Կով

Եթե ոչինչ չարվի, կաթի արտադրությունը Սյունիքում կարող է երկու անգամ կրճատվել

116
(Թարմացված է 19:50 10.12.2020)
Գորիսի ու Կապանի շրջանների անասնապահներն այժմ ավելի քիչ արոտավայրեր ունեն։ Եթե ոչինչ չարվի, այս մարդիկ կմորթեն անասուններն ու կգնան Երևան կամ Ռուսաստան։ Մեծ արդյունավետություն ունեցող անասնապահության ծրագիր է պետք։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի հարավում գտնվող մի քանի գյուղեր, որոնք սահմանակից են Շահումյանի ու Քաշաթաղի շրջանների, չեն կարողանում օգտվել այդ տարածքների արոտավայրերից։ Գորիսի ու Կապանի շրջանների գյուղացիներն այնտեղ էին քշում անասունը, հատկապես՝ ցածրադիր վայրեր՝ Կովսականի հատված։

Մարտական գործողություններից առաջ մենք խոսել էինք Գորիսի շրջանի Վաղատուր գյուղի բնակիչ Արման Դավթյանի հետ։ Գյուղը նոր սահմանից մեկուկես կիլոմետր հեռավորության վրա է հայտնվել։ 2011 թվականին նա վերականգնել էր փոքր պանրի գործարանի աշխատանքը, որը խորհրդային տարիներին է աշխատել, իսկ 2000-ականներին փակվել է։

Ինչպես է գյուղը վերակենդանացել

Երբ Արմանը վերականգնեց գործարանը, այնտեղ սկսեցին կաթ հանձնել ոչ միայն նրա համագյուղացիները, այլև Խոզնավարի ու Խնածախի բնակիչները։ Գորիսից գործարան տեխնոլոգ էր գալիս, օգնում էր տեղի մասնագետներին, որոնք գյուղում են մնացել։ Գյուղացիները սկսել էին անասուն գնել։ Մի քանիսը Երևանից, մեկն էլ՝ Կազանից իրենց տներն էին վերադարձել։ Արմանը պատրաստվում էր ընդլայնել արտադրությունը, պաստերացրած կաթ և այլ մթերքներ արտադրել։

«Ռազմավարական զարգացման գործակալության» (SDA) օգնությամբ, Շվեյցարիայի կառավարության ծրագրով, Գորիսի գյուղատնտեսական տեխնիկումում կաթնային արդյունաբերության ֆակուլտետ էր բացվել, որտեղ Արմանը դասավանդում էր, այցելում էր մոտակա գյուղեր ու երեխաներին կոչ անում սովորել՝ ինչպես են կաթը պաստերիզացնում, պահում, ինչպես են պանիր սարքում։

«Մեր գյուղի երեխաներն էլ են մեզ մոտ գալիս։ Ասենք՝ հայրը կաթ է բերել, տղան էլ հետն է եկել։ Երեխաներին հետաքրքիր է՝ ինչպես են չժանգոտվող բոլոր այդ տարաները փայլում, ինչ է դրանց մեջ կատարվում։ Ու թող մտնեն, նայեն, նրանց էլ ինչ-որ բան կբացատրեմ» , - ասում է Արմանը։ Նրան աշխատանքի հարցում օգնում է ընտանիքը։

Ի՞նչ անել հիմա

Այժմ պետության հստակ քաղաքականության կարիք կա, որ նման գյուղացիներն ու նման արտադրողները կարողանան շարունակել աշխատել, ընդգծում է Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը։ Եթե ոչինչ չարվի, կաթի արտադրությունը Սյունիքում կարող է երկու անգամ կրճատվել։ Ամբողջ անասունը (մի քանի տասնյակ հազար կով), որը նախկինում Կովսական էին իջեցնում, այժմ պահվելու է Սյունիքում։ Դա նշանակում է, որ խոտը, արոտավայրերի վարձակալությունը, ու իհարկե կաթը կթանկանան։ Բայց կրկնում ենք՝ եթե ոչինչ չձեռնարկվի։

