Վարչապետը հանդիպել է «Յունիքոմփ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանի հետ

Վարչապետը կրկին հանդիպել է որոշ գործարարների հետ

73
(Թարմացված է 17:36 27.11.2020)
Քննարկվել են կառավարություն-գործարար միջավայր կապի ամրապնդմանը, տնտեսական լավատեսության վերականգնմանը վերաբերող հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգնման հարցեր քննարկելու նպատակով: Տեղեկությունը հայտնել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Երկու քայլ այն կողմ թուրքերն են. ի՞նչ կարող են ակնկալել արցախյան գործարարները

Այսօր վարչապետը հանդիպել է «Յունիքոմփ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանի և «Գրանդ Թորնթոն Հայաստանի» խորհրդի նախագահ Գագիկ Գյուլբուդաղյանի հետ:

«Այսօրվա հանդիպումների ընթացքում ևս քննարկվել են կառավարություն-գործարար միջավայր կապի ամրապնդմանը, ներդրումային ծրագրերի շարունակականության ապահովմանը, տնտեսական լավատեսության վերականգնմանը վերաբերող հարցեր»,–ասված է հաղորդագրության մեջ:

Премьер-министр Никол Пашинян встретился с председателем правления компании Гранд Торнтон Айастан Гагиком Гюльбудагяном (27 ноября 2020). Еревaн
© Photo / official site of the Prime minister of RA
Վարչապետը ընդունել է ««Գրանդ Թորնթոն Հայաստանի» խորհրդի նախագահ Գագիկ Գյուլբուդաղյանին

Տեղեկացվում է, որ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ:

Ավելի վաղ վարչապետը հանդիպել էր Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի, «ՍԻԼ կոնցեռն» ընկերության հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի, «Ալեքս հոլդինգ» ընկերության հիմնադիր Սամվել Ալեքսանյանի, «Սովրանո» ընկերության սեփականատեր Արման Սահակյանի, «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանի, «Մենյու էյէմ» ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանի հետ։

Նոյեմբերի 25–ին էլ ՀՀ վարչապետը ընդունել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանին, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանին, «ՌԵՆՇԻՆ» շինարարական-ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Մարությանին, «Նուշիկյան ասոցիացիա» ընկերության հիմնադիր նախագահ Գարեգին Նուշիկյանին:

73
թեգերը:
Հայաստան, գործարար, Վարչապետ, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
«Վերադարձրեք մեր էրեխեքին». ժամկետային զինծառայողների ծնողները մեծ ակցիա կիրականացնեն
Սպառողների համար խմելու ջրի սակագինը կմնա անփոփոխ
Սա ավելի շատ գլխացավանք է բերում, քան օգուտ. Անի Սամսոնյանը` ռազմական դրության մասին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է ADM Diamonds ընկերություն։

Վահան Քերոբյանը մտադիր է զարգացնել ադամանդագործության ու ոսկերչության ոլորտները

37
(Թարմացված է 23:16 16.01.2021)
Հանդիպման մասնակիցները վստահ են, որ պետք է միավորել պետության և գործող ընկերությունների ջանքերը։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանի ադամանդագործության և ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։ 

Министр экономики Ваган Керобян встретился с представителями компаний по обработке алмазов и золота (16 января 2021). Абовян
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է ADM Diamonds ընկերություն։

Հանդիպումը կայացել է ADM Diamonds ընկերությունում, որտեղ նախարարը ծանոթացրել է ընկերության արտադրական պրոցեսներին և շենքի պայմաններին. այն ունի հաշմանդամություն ունեցող աշխատակիցների համար հարմարեցված հատված։

«Օրակարգում ընդգրկված էին ադամանդագործության, ոսկերչության ոլորտներում, ինչպես նաև գունավոր քարերի արտադրության մեջ նախապես գույքագրված խնդիրները և առաջարկվող լուծումները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեր երկրում ադամանդագործության և ոսկերչական ոլորտները զարգացնելու համար անհրաժեշտ է միավորել պետության և ոլորտի ընկերությունների ջանքերը։ Այս հարցում հանդիպման բոլոր մասնակիցները միակարծիք են եղել։

