Սուպերմարկետ. Երևան

Մարդիկ սկսել են քիչ ծախսել. ինչպես են համավարակն ու պատերազմն ազդել տնտեսության վրա

346
Կորոնավիրուսի և պատերազմական գործողությունների պատճառով նվազել է բնակչության գնողունակությունը: Ավելի քիչ են սկսել գնել առաջին անհրաժեշտության ապրանք չհանդիսացող իրեր, ավելացել են գազի վարձը չվճարելու դեպքերը, երկրում փոքր-ինչ կրճատվել է միջին աշխատավարձը։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Այն, որ կյանքն ավելի դժվարացել է, բոլորն են զգում։ Թե որքան, յուրաքանչյուրն իր ձևով է գնահատում, բայց մի շարք օբյեկտիվ ցուցիչներ ներկայացնում են այդ բարդությունները (իհարկե` ոչ աղետալի)։ Մի ցուցանիշի մասին արդեն խոսել ենք․վարկերի չվճարման դեպքերի աճը (Կենտրոնական բանկի տվյալներով՝ ֆինանսական համակարգում նման դեպքերի թիվը ներկայիս 6,7%-ից կարող է աճել մինչև 10%)։

Արցախի տնտեսության ազդեցությունը ՀՀ–ի վրա էական էր, հիմա դա չունենք. Վահագն Խաչատրյան

Կան նաև մի շարք այլ ցուցանիշներ։ Ճիշտ է, հարկ է ընդգծել, որ ոչ բոլոր բարդություններն են կապված պատերազմական գործողությունների հետ․խնդիրներն ի հայտ էին եկել դեռ մարտ ամսին՝ կորոնավիրուսի առաջին ալիքի ժամանակ։

Գազ և էլեկտրաէներգիա

Առաջին կետը կոմունալ ծախսերն են։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին «Գազպրոմ Արմենիայից», մեկ տարի առաջ`2019թ․-ի նոյեմբերի արդյունքներով, տնային տնտեսությունների գազի չմուծված պարտքը կազմում էր բոլոր հաշիվների 0,6%-ը։ Հիմա՝ 2020թ․-ի նոյեմբերի արդյունքներով, չի մուծվել արդեն 6,6%-ը։ Ձեռնարկությունների պարագայում այդ ցուցանիշը ավելի քիչ է փոխվել, բայց էլի աճ է գրանցել է(1,1%-ից հասնելով 1,6%)։

Համապատասխանաբար առավել հաճախակի են դարձել ոչ միայն մեկ ամսվա, այլև երկարաժամկետ (ավելի քան վեց ամսվա) պարտքերը։ 2019թ․-ի նոյեմբերի համեմատ տնային տնտեսությունների շարքում չվճարողների թիվը 3200-ից աճել է մինչև մոտ 4600-ի։ Չվճարող ձեռնարկությունների թիվը 1224-ից հասել է 1252-ի։ Դրա հետևանքով նոր դատական գործեր են հարուցվել վարձի չվճարման հարցով․դրանց ընդհանուր թիվը 834-ից հասել է 1104-ի։

Դրան զուգահեռ էլեկտրաէներգիայի վճարումները գրեթե 100 տոկոս կատարվել են։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին Հայաստանի էլեկտրական ցանցերից, չվճարողները հատուկենտ են, իսկ ընդհանուր առմամբ նոյեմբերին վճարումները գերազանցել են 100%-ը, քանի որ բաժանորդները ոչ միայն պարտաճանաչ կերպով վճարել են վերջին ամսվա համար, այլև փակել են նախորդ ամիսների պարտքերը։

Տորթ և գարեջուր

Երկրորդ կետը․կրճատվել է ոչ առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրությունը։ Տորթերի և այլ հրուշակեղենի արտադրությունը նվազել է գրեթե 20%-ով, շոկոլադի արտադրությունը՝ 10-ից ավելի տոկոսով։ Նվազել է նաև ալկոհոլային խմիչքների արտադրությունը․ կոնյակինը՝ ավելի քան 10%-ով, գինունը՝ գրեթե 20%-ով, օղունը՝ գրեթե 25%-ով։

«Ես արդեն ունեմ տնտեսական ծրագիր». Վազգեն Մանուկյանը հանդիպել է երիտասարդների հետ

