 1,6% և 7%-ից մի փոքր պակաս)։

Այսպիսով, բիզնեսը վարկերի ավելի քիչ չվճարում ունի, քան բնակչությունը։ Պատճառները կարող են երկուսը լինել․ առաջինը՝ բիզնեսը, որպես կանոն, ավելի պարտաճանաչ է վճարում պարտքերը (դրա համար ընկերություններում ֆինանսական բաժիններ կամ առնվազն հաշվապահներ կան, որոնք հիշեցնում են, որ պետք է վճարել)։ Երկրորդը՝ Հայաստանում (ինչպես և շատ այլ երկրներում) ավել հեշտ է մարդկանց հեռացնել աշխատանքից, քան չվճարել բանկերին։

Մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ն անհուսալի ճանաչված վարկերի տույժ–տուգանքները կներվեն

Հիշեցնենք՝ 2020թ․-ի հոկտեմբերին պաշտոնապես գրանցված աշխատատեղերի թիվը 2018թ․-ի իշխանափոխությունից հետո առաջին անգամ կրճատվել էր գրեթե 10 հազարով՝ հասնելով 622 հազարի։

Լրահոս
0