Տնտեսության բոլոր ոլորտներն անկում են ապրում. ի՞նչ պետք է անել ճգնաժամը հաղթահարելու համար

Հիշեցնենք, որ գործարար Վահան Քերոբյանը էկոնոմիկայի նախարար է նշանակվել նոյեմբերի 26-ին։

37
թեգերը:
Նախարար, ադամանդ, Վահան Քերոբյան
Ըստ թեմայի
Մինչև ապրիլ բան չի փոխվի. տնտեսագետը հուշում է` ինչ է պետք անել կյանքը լավացնելու համար
2021 թվականը լինելու է մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի. Փաշինյան
Տնտեսական կապերի ապաշրջափակումը «թոզփչոցի» է. տնտեսագետը զգուշացնում է վտանգների մասին
Երկաթի ջարդոն

Արգելվել է սև և գունավոր մետաղի թափոնների, մի շարք արտադրանքների արտահանումը. ՊԵԿ

139
(Թարմացված է 16:38 16.01.2021)
Որոշումն ուժի մեջ է մտնում մի քանի օրից, իսկ արգելքը գործելու է վեց ամիս ժամկետով։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Սահմանվել է ժամանակավոր արգելք սև և գունավոր մետաղների ջարդոնի, թափոնի արտահանման նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։

«ՀՀ կառավարության 14.01.2021թ. թիվ 28-Ն որոշմամբ սահմանվել է ժամանակավոր արգելք սև և գունավոր մետաղի թափոնների և ջարդոնի, սև մետաղից պատրաստված խողովակների և դրանց կցամասերի, սև մետաղական կոնստրուկցիաների, ինչպես նաև սև մետաղից սալիկների և օգտագործված թուջե ռադիատորների արտահանման համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կոմիտեն տեղեկացնում է, որ այս արգելքը գործելու է վեց ամիս ժամկետով։

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։ Դրանից հետո մաքսային մարմիններն իրականացնելու են ուժեղացված հսկողություն՝ որոշման դրույթների պահպանման նկատմամբ։

139
թեգերը:
արտահանում, Մետաղի ջարդոն, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)
Ըստ թեմայի
Տնտեսական կապերի ապաշրջափակումը «թոզփչոցի» է. տնտեսագետը զգուշացնում է վտանգների մասին
Ճանապարհների ապաշրջափակումը Հայաստանի առջև կբացի նոր հնարավորություններ. Խաչատրյան
Սահմանամերձ Բերդի կանանց արտադրած մուրաբան գրավել է Երևանը և պատրաստվում է արտերկիր գնալ
C-400 «Տրիումֆ

Ռուսական C-400-ը «գրավում է» չորրորդ երկիրը. իսկ հետո՞

176
(Թարմացված է 00:11 17.01.2021)

Ռուսական արտադրության C-400 զենիթահրթիռային համակարգերի խաղաղ էքսպանսիան Եվրասիայի նորանոր երկրներ է ընդգրկում։  Չինաստանից, Թուրքիայից, Հնդկաստանից հետո «Տրիումֆ»-ով վերազինման են պատրաստվում Բելառուսի Հանրապետության Ռազմաօդային ուժերն ու ՀՕՊ-ը։ C-400 համակարգերի ձեռքբերման գործընթացում են նաև Իրաքը, Քաթարը և Մարոկկոն (Աֆրիկյան մայրցամաքի հյուսիս-արևմուտք): Մոլորակում C-400 զենիթահրթիռային համակարգի հաջող տարածման հիմքը մոտ անալոգների բացակայությունն է, բացառիկ մարտական բնութագրերը։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Բելառուսի Հանրապետության զինված ուժերի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Իգոր Գոլուբը հունվարի 14-ին հայտարարել է C-400 «Տրիումֆ» նորագույն համակարգերով ՀՕՊ ստորաբաժանումների վերազինման մասին, որոնք հատուկ մշակված են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հինգերորդ սերնդի F-22 և F-35 կործանիչների մարտական հնարավորությունների հաշվառմամբ (ՆԱՏՕ-ն պլանավորում Է Եվրոպայում հարյուրավոր F-35-ներ տեղակայել):

