Դեղատուն

Թանկացում՝ դեղերի ոլորտում. ինչի՞ հետևանքով են քաղաքացիներն ավելի շատ վճարում

251
(Թարմացված է 19:35 19.01.2021)
Վերջին շրջանում հաճախ ենք լսում բողոքներ դեղերի շուկայում թանկացումների մասին։ Սամվել Զաքարյանը հայտնում է` դեղերի թանկացման հարցում երկու գործոն է դեր խաղացել։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Դեղերի շուկայում վերջին շրջանում թանկացումներ են արձանագրվել`մասնավորապես, սրտանոթային, ճնշում իջեցնող դեղերի դեպքում։ Դեղատներից փորձեցինք հետաքրքրվել, թե մեծ պահանջարկ վայելող վերոհիշյալ դեղերի գները որքանով են աճել։

Հայաստանն ու Իրանը մտադիր են դեղերի և բժշկական սարքերի միասնական արտադրություն սկսել

Պարզվեց, որ թանկացել է «Կարդիո մագնիլը» (75 մգ), որի մեկ հատը 21 դրամի փոխարեն այժմ 24 դրամ է, «Տրիպլիկսամի» մեկ հատիկը 235 դրամից թանկացել է՝ դառնալով 250 դրամ, «Կոնկորի» 5մգ մեկ դեղահատիկի արժեքը 58 դրամից դարձել է 75 դրամ... Դեղերի մեկ տուփի մեջ 200-300 դրամի թանկացում է գրանցվել։

Ազգային վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ ոչ պարենային ապրանքների շուկայում 2020թ. դեկտեմբերին, 2019-ի դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է 3.4%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 2.3% գնաճ: Ինչ վերաբերում է դեղերի շուկային, ապա 2020թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, դեղագործական ապրանքների 3.2 տոկոս թանկացում է եղել։

Исполнительный директор союза производителей и импортеров лекарств Армении Самвел Закарян
© Photo : provided by Samvel Zakaryan
Սամվել Զաքարյան

ՀՀ միջազգային դեղարտադրողների ասոցիացիայի նախագահ Սամվել Զաքարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ դեղերի շուկայում թանկացումները պայմանավորված են 2 գործոնով։

«Դեղերի թանկացման պատճառը, մի կողմից, դոլարի և եվրոյի կուրսի բարձրացումն է, մյուս կողմից, այն պայմանավորված է նաև անհրաժեշտ պաշարների սպառմամբ։ Այսինքն` յուրաքանչյուր տարեվերջին, երբ դեղերի տարեկան պաշարները վերջանում են կամ պակասում, մինչև դեղերի նոր խմբաքանակ ներմուծելը, թանկացումներ են լինում»,–ասաց Զաքարյանը։

Նրա խոսքով` որոշ տնտեսվարողներ փորձում են մաքսիմում օգուտ ստանալ ստեղծված իրավիճակից` դեղերի գները բարձրացնելով։

Բացի այդ, ըստ Զաքարյանի, Հայաստանում առհասարակ դեղերի գինը բարձր է, քանի որ տարածաշրջանում և ԱՊՀ երկրներում միակ երկիրն ենք, որտեղ դեղ իրացնողները 20 տոկոս ԱԱՀ են վճարում, և հենց այդ իսկ պատճառով էլ մեզ մոտ դեղերն ավելի թանկ են։ Հարևան Ռուսաստանում, օրինակ, տարիներ առաջ են ԱԱՀ–ն ավելացրել, սակայն այնտեղ 8 տոկոս է այն։

Զաքարյանը նշում է` եթե պետությունն ԱԱՀ–ն հանի դեղերի իրացման շուկայից, ապա դրանք առնվազն 20 տոկոսով կէժանանան բնակչության համար։ Ի դեպ, ըստ Զաքարյանի, այդ ԱԱՀ–ով պետբյուջե տարեկան 16 մլն դրամի չափ գումար է մտնում, ինչն այնքան էլ շատ չէ պետության համար, սակայն քաղաքացիների համար դեղերի գնի` 20 տոկոս նվազումն էական կարող է լինել։