Ընդ որում՝ եթե այստեղ կրճատումը կարող է կապված լինել արտահանման նվազման հետ(կորոնավիրուսային ճգնաժամի պատճառով), ապա գարեջրի արտադրության կրճատումը (10 տոկոսից մի փոքր ավելի) կապված է բացառապես ներքին շուկայի և տեղական վաճառքի անկման հետ, քանի որ Հայաստանից գարեջուր քիչ է արտահանվում (ընդհանուր արտադրության 5-6%)։

Աշխատատեղեր

Երրորդ կետը․երկրում նվազել է գրանցված աշխատատեղերի թիվը (տվյալները Sputnik Արմենիային տրամադրել է Պետեկամուտների կոմիտեն)։ Դա կարող էր տեղի ունենալ երկու պատճառով․բիզնեսը կարող էր իր աշխատակիցներին տանել «դեպի ստվեր», այսինքն՝ պաշտոնապես հեռացնել նրանց՝ եկամտահարկ չմուծելու համար։ Բայց 2018թ․-ի իշխանափոխությունից հետո հարկային ծառայությունը սկսել է ավելի խիստ հետևել, որ բոլոր աշխատակիցները գրանցված լինեն և նրանց համար եկամտահարկ վճարվի։

Ուստի, եթե 2018թ․-ի հունվարին (հեղափոխությունից առաջ) 513 հազար գրանցված աշխատող կար, իսկ մեկ տարի անց` արդեն 563 հազար, դա չի նշանակում, որ երկրում 50 հազար նոր աշխատատեղ է բացվել։ Դրանք հիմնականում գործող աշխատակիցներն են, որոնց բիզնեսը ստվերից հանել է (չնայած երկրում նոր աշխատատեղեր իրոք ավելացել են, դա ժխտել չի կարելի)։

2020թ․-ի մարտին Հայաստանում աշխատատեղերի թիվը հասավ գրեթե 620 հազարի, և կրկին դրանց մեծ մասը գործող աշխատողներ էին, որոնց համար այժմ աշխատանքային փորձ և կենսաթոշակային վճարումներ են ձևակերպել: Այս ամենը մենք ներկայացնում ենք, որպեսզի ցույց տանք, որ կառավարությունը սկզբունքորեն հետևել է, որ ձեռնարկությունները հարկեր, այդ թվում՝ եկամտահարկ վճարեն իրենց աշխատողների աշխատավարձից։

Անգամ մարտից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում՝ կորոնավիրուսային ճգնաժամի ընթացքում, գրանցված աշխատողների թիվն աճեց՝ 620 հազարից մինչև մոտ 632 հազար դառնալով (մասամբ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շնորհիվ, որը վճարում էր փոքր և միջին ձեռնարկությունների աշխատավարձերի մինչև 20%-ը)։ Բայց 2020թ․-ի հոկտեմբերին պաշտոնապես գրանցված աշխատատեղերի թիվը կրճատվեց գրեթե 10 հազարով՝ դառնալով 622 հազար (ընդ որում՝ պահեստազորայիններին և կամավորներին աշխատանքից չեն հեռացրել)։

Նոյեմբերի տվյալներ դեռևս չկան, ուստի դեռ հայտնի չէ, թե որքան է կրճատվել աշխատողների քանակը ռազմական գործողություններից հետո։ Առավել ճշգրիտ լինելու համար ասենք, որ նշված վիճակագրությունն արտացոլում է ոչ թե վարձու աշխատողների, այլ աշխատատեղերի քանակը (հաշվի առնելով, որ մեկ մարդը կարող է գրանցված աշխատող լինել երկու տեղ), բայց ընդհանուր պատկերը դրանից գրեթե չի փոխվում։

«Օգնություն օգնության համար»․ ի՞նչ վիճակում է բիզնեսը Հայաստանում համավարակից հետո

Ընդ որում, հանրապետության մասշտաբով կրճատվել է նաև միջին աշխատավարձը (գրանցված թիվը)։ Օգոստոսի համեմատ հոկտեմբերին այն 187 հազարից դարձել է մոտ 182 հազար դրամ։

Արդյունքում, մի շարք ցուցանիշներ իրոք մատնանշում են, որ մարդիկ ոչ միայն սկսել են ավելի շատ խնայել, այլև սկսել են ավելի քիչ ստանալ։ Խնայելու համար կարելի է հրաժարվել մի շիշ գարեջրից, անգամ ավելի քիչ գազ վառել, բայց երբ չես վճարում հաշիվները, որոնք ամեն դեպքում ստիպված ես լինելու վճարել, դա արդեն խնայողություն չէ, այլ կենսական դժվարություն

