00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքական ապրանքների արգելքը Հայաստանում արդեն գործում է. ի՞նչ կարող է այն փոխել

© Sputnik / Aram NersesyanОптовый рынок в Армавире
Оптовый рынок в Армавире - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տեղական ապրանքների համար հնարավորությունները սահմանափակ են. սեփական նարինջ Հայաստանը չունի, կերամիկական սալիկներ կամ պլաստիկ խողովակներ շատ քիչ կա, հագուստի տեսականին ավելի քիչ է։  Ազատված դաշտը հիմնականում կզբաղեցնեն երրորդ երկրներից ներկրվող ապրանքները։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանում թուրքական ապրանքների 6-ամսյա արգելքն ուժի մեջ մտավ հունվարի 1-ից, սակայն ինչպես վերջերս հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, գերատեսչությունը մտադիր է հանդես գալ այն երկարացնելու առաջարկով։ Թե ինչպես այդ որոշումը կազդի բիզնեսի վրա, Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրին նախկինում Թուրքիայի հետ աշխատող ընկերությունների ներկայացուցիչները։

Торговые павильоны в подземном переходе площади Гарегина Нжде - Sputnik Արմենիա
Նախարարն ասել է` որ դեպքում չի երկարաձգվի թուրքական ապրանքների ներմուծման արգելքը

Շինանյութ

Շինանյութերի գրեթե բոլոր ցանցային խանութները (Հայաստանում դրանք մի քանիսն են) պլաստիկե իրեր, կերամիկական սալիկներ և մի շարք այլ ապրանքներ էին ներմուծում Թուրքիայից (ավելի փոքր խանութներում ևս նման ապրանքները քիչ չէին)։ Այժմ որոշ ցանցեր իրենց կայքերից հանել են թուրքական տեսականին։

«Մենք արդեն պայմանավորվել ենք այլ երկրների մատակարարների հետ և կկարողանանք փոխարինել բոլոր թուրքական ապրանքները։ Մենք դրանք չենք ներմուծի նաև սեփական ապրանքանիշի անվան տակ», – Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեցին Ideal խանութների ցանցը ղեկավարող «Իմեքս» ընկերության մարքեթինգի բաժնում։

Հագուստ

Ինչ վերաբերում է հագուստի ներմուծմանը, ապա Հայաստանում «LC Waikiki» հագուստի խանութների ցանցի մենեջերը նշեց, որ արգելքը տարածվում է թուրքական ապրանքանիշների հագուստի վրա։ Այսինքն` եթե հագուստը կարել են ոչ թե Թուրքիայում, այլ Չինաստանում կամ Պակիստանում, բայց թուրքական պատվիրատուի համար, ապա այն միևնույնն է, անցնելու է թուրքական շտրիխ–կոդով (869), այդ պատճառով Հայաստան չպետք է մտնի։

Այն դեպքերում, երբ թուրքական հագուստ են ներմուծում հայ գործարարները, նրանք կարող են կողմնորոշումը փոխել դեպի այլ երկրներ։ Սակայն եթե խոսենք բրենդային խանութների մասին, ապա դրանց մի մասը ոչ թե հայկական բիզնեսն է հիմնել (օրինակ` ֆրանշիզայով), այլ թուրքական ընկերությունը (որպես կանոն` Վրաստանի միջոցով)։  Նման խանութներն այլ հագուստ վաճառել չեն կարող, այդ պատճառով, ամենայն հավանականությամբ, կփակվեն։

Նարինջ

Թուրքիայից Հայաստան միրգ ու բանջարեղենից հիմնականում ջերմոցային լոլիկ և վարունգ էին ներմուծում, ինչպես նաև ցիտրուսներ (Հայաստանում նարինջների կեսից ավելին թուրքական էին)։

Турецкий беспилотник Bayraktar TB2 Ground - Sputnik Արմենիա
Բրիտանական ընկերությունը դադարեցրել է բաղադրիչներ մատակարարել թուրքական «Բայրաքթարներին»

Եթե խոսենք նարնջի մասին, ապա այն ավելի շատ կսկսեն ներկրել այլ երկրներից։ Պետք չէ կարծել, թե նարինջը փոխարեն սպառողները տեղական մրգեր են գնելու, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց «Spayka» ընկերության (Հայաստանից թարմ միրգ ու բանջարեղենի խոշոր արտահանող) նախագծերի զարգացման գծով մենեջեր Կարեն Բաղդասարյանը։ Այժմ ընկերությունը սկսում է բացառապես տեղական միրգ ու բանջարեղենի վաճառքի խանութների ցանց ստեղծել, իսկ հետագայում` հյութերի և այլ պահածոների։

«Պայմանականորեն ասած` ոչ ոք նարինջի փոխարեն խաղող կամ դեղձ չի գնելու։ Սպառողի գիտակցության մեջ դրանք իրար փոխարինող ապրանքներ չեն։ Ծայրահեղ դեպքում կգնեն մանդարին կամ գրեյպֆրուտ, բայց դրանք էլ, ինչպես հասկանում եք, մեզ մոտ տեղական չեն։ Այնպես որ հայկական մրգի համար նոր շուկա չի ստեղծվի», – հավելեց Բաղդասարյանը։

Վարունգ–լոլիկ

Ինչ վերաբերում է լոլիկին ու վարունգին, ապա մասամբ կարող են շահել տեղական ջերմոցատերերը։ Ապրիլի սկզբին, երբ հասնում էր նրանց առաջին բերքը, շուկայում անմիջապես թուրքական ապրանք էր հայտնվում, որը 2-3 անգամ գին էր գցում։

«Սակայն փաստ չէ, որ հիմա էլ այդպիսի բան չի լինի, չէ՞ որ էժան բանջարեղեն կա նաև Իրանում։ Սեզոնայնության հետ կապված այնտեղ ևս խնդիրներ չկան. լոլիկն արդեն մայիսին հասնում է, ընդ որում ոչ թե ջերմոցներում, այլ դաշտերում։ Այնպես որ ով նախկինում Թուրքիայից էր ներմուծում, հիմա կարող է ներմուծել Իրանից, այդքան բան։ Եթե մեր ջերմոցները փորձեն մի փոքր իջեցնել գինը, գուցե ինչ–որ բան կշահեն», – հավելեց Բաղդասարյանը։

Ադրբեջաներեն գրությամբ «Կոկա-Կոլա» ՀՀ չի ներմուծվել. ընկերության պաշտոնական պարզաբանումը

Նշենք, որ թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքի մասին հայտարարվել էր դեռ հոկտեմբերին՝ երկու ամիս շուտ, որպեսզի թուրքական ապրանքներով կամ հումքով աշխատող տեղական բիզնեսը ժամանակ ունենա փոխել ուղղվածությունը։  Թեպետ թուրքականից հրաժարվելու քաղաքականություն որդեգրելով` պետությունը ակտիվ չօգնեց դրա իրականացման հարցում։ Համենայնդեպս, Sputnik Արմենիայի կողմից հարցված գործարարների համար էկոնոմիկայի նախարարությունը երրորդ երկրներից գործարար շրջանակների հետ ոլորտային հանդիպումներ չի կազմակերպել։  Փորձ չի արվել նաև դեպի Հայաստան կողմնորոշել բարեկամական երկրների ապրանքները (այդ թվում` փոխադարձության սկզբունքով)։

Նշենք, որ Հայաստանը վերջին շրջանում տարեկան 250-270 մլն դոլարի թուրքական ապրանք էր ներմուծում։

Լրահոս
0