«Ժամանակին` 2017-ին, «Ելք» խմբակցությունը նախագիծ էր ներկայացրել ԱԺ, որպեսզի դեղ իրացնողներն ազատվեն 20 տոկոս ԱԱՀ վճարելուց։ Նախագիծն այն ժամանակ մերժվեց։ Սակայն իշխանություն գալուց հետո, երբ մենք էլ անընդհատ հիշեցնում ենք այդ մասին, նրանք միայն լռում են, և այդ մասին խոսք չկա»,–ասաց Զաքարյանը։

Նա դեղերի շուկայում առկա ևս մեկ խնդիր նշեց`Հայաստանի շուկան փոքր է, և կան ընկերություններ, որ չեն ուզում մեր շուկա մտնել, իսկ մտնելիս էլ դեղի արժեքը բարձր են դնում, քանի որ գիտեն, որ հասանելիության համար պատրաստ են վճարել այդ գինը։

Զաքարյանն ամեն դեպքում հույս ունի, որ առաջիկայում` 1-2 ամսվա ընթացքում դեղերի գները կիջնեն։ Այսինքն` անհրաժեշտ խմբաքանակը կստանանք։

ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովից էլ տեղեկացրին, որ դեղերի շուկայի ոլորտում ուսումնասիրություն են իրականացնում։ Այն ավարտելուց հետո արդյունքները կհրապարակեն։

Նոր լաբորատորիա Հայաստանում. վարակների դեմ դեղերի ուսումնասիրությունն ընդլայնվում է

251
թեգերը:
գին, Դեղատուն, Դեղ
Ըստ թեմայի
ԱՄՆ-ի դեղագործներն ընդդեմ Թրամփի ու ամերիկացիների. հաղթողը հարստանում է, պարտվողը՝ մեռնում
Դեղատներում մեծ պահանջարկ ունեցող դեղերը թանկացել են. «Ժողովուրդ»
Դատապարտյալի համար բերված հանձնուքում 930 հոգեմետ դեղահաբ են հայտնաբերել
Сельскохозяйственный рынок рядом с межгосударственной трассой М-2 в районе Мегринского таможенного поста

Մեղրիի մաքսակետին կից կառուցվել են ավտոկայանատեղի և գյուղատնտեսական շուկա

36
(Թարմացված է 11:06 25.02.2021)
Ծրագրի ողջ բյուջեն կազմում է 94.869.467 ՀՀ դրամ, որից «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի ներդրումը կազմում է 43.474.200 ՀՀ դրամ։ 

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Մեղրիի մաքսակետին կից և Մ-2 միջպետական ճանապարհի հարևանությամբ, «ՊՏԱԾ-Հ» ծրագրի ու Մեղրու համայնքապետարանի համագործակցության շրջանակներում, կառուցվել են ավտոկայանատեղի և գյուղատնտեսական շուկա, տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

Ծրագրի ողջ բյուջեն կազմում է 94.869.467 ՀՀ դրամ, որից «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի ներդրումը կազմում է 43.474.200 ՀՀ դրամ։ 

Автостоянка рядом с межгосударственной трассой М-2 в районе Мегринского таможенного поста
Ավտոկայանատեղի

Գյուղատնտեսական շուկայի համար իրականացվել է 1155 ք.մ. տարածքի վերանորոգման, բարեկարգման, հենապատի և սանհանգույցի կառուցման աշխատանքներ։ Տեղադրվել են 8 տաղավար և ճանապարհային նշաններ։

Ավտոկայանատեիի համար իրականացվել է 3084 ք.մ. տարածքի վերանորգման, բարեկարգման, հենապատի և սանհանգույցի կառուցման աշխատանքներ։

36
թեգերը:
Ավտոկայանատեղի, Շուկա, Մեղրի
Ըստ թեմայի
Մեղրիում ականի պայթյունի հետևանքով հրշեջ–փրկարարներից մեկը կորցրել է ոտքը
Ադրբեջանցիները հատուկ տեխնիկայով փոխում են ջրի հունը. Մեղրի համայնքը լուրջ խնդրի է բախվում
Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Արխիվային լուսանկար

