Էլեկտրակայան

Հայաստանում 2021-ի փետրվարից հնարավոր է`լույսը թանկանա. ինչպե՞ս կարելի էր խուսափել դրանից

960
(Թարմացված է 20:21 01.01.2021)
2021 թվականին Հայաստանը ստիպված է ավելի շատ օգտվել ՋԷԿ-երից, որոնց էլեկտրականությունն ավելի թանկ է, քանի որ ԱԷԿ-ը երկար ժամանակ չի գործելու։ Թանկ էլեկտրաէներգիայի արտադրությունը հնարավոր կլիներ նվազագույնի հասցնել, եթե Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծերը գործեին։

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik, Արամ Գարեգինյան. 2021 թվականին էլեկտրականությունը Հայաստանում կարող է թանկանալ Հայկական ԱԷԿ-ի արտադրության կրճատման պատճառով։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը։

Նախ, Ուլիխանյանն ասաց, որ ինչպես և վերջին տարիներին Հայաստանում էլեկտրաէներգիայի ինքնարժեքը սովորականից մի փոքր ավելի բարձր է, քանի որ հիմնանոնորգման պատճառով ատոմակայանի աշխատանքում երկար դադարներ են լինում։ Այս տարի կայանը 141 օր ամբողջովին կամ մասամբ չի գործելու ու նախորդ տարվա համեմատ 560 միլիոն կիլովատ-ժամ քիչ է արտադրելու։                                                                                                                                                       

Երկրորդ գործոնը․ Հիմա Հայաստանի Հանրապետությունն Արցախ ՀԷԿ-ից բավական չափով էժան էլեկտրաէներգիա չի ստանալու։ Մասնագետի խոսքով՝ այդ պակասուրդը փոխհատուցվելու է Հրազդանի ՋԷԿ-ից, որը ավելի թանկ էլեկտրաէներգիա է  արտադրում։ Իսկ ջերմակայանների էլեկտրականությունը, որը Հայաստանում առանց դա էլ էժան չէր, ավելի է թանկացել։ Բանն այն է, որ հուլիսից խոշոր ձեռնարկությունների համար գազի սակագինն ավելացել է (գրեթե 6%-ով)։ Իսկ սակագինը կապված է դոլարի կուրսի հետ, որը վերջին երկու ամսվա ընթացքում 7-8%-ով թանկացել է։

Դրական գործոն էլ կա․«Էլեկտրացանցերում» շարունակում են կրճատվել էլեկտրականության կորուստները, վերջին հինգ տարվա ընթացքում արդեն 11,03-ից 7,5% է հասել, իսկ դա մոտ 200 միլիոն կիլովատ-ժամ է։

Սակայն եթե գումարենք այդ գործոնները, էներգետիկ համակարգում ֆինանսական ճեղքվածք է մնում՝ կիլովատ-ժամի դիմաց 2,27 դրամի հաշվարկից։ Սակայն, քանի որ պետությունը որոշել է չբարձրացնել էլեկտրականության գինը տնային տնտեսությունների համար, ապա ամեն ինչի դիմաց վճարելու են բիզնեսն ու խոշոր բաժանորդները։ Բոլորը նրանք, ովքեր ամսական 400 կիլովատ-ժամից ավելի էլեկտրաէներգիա են օգտագործում, Ուլիխանյանի խոսքով, երեք դրամ (կամ 7-10%), ավել են վճարելու։

ՀՀ–ում էլեկտրաէներգիայի գինը կարող է 10%-ով ավելանալ բիզնեսի համար. հացը կթանկանա՞

Միաժամանակ սակագնի բեռնվածությունը վաղուց կարող էր կրճատված լիներ, եթե Իրան-Հայաստան նոր էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումն ավարտին հասցված լիներ։ Այն կօգներ ընդլայնել երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի փոխանակումը։ Ի՞նչ օգուտ, եթե մենք պետք է նրանց նույն քանակությամբ էներգիա տանք, որքան նրանք մեզ։

Բանն այն է, որ գարնանը Հայաստանում էժան էլեկտրաէներգիայի ավելցուկ է գոյանում, քանի որ ՀԷԿ-ը ակտիվ աշխատում է։ Գոյացած ավելցուկն Իրան են ուղարկում։ Իրանցիները վերադարձնում են այն աշնանն ու ձմռանը, երբ ՀԷԿ-երը Հայաստանում արդեն գրեթե չեն աշխատում։

