Հավի միս

Հայաստանը կշարունակի հավի միս գնել արտոնյալ պայմաններով, բայց դա կօգնի՞

186
(Թարմացված է 14:01 15.12.2020)
Երրորդ երկրներից ներկրվող թռչնամսի համար մաքսատուրքերը չեն բարձրանա։ Այսինքն՝ բրազիլական և ուկրաինական միսը չի թանկանա, և տեղական ֆաբրիկաների համար շուկայում լրացուցիչ տեղ չի ազատվի։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը 2021 թ.-ին կկարողանա ԵԱՏՄ-ից դուրս երկրներից հավի միս ներմուծել ցածր մաքսատուրքով։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին Էկոնոմիկայի նախարարությունից, 2021 թ․-ին ԵԱՏՄ երկրների համար Հայաստանում սահմանվել են քվոտաներ, որոնց սահմաններում նրանք կարող են նվազեցված մաքսատուրքով թռչնամիս ներմուծել: Հայաստանի համար հաջորդ տարվա համար քվոտան սահմանվել է 44 հազար տոննա, այսինքն՝ գրեթե այնքան, որքան հանրապետությունը մեկ տարում ներկրում է։ Այսպիսով, Հայաստանը հետագայում ևս կարող է հավի միս ներմուծել 22% մաքսատուրքով՝ 50%-ի փոխարեն։

ԵԱՏՄ-ին անդամակցելուց առաջ Հայաստանում հավի մսի ներմուծման մաքսատուրքը կազմել է 10 տոկոս (բացի ԱՊՀ երկրներից և Վրաստանից, որոնց հետ Հայաստանն ունի ազատ առևտրի համաձայնագիր)։ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո տուրքը սկսել է աճել սահմանված ժամանակացույցով։ 2021 թ․-ին այն պետք է հասներ մինչև 50%-ի, իսկ 2022-ից, մսի որոշ տեսակների համար, մինչև 80%-ի։

Սակայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակներում մի շարք սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների համար մաքսատուրքերը որոշել են չբարձրացնել, քանի որ բնակչության եկամուտները կարող էին տուժել կորոնավիրուսի պատճառով։ Այսպիսով, Հայաստանում հավի մսի մաքսատուրքերը մնում են 2019 թվականի մակարդակին՝ 22 տոկոս։ Դրանք նույնը կմնան նաև 2021-ին քվոտայի սահմաններում (որը, ինչպես ասացինք, կազմում է Հայաստան ներմուծվող հավի մսի գրեթե ամբողջ ծավալը)։

Տեղական թռչնաֆաբրիկաները սպասում են

Նշենք, որ Հայաստանի թռչնաֆաբրիկաները սպասում են տուրքերի աճին, որպեսզի մեծացնեն իրենց արտադրությունը։ Նախորդ տարիների ընթացքում նրանք ոչ միայն մեծացրել են գլխաքանակը, այլև նվազեցրել են գները, որպեսզի հնարավորինս մրցունակ լինեն ներկրվածի համեմատ։ Այդ պատճառով տեղական հավի մսի մասնաբաժինը շուկայում աճել է՝ 15-20%-ից հասնելով ավելի քան 30%-ի։

Հայտնաբերված վնասատուն երբեք չի ընդգրկվել կարանտին վնասատուների ԵԱՏՄ ցանկում. Ավետիսյան

Արտադրությունն ընդլայնելը հեշտ չէ, քանի որ Հայաստանում սեփական հացահատիկի (կերի համար) մշակումը սահմանափակ է, իսկ անասնապահության համաշխարհային առաջնորդները շահում են հենց առատ ու էժան կերային բազայի հաշվին։ Այդ պատճառով էլ Հայաստանը հիմնականում հավի միսը ներմուծում էր ԱՄՆ-ից, Բրազիլիայից և Ուկրաինայից։ Վերջին տարիներին նրանց ավելացել է նաև Ռուսաստանը։

Ճիշտ է, դեռ պետք է ևս մեկ կարևոր հարց լուծել․ որակի վերահսկողության հարցը։ Վերջին տարվա ընթացքում  Հայաստանի Թռչնաբույծների միությունը բազմիցս բողոքել է Ռուսաստանից և, որոշ դեպքերում, Ուկրաինայից ոչ անվտանգ թռչնամսի ներմուծումից։

