Մեղրի. անցակետ

Հայաստանում թուրքական ապրանքները կփոխարինվեն իրանականո՞վ

205
(Թարմացված է 15:20 03.01.2021)
Իրանցի պաշտոնյան տեղեկացրել է, որ շուտով Հայաստանն Իրանից կգնի ոչ միայն ապրանքներ, այլև արտադրության համար անհրաժեշտ հումք:

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Հայաստանը պատրաստվում է թուրքական ապրանքները փոխարինել իրանականով։ Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Առևւտրի աջակցման իրանական կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը։

«Հայաստանը մտադիր է 2,250 անուն թուրքական ապրանք փոխարինել իրանական ապրանքներով», - հայտարարել է պաշտոնյան:

Նրա խոսքով ՝ դա լավ հնարավորություն է իրանական արտադրողների համար։ Հաջորդ քայլը կլինի Իրանից Հայաստան անհրաժեշտ հումքի մատակարարումը։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել թուրքական ապրանքների ներմուծման ժամանակավոր` 6-ամսյա արգելքը։

Որոշումը կայացվել է հոկտեմբերին, սակայն առևտրային ընկերություններին ժամկետ է տրվել, որպեսզի նրանք հասցնեն փոխարինել թուրքական ապրանքը։

Հայաստանը վերջին տարիներին Թուրքիայից մոտ 250 մլն ԱՄՆ դոլարի ապրանք է ներմուծել։

Թուրքական ապրանքներից ազատված շուկայում «ձուկ բռնելու» հնարավորություններ կան. նախարար

205
թեգերը:
Հայաստան, տնտեսություն, Թուրքիա, Իրանի Իսլամական Հանրապետություն
Ըստ թեմայի
2.5 տարվա ամբոխահաճո տնտեսական քաղաքականությունը կոտրել է ՀՀ տնտեսության ողնաշարը
Մենք նորից ունենք սթրեսային իրավիճակին բնորոշ տնտեսություն. Քթոյան
Տնտեսության բոլոր ոլորտներն անկում են ապրում. ի՞նչ պետք է անել ճգնաժամը հաղթահարելու համար
Նիկոլ Փաշինյան

Պետք է տնտեսական նոր խնդիրներ ձևակերպենք և լուծենք. Փաշինյանը` Ճանապարհային քարտեզի մասին

29
(Թարմացված է 20:02 27.01.2021)
Խորհրդակցության ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել գործողությունների պլանով նախատեսվող միջոցառումներին և քայլերին, որոնց վերաբերյալ ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ:

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Տնտեսական արձագանքման ծրագրի նախագիծը՝ գործողությունների նախնական պլանով:

Նախագիծը վերաբերում է վարչապետի կողմից նոյեմբերի 18-ին հրապարակված «Ճանապարհային քարտեզի» 9-րդ և 10-րդ կետերին: 9-րդ կետը վերաբերում է կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանը և դրա հետևանքների վերացմանը, իսկ 10-րդ կետը՝ տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնմանը:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը գործնականում յուրաքանչյուր շաբաթ ընդունում է տարբեր որոշումներ, որոնք կապված են նոյեմբերի 18-ին հրապարակված «Ճանապարհային քարտեզի» իրականացման հետ: «Մենք այսօր պիտի քննարկենք այն գործողությունների ծրագիրը, որի միջոցով պետք է կարողանանք վերականգնել տնտեսական ակտիվության միջավայրը և ընդհանրապես տնտեսական նոր խնդիրներ ձևակերպենք մեր առաջ և լուծենք դրանք: Իհարկե, այսօր նախնական կքննարկենք և հույս ունեմ մեկ շաբաթվա քննարկման արդյունքում կհասցնենք ծրագիրը կառավարության նիստում արդեն որպես կառավարության որոշում արձանագրել, ամրագրել և անցնել դրա իրականացմանը»,- ասել է վարչապետը:

Տնտեսական միջավայրն անորոշության մեջ է. Թադևոսյանը` եկամտահարկի նվազման մասին

Նշվել է, որ ծրագիրը նախատեսում է թիրախային, նշանակալի և տեսանելի գործողություններ, որոնք միտված են լինելու տնտեսական ակտիվության խթանմանը: Ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով ներկայումս առկա մարտահրավերներն ու ծառացած խնդիրները:

Խորհրդակցության ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել գործողությունների պլանով նախատեսվող միջոցառումներին և քայլերին, որոնց վերաբերյալ ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ:
Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները՝ լրամշակել նախագիծը և ներկայացնել կառավարության հաստատմանը:

29
թեգերը:
տնտեսություն, Հայաստան, Նիկոլ Փաշինյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը ստորագրվել է հայ-իրանական գործարար կապերի ամրապնդման հուշագիր

ՀՀ էկոնոմիկայի նախարարը ստորագրել է հայ-իրանական գործարար կապերի ամրապնդման հուշագիր

25
(Թարմացված է 17:48 27.01.2021)
Հայաստանի և Իրանի միջև պայմանավորվածություններ են ձեռքբերվել ընթացիկ տարում մի շարք փոխայցելություններ կազմակերպելու վերաբերյալ:

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Աշխատանքային այցով Իրանում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք կարևոր  հանդիպումներ է  ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։

