Արժույթի փոխանակման կետ

Դրամի արժեզրկումը ոչ թե տնտեսական, այլ հոգեբանական հիմք ունի. Թունյան

412
(Թարմացված է 14:13 26.11.2020)
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի համոզմամբ` դրամի արժեզրկման տնտեսական հիմքեր չկան: Տեղի ունեցածը բացառապես հոգեբանական խնդիր է:

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Վերջին օրերին Հայաստանում գրանցվող դրամի արժեզրկումը ոչ թե տնտեսական, այլ հոգեբանական հիմք ունի: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

«Մեզ մոտ փոխարժեքի վրա ազդում են տնտեսական մի քանի գործոններ՝ տնտեսական առումով, ասենք՝ ներմուծում, արտահանում, դոլարի հոսքի նվազում, ՌԴ–ից և այլ երկրներից եկող դրամական փոխանցումներ: Դրանք էականորեն չեն փոխվել: Արտաքին առևտրի հաշվեկշիռը, հակառակը, բարելավվել է, որովհետև ներմուծումն ավելի շատ է նվազել: Այստեղ միակ խնդիրը հասարակության տրամադրություններն են, քանի որ անորոշությունը նաև սեփական արժույթի նկատմամբ անվստահություն է ծնում»,- ասաց Թունյանը:

Նրա խոսքով`հասարակության բացասական տրամադրությունները, մեկից մյուսին փոխանցվելով, հանգեցրել են նաև շղթայական ռեակցիայի: Մարդիկ համատարած փորձում են իրենց ունեցած դրամը վերածել դոլարի, և այդ համատարած պրոցեսը ստեղծում է դոլարի արհեստական դեֆիցիտ՝ ազդելով նաև գնի վրա:

Թունյանը վստահեցրեց, որ ՀՀ ԿԲ-ն բավարար ռեսուրսներ ու գործիքներ ունի փոխարժեքը կայունացնելու համար: Բայց նույնիսկ առանց ԿԲ-ի միջամտության, եթե հանրությունը խուճապի չմատնվի ու արհեստական դեֆիցիտ չառաջացնի, փոխարժեքն ինքնուրույն կվերադառնա իր բնականոն կետին:

Նշենք, որ ԿԲ-ի սահմանած փոխարժեքներով 1 դոլարն այսօր Հայաստանում արժե 511.69 դրամ, եվրոն՝ 609.06, ռուսական ռուբլին՝ 6.78 դրամ։

Համեմատության համար նշենք, որ մեկ ամիս առաջ` հոկտեմբերի 26-ին, պատերազմի ամենաթեժ պահին դոլարի պաշտոնական փոխարժեքը Հայաստանում 493.24 դրամ էր, եվրոյինը` 582.42, ռուսական ռուբլունը` 6.45 դրամ։

Իսկ պատերազմից առաջ` սեպտեմբերի 26-ին, 1 դոլարը Հայաստանում փոխանակվում էր 485.27 դրամով, եվրոն` 565.05, ռուսական ռուբլին` 6.28 դրամով։

Փաստորեն վերջին 2 ամսվա ընթացքում արտարժույթը Հայաստանում թանկացել է 6-7 տոկոսով, այսինքն` դրամն այդ չափով արժեզրկվել է։

Հիշեցնենք` ՀՀ կենտրոնական բանկը հայտարարություն էր տարածել և հայտնել, որ ֆինանսական շուկաներում մշտադիտարկում է իրականացնում ու անհրաժեշտության դեպքում կկիրառի իր ողջ գործիքակազմը գների և ֆինանսական կայունությունն ապահովելու համար։

Որքան կտևի դրամի արժեզրկումը և ինչ հետևանքներ կարող է ունենալ

412
թեգերը:
Բաբկեն Թունյան, դրամ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի պետական պարտքը 2026 թվականին կրկին կնվազի ՀՆԱ–ի 60%-ից․ ԱՄՀ
Կենտրոնական բանկը փորձում է պահել գներն ու ֆինանսական կայունությունը. հայտարարություն
«Ի՞նչ է լինելու վաղը» հարցի պատասխանը կառավարության որևէ անդամ չի տալիս. Արամյան
Ջո Բայդեն

Ինչպես Բայդենի քաղաքականությունը կազդի աշխարհի, այդ թվում` Հայաստանի տնտեսության վրա

180
(Թարմացված է 17:29 17.01.2021)
Ամերիկայի նոր նախագահ Ջո Բայդենը մտադիր է աշխուժացնել Միացյալ Նահանգների տնտեսությունը։ Այդ խթանը կփոխանցվի նաև աշխարհին։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ԱՄՆ նոր կառավարությունը մտադիր է ուժեղացնել տնտեսության աջակցությունը, ինչի արդյունքում կարող են փոխվել հումքային ապրանքների (այդ թվում` Հայաստանի համար կարևոր պղնձի) համաշխարհային գները, ինչպես նաև դոլարի փոխարժեքը։