Բացի այդ, զորքերում ընթանում են «Панцирь-С» զենիթահրթիռային-հրանոթային համալիրի յուրացման նախապայմանագրային աշխատանքները։ Կնքվել են Մի-35 բազմանպատակային հարվածային ուղղաթիռների և ռուսական արտադրության Սու-30ՍՄ կործանիչների երկրորդ խմբաքանակի մատակարարման պայմանագրեր: Բելառուսական զորքերը 2021 թվականին սպառազինության մեջ կներառեն  «Противник-Г» և «Восток» նոր ռադարները:

Ավելի վաղ երկրի օդային տարածքի պահպանության մարտական հերթապահության էր անցել (Բարանովիչի շրջանում) ռուսական արտադրության S-դիապազոնի նոր «Сопка-2» եռակոորդինատային ռադիոլոկացիոն համալիրը: Արևմուտքի պատժամիջոցներն ու տնտեսական դժվարությունները Ռուսաստանը բելառուսական բանակի համար դարձնում են սպառազինության միակ մատակարարը։

Բելառուսի Հանրապետության երկինքն անառիկ ամրություն է դառնում ցանկացած ագրեսորի համար։ ՌՕՈւ-ի և ՀՕՊ-ի զորքերը սովորում են մարտական խնդիրներ լուծել ամենաբարդ իրադրությունում՝ հաշվի առնելով հակառակորդի կողմից հրթիռային զենքի և անօդաչու թռչող սարքերի կիրառման սիրիական, լիբիական և ղարաբաղյան փորձը:

Լավատեսական դինամիկա

Ռուսաստանի հետ ակտիվ ռազմատեխնիկական համագործակցությունն ամրապնդում է աշխարհի հիսուն երկրների, այդ թվում՝ ԱՊՀ յոթ երկրների անվտանգությունն ու ինքնիշխանությունը։ Արտերկրի մասնագետներն առավել արդյունավետ պաշտպանական գործիքներ են համարում ՌԴ արտադրության մարտական ինքնաթիռներն ու ՀՕՊ համակարգերը։

Չինաստանը դարձավ  С-400 «Триумф» զենիթահրթիռային համակարգերի առաջին արտասահմանյան պատվիրատուն։ С-400 ԶՀՀ-ների երկու գնդային փաթեթների մատակարարման ռուս-չինական պայմանագրի մասին հայտնի է դարձել 2014 թվականի նոյեմբերին: Մեկ փաթեթի կազմում են շարժական հրամանատարական կետը, արձակման կայանքների երկու դիվիզիոնը, ռադիոլոկացիոն կայանները և երկու տեսակի ավելի քան 120 նորագույն զենիթային կառավարվող հրթիռներ:

«Տրիումֆներից» առաջին հաջող կրակոցները չինացի մասնագետները կատարել են 2018 թվականի դեկտեմբերին, և մոտ 250 կմ հեռավորության վրա խոցել են 3000 մ/վ արագությամբ թռչող բալիստիկ թիրախը: С-400 համակարգերի երկրորդ գնդային կոմպլեկտը Չինաստանը ստացել է 2019 թվականի դեկտեմբերին։

Չինաստանում ռուսական «Տրիումֆների» հիմնական առավելություն են համարում մինչև 400 կիլոմետր գործողության հեռահարությունը (ինչը չի կարող աշխարհի ոչ մի «երկիր-օդ» հրթիռային համակարգ), հակառակորդի անօդաչու թռչող սարքերի ոչնչացման ունակությունը՝ մարտական գործողությունների ընթացքում թիրախավորումը  և մեծ հեռավորությունից լրտեսությունը կանխելու համար: C-400 համակարգերը թույլ են տալիս հուսալիորեն վերահսկել ծայրամասային և վիճելի շրջանները ՉԺՀ-ի շուրջ։