Մասնավորապես ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ  է ունեցել ԻԻՀ նախագահի՝ գիտատեխնոլոգիական հարցերով տեղակալ Սորենա Սաթթարիի, ԻԻՀ էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմիի, էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ֆարհադ Դեժփասանդի, ինչպես նաև Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեիի հետ: Հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել  նաև «Շասթա» հոլդինգի և «Մափնա» ընկերության տնօրինության հետ:  

«Նախարար Քերոբյանի և իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումների ընթացքում քննարկվել են տարբեր, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների և գիտության, ֆինանսատնտեսական, առևտրային, ներդրումների, տրանսպորտային, էներգետիկ ոլորտներում Հայաստան-Իրան համագործակցության հնարավորությունները և առաջիկա համատեղ ծրագրերը: Ստորագրվել է հայ-իրանական գործարար կապերի ամրապնդմանը և համատեղ ներդրումային ծրագրերի խրախուսմանը միտված համագործակցության հուշագիր»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ պայմանավորվածություններ են  ձեռքբերվել ընթացիկ տարում մի շարք փոխայցելություններ կազմակերպելու վերաբերյալ:

Делегация во главе с министром экономики Армении Вааном Керобяном провела ряд встреч с представителями правительства Ирана (27 января 2021). Тегеран
ՀՀ էկոնոմիկայի նախարարը ստորագրվել է հայ-իրանական գործարար կապերի ամրապնդման հուշագիր

Հիշեցնենք`ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 22-ին մեկնել էր Իրանի Իսլամական Հանրապետություն երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով։

Այցի շրջանակում նախատեսվում էին հանդիպումներ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների, հայ համայնքի ներկայացուցիչների, հայ գործարարների և արտահանողների հետ, ինչպես նաև այցելություններ մի շարք ձեռնարկություններ, ընկերություններ և կազմակերպություններ։

25
թեգերը:
Նախարար, Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Վահան Քերոբյան
Ըստ թեմայի
ՌԴ–ն ու Իրանը շահագրգռված են ԼՂ–ի շուրջ երկխոսությամբ. ի՞նչ են քննարկել Լավրովն ու Զարիֆը
Իրանի արտգործնախարարը ժամանեց Հայաստան
Մեր տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների․ Այվազյանը՝ Իրանի ԱԳ նախարարին
Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения

«Մասնակցելու ենք և կրելու ենք». Քոչարյանը կմասնակցի արտահերթ ընտրություններին

77
(Թարմացված է 01:27 28.01.2021)
Ինչ վերաբերում է Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերին, երկրորդ նախագահը շեշտեց, որ կիսում է նրանց դիրքորոշումը ՀՀ ժամանակավոր կառավարություն ստեղծելու մասին:

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի առաջիկա արտահերթ ընտրություններին՝ իր քաղաքական թիմով:
Այս մասին նա հայտարարեց այսօր հայաստանյան մի քանի կայքերին տված հարցազրույցում:

«Մասնակցելու ենք և կրելու ենք»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ դրա համար ունի քաղաքական թիմ, հետևորդներ ու անհրաժեշտ գործիքակազմ:

Իսկ թե ինչու մինչև հիմա ակտիվություն չի դրսևորել ՀՀ գործող իշխանոթյան դեմ այքարում, Քոչարյանը մեկնաբանեց նրանով, որ չի ցանկացել իշխանությունների հնարավորություն տալ իր վերադարձով վախեցնել թիմակիցներին:

«Ես ինձ հեռու պահեցի այդ գործընթացներից, որ իմ գործոնը չօգտագործվի այդ 20-30 պատգամավորներին վախեցնելու համար»,- ասաց Քոչարյանը:

Ինչ վերաբերում է Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերին, երկրորդ նախագահը շեշտեց, որ կիսում է նրանց դիրքորոշումը ՀՀ ժամանակավոր կառավարություն ստեղծելու ու արտահերթ ընտրություններ կազմակերպելու առումով, հատկապես, որ ժամանակավոր կառավարության ղեկավարը չի մասնակցելու ընտրություններին՝ հնարավոր չարաշահումներ թույլ չտալու համար:

Ի՞նչ մտավախություններ ունի Ռոբերտ Քոչարյանը ճանապարհների ապաշրջափակման հեռանկարից

Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք ժամանակավոր` ազգային համաձայնության կառավարության վարչապետի միասնական թեկնածու են առաջարկում Վազգեն Մանուկյանին։

Արցախում ամեն օր նոր տարածքային կորուստներ են գրանցվում. Քոչարյան

Իշխանությունը, սակայն, այդ տարբերակին համաձայն չէ։ Նրանք առաջարկում են միանգամից գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։

77
թեգերը:
ընդդիմություն, Հայաստան, Ազգային ժողովի ընտրություններ, Ընտրություններ, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
Եթե ՀՀ վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է. Ռոբերտ Քոչարյան
Ինչու էր թշնամին խնայում Արցախի նախագահի նստավայրը. Քոչարյանն իր վարկածը ներկայացրեց
Ռուսաստանի գործընկեր ու դաշնակից երկրից Հայաստանը վերածվել է ՌԴ–ի պրոտեկտորատի. Քոչարյան