346
թեգերը:
աշխատատեղ, ծախս, Պատերազմ, կորոնավիրուս, Հայաստան, տնտեսություն
Ըստ թեմայի
Դոլարի թանկացումից ՀՀ քաղաքացիներն ու բիզնեսը 5-7 մլրդ դրամի վնաս են կրել. ԿԲ նախագահ
Դոլարի փոխարժեքն աճում է, իսկ սննդի գինը՝ դեռ ոչ․ որո՞նք են այս «պարադոքսի» պատճառները
ՀՀ–ում էլեկտրաէներգիայի գինը կարող է 10%-ով ավելանալ բիզնեսի համար. հացը կթանկանա՞
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է ADM Diamonds ընկերություն։

Վահան Քերոբյանը մտադիր է զարգացնել ադամանդագործության ու ոսկերչության ոլորտները

49
(Թարմացված է 23:16 16.01.2021)
Հանդիպման մասնակիցները վստահ են, որ պետք է միավորել պետության և գործող ընկերությունների ջանքերը։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանի ադամանդագործության և ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։ 

Министр экономики Ваган Керобян встретился с представителями компаний по обработке алмазов и золота (16 января 2021). Абовян
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է ADM Diamonds ընկերություն։

Հանդիպումը կայացել է ADM Diamonds ընկերությունում, որտեղ նախարարը ծանոթացրել է ընկերության արտադրական պրոցեսներին և շենքի պայմաններին. այն ունի հաշմանդամություն ունեցող աշխատակիցների համար հարմարեցված հատված։

«Օրակարգում ընդգրկված էին ադամանդագործության, ոսկերչության ոլորտներում, ինչպես նաև գունավոր քարերի արտադրության մեջ նախապես գույքագրված խնդիրները և առաջարկվող լուծումները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեր երկրում ադամանդագործության և ոսկերչական ոլորտները զարգացնելու համար անհրաժեշտ է միավորել պետության և ոլորտի ընկերությունների ջանքերը։ Այս հարցում հանդիպման բոլոր մասնակիցները միակարծիք են եղել։

Տնտեսության բոլոր ոլորտներն անկում են ապրում. ի՞նչ պետք է անել ճգնաժամը հաղթահարելու համար

Հիշեցնենք, որ գործարար Վահան Քերոբյանը էկոնոմիկայի նախարար է նշանակվել նոյեմբերի 26-ին։

49
թեգերը:
Նախարար, ադամանդ, Վահան Քերոբյան
Ըստ թեմայի
Մինչև ապրիլ բան չի փոխվի. տնտեսագետը հուշում է` ինչ է պետք անել կյանքը լավացնելու համար
2021 թվականը լինելու է մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի. Փաշինյան
Տնտեսական կապերի ապաշրջափակումը «թոզփչոցի» է. տնտեսագետը զգուշացնում է վտանգների մասին
Երկաթի ջարդոն

Արգելվել է սև և գունավոր մետաղի թափոնների, մի շարք արտադրանքների արտահանումը. ՊԵԿ

144
(Թարմացված է 16:38 16.01.2021)
Որոշումն ուժի մեջ է մտնում մի քանի օրից, իսկ արգելքը գործելու է վեց ամիս ժամկետով։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Սահմանվել է ժամանակավոր արգելք սև և գունավոր մետաղների ջարդոնի, թափոնի արտահանման նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։

«ՀՀ կառավարության 14.01.2021թ. թիվ 28-Ն որոշմամբ սահմանվել է ժամանակավոր արգելք սև և գունավոր մետաղի թափոնների և ջարդոնի, սև մետաղից պատրաստված խողովակների և դրանց կցամասերի, սև մետաղական կոնստրուկցիաների, ինչպես նաև սև մետաղից սալիկների և օգտագործված թուջե ռադիատորների արտահանման համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կոմիտեն տեղեկացնում է, որ այս արգելքը գործելու է վեց ամիս ժամկետով։

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։ Դրանից հետո մաքսային մարմիններն իրականացնելու են ուժեղացված հսկողություն՝ որոշման դրույթների պահպանման նկատմամբ։

144
թեգերը:
արտահանում, Մետաղի ջարդոն, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)
Ըստ թեմայի
Տնտեսական կապերի ապաշրջափակումը «թոզփչոցի» է. տնտեսագետը զգուշացնում է վտանգների մասին
Ճանապարհների ապաշրջափակումը Հայաստանի առջև կբացի նոր հնարավորություններ. Խաչատրյան
Սահմանամերձ Բերդի կանանց արտադրած մուրաբան գրավել է Երևանը և պատրաստվում է արտերկիր գնալ
Ապուր