Հայաստանում հավի մսի արտադրության մեջ ներգրավված է մոտավորապես նույնքան մարդ, որքան ներմուծման, չնայած բերվող միսը երկրում մոտ երկու անգամ ավելի շատ է, քան տեղում արտադրվողը։ Այսինքն՝ արտադրությունը, ինչպես միշտ, ավելի շատ աշխատատեղեր է ստեղծում։ Բացի այդ, Հայաստանում քիչ թե շատ աշխատում է տնային թռչունների համար վիտամիններ արտադրող գործարանը (այն կառուցել են խորհրդային տարիներին և հագեցրել այն ժամանակների համար ժամանակակից սարքավորումներով)։

Իսկ եթե թռչնաֆաբրիկաներն ավելացնեն գլխաքանակը, ապա կավելանա նաև այդ գործարանի ծանրաբեռնվածությունը, թեկուզ՝ քիչ։ Իսկ Հայաստանի համար անգամ-մեկ երկու նոր աշխատատեղն արդեն իսկ ձեռքբերում է, հատկապես եթե խոսքը որակավորում պահանջող մասնագիտությունների մասին է։

Բայց անգամ այս ամենը հաշվի առնելով, Թռչնաբույծների միությունը հանդես չի գալիս ներմուծման արգելքի օգտին, եթե ապրանքն անվտանգ է, իսկ մակնշումը պահպանվում է։ Բայց մի շարք դեպքերում անվտանգության վերաբերյալ բազմաթիվ հարցեր են առաջացել։ Այս տարի Միությունը լաբորատորիայում ստուգել է օրինակներ՝ Ուկրաինայից ներմուծվախ թռչնամսի երեք խմբաքանակից։ 1500 միավոր արտադրանքում մի շարք բակտերիաների ՍԹԿ-ի(Սահմանային թույլատրելի կոնցենտրացիա) գերազանցում է հայտնաբերվել։

«Սա, իհարկե, չի նշանակում, որ ամբողջ ուկրաինական արտադրանքն է վատը, այնտեղ կան նաև բարեխիղճ արտադրողներ։ Բայց այն ապրանքը, որը հասնում է մեզ մոտ, ըստ գնացուցակի, չափազանց էժան է նորմալ լինելու համար, և լաբորատոր ստուգումները հաստատում են մեր մտահոգությունները։ Պետությունը պետք է հետևի, որպեսզի այդպիսի արտադրանք ներկրողներն ունենան ապրանքի բոլոր սանիտարային և այլ փաստաթղթերը»,-նախկինում բազմիցս նշել է Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։

Այս և մի շարք այլ հարցեր թռչնաբույծները օրերս քննարկել են էկոնոմիկայի նախարարությունում կայացած հանդիպման ընթացքում, որին նրանց հրավիրել էր նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը։

186
թեգերը:
Հայաստան, ներմուծում, թռչնամիս, Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ)
թեմա:
Հայաստան և ԵԱՏՄ (238)
Ըստ թեմայի
Արմավենու յուղի վերաբերյալ նոր պահանջներ են քննարկվում ԵԱՏՄ–ում
Փաշինյանը նորից հիշեցրել է գործընկերներին՝ Թուրքիան չպետք է օգտվի ԵԱՏՄ արտոնություններից
ԵԱՏՄ երկրները պետք է ամրապնդեն միասնական շուկան. Միշուստինը` զարգացման նոր մակարդակի մասին
Сельскохозяйственный рынок рядом с межгосударственной трассой М-2 в районе Мегринского таможенного поста

Մեղրիի մաքսակետին կից կառուցվել են ավտոկայանատեղի և գյուղատնտեսական շուկա

36
(Թարմացված է 11:06 25.02.2021)
Ծրագրի ողջ բյուջեն կազմում է 94.869.467 ՀՀ դրամ, որից «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի ներդրումը կազմում է 43.474.200 ՀՀ դրամ։ 

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Մեղրիի մաքսակետին կից և Մ-2 միջպետական ճանապարհի հարևանությամբ, «ՊՏԱԾ-Հ» ծրագրի ու Մեղրու համայնքապետարանի համագործակցության շրջանակներում, կառուցվել են ավտոկայանատեղի և գյուղատնտեսական շուկա, տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

Ծրագրի ողջ բյուջեն կազմում է 94.869.467 ՀՀ դրամ, որից «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի ներդրումը կազմում է 43.474.200 ՀՀ դրամ։ 