«Պետք է ինտենսիվ գյուղատնտեսության հստակ քաղաքականություն վարել։ Ե՛վ անասունը, և՛ արոտավայրերը պետք է ավելի շատ բան տան, քան նախկինում։ Դրա համար հարկավոր է նոր ցեղական անասուն, նոր կեր ու պահելու ավելի բարեկարգ պայմաններ», -ընդգծել է Գիգոյանը։

Ցեղական անասնաբուծության կազմակերպմանն ուղղված մեծ աշխատանք են իրականացրել նաև SDA-ն և մի շարք այլ ծրագրեր։ Սակայն ամբողջ մարզի ու երկրի ծավալով այդ աշխատանքը պետք է կատարի պետությունը՝ ելնելով երկրի պարենային անվտանգության հարցերից, ընդգծեց Գիգոյանը։

«Այդ ծրագիրը պետք է կապված լինի ժողովրդագրության քաղաքականության հետ։ Մենք պետք է հասկանանք՝ ինչ բնակչություն ենք ունենալու, որ հասկանանք՝ ինչ ծավալի մթերք է մեզ պետք», - ընդգծեց Գիգոյանը։

Դրանից ելնելով՝ պետք է հոգալ կաթնամթերքի խելամիտ գների ու ֆերմերների խելամիտ եկամտի մասին։ Այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ գնային կարգավորումը «տոտալիտար» մնացուկ է, կարող ենք նշել, որ ԱՄՆ-ում այն գործում է արդեն ավելի քան 80 տարի, էլ չասած այլ երկրների մասին։

Պետք է մտածել նաև՝ ինչպես ու որտեղ կերային մշակաբույսեր ցանել, որտեղ կարելի է սիլոսային կերերի արտադրություն հիմնել:

Որ մթերքներն են լավացնում քունը. հայտնի բժիշկի խորհուրդը

Այս հարցերը միությունը ցանկանում է քննարկել էկոնոմիկայի նոր նախարարի հետ։

«Շատերը հույս ունեն, որ նոր նախարարի կամ  նոր նախարարների գալուց հետո ինչ-որ բան կփոխվի։ Իսկ մենք հույս ունենք, որ նոր նախարարները ուրիշին լսելու ունակություն կունենան ու չեն ձգտի անել միայն այն, ինչ իրենք են ճիշտ համարում», - ընդգծեց Գիգոյանը։

Այլ օրեր էլ կգան

Այդ օրերին նորից զրուցեցինք Արման Դավթյանի հետ։ Պարզվեց՝ նա շարունակում է անել այն, ինչը որոշել էր․ եկող տարի թթվեցրած կաթնամթերքի արտադրամաս է սկսելու կառուցել, նախկինի պես դասավանդում է Գորիսում՝ շարունակելով երեխաների մեջ սեր սերմանել սովորելու նկատմամբ։

«Մենք գյուղացիների հետ մի քանի անգամ խոսել ենք՝ ինչպես անասուն պահել, և ես կրկնում էի․ պետք է վարել արոտավայրը, որ խոտի բերքը շատ լինի։ Ու պետք է սովորել։ Ինձ մոտ մեր գյուղից մի տղա է աշխատում, 19 տարեկան է, նա հիմա գնում է Գորիս՝ տեխնիկում, հենց կաթնային ֆակուլտետ», - ասում է Դավթյանը։

Որքան է թանկացել կյանքը Հայաստանում արցախյան պատերազմի մեկ ամսում

Գյուղի երեխաները նախկինի պես արտադրամաս են գնում, նրանց հետ գնում է նաև Արմանի 16 տարեկան տղան։ Արմանը հայրական խստությամբ չի ուզում շատ գովել, բայց չի կարողանում թաքցնել ուրախությունը, ձայնից զգացում է։

«Երբեմն արդեն նրա հետ խորհրդակցում եմ», - ասում է հայրը։

116
թեգերը:
Սյունիք, անասնապահություն
Ըստ թեմայի
Համեղ են, բայց վնասակար. ո՞ր մթերքներից պետք է հրաժարվել
Կվերսկսվի՞ արդյոք Հայաստանից Ռուսաստան մսի արտահանումը
Որքան է թանկացել կյանքը Հայաստանում արցախյան պատերազմի մեկ ամսում
Կաթնամթերք. արխիվային լուսանկար