Համեղ ու օրիգինալ. Երևանում ո՞ր ռեստորաններ են արտասովոր ապուրներ մատուցում

0
(Թարմացված է 10:03 17.01.2021)
Գաղտնի լոլիկով կրեմ-ապուրից, որը մենյուում նշված չէ, մինչև թթվաշ ավանդական նռանե․Sputnik Style-ը պարզել է, թե Երևանում որտեղ են մատուցում լավագույն ապուրները։

 

Խաշը, սպասն ու ավելուկապուրը մեր մանկության ապուրներն են։ Նշանավոր ռեստորանների շեֆ-խոհարարները դժվար թե կարողանան դրանք ավելի լավ պատրաստել, քան մեր մայրիկներն ու տատիկները։ Ուստի նրանց թողնենք ամբողջ ընտանիքի համար դրանք պատրաստելու բացառիկ իրավունքը և այլընտրանքային տարբերակներ փնտրենք։

Ռեստորան Gallia

Պուշկինի 40

Պարտադիր փորձեք սոյայի սոուսով սնկապուրը։ Ձեզ կմատուցեն տավարի մսի կտորներով, մարինացված վարունգով և շամպինյոններով ափսե։ Հենց ձեր աչքի առաջ մատուցողը բաղադրիչների վրա կլցնի բուրավետ, տաք արգանակը։ Մեղրահամեմունքային բույրն անտարբեր չի թողնի և կկշտացնի առնվազն չորս ժամով։

Грибной суп с соевым соусом
© Photo : Виктория Писаренко
Սնկով ապուր

Ռեստորան Sorriso Gelato

Հյուսիսային պողոտա 10/5

Այստեղ մատուցում են հիանալի հավով նյոկկի։ Բաղադրությունը պարզ է․բանջարեղեն, հավի կրծքամիս, իտալական խմորագնդիկներ և սերուցքային սոուս։ Այս ուտեստը տիպիկ ամերիկյան է, բայց մի պտղունց իտալական ավանդույթներով համեմված։ Ոչ մեծ գումարով կարելի է կուշտ և համեղ ուտել, իսկ գլխավորը՝ տաքանալ։

Суп ньокки с курицей
© Photo : Виктория Писаренко
Հավով նյոկկի

Ի դեպ, ինստա-էսթետների համար․Sorriso Gelato-ում ինտերիերը և ուտեստների մատուցումը «արժանի» են մի քանի storie-ի։

Սրճարան N’Joy 

Ղազար Փարպեցի 4

Եթե սիրում եք ծովամթերք, համարձակորեն գնացեք այս սրճարանը ծովախեցգետնով լոլիկի կրեմ-ապուր փորձելու։ Ուտեստի համը նման է գասպաչոյին, միայն թե բավականին աղի է։ Ուշադրություն դարձրեք, որ տվյալ կերակրատեսակը մենյուում չկա։Բայց եթե նախապես զանգահարեք ու պատվիրեք այս ապուրը, խոհարարներն ուրախությամբ կպատրաստեն այն։

Ռեստորան Lavash

Թումանյան 21

Կողբացի 30

Ավանդական խոհանոցը գնահատողների համար հիանալի տեղ է։ Այստեղ շատ համեղ նռանե են մատուցում․տավարի փափկամիս, բրինձ, ոլոռ, բազուկի տերևներ և նռան հյութ՝ ահա ավանդական հայկական ապուրի բաղադրիչները։ Քաղցրաթթվաշ համը դուր կգա ոչ բոլորին և ոչ անմիջապես, այն բավականին առանձնահատուկ է։

Суп нране
© Photo : Виктория Писаренко
Նռանե

Վերջին օրիգինալ տարբերակը մանթապուրն է։ Արևելյան Հայաստանում այս ուտեստը քչերն են փորձել՝ այն հատուկ է արևմտահայկական խոհանոցին։ Խիտ արգանակի խառնուրդը տավարի մսով մանթեի(կամ մանթիի), հունական յոգուրտի և սումախի հետ բավականին թթվաշ համ ունի։ Այսպիսի ապուրից հետո ցանկություն ես ունենում փաթաթվել տաք ծածկոցով և լսել Փոլ Բաղդալյանի երգերը։

0
թեգերը:
Ռեստորան, ապուր, Երևան