Автостоянка рядом с межгосударственной трассой М-2 в районе Мегринского таможенного поста
Ավտոկայանատեղի

Գյուղատնտեսական շուկայի համար իրականացվել է 1155 ք.մ. տարածքի վերանորոգման, բարեկարգման, հենապատի և սանհանգույցի կառուցման աշխատանքներ։ Տեղադրվել են 8 տաղավար և ճանապարհային նշաններ։

Ավտոկայանատեիի համար իրականացվել է 3084 ք.մ. տարածքի վերանորգման, բարեկարգման, հենապատի և սանհանգույցի կառուցման աշխատանքներ։

36
թեգերը:
Ավտոկայանատեղի, Շուկա, Մեղրի
Ըստ թեմայի
Մեղրիում ականի պայթյունի հետևանքով հրշեջ–փրկարարներից մեկը կորցրել է ոտքը
Ադրբեջանցիները հատուկ տեխնիկայով փոխում են ջրի հունը. Մեղրի համայնքը լուրջ խնդրի է բախվում
Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Արխիվային լուսանկար

Ամուլսարը` Փաշինյանի պահուստային տարբերակ. Հայաստանը կնստի հանքարդյունաբերության ասեղի վրա

245
Ամուլսարի հանքի շահագործումը, տնտեսագետի գնահատմամբ, կախված է կառավարության 2021թ–ի սոցիալ–տնտեսական քաղաքականությունից։ Եթե տեսնեն, որ ձախողում են 2021թ–ի բյուջեն, հանքը կբացեն։

Գործող իշխանությունն Ամուլսարի հանքը պահում է որպես պահուստային տարբերակ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` երեկվա հարցազրույցում հնչեցրած հայտարարությունը, թե հանքի վերաբացման մեծ հավանականություն կա։

«Ամուլսարի շահագործումը կապված է կառավարության 2021թ–ի սոցիալ–տնտեսական քաղաքականությունից։ Եթե նրանք տեսնեն, որ ձախողում են նաև 2021թ–ի բյուջեն, ինչպես ձախողել են 2020–ի բյուջեն, ապա այդ նախագիծը կբացեն»,– ասաց Պարսյանը։

Նրա գնահատմամբ` այս կարգի հայտարարություններով կառավարությունը պարզապես հող է նախապատրաստում այդ քայլի իրականացման համար։

Ըստ Պարսյանի` Ամուլսարը 3 տարի առաջ փակվել է զուտ քաղաքական որոշմամբ և 2021–ին կարող է բացվել նույն քաղաքական որոշման արդյունքում։

«Վարչապետը, կարծում եմ, կգնա դրան` տեսնելով, որ տնտեսական ճգնաժամը շարունակվում է. առևտուրը, արտադրությունը, ծառայությունները չեն կարողացել վերականգնել իրենց աճի տեմպը։ Եվ միակ աղբյուրը մնացել է հանքարդյունաբերությունը»,– ասաց Պարսյանը։

2020թ–ին հանքարդյունաբերական արտադրանքի արտահանումը ապահովել է ՀՀ–ի արտահանման ամբողջ ծավալի 34 %-ը։ Բացի այդ, միջազգային շուկայում մետաղի գները, այդ թվում` ոսկու գինը, շարունակում է աճել։ Այսպես`2020թ–ի փետրվարին ոսկու գինը միջազգային հարթակներում 1639 դոլար էր, այսօր` 1807։ Այսինքն` 1 տարում ավելացել է 9 %–ով։ Այս հանգամանքն, ըստ մասնագետի, նույնպես կարող է ազդել հանքարդյունբերության ծավալն ավելացնելու` ՀՀ իշխանությունների որոշման վրա։

«Մենք կշարունակենք մեծ կախվածություն ունենալ հանքարդյունաբերությունից` երկիրը նստեցնելով հանքարդյունաբերության ասեղի վրա»,– ասաց Պարսյանը`հավելելով, որ չնայած արվող հայտարարույուններին` ՀՀ իշխանությունն այդպես էլ չկարողացավ դիվերսիֆիկացնել տնտեսությունն ու նոր արտադրական հզորություններ ստեղծել։ Իսկ կառավարության անդամների հայտարարությունները մի քանի միլիոն դոլարի ներդրումների մասին, տնտեսագետը «միֆ» է համարում։

Ո՞ր դեպքում Ամուլսարի վերաբերյալ որոշում կկայացվի. պատասխանում է Սուրեն Պապիկյանը