Ամուլսարը` Փաշինյանի պահուստային տարբերակ. Հայաստանը կնստի հանքարդյունաբերության ասեղի վրա

245
Ամուլսարի հանքի շահագործումը, տնտեսագետի գնահատմամբ, կախված է կառավարության 2021թ–ի սոցիալ–տնտեսական քաղաքականությունից։ Եթե տեսնեն, որ ձախողում են 2021թ–ի բյուջեն, հանքը կբացեն։

Գործող իշխանությունն Ամուլսարի հանքը պահում է որպես պահուստային տարբերակ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` երեկվա հարցազրույցում հնչեցրած հայտարարությունը, թե հանքի վերաբացման մեծ հավանականություն կա։

«Ամուլսարի շահագործումը կապված է կառավարության 2021թ–ի սոցիալ–տնտեսական քաղաքականությունից։ Եթե նրանք տեսնեն, որ ձախողում են նաև 2021թ–ի բյուջեն, ինչպես ձախողել են 2020–ի բյուջեն, ապա այդ նախագիծը կբացեն»,– ասաց Պարսյանը։

Նրա գնահատմամբ` այս կարգի հայտարարություններով կառավարությունը պարզապես հող է նախապատրաստում այդ քայլի իրականացման համար։

Ըստ Պարսյանի` Ամուլսարը 3 տարի առաջ փակվել է զուտ քաղաքական որոշմամբ և 2021–ին կարող է բացվել նույն քաղաքական որոշման արդյունքում։

«Վարչապետը, կարծում եմ, կգնա դրան` տեսնելով, որ տնտեսական ճգնաժամը շարունակվում է. առևտուրը, արտադրությունը, ծառայությունները չեն կարողացել վերականգնել իրենց աճի տեմպը։ Եվ միակ աղբյուրը մնացել է հանքարդյունաբերությունը»,– ասաց Պարսյանը։

2020թ–ին հանքարդյունաբերական արտադրանքի արտահանումը ապահովել է ՀՀ–ի արտահանման ամբողջ ծավալի 34 %-ը։ Բացի այդ, միջազգային շուկայում մետաղի գները, այդ թվում` ոսկու գինը, շարունակում է աճել։ Այսպես`2020թ–ի փետրվարին ոսկու գինը միջազգային հարթակներում 1639 դոլար էր, այսօր` 1807։ Այսինքն` 1 տարում ավելացել է 9 %–ով։ Այս հանգամանքն, ըստ մասնագետի, նույնպես կարող է ազդել հանքարդյունբերության ծավալն ավելացնելու` ՀՀ իշխանությունների որոշման վրա։

«Մենք կշարունակենք մեծ կախվածություն ունենալ հանքարդյունաբերությունից` երկիրը նստեցնելով հանքարդյունաբերության ասեղի վրա»,– ասաց Պարսյանը`հավելելով, որ չնայած արվող հայտարարույուններին` ՀՀ իշխանությունն այդպես էլ չկարողացավ դիվերսիֆիկացնել տնտեսությունն ու նոր արտադրական հզորություններ ստեղծել։ Իսկ կառավարության անդամների հայտարարությունները մի քանի միլիոն դոլարի ներդրումների մասին, տնտեսագետը «միֆ» է համարում։

Ո՞ր դեպքում Ամուլսարի վերաբերյալ որոշում կկայացվի. պատասխանում է Սուրեն Պապիկյանը

Ինչ վերաբերում է «Ամուլսարի» հանքին, ապա, ըստ Պարսյանի, 2018-ից իշխանության եկած քաղաքական ուժն իր բոլոր քայլերով միայն ժամանակ է ձգում, իսկ միջազգային փորձաքննության վրա նաև անտեղի դրամական միջոցներ է վատնել։

Արդյունքում`նրա գնահատմամբ, ստացվել է բազմաթիվ հարցականներով ու առանց հստակ պատասխանների մի փաստաթուղթ։