Կաթնամթերքի գնի էական բարձրացում չկա, բայց արտադրողները մոլորեցնում են սպառողին

69
(Թարմացված է 14:22 12.04.2021)
ՏՄՊՊՀ–ն արտադրողներից պահանջում է հստակ տարանջատել կաթ պարունակող ու բուսական յուղ պարունակող մթերքները և ապրանքի վրա գրել իրականությանը համապատասխանող տեղեկություններ։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. ՀՀ Տնտեսական մրցակցության հանձնաժողովն ուսումնասիրություններ է իրականացնում կաթնամթերքի շուկայում։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Խնդիրն այն է, որ կաթ ու բուսական յուղ պարունակող մթերքները պետք է իրարից հստակ տարանջատվեն, և այն տվյալները, որոնք զետեղված են ապրանքի վրա, պետք է համապատասխանեն իրականությանը, որպեսզի հասարակությանը մոլորության մեջ չգցեն»,– ասաց Գևորգյանը։

Դրա համար, նրա խոսքով, անհրաժեշտ է իրականացնել օրենսդրական փոփոխություններ։

Ի դեպ, քննարկմանը ներկա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչ Վահե Դանիելյանն ավելի ուշ լրագրղների հետ զրույցում այս թեմային անդրադառնալով հայտնեց, որ պետական մարմինը բոլոր արտադրողներին ամեն օր վերահսկելու համար բավարար ռեսուրսներ չունի։

«Իհարկե, տեսականորեն, կարելի է վերահսկել, թե արդյո՞ք նրանք գնում են կաթի յուղի փոխարինիչներ, ստուգել հաշիվ–ապրանքագրերն ու պահեստները: Բայց այստեղ մեր լիազորությունները սահմանափակ են, քանի որ մենք իրավունք չունենք ստուգելու նման գնումների ծավալները և չենք կարող պահանջել տեղեկատվություն այն մասին, թե ինչ բաղադրիչներ ու փոխարինիչներ են օգտագործում արտադրողները», - ասաց Դանիելյանը։

Օրինակ` պանիրն ու կարագը համարվում են կաթնային մթերքներ, հետևաբար դրանց արտադրության մեջ արգելվում է օգտագործել ոչ կաթնային ծագման յուղեր ու ճարպեր։ Մածունը, կաթնաշոռն ու թթվասերը թեթև կաթնային բաղադրությամբ մթերքներ են, որոնցում ևս ոչ կաթնային բաղադրիչների կիրառությունն արգելվում է։

Այս մթերքների արտադրության մեջ կարող են կիրառվել միայն կաթնային ճարպի փոխարինիչներ` ոչ ավելի, քան 50 տոկոս։ Եվ դրա կիրառման մասին արտադրողը պետք է պարտադիր գրի մակնշման մեջ, ընդ որում` խոշոր տառատեսակներով։

Գևորգյանը նաև հայտնեց, որ այս շուկայում գնի էական բարձրացում չկա։ Շուկան կենտրոնացած չէ, ոլորտի արտադրողները թիվը Հայաստանում մի քանի տասնյակ է, հետևաբար մեծ է նաև մրցակցությունը, ինչը նվազեցնում է հակամրցակցային համաձայնությունների ռիսկը։

Առաջ կարողանում էինք 10 000 դրամով նորմալ գնումներ անել. քաղաքացիները` թանկացումների մասին

Գևորգյանը շեշտեց, որ անցնող 2 տարիների ընթացքում հանձնաժողովը պարբերաբար ստուգումներ է իրականացրել կաթնամթերքի շուկայում, և ամեն հաջորդ ստուգման արդյունքներով ավելի քիչ խախտումներ են արձանագրվել։

«Սակայն այսօր չենք կարող ասել, որ դաշտն ամբողջությամբ զերծ է իրավախախտումներից։ Հիմա հավաքել ենք նաև տնտեսվարող սուբյեկտներին, որպեսզի ցույց տանք, թե ինչպես է պետք մակնշումը կատարել»,– ասաց Գևորգյանը։