Ռուսաստանն ու Թուրքիան С-400 «Триумф» ԶՀՀ մատակարարումների մասին պայմանավորվել են 2017 թվականին, պայմանագրի գինը՝ 2,5 մլրդ դոլար: Դա լուրջ ճգնաժամ առաջացրեց թուրք-ամերիկյան հարաբերություններում։ Սպառնալով պատժամիջոցներ կիրառել, ինչպես նաև հանել Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրից՝ Վաշինգտոնը պահանջում էր հրաժարվել գործարքից և ձեռք բերել բացառապես ամերիկյան Patriot համալիրները։ Անկարան չկատարեց ԱՄՆ-ի վերջնագրային պահանջները, և 2019 թվականի ամռանը ստացավ C-400 զենիթահրթիռային համակարգերի չորս դիվիզիոն (առաջին փաթեթ):

Թուրքիան մտադիր է ձեռք բերել երկրորդ փաթեթը և ձևավորել  ամենահուսալի և ժամանակակից համակարգը՝ երկրում կարևոր օբյեկտները պաշտպանելու համար: Անկարայի մոտ տեղակայված C-400 համակարգը փորձարկումների ընթացքում F-16 Fighting Falcon կործանիչ է հայտնաբերել ՌՏԿ-ի գործողության գոտու սահմանին՝ 600 կիլոմետր հեռավորության վրա:

Ինչպես զսպել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «ախորժակը»․ ՌԴ միջուկային ուժերի զորավարժությունները

Այսինքն, մարտական հերթապահության ռեժիմում, երբ օդային թիրախների հայտնաբերումն ու ոչնչացումն իրականացվում է ավտոմատ ռեժիմով, F-16 Fighting Falcon կործանիչները կարող են «Տրիումֆի» կողմից ոչնչացվել Անկարայից 400 կմ հեռավորության վրա։ Թուրքիային С -400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ փաթեթ (գնդի) մատակարարելու վերաբերյալ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել 2020 թվականի հունիսին:

Հնդկաստանը 2018 թվականի հոկտեմբերին C-400-ի հինգ գնդային փաթեթների մատակարարման 5,43 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել: Դելիում վճռական են տրամադրված՝ չնայած ԱՄՆ-ի աննախադեպ ճնշմանը։ The Times Of India հրատարակության տվյալներով՝ ռուսական «Տրիումֆները» կտեղակայվեն Հնդկաստանի արևմտյան, հյուսիսային և արևելյան շրջաններում (հաշվի առնելով Չինաստանի եւ Պակիստանի կողմից սպառնալիքների դաշտը) և հեղափոխություն կդառնան երկրի ՀՕՊ համակարգում:

С-400 զենիթահրթիռային համակարգի շահագործման և մարտական կիրառման ուսուցման համար 100 հնդիկ մասնագետներից կազմված առաջին խումբը Ռուսաստան կժամանի մինչև 2021 թվականի հունվարի վերջը: Հնդկաստանում «Տրիումֆների» առաջին գնդային փաթեթը նախատեսվում է սպառազինության վերցնել 2021 թվականի վերջին: Ռուսաստանը մտադիր է մինչև 2025 թվականը մատակարարել C-400 ԶՀՀ-ների բոլոր հինգ գնդային փաթեթներ:

Հաղթական հեռանկարներ

«Տրիումֆների» ձեռքբերման բանակցություններ են վարում Մարոկկոն, Քաթարը, Իրաքը։ Ավելի վաղ ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգի ձեռքբերման հարցում շահագրգռվածություն էին հայտնել Ալժիրը, Վիետնամը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, ընդհանուր առմամբ՝ 12 երկիր:

Արտասահմանյան պահանջարկը գերազանցում է արտահանողի առաջարկը (վերազինման գերակայությունը շարունակում են մնալ Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը)։ Թեև ԱՄՆ-ի Պատժամիջոցների միջոցով հակառակորդներին հակազդելու մասին օրենքով (նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրվել է 2017 թվականի օգոստոսին) այդ պետությունների դեմ կարող են պատժամիջոցներ սահմանել: Ոչինչ չի կանգնեցնի աշխարհի լավագույն C-400 մեծ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգին իր ճանապարհին։

