Վահան Քերոբյան. արխիվային լուսանկար

Ներմուծման, արտահանման և սպառման ոլորտներում շուրջ 20 տոկոս անկում կա. Վահան Քերոբյան

87
(Թարմացված է 13:31 14.01.2021)
Չնայած այն հանգամանքին, որ վերջին շրջանում մի շարք ոլորտներում տնտեսական անկում է գրանցվել, էկոմոնիկայի նախարարը նկարծում է, որ այս տարի երկնիշ տնտեսական աճ ենք ունենալու։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Հայաստանում ներմուծման, արտահանման և սպառման ոլորտներում շուրջ 20 տոկոսի անկում կա։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Կարծում եմ` նախորդ տարվա տնտեսական անկումը 8.5 տոկոս կլինի», - ասաց Քերոբյանը։

Նրա խոսքով` տնտեսությունը կայունացնելու համար մի շարք քայլեր են իրականացվում, որոնցից որոշները նախագծերի տեսքով արդեն կառավարությունում են։

Ինչ վերաբերում է 2021-ի տնտեսության ցուցանիշների կանխատեսումներին` Քերոբյանը նշեց, որ իր լավատեսությունը տնտեսության նկատմամբ չի փոխվել։

«Երկնիշ տնտեսական աճն իմ թիրախն է»,– ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտնել էր, որ ըստ Կենտրոնական բանկի կանխատեսումների ՝ 2021 թվականին Հայաստանը կունենա 4-5 տոկոս տնտեսական աճ:

Իսկ ահա 2020-ի դեկտեմբերին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ԱԺ–ում ասել էր, թե 2021-ին Հայաստանում տնտեսական աճը կանխատեսվում է 3.2 տոկոս:

Մինչև ապրիլ բան չի փոխվի. տնտեսագետը հուշում է` ինչ է պետք անել կյանքը լավացնելու համար

87
թեգերը:
Հայաստան, տնտեսություն, Վահան Քերոբյան
Ըստ թեմայի
Տնտեսության բոլոր ոլորտներն անկում են ապրում. ի՞նչ պետք է անել ճգնաժամը հաղթահարելու համար
Մենք նորից ունենք սթրեսային իրավիճակին բնորոշ տնտեսություն. Քթոյան
Մարդիկ սկսել են քիչ ծախսել. ինչպես են համավարակն ու պատերազմն ազդել տնտեսության վրա
Վահան Քերոբյանը Մեղրիում

Ազատ տնտեսական գոտին վերջապես կգործակվի՞․ էկոնոմիկայի նախարարն այցելել է Մեղրի

69
(Թարմացված է 19:37 18.01.2021)
Թեպետ ազատ տնտեսական գոտու պաշտոնական բացումը տեղի է ունեցել ավելի քան 3 տարի առաջ, սակայն մինչ օրս այնտեղ գործունեություն չի ծավալվում։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Մեղրի։ Նախարարն իր այցի մասին գրել է Facebook-ում և լուսանկարներ հրապարակել։

«Մեղրիի ազատ տնտեսական գոտում քննարկել ենք շուտափույթ գործարկման հնարավորությունները»,- գրել է նա։

Նշենք, որ «Մեղրի» ազատ տնտեսական գոտին ստեղծվել է 2017 թվականի օգոստոսին կառավարության որոշմամբ։ Նույն տարվա դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ պաշտոնական բացումը, սակայն այնտեղ տնտեսական գործունեություն դեռևս չի ծավալվում։

Գնաճը մինչև ո՞ւր կհասնի. էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է` մենք դեռ լավ վիճակում ենք

«Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործառնական տեսակը սահմանված է որպես արտադրաարդյունաբերական և լոգիստիկ՝ գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, էլեկտրականության մատակարարման, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, մասնագիտական և տեխնիկական գործունեության, մշակույթի, զբոսաշրջության, զվարճությունների և հանգստի ոլորտներում:

Նախարարն ասել է` որ դեպքում չի երկարաձգվի թուրքական ապրանքների ներմուծման արգելքը

2017 թվականի դեկտեմբերի 15-ին ՀՀ կառավարությունը` ի դեմս ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և «ՄԵՂՐԻ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ՓԲԸ կնքեցին պայմանագիր ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին: Ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը` 50 տարի:

Վահան Քերոբյանը մտադիր է զարգացնել ադամանդագործության ու ոսկերչության ոլորտները

69
թեգերը:
Վահան Քերոբյան, Մեղրի, Հայաստան
Ըստ թեմայի
Ուղիղ մեկ տարի հետո Հայաստանում թռչնամսի արտադրությունը գրավիչ կդառնա. նախարար
«Ունենք բազմամիլիարդ ներդրումային ծրագրեր». Քերոբյանը խոստանում է` մարդկանց կյանքը կփոխվի
Ներմուծման, արտահանման և սպառման ոլորտներում շուրջ 20 տոկոս անկում կա. Վահան Քերոբյան
Ջո Բայդեն

Ինչպես Բայդենի քաղաքականությունը կազդի աշխարհի, այդ թվում` Հայաստանի տնտեսության վրա

263
(Թարմացված է 17:29 17.01.2021)
Ամերիկայի նոր նախագահ Ջո Բայդենը մտադիր է աշխուժացնել Միացյալ Նահանգների տնտեսությունը։ Այդ խթանը կփոխանցվի նաև աշխարհին։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ԱՄՆ նոր կառավարությունը մտադիր է ուժեղացնել տնտեսության աջակցությունը, ինչի արդյունքում կարող են փոխվել հումքային ապրանքների (այդ թվում` Հայաստանի համար կարևոր պղնձի) համաշխարհային գները, ինչպես նաև դոլարի փոխարժեքը։

ԱՄՆ-ի տնտեսության աջակցության ծրագիրը, որի մասին հայտարարել է Ջո Բայդենը, շուրջ 1,9 տրիլիոն դոլար է կազմում։ Ծրագրի հիմնական կետերից է նվազագույն աշխատավարձի բարձրացումը, ինչպես նաև հայրենական արտադրության ապրանքների գնման վերաբերյալ Buy American քաղաքականության ընդլայնումը` ավելացնելով արտադրողների համար պետական գնումներն ու սուբսիդիաները։ Մյուս կետը վերաբերում է առաջիկա 10 տարվա ընթացքում ենթակառուցվածքների մեջ 1.3 տրիլիոն դոլար ներդրումներին։

Դա արդյունաբերական հումքի և ապրանքների լրացուցիչ պահանջարկ է ենթադրում։ Այդ պատճառով բորսաներում բարձրացել են ամերիկյան արդյունաբերական ձեռնարկությունների բաժնետոմսերը, ինչպես նաև արդյունաբերական ռեսուրսների գները (այդ թվում` պղնձի և նավթի)։ Կորոնավիրուսային ճգնաժամից ի վեր առաջին անգամ նավթը գերազանցել է մեկ բարելի դիմաց $55–ը։

Ինչ վերաբերում է պղնձի գնին, ապա այն աճում էր անցած տարվա կեսերից. եթե 2020 թվականի հունվարին մեկ տոննայի դիմաց պղնձի գինը մոտավորապես 6200 դոլարի մակարդակում էր, ապա հիմա` արդեն շուրջ 8 000 դոլարի։ Հիմնականում դա կապված էր Չինաստանի տնտեսության վերականգնման հետ (աշխարհում պղնձի հիմնական սպառողը)։ Financial Times–ը գրում է, որ հիմա դրան գումարվել են նաև ԱՄՆ նոր իշխանության խթանող ծրագրերի ակնկալիքները։

Իրավիճակը կարող է ազդել նաև աշխարհի ֆինանսական շուկաների վրա, այդ թվում` դոլարի փոխարժեքի և զարգացող երկրներում պետական պարտատոմսերի գնանշումների։ Դրանից կախված կլինի, թե Հայաստանը ինչ տոկոսով կվճարի իր արտասահմանյան պարտատոմսերի (եվրաբոնդերի) պարտքի դիմաց, որոնք տարեվերջին կկազմեն Հայաստանի պետական պարտքի մոտ 20%–ը։

Եթե խոսենք դոլարի փոխարժեքի մասին, ապա ԱՄՆ տնտեսության աշխուժացումը կնշանակի առևտրի և արտադրության աճ ամբողջ աշխարհում։ Այն ներդրողները, որոնք նախկինում գումարները պահում էին դոլարով, այժմ կարող են դրանք ներդնել զարգացող երկրների տնտեսության մեջ, որտեղ ռիսկերն ավելի մեծ են, բայց շահույթն էլ է ավելի խոշոր, գրում է New York Times–ը։

Դրանից կարող է նախ մի փոքր նվազել դոլարի փոխարժեքը, երկրորդ` զարգացող երկրների պետական պարտատոմսերի տոկոսադրույքները (այդ թվում` Հայաստանի)։ Նշանակում է` կնվազի պարտքային բեռը, որը մենք վճարելու ենք մեր պարտատոմսերի դիմաց։