Իսկ մինչ կառավարությունը ժամանակ էր ձգում ու միջազգային հնչողություն տալիս խնդրին, հանքի տարածքում հնարավոր բնապահպանական խնդիրներն ավելի են խորանում։

«Հանքը թեև չի շահագործվել, բայց մինչ այդ բազմաթիվ հողային, շինարարական աշխատանքներ էին իրականացվել, և այս տարիների ընթացքում անձրևաջրերը, ձնհալքի ջրերն ավելի խորն են ներթափանցում։ Այսինքն` նրանք ըստ էության խնդիրը չլուծեցին, ու դեռ ունքը շինելու փոխարեն` աչքն էլ հանեցին»,– նկատեց Պարսյանը։

Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակը, տնտեսագետի դիտարկմամբ, անխուսափելիորեն վնասել է նաև Հայաստանի միջազգային վարկանիշին։ Նրա խոսքով` միջազգային մի շարք վարկանիշային կառույցներ արդեն գնահատել են հանքարդյունաբերական ծրագրի նկատմամբ` կառավարության քայլերը։ Արդյունքում Ամուլսարի ծավալի ներդրւմային ծրագրեր առնվազն առաջիկա 5 տարում Հայաստանում չեն իրականացվի։

«Մենք պետք է հասկանանք, որ կորցրել ենք խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնելու վստահությունն օտարերկրյա ներդրողների մոտ»,– ասաց Սուրեն Պարսյանը։

Հիշեցնենք` փետրվարի 23-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր վերաբերմունքն «Ամուլսարի» նկատմամբ չի փոխել, և ինքն այն նույն կարծիքին է, ինչ մեկ տարի առաջ:

«Ուզում եմ հիշեցնել, որ Ամուլսարի հետ կապված շատ կարևոր էի համարում անվտանգային կոմպոնենտը, ասելով, որ տեսեք՝ պատերազմական իրավիճակի մեջ ենք, և երբ պատերազմ սկսվի, տուրիստների հոսքը չի շարունակվելու մեր երկիր: Այդ ժամանակ մենք արժութային խնդիրների առաջ կարող ենք կանգնել: Եվ այդ իրավիճակում կոնկրետ հանքարդյունաբերությունն է, որ երկրի համար երաշխավորում է վալյուտային հոսքեր»,- ասել էր Փաշինյանը։

Հարցին, թե, այնուամենայնիվ, հանքը կբացվի՞, վարչապետը պատասխանել էր.

«Այդպիսի հավանականություն կա և այո, կարող ենք ասել, որ մեծ է»:

Վարչապետի հայտարարության վերաբերյալ Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության տեսակետը ստանալու համար դիմեցինք նաև ընկերության գրասենյակ։

Ամուլսարում ուրան չկա. «Լիդիանը» ներկայացրել է կոմիտեի հետազոտության արդյունքները

Մեր հարցին` վարչապետի հայտարարությունն անակնկա՞լ էր, թե՞ կառավարության հետ ինչ–որ բանակցություններ տարվում են, ընկերությունից պատասխանեցին միայն, որ որևէ մեկնաբանություն չեն տալիս։

Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: Գտնվում է ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիս, հյուսիսարևմտյան ճյուղավորումների ջրբաժանային մասում, 2500-2988 մ բացարձակ բարձրությունների վրա:

Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:

Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։ Լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում:

Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել էին դեռևս 2016 թ.-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստած շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ռիսկերը կառավարելի են:

Նոր աղմուկ Ամուլսարի շուրջ, կամ ինչու են Ջերմուկի բնակիչները կրկին փողոց դուրս եկել

245
թեգերը:
Հայաստան, բյուջե, հանքարդյունաբերություն, հանք, Նիկոլ Փաշինյան, Ամուլսար
թեմա:
Ամուլսարի հանքի շահագործումը և «Լիդիան Արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը
Ըստ թեմայի
Հնարավոր է, որ «Լիդիան Արմենիայի» դեմ դիմենք իրավական քայլերի. Գորգիսյանը` միջադեպի մասին
Ամուլսարի հարցով հրապարակված եզրակացությունը սպասելի էր. «Լիդիանի» տնօրեն
«Լիդիանը» քննչական կոմիտեին է ներկայացրել փորձաքննությանն առնչվող իր պատասխանները
Փաշինյանն ընդունել է «Լիդիանի» ներկայացուցիչներին. ինչ են քննարկել
Լարիսա Ալավերդյան