Դա ձեռնտու փոխանակում է, սակայն սահմանափակվում է Հայաստանի ու Իրանի միջև գործող գծերի թողունակությամբ (տարեկան մոտ մեկուկես միլիարդ կիլովատ-ժամ)։ Նոր գիծը թույլ կտա թողունակությունը հասցնել 8 միլիարդի, այսինքն՝ գրեթե անսահմանափակ դարձնել։ Այդ ժամանակ հնարավոր կլինի շատ ավելի քիչ միացնել ՋԷԿ-ը, իսկ որքան ավելի քիչ այն միացնեն, այնքան ավելի էժան կլինի էլեկտրականությունը Հայաստանում։  

Հայաստանի իշխանությունը 2000 թվականից հայտնել է նման գիծ կառուցելու մտադրության մասին, սակայն իշխանությունները չեն ցանկացել դրա համար միջոց տրամադրել կամ վարկ վերցնել։ Իրանի կառավարությունը համաձայնել է ֆինանսավորել շինարարությունը, սակայն մի քանի անգամ հետաձգել է աշխատանքների մեկնարկը․սկզբում 2012 թվականի եվրոպական էմբարգոյի պատճառով, հետո՝ ֆինանսական դժվարությունների։ Շինարարությունը սկսվել է միայն 2017 թվականին։

Հայկական ԱԷԿ-ն ու «ՏՎԷԼ»–ը միջուկային վառելիքի մատակարարման փաստաթղթեր են ստորագրել

Պարզ է` նվեր տված ձիու ատամները չեն հաշվում, վերջիվերջո, ուզում ես արագ լինի՝ ինքդ կառուցիր, ոչ ոք չի արգելում։ Իրանի համար Հայաստանից էլեկտրականության նոր աղբյուրն ավելորդ չի լինի (զուտ այդքանը), իսկ Հայաստանի համար դա ռազմավարական կարևորություն ունեցող նախագիծ է։ Սակայն իշխանությունը մինչև այժմ նախընտրում է, որ ուրիշ մեկն այն կառուցի։ Կարևոր չէ՝ երբ, միայն թե անվճար լինի։  

960
թեգերը:
Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, թանկանալ, Լույս, էլեկտրաէներգիա, Հայաստանի Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ), ատոմակայան
Ըստ թեմայի
Ատոմակայանը կերիտասարդանա 80- 85 տոկոսով. ռեակտորի թրծման կայանքը հասավ Հայաստան
Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի
«Ուռա, լույս, լույս». 25 տարի առաջ այս օրը վերագործարկվեց Հայկական ատոմակայանը
Նիկոլ Փաշինյան

Պետք է տնտեսական նոր խնդիրներ ձևակերպենք և լուծենք. Փաշինյանը` Ճանապարհային քարտեզի մասին

33
(Թարմացված է 20:02 27.01.2021)
Խորհրդակցության ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել գործողությունների պլանով նախատեսվող միջոցառումներին և քայլերին, որոնց վերաբերյալ ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ:

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Տնտեսական արձագանքման ծրագրի նախագիծը՝ գործողությունների նախնական պլանով:

Նախագիծը վերաբերում է վարչապետի կողմից նոյեմբերի 18-ին հրապարակված «Ճանապարհային քարտեզի» 9-րդ և 10-րդ կետերին: 9-րդ կետը վերաբերում է կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանը և դրա հետևանքների վերացմանը, իսկ 10-րդ կետը՝ տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնմանը:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը գործնականում յուրաքանչյուր շաբաթ ընդունում է տարբեր որոշումներ, որոնք կապված են նոյեմբերի 18-ին հրապարակված «Ճանապարհային քարտեզի» իրականացման հետ: «Մենք այսօր պիտի քննարկենք այն գործողությունների ծրագիրը, որի միջոցով պետք է կարողանանք վերականգնել տնտեսական ակտիվության միջավայրը և ընդհանրապես տնտեսական նոր խնդիրներ ձևակերպենք մեր առաջ և լուծենք դրանք: Իհարկե, այսօր նախնական կքննարկենք և հույս ունեմ մեկ շաբաթվա քննարկման արդյունքում կհասցնենք ծրագիրը կառավարության նիստում արդեն որպես կառավարության որոշում արձանագրել, ամրագրել և անցնել դրա իրականացմանը»,- ասել է վարչապետը:

Տնտեսական միջավայրն անորոշության մեջ է. Թադևոսյանը` եկամտահարկի նվազման մասին

Նշվել է, որ ծրագիրը նախատեսում է թիրախային, նշանակալի և տեսանելի գործողություններ, որոնք միտված են լինելու տնտեսական ակտիվության խթանմանը: Ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով ներկայումս առկա մարտահրավերներն ու ծառացած խնդիրները:

Խորհրդակցության ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել գործողությունների պլանով նախատեսվող միջոցառումներին և քայլերին, որոնց վերաբերյալ ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ:
Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները՝ լրամշակել նախագիծը և ներկայացնել կառավարության հաստատմանը:

33
թեգերը:
տնտեսություն, Հայաստան, Նիկոլ Փաշինյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը ստորագրվել է հայ-իրանական գործարար կապերի ամրապնդման հուշագիր

ՀՀ էկոնոմիկայի նախարարը ստորագրել է հայ-իրանական գործարար կապերի ամրապնդման հուշագիր

28
(Թարմացված է 17:48 27.01.2021)
Հայաստանի և Իրանի միջև պայմանավորվածություններ են ձեռքբերվել ընթացիկ տարում մի շարք փոխայցելություններ կազմակերպելու վերաբերյալ:

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Աշխատանքային այցով Իրանում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք կարևոր  հանդիպումներ է  ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։

Մասնավորապես ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ  է ունեցել ԻԻՀ նախագահի՝ գիտատեխնոլոգիական հարցերով տեղակալ Սորենա Սաթթարիի, ԻԻՀ էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմիի, էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ֆարհադ Դեժփասանդի, ինչպես նաև Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեիի հետ: Հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել  նաև «Շասթա» հոլդինգի և «Մափնա» ընկերության տնօրինության հետ:  

«Նախարար Քերոբյանի և իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումների ընթացքում քննարկվել են տարբեր, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների և գիտության, ֆինանսատնտեսական, առևտրային, ներդրումների, տրանսպորտային, էներգետիկ ոլորտներում Հայաստան-Իրան համագործակցության հնարավորությունները և առաջիկա համատեղ ծրագրերը: Ստորագրվել է հայ-իրանական գործարար կապերի ամրապնդմանը և համատեղ ներդրումային ծրագրերի խրախուսմանը միտված համագործակցության հուշագիր»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ պայմանավորվածություններ են  ձեռքբերվել ընթացիկ տարում մի շարք փոխայցելություններ կազմակերպելու վերաբերյալ:

Делегация во главе с министром экономики Армении Вааном Керобяном провела ряд встреч с представителями правительства Ирана (27 января 2021). Тегеран
ՀՀ էկոնոմիկայի նախարարը ստորագրվել է հայ-իրանական գործարար կապերի ամրապնդման հուշագիր

Հիշեցնենք`ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 22-ին մեկնել էր Իրանի Իսլամական Հանրապետություն երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով։

Այցի շրջանակում նախատեսվում էին հանդիպումներ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների, հայ համայնքի ներկայացուցիչների, հայ գործարարների և արտահանողների հետ, ինչպես նաև այցելություններ մի շարք ձեռնարկություններ, ընկերություններ և կազմակերպություններ։

28
թեգերը:
Նախարար, Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Վահան Քերոբյան
Ըստ թեմայի
ՌԴ–ն ու Իրանը շահագրգռված են ԼՂ–ի շուրջ երկխոսությամբ. ի՞նչ են քննարկել Լավրովն ու Զարիֆը
Իրանի արտգործնախարարը ժամանեց Հայաստան
Մեր տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների․ Այվազյանը՝ Իրանի ԱԳ նախարարին
Спикер Национального Собрания Арарат Мирзоян почтил память героев, погибших за защиту Отечества в пантеоне Ераблур (4 декабря 2020). Еревaн

Արարատ Միրզոյանը համոզված է` մենք ունենալու ենք մարտունակ բանակ

0
ԱԺ խոսնակը վստահեցնում է, որ որևէ ջանք չի խնայվելու զինված ուժերի ներկայացուցիչների, հաշմանդամություն ստացած զինծառայողների հանուն հայրենիքի զոհվածների ընտանիքների սոցիալական խնդիրները լուծելու համար։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ և համոզմունք հայտնել, որ մենք ունենալու ենք մարտունակ բանակ։ Նրա ուղերձը հրապարակվել է Ազգային ժողովի կայքում։

«Հարգարժան գեներալներ, սպաներ զինվորներ, մենք ունենալու ենք մարտունակ բանակ, որովհետև ձեր արիությունն ու նվիրումը հայրենիքին որևէ մեկը որևէ հանգամանքներում չի կարող խլել ձեզնից»,– նշել է Միրզոյանը:

ԱԺ խոսնակը նաև վստահեցրել է, որ զինված ուժերի ներկայացուցիչների, հաշմանդամություն ստացած զինծառայողների հանուն հայրենիքի զոհվածների ընտանիքների սոցիալական խնդիրները պետության ուշադրության կենտրոնում են, որևէ ջանք չի խնայվելու դրանք օր առաջ լուծելու համար:

Նշենք, որ Միրզոյանն այսօր Բանակի օրվա կապակցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն և ծաղիկներ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար զոհված հայորդիների հիշատակին:

 

0