Դրան կնպաստի նաև արտաքին առևտրում ԱՄՆ նոր իշխանության քաղաքականությունը. վերլուծաբանների սպասումների համաձայն` այն այդքան ագրեսիվ չի լինի, որքան Թրամփի ժամանակ, գրում է Global Capital–ը։ Դեռ վերջնական պարզ չէ, թե արդյոք ԱՄՆ–ն առևտրային պատերազմները կդադարեցնի Չինաստանի հետ, այնուամենայնիվ առևտրային պատժամիջոցների և սահմանափակումների սպառնալիքները կթուլանան, ինչը ևս կօգնի զարգացող երկրներին, իսկ դա նշանակում է, որ կրկին կարող է որոշակիորեն նվազել դոլարի փոխարժեքը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը նախատեսված է հունվարի 20–ին։

263
թեգերը:
Ջո Բայդեն, Հայաստան, ԱՄՆ
Ըստ թեմայի
Գնաճը մինչև ո՞ւր կհասնի. էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է` մենք դեռ լավ վիճակում ենք
Ցանկացած ապաշրջափակման պետք է «այո» ասել. Արամ Սարգսյանը վարչապետի մոտ էր
Նախարարն ասել է` որ դեպքում չի երկարաձգվի թուրքական ապրանքների ներմուծման արգելքը

Պարենային ինքնաբավության խնդիրն Արցախում դժվար թե լուծվի առկա հողատարածքներով. Ավետիսյան

0
(Թարմացված է 23:51 18.01.2021)
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում խոսել է պարենային անվտանգության խնդիրների մասին, որոնք ավելի ցցուն են դարձել արցախյան պատերազմից հետո։

Սամվել Ավետիսյանի դիտարկմամբ` պարենային անվտանգությունը դարձել է ամենակարևոր հիմնախնդիրներից մեկը, և Հայաստանին պատուհասած երկու արհավիրքները` համավարակն ու պատերազմն էական ազդեցություն են թողել պարենային անվտանգության վրա։

«Սկզբում կորոնավիրուսը խաթարեց հասարակական կյանքի ռիթմը, իսկ հետո արցախյան պատերազմն իր հետ բերեց զգալի կորուստներ, մասնավորապես Արցախի գյուղնախարարի վկայությամբ` հողատարածքների 75 տոկոսն անցավ թշնամուն։ Եթե հաշվի առնենք, որ Արցախում գյուղատնտեսական նշանակության հողատարածքների 90 տոկոսը դրված էր հացահատիկի ու հատիկաընդեղենային մշակաբույսերի տակ, ապա պարզ է դառնում, թե որն է կորուստի առյուծի բաժինը»,– նշեց տնտեսագետը։

Ավետիսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ մեր պարենային պաշարները համալրվում էին նաև Արցախից եկած ցորենով, քանզի տարեկան ներկրվում էր 30 հազար տոննա ցորեն, 18 հազար տոննա գարի, և հիմա քիչ է ասել, որ պաշարներն այլևս չեն գա, որովհետև, Ավետիսյանի կանխատեսմամբ, կստեղծվի մի իրավիճակ, երբ ստիպված կլինենք արդեն մեր բաժնից մաս հանել Արցախի համար։

Մասնագետի համոզմամբ`պարենային ինքնաբավության խնդիրն Արցախում դժվար թե լուծվի պատերազմից հետո մնացած հողատարածքներով։ Նա անդրադարձավ Հայաստանի և Արցախի պարենային հաշվեկշռի կազմման մեթոդաբանությանը, ինչպես նաև պարենային ինքնաբավությանը միտված պետական քաղաքականությանը` խոսելով գործարարների հետ կնքվելիք ֆյուչերսային, այսինքն` ապագային միտված պայմանագրերի անհրաժեշտության մասին։

0
թեգերը:
Սամվել Ավետիսյան, Պատերազմ, կորոնավիրուս, Արցախ
թեմա:
Sputnik զրույց
Ըստ թեմայի
Երբ ուղիղ մահվան աչքերին ես նայում, կամ սարկավագ Քամալյանի պատերազմական պատմությունները
Մինչև ապրիլ բան չի փոխվի. տնտեսագետը հուշում է` ինչ է պետք անել կյանքը լավացնելու համար
«Փաշինյանը նվազագույնը 38,4 մլրդ դոլարի վնաս է հասցրել Հայաստանին». Մեսրոպ Մանուկյան
Արցախ վերադարձած ընտանիքները կշարունակեն ապահովվել պարենամթերքով և անհրաժեշտ պարագաներով