Միջազգային հանրությանը մեղադրելը տեղին չէ. Ալավերդյանը` Սումգայիթյան ջարդերի մասին 

0
Հայաստանի առաջին օմբուդսման, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի հետ Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք Սումգայիթյան ջարդերի, ՀՀ իշխանությունների անելիքների և միջազգային հանրության անտարբերության մասին։
Եթե պետությունը ոչինչ չի անում, ինչ պետք է անի միջազգային հանրությունը. Ալավերդյանը` Սումգայիթյան ջարդերի մասին

Վերջին 33 տարիներին նորանկախ Հայաստանի բոլոր ղեկավարները որևէ որոշում չեն ընդունել, որով Սումգայիթում իրականացրած գործողությունները որակվեն որպես ցեղասպանություն, և դա է պատճառը, որ հայերին զուտ հայ լինելու համար սպանում ու խոշտանգում են նաև մեր օրերում։

«Եթե այդ զրկանքները, այդ ողբերգությունը կրող պետությունը չի ընդունում այդպիսի որոշումներ, որոշումները չի տարածում և չի աշխատում հասցեական թե՛ առանձին պետությունների, թե՛ միջազգային կազմակերպությունների հետ, ո՞վ պետք է դրան արձագանքի»,- ասաց նա։

Ալավերդյանի խոսքով` թշնամական Ադրբեջանում ճիշտ հակառակն է արվում` ադրբեջանական կողմը հետևողականորեն շարունակում է իր իսկ նախաձեռնած ցեղասպանությունը քողարկել և դրանք հերքող «փաստեր» հավաքագրել։ Իսկ նման իրավիճակում մեղադրանքի սլաքները միջազգային հանրության ուղղությամբ թեքելը, մեղմ ասած, տեղին չէ։ 

«Ադրբեջանը միջազգային բոլոր հարթակներում, բոլոր պետություններում այն լեզվով է տարածում սուտն ու կեղծիքը, որով խոսում են այդ պետություններում, բոլոր միջազգային կոնֆերանսներին Ադրբեջանը գալիս է մի տրցակ նյութերով, ու ոչ միայն տպագիր, այլև տեսանյութերով, ու տարածում դրանք ամենուր»,- նշեց Ալավերդյանը։ 

Նրա խոսքով` հայկական կողմը ոչ թե մեկ, այլ հարյուր-հազարավոր այդպիսի տրցակներ, բազմաթիվ ապացույցներ կարող է ներկայացնել ոչ միայն տեսանյութերի, հեռուստառեպորտաժների, այլև դատավճիռների տեսքով, որոնք ընդամենը պետք է հավաքագրել և միջազգային հարթակներում ներկայացնել։ Սակայն մեր երկրում չգիտես ինչու՝ իշխանությունները ոչ միայն  փաստահավաք խումբ չեն ստեղծում, այլև ամեն տարի, երբ խնդրով մտահոգ քաղաքացիները դիմում են պատկան մարմիններին Սումգաիթյան ջարդերը դատապարտելու  և դրանց իրավական որակում տալու  հարցով, նրանց դիմումներն անարձագանք են մնում։ 

Հիշեցնենք, որ 1988թ. փետրվարի 26-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանություններն սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:

Մեր իշխանությունները սումգայիթյան ցեղասպանությունից այդպես էլ դասեր չեն քաղել. Ուլուբաբյան

Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։

0
թեգերը:
Լարիսա Ալավերդյան, Սումգայիթ
Ըստ թեմայի
Արցախի վերածնունդն ու Ադրբեջանի բացեիբաց հայտարարությունները. ՀՀ ԱԳՆ–ն ուղերձ է հղել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին
Սումգայիթում մարդասպանների հերոսացումն իր արտացոլումը ստացավ Արցախյան պատերազմում. ԱԳՆ