Ինչ վերաբերում է «Ամուլսարի» հանքին, ապա, ըստ Պարսյանի, 2018-ից իշխանության եկած քաղաքական ուժն իր բոլոր քայլերով միայն ժամանակ է ձգում, իսկ միջազգային փորձաքննության վրա նաև անտեղի դրամական միջոցներ է վատնել։

Արդյունքում`նրա գնահատմամբ, ստացվել է բազմաթիվ հարցականներով ու առանց հստակ պատասխանների մի փաստաթուղթ։

Իսկ մինչ կառավարությունը ժամանակ էր ձգում ու միջազգային հնչողություն տալիս խնդրին, հանքի տարածքում հնարավոր բնապահպանական խնդիրներն ավելի են խորանում։

«Հանքը թեև չի շահագործվել, բայց մինչ այդ բազմաթիվ հողային, շինարարական աշխատանքներ էին իրականացվել, և այս տարիների ընթացքում անձրևաջրերը, ձնհալքի ջրերն ավելի խորն են ներթափանցում։ Այսինքն` նրանք ըստ էության խնդիրը չլուծեցին, ու դեռ ունքը շինելու փոխարեն` աչքն էլ հանեցին»,– նկատեց Պարսյանը։

Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակը, տնտեսագետի դիտարկմամբ, անխուսափելիորեն վնասել է նաև Հայաստանի միջազգային վարկանիշին։ Նրա խոսքով` միջազգային մի շարք վարկանիշային կառույցներ արդեն գնահատել են հանքարդյունաբերական ծրագրի նկատմամբ` կառավարության քայլերը։ Արդյունքում Ամուլսարի ծավալի ներդրւմային ծրագրեր առնվազն առաջիկա 5 տարում Հայաստանում չեն իրականացվի։

«Մենք պետք է հասկանանք, որ կորցրել ենք խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնելու վստահությունն օտարերկրյա ներդրողների մոտ»,– ասաց Սուրեն Պարսյանը։

Հիշեցնենք` փետրվարի 23-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր վերաբերմունքն «Ամուլսարի» նկատմամբ չի փոխել, և ինքն այն նույն կարծիքին է, ինչ մեկ տարի առաջ:

«Ուզում եմ հիշեցնել, որ Ամուլսարի հետ կապված շատ կարևոր էի համարում անվտանգային կոմպոնենտը, ասելով, որ տեսեք՝ պատերազմական իրավիճակի մեջ ենք, և երբ պատերազմ սկսվի, տուրիստների հոսքը չի շարունակվելու մեր երկիր: Այդ ժամանակ մենք արժութային խնդիրների առաջ կարող ենք կանգնել: Եվ այդ իրավիճակում կոնկրետ հանքարդյունաբերությունն է, որ երկրի համար երաշխավորում է վալյուտային հոսքեր»,- ասել էր Փաշինյանը։

Հարցին, թե, այնուամենայնիվ, հանքը կբացվի՞, վարչապետը պատասխանել էր.

«Այդպիսի հավանականություն կա և այո, կարող ենք ասել, որ մեծ է»:

Վարչապետի հայտարարության վերաբերյալ Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության տեսակետը ստանալու համար դիմեցինք նաև ընկերության գրասենյակ։

Ամուլսարում ուրան չկա. «Լիդիանը» ներկայացրել է կոմիտեի հետազոտության արդյունքները

Մեր հարցին` վարչապետի հայտարարությունն անակնկա՞լ էր, թե՞ կառավարության հետ ինչ–որ բանակցություններ տարվում են, ընկերությունից պատասխանեցին միայն, որ որևէ մեկնաբանություն չեն տալիս։

Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: Գտնվում է ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիս, հյուսիսարևմտյան ճյուղավորումների ջրբաժանային մասում, 2500-2988 մ բացարձակ բարձրությունների վրա:

Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:

Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։ Լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում:

Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել էին դեռևս 2016 թ.-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստած շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ռիսկերը կառավարելի են:

Նոր աղմուկ Ամուլսարի շուրջ, կամ ինչու են Ջերմուկի բնակիչները կրկին փողոց դուրս եկել