Նշենք, որ կաթնամթերքի արտդրությամբ զբաղվող գործարարների հետ քննարկումը նախատեսված է Գևորգյանի ասուլիսից անմիջապես հետո։

Ինչու և ինչքան են Հայաստանում թանկացել ապրանքները վերջին մեկ տարում

69
թեգերը:
Գեղամ Գևորգյան, արտադրություն, Հայաստան, թանկացում, Կաթնամթերք
Ըստ թեմայի
Արտաքին պարտքի ավելացումը՝ գնաճի «հարուցիչ». ինչո՞վ է զբաղված կառավարությունը
«Հակառակ դեպքում ես այսօր չէի գա». ԿԲ փոխնախագահը վստահեցրել է` գնաճը կառավարելի է
ԿԲ նախագահը գնաճի վերաբերյալ տեղեկություններ է ներկայացրել Արմեն Սարգսյանին
«ԱՐՄԵՆԱԼ»

«Արմենալը» 24 հազար քմ չօգտագործվող հող ռեկուլտիվացիայի կենթարկի. մրցույթ կհայտարարվի

30
(Թարմացված է 11:36 12.04.2021)
Քիմիական հետազոտության արդյունքներից հետո կսկսվի թույլատրության փաստաթղթային ձևակերպումը բնապահպանական մարմինների և Երևանի քաղաքապետարանի հետ:

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. «ԱՐՄԵՆԱԼ»-ը սկսել է չօգտագործվող հողերի ռեկուլտիվացիայի ծրագրի իրագործումը գործարանի տարածքում: Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Նշվում է,  որ վերականգնման է ենթակա 24 հազար քառ. մետր տարածությամբ տեղամաս, որտեղ գտնվել են Քանաքեռի ալյումինի գործարանի (ԿանԱԶ)  էլեկտրոլիզի երկու արտադրամասերը:

Ռեկուլտիվացիայի աշխատանքներին նախորդել է էլեկտրոլիզային մասնաշենքերի ապամոնտաժը Հայաստանի ԱԻՆ մասնագետների հսկողությամբ և արդյունաբերական անվտանգության կանոնների պահպանմամբ: Մաքրված տարածքում մինչև երեք մետր խորությամբ հողի նմուշառում է կատարվել 20 մետաղների պարունակության ստուգման համար:

«Ծրագիրը նախատեսում է հողի մակերեսային շերտի փուլային ռեկուլտիվացիա: Քիմիական հետազոտության արդյունքներից հետո կսկսվի թույլատրության փաստաթղթային ձևակերպումը բնապահպանական մարմինների և Երևանի քաղաքապետարանի հետ:Հաջորդ քայլը կլինի վերականգնված տարածքների իրացումը»,–նշված է հաղորդագրության մեջ:

«ԱՐՄԵՆԱԼ»-ի աշխատանքի պահպանության, արդյունաբերական անվտանգության և էկոլոգիայի բաժնի պետ Վահե Թամրազյանը հայտնել է, որ կանցկացնեն մրցույթ մասնագիտացված կազմակերպությունների միջև:  Հաղթողին կհանձնարարեն մշակել մի քանի տարբերակներ, օրինակ, կանաչ գոտու ստեղծում, արևային մարտկոցների համալիր կամ մարզահրապարակ գործարանի հրշեջ ծառայության վարժանքների համար հատվածով։

Աշխատակիցների անվտանգությունն ապահովված է. «Արմենալը» շարունակում է արտադրանք թողարկել

Հիշեցնենք` ԿանԱԶ-ի էլեկտրոլիզային արտադրությունը դադարեցվել էր բնապահպանական պատճառներով 1984 թ., որից հետո ձեռնարկությունն ամբողջապես անցել էր ալյումինե փայլաթիթեղի արտադրության:

«Արմենալը» ստեղծվել 2000 թ. մայիսին  Երևանում Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա: Այն Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ալյումինե փայլաթիթեղի միակ արտադրողը: «Արմենալը» «ՌՈՒՍԱԼ»-ի կազմի մեջ է մտել 2000 թվականից:

30
թեգերը:
մրցույթ, Հող, Արմենալ
Ըստ թեմայի
Հայաստանի տնտեսության 1,7% անկում. Եվրասիական զարգացման բանկի կանխատեսումը
Թվեր և փաստեր. Հայաստանը 6 տարվա ընթացքում որքա՞ն առևտուր է արել ԵԱՏՄ–ում
Հայկական փայլաթիթեղը սպառնո՞ւմ է ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը. դասեր՝ Հայաստանի համար
Գազատար

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կիսում են եվրոպական շուկան. ո՞վ կլցնի գազի պահեստարանները

0
(Թարմացված է 00:14 13.04.2021)

Ցուրտ ու ձգձգված ձմեռը դատարկեց Եվրոպայի գազային պահեստարանները։ Մնացել է պաշարների մեկ երրորդը։ Ամերիկացիները որոշել են օգտվել դրանից ու մեծ ծավալի հեղուկ գազ առաջարկել։ Սակայն կորոնավիրուսային ճգնաժամը թույլ չի տա, որ Եվրոպան գումար ծախսի անդրօվկիանոսյան թանկ էներգառեսուրսների վրա։ Ստիպված կլինեն ռուսական հումք գնել։ ՌԻԱ Նովոստին պարզել է՝ «Գազպրոմն» ու պետբյուջեն որքան գումար կվաստակեն արտահանումից:

Իրինա Բադմաևա, ՌԻԱ Նովոստի

Եվրոպայի համար անոմալ սառնամանիքներ

Աշնանն ու ձմռանը եվրոպացիներն ավելի քան 65 մլրդ խորանարդ մետր գազ են ծախսել. տասը տարվա կտրվածքով սա ամենաբարձր ցուցանիշն է։ Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմը»՝ հղում անելով GasInfrastructureEurope-ին։ Նախորդ «ռեկորդը» եղել էր 2018-ին, երբ փետրվար-մարտին Եվրոպայում անոմալ սառնամանիք էր ու ձյան առատ տեղումներ:

Եղանակը չար կատակ խաղաց նաև ջեռուցման այս սեզոնին։ «Գազպրոմը» ստիպված եղավ հունվարին շտապ մեծացնել սառցակալած Եվրոպայի մատակարարումները։ Գերմանիա ուղարկվեց սովորականից 32,4 տոկոսով շատ գազ, Ֆրանսիա ուղարկված գազի ծավալն ավելացվեց 77,3 տոկոսով, Նիդեռլանդներինը՝ 21,2 տոկոսով, իսկ Իտալիայինը՝ 100 տոկոսով։

Բացի այդ, ավելացվեց Ասիայի ուղղությամբ արտահանումը. այնտեղ նույնպես սառնամանիքներ էին։ Արդյունքում շուկայում պակասուրդ առաջացավ, որը սպոտային գների կտրում աճ հրահրեց (ապրանքները, արժեթղթերը կամ արժույթը սպոտային գներով են վաճառվում անհապաղ առաքման պայմաններով)։

Օրինակ` Ասիայում եղավ մի պահ, երբ գնանշումները գերազանցեցին հազար խորանարդի դիմաց հազար դոլար։ Որոշ գործարքներ կնքվեցին 1400-ով։ Եվրոպայում գները հատեցին 300 դոլարի սահմանը։ Դա այն դեպքում, երբ «Գազպրոմի» 2021 թվականի պահպանողական բյուջեում 170-ն է դրված։

Արդյունքում ռուսական արտահանումը դեպի հեռավոր արտերկիր աճեց մինչև 19,5 մլրդ խորանարդ մետր։ Դա գրեթե 46 տոկոսով շատ է նախորդ տարվա ցուցանիշից։

Փետրվարին եղանակն առանձնապես չլավացավ։ Այդ ամսվա ընթացքում երեք օր շարունակ եվրոպական պահեստարանները տվեցին առավելագույնը՝ օրական ավելի քան մեկ միլիարդ խորանարդ մետր:

Մինչև մարտի 25-ը, երբ ցուրտ սեզոնն ավարտվեց, Հին աշխարհի պահեստարանների միջին զբաղվածությունը նվազեց մինչև 29 տոկոս: Մասնավորապես Գերմանիայում ու Ավստրիայում հասավ 26 տոկոսի, Նիդեռլանդներում՝ 23–ի, Ֆրանսիայում՝ 17–ի։

«Գազպրոմում» արդեն հաշվել են, որ եկող ձմռանը չմրսելու համար եվրոպացիները պետք է 57,3 տոկոսով (գրեթե 24 մլրդ խմ-ով) ավելացնեն պաշարները անցած տարվա համեմատ: Դա համադրելի է 2020 թվականին դեպի Ֆրանսիա ու Նիդեռլանդներ ընդհանուր արտահանման հետ։ Պահեստարանները լցնելու արշավը խոստանում է ամենազանգվածայիններից մեկը դառնալ 2011 թվականից ի վեր։

Ռուսական գազի այլընտրանքը

«Գազպրոմ էքսպորտի» գլխավոր տնօրեն Ելենա Բուրմիստրովան հայտնել է, որ 2020 թվականին գազի եվրոպական շուկայում ռուսական հումքի բաժինը շուրջ 33 տոկոս է կազմել: Նրա խոսքով՝ արդեն երրորդ եռամսյակից արտահանման ծավալները հասել են նախաճգնաժամային ցուցանիշներին, իսկ առանձին դեպքերում նույնիսկ գերազանցել են: Ներկրողների հանդեպ բոլոր պարտավորությունները կատարվել են։

Ռուսաստանից բացի, ԵՄ կապույտ վառելիք է մատակարարվում Նորվեգիայից, Կատարից, Ալժիրից, ԱՄՆ-ից ու Նիգերիայից: Գլխավոր սպառողներն են Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Իտալիան։ Ընդ որում` գերմանացիներն ու բրիտանացիները ռուսական գազը ստանում են «Հյուսիսային հոսքով»։ Այլ տարբերակ չկա։ Իհարկե, կարելի է անցնել հեղուկ բնական գազի, բայց այն ավելի թանկ է: Բացի այդ, դրա համար անհրաժեշտ են հատուկ տերմինալներ, որոնք Գերմանիան, օրինակ, չունի։ Հեղուկացված բնական գազն այնտեղ են հասցնում Բելգիայով ու Նիդեռլանդներով:

Իտալիայում և Մեծ Բրիտանիայում տերմինալներ կան, բայց այնտեղ էլ չեն շտապում հրաժարվել խողովակաշարային գազից։ Ուստի ռուսական էներգառեսուրսների գլխավոր գնորդները չեն սատարում «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ ամերիկյան պայքարը։ Ավելին` Գերմանիան ամերիկացիներին առաջարկում էր ֆինանսավորել տերմինալների կառուցումը իրենց հեղուկացված բնական գազն ընդունելու համար, միայն թե նրանք հանգիստ թողնեն «Հյուսիսային հոսք-2»-ը: Անցյալ տարվա ամռանը Բեռլինը պատրաստ էր 1 միլիարդ եվրո վճարել դրա համար։ Բայց Վաշինգտոնն իրենն է պնդում։

ԵՄ-ում ռուսական նախագծի հակառակորդների պակաս չկա՝ Չեխիա, Լեհաստան, Հունգարիա, Սլովակիա, Ռումինիա, Խորվաթիա։ Այս տարանցիկ երկրները գազի շնորհիվ լավ գումարներ են վաստակում։

Ռուսաստանը պարզում է, թե որքանով է Արևմուտքը պատրաստ կրկին «հրդեհել» Դոնբասը

Ի դեպ, Վարշավան արդեն հայտարարել է, որ մտադիր է 2022 թվականից հրաժարվել ռուսական գազից։ Լեհերը հույսները դրել են Հյուսիսային ծովի նորվեգական շելֆում կառուցվող Baltic Pipe խողովակաշարի վրա։ Մնացածը կլինի ամերիկյան հեղուկացված բնական գազը։