«Տրիումֆ» համակարգերը փոխում են աշխարհը։ Եթե C-400 զենիթահրթիռային համակարգերը ձեռք բերի, օրինակ, Իրանը, Պարսից ծոցի գոտում ԱՄՆ-ի ավիակիրներն անօգուտ խաղալիքների կվերածվեն։ Վաշինգտոնն անխուսափելիորեն ստիպված կլինի շտկել աշխարհայացքի հայեցակարգը, «վերաիմաստավորել իր ոճը» Իրանի հետ երկխոսության հարցում։ Եվ դա արդեն տեղի է ունենում Իրաքում։

Իրաքում ԱՄՆ դեսպանատունն ու ռազմակայանները պարբերաբար հրթիռակոծվում են։ Ամերիկյան զենիթահրթիռային համալիրները չեն կարողացել անդրադարձնել հրթիռային հարձակումները։ Հրթիռները պայթել են Բաղդադի «կանաչ գոտում», ինչը ԱՄՆ-ին ստիպել է տարհանել դիվանագիտական անձնակազմի մեծ մասը և իրաքցիներից վարձակալել Ռուսաստանից ձեռք բերված «Панцирь-С» ԶՀՀ-ն:

Սակայն վերադառնանք C-400 զենիթահրթիռային համալիրներին։ «Տրիումֆի» կարևոր առավելություններն են ՌՏԿ-ի շրջանաձև տեսադաշտը և չորս տեսակի հրթիռների կիրառման ճկունությունը (բազմամակարդակ ՀՕՊ-ի ձևավորում): Տարբեր տիպի հրթիռների օգտագործումը թույլ է տալիս արդյունավետ կերպով խոցել գերձայնային թիրախները, մարտական ավիացիան, անօդաչու սարքերը, թևավոր, տակտիկական և բալիստիկ հրթիռները բարձրությունների ողջ մատչելի տիրույթում՝ 5 մետրից մինչև 30 կմ, և հեռահարության տիրույթում՝ 400 կմ-ից մինչև 2 կմ:

Ադրբեջանում թուրքական ավիաբազաների տեղակայումն ուղղակի մարտահրավեր է ՌԴ–ին և Իրանին

«Տրիումֆի» մեկ մարտկոցը կարող է ունենալ մինչև 72 հրթիռ և միաժամանակ գնդակոծել մինչև 36 թիրախ, որոնք թռչում են մինչև 4800մ/վրկ արագությամբ: С -400 համակարգը կարող է ինտեգրել տարբեր տիպի զենիթահրթիռային համակարգերը (С-300, Панцирь-С1, Тор-М1) և կառավարել տարբեր հեռահարության ՀՕՊ միջոցների ցանցը՝ ռադիոէլեկտրոնային հակազդման ցանկացած պայմաններում:

Ի դեպ, արդեն 2021 թվականին ռուսական զորքերը կստանան C-500 հեղափոխական համակարգը, որը պատրաստ է պատերազմի մինչև 200 կմ բարձրություններում: Ռազմատեխնիկական համագործակցության գծով Ռուսաստանի գործընկերներին ժամանակն է տեղ զբաղեցնել նոր հերթում:

176
թեգերը:
սպառազինություն, Ռուսաստան, զենիթահրթիռային համալիր
Ըստ թեմայի
Ամենակարևորն այն է, որ Արցախում կողմերին ստիպեն չկրակել. նախկին խաղաղապահ Դեմուրենկո
Ի հեճուկս մարտահրավերների․ հետագա ինտեգրումը ոչ միայն Երևանին է պետք, այլև Մոսկվային
2020-ի արդյունքները․ ինչպես Ղարաբաղը Կովկասը վերադարձրեց լրահոսի առաջին հորիզոնական