245
թեգերը:
Հայաստան, բյուջե, հանքարդյունաբերություն, հանք, Նիկոլ Փաշինյան, Ամուլսար
թեմա:
Ամուլսարի հանքի շահագործումը և «Լիդիան Արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը
Ըստ թեմայի
Հնարավոր է, որ «Լիդիան Արմենիայի» դեմ դիմենք իրավական քայլերի. Գորգիսյանը` միջադեպի մասին
Ամուլսարի հարցով հրապարակված եզրակացությունը սպասելի էր. «Լիդիանի» տնօրեն
«Լիդիանը» քննչական կոմիտեին է ներկայացրել փորձաքննությանն առնչվող իր պատասխանները
Փաշինյանն ընդունել է «Լիդիանի» ներկայացուցիչներին. ինչ են քննարկել
Լարիսա Ալավերդյան

Միջազգային հանրությանը մեղադրելը տեղին չէ. Ալավերդյանը` Սումգայիթյան ջարդերի մասին 

0
Հայաստանի առաջին օմբուդսման, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի հետ Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք Սումգայիթյան ջարդերի, ՀՀ իշխանությունների անելիքների և միջազգային հանրության անտարբերության մասին։
Եթե պետությունը ոչինչ չի անում, ինչ պետք է անի միջազգային հանրությունը. Ալավերդյանը` Սումգայիթյան ջարդերի մասին

Վերջին 33 տարիներին նորանկախ Հայաստանի բոլոր ղեկավարները որևէ որոշում չեն ընդունել, որով Սումգայիթում իրականացրած գործողությունները որակվեն որպես ցեղասպանություն, և դա է պատճառը, որ հայերին զուտ հայ լինելու համար սպանում ու խոշտանգում են նաև մեր օրերում։

«Եթե այդ զրկանքները, այդ ողբերգությունը կրող պետությունը չի ընդունում այդպիսի որոշումներ, որոշումները չի տարածում և չի աշխատում հասցեական թե՛ առանձին պետությունների, թե՛ միջազգային կազմակերպությունների հետ, ո՞վ պետք է դրան արձագանքի»,- ասաց նա։

Ալավերդյանի խոսքով` թշնամական Ադրբեջանում ճիշտ հակառակն է արվում` ադրբեջանական կողմը հետևողականորեն շարունակում է իր իսկ նախաձեռնած ցեղասպանությունը քողարկել և դրանք հերքող «փաստեր» հավաքագրել։ Իսկ նման իրավիճակում մեղադրանքի սլաքները միջազգային հանրության ուղղությամբ թեքելը, մեղմ ասած, տեղին չէ։ 

«Ադրբեջանը միջազգային բոլոր հարթակներում, բոլոր պետություններում այն լեզվով է տարածում սուտն ու կեղծիքը, որով խոսում են այդ պետություններում, բոլոր միջազգային կոնֆերանսներին Ադրբեջանը գալիս է մի տրցակ նյութերով, ու ոչ միայն տպագիր, այլև տեսանյութերով, ու տարածում դրանք ամենուր»,- նշեց Ալավերդյանը։ 

Նրա խոսքով` հայկական կողմը ոչ թե մեկ, այլ հարյուր-հազարավոր այդպիսի տրցակներ, բազմաթիվ ապացույցներ կարող է ներկայացնել ոչ միայն տեսանյութերի, հեռուստառեպորտաժների, այլև դատավճիռների տեսքով, որոնք ընդամենը պետք է հավաքագրել և միջազգային հարթակներում ներկայացնել։ Սակայն մեր երկրում չգիտես ինչու՝ իշխանությունները ոչ միայն  փաստահավաք խումբ չեն ստեղծում, այլև ամեն տարի, երբ խնդրով մտահոգ քաղաքացիները դիմում են պատկան մարմիններին Սումգաիթյան ջարդերը դատապարտելու  և դրանց իրավական որակում տալու  հարցով, նրանց դիմումներն անարձագանք են մնում։ 

Հիշեցնենք, որ 1988թ. փետրվարի 26-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանություններն սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:

Մեր իշխանությունները սումգայիթյան ցեղասպանությունից այդպես էլ դասեր չեն քաղել. Ուլուբաբյան

Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։

0
թեգերը:
Լարիսա Ալավերդյան, Սումգայիթ
Ըստ թեմայի
Արցախի վերածնունդն ու Ադրբեջանի բացեիբաց հայտարարությունները. ՀՀ ԱԳՆ–ն ուղերձ է հղել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին
Սումգայիթում մարդասպանների հերոսացումն իր արտացոլումը ստացավ Արցախյան պատերազմում. ԱԳՆ