Ամերիկացիները, իհարկե, ուրախությամբ կլրացնեին եվրոպական պահեստարանները, հատկապես հիմա, երբ Ասիայում մարել է աժիոտաժային պահանջարկը։ Մարտին Հին աշխարհը նրանցից գնել է 11 միլիարդ խորանարդ մետր՝ երկու անգամ ավելի շատ, քան հունվարին ու փետրվարին ։ ԱՄՆ-ն ապահովել է Արևմտյան Եվրոպայի ուղղությամբ մատակարարումների 30 տոկոսը։ Ավելին` այժմ ծովերում և օվկիանոսներում ամերիկյան հեղուկացված բնական գազով 70 լցանավ կա։

Ո՞վ կլցնի եվրոպական պահեստարանները

Ճգնաժամը դեռ չի անցել, իսկ հեղուկացված բնական գազն առաջվա պես թանկ է խողովակաշարային գազից։ Բացի այդ, «Գազպրոմը», ի տարբերություն մրցակիցների, կարող է արագ մեծացնել արդյունահանումն ու օրական մատակարարումները։ Ընկերությունը սեփական պահեստարաններն ունի Եվրոպայում։

Գ.Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի դոցենտ Ալեքսանդր Տիմոֆեևը նշում է, որ արևմտաեվրոպական ուղղությունը գերակա է, քանի որ «Հյուսիսային հոսքի» փոխհատուցելիությունը դեռ հարցականի տակ է։

«Ցուրտ ու ձգձգված ձմեռը լավ պահանջարկ ապահովեց, որը կարող է ավելի արագ աճել, քան պահեստարանների հզորությունները, ինչն էլ իր հերթին արդեն աշնանը գների բարձրացման կհանգեցնի», — ասում է նա։

VYGONConsulting–ի՝ Ռուսաստանի վառելիքային-էներգետիկ համալիրի զարգացման հարցերով անկախ խորհրդատուի կարծիքով՝ «Գազպրոմն» այս տարի կարող է գազի արտահանումը դեպի հեռավոր արտերկիր հասցնել մինչև 210 միլիարդ խորանարդ մետրի: Դա 17 տոկոսով շատ է, քան 2020-ի ցուցանիշը, և գրեթե հինգուկես տոկոսով շատ, քան «մինչկորոնավիրուսային» 2019-ի ցուցանիշը։

Օրինակ` առաջին եռամսյակում «Գազպրոմի» արտահանումն աճել է 30,7 տոկոսով։ «Ընդ որում՝ նախկինում մատակարարն իր տարեկան բյուջեն հաշվարկում էր` ելնելով 170 դոլար/հազ խմ սակագնից։ Բայց հետո ծրագրերը վերանայվեցին։ Հիմա տարեկան 200 դոլար է նախատեսվում։ Բանն այն է, որ երկարաժամկետ պայմանագրերը հիմնականում կապված են եվրոպական սպոտային գների հետ։ Բացի այդ, բարձրացել են նավթային գնանշումները, որոնցից կախված են գազի գները։ Ուստի լիովին իրատեսական է, որ «Գազպրոմը» սպառողներին համոզի իր ծրագրերի հիմնավորված լինելը»,– ասում է TeleTrade տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր տնտեսագետ Մարկ Գոյխմանը:

ԱՄՆ-ն որոշել է անտեսանելի վրեժ լուծել Ռուսաստանից

Ի դեպ, գազը շարունակում է թանկանալ նաև ջեռուցման սեզոնի ավարտից հետո։ Հիմա TTF–ի (Title Transfer Facility Natural Gas Price Index) նիդեռլանդական հանգույցում սպոտային գինը 252 դոլար է (1000 խմ-ի համար), որը 2018-ից ի վեր առավելագույն ցուցանիշն է։

VYGON Consulting-ում նշում են, որ արդյունքում հեռավոր երկրներ մատակարարվող գազի շնորհիվ «Գազպրոմի» հասույթն այս տարի կավելանա 1,7 անգամ՝ հասնելով 42 մլրդ դոլարի: Ինչը շատ տեղին է պետբյուջեի համար։

0
թեգերը:
Եվրոպա, ԱՄՆ, գազ, Ռուսաստան