ԱՄՆ-ի տնտեսության աջակցության ծրագիրը, որի մասին հայտարարել է Ջո Բայդենը, շուրջ 1,9 տրիլիոն դոլար է կազմում։ Ծրագրի հիմնական կետերից է նվազագույն աշխատավարձի բարձրացումը, ինչպես նաև հայրենական արտադրության ապրանքների գնման վերաբերյալ Buy American քաղաքականության ընդլայնումը` ավելացնելով արտադրողների համար պետական գնումներն ու սուբսիդիաները։ Մյուս կետը վերաբերում է առաջիկա 10 տարվա ընթացքում ենթակառուցվածքների մեջ 1.3 տրիլիոն դոլար ներդրումներին։

Դա արդյունաբերական հումքի և ապրանքների լրացուցիչ պահանջարկ է ենթադրում։ Այդ պատճառով բորսաներում բարձրացել են ամերիկյան արդյունաբերական ձեռնարկությունների բաժնետոմսերը, ինչպես նաև արդյունաբերական ռեսուրսների գները (այդ թվում` պղնձի և նավթի)։ Կորոնավիրուսային ճգնաժամից ի վեր առաջին անգամ նավթը գերազանցել է մեկ բարելի դիմաց $55–ը։

Ինչ վերաբերում է պղնձի գնին, ապա այն աճում էր անցած տարվա կեսերից. եթե 2020 թվականի հունվարին մեկ տոննայի դիմաց պղնձի գինը մոտավորապես 6200 դոլարի մակարդակում էր, ապա հիմա` արդեն շուրջ 8 000 դոլարի։ Հիմնականում դա կապված էր Չինաստանի տնտեսության վերականգնման հետ (աշխարհում պղնձի հիմնական սպառողը)։ Financial Times–ը գրում է, որ հիմա դրան գումարվել են նաև ԱՄՆ նոր իշխանության խթանող ծրագրերի ակնկալիքները։

Իրավիճակը կարող է ազդել նաև աշխարհի ֆինանսական շուկաների վրա, այդ թվում` դոլարի փոխարժեքի և զարգացող երկրներում պետական պարտատոմսերի գնանշումների։ Դրանից կախված կլինի, թե Հայաստանը ինչ տոկոսով կվճարի իր արտասահմանյան պարտատոմսերի (եվրաբոնդերի) պարտքի դիմաց, որոնք տարեվերջին կկազմեն Հայաստանի պետական պարտքի մոտ 20%–ը։

Եթե խոսենք դոլարի փոխարժեքի մասին, ապա ԱՄՆ տնտեսության աշխուժացումը կնշանակի առևտրի և արտադրության աճ ամբողջ աշխարհում։ Այն ներդրողները, որոնք նախկինում գումարները պահում էին դոլարով, այժմ կարող են դրանք ներդնել զարգացող երկրների տնտեսության մեջ, որտեղ ռիսկերն ավելի մեծ են, բայց շահույթն էլ է ավելի խոշոր, գրում է New York Times–ը։

Դրանից կարող է նախ մի փոքր նվազել դոլարի փոխարժեքը, երկրորդ` զարգացող երկրների պետական պարտատոմսերի տոկոսադրույքները (այդ թվում` Հայաստանի)։ Նշանակում է` կնվազի պարտքային բեռը, որը մենք վճարելու ենք մեր պարտատոմսերի դիմաց։

Դրան կնպաստի նաև արտաքին առևտրում ԱՄՆ նոր իշխանության քաղաքականությունը. վերլուծաբանների սպասումների համաձայն` այն այդքան ագրեսիվ չի լինի, որքան Թրամփի ժամանակ, գրում է Global Capital–ը։ Դեռ վերջնական պարզ չէ, թե արդյոք ԱՄՆ–ն առևտրային պատերազմները կդադարեցնի Չինաստանի հետ, այնուամենայնիվ առևտրային պատժամիջոցների և սահմանափակումների սպառնալիքները կթուլանան, ինչը ևս կօգնի զարգացող երկրներին, իսկ դա նշանակում է, որ կրկին կարող է որոշակիորեն նվազել դոլարի փոխարժեքը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը նախատեսված է հունվարի 20–ին։

180
թեգերը:
Ջո Բայդեն, Հայաստան, ԱՄՆ
Ըստ թեմայի
Գնաճը մինչև ո՞ւր կհասնի. էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է` մենք դեռ լավ վիճակում ենք
Ցանկացած ապաշրջափակման պետք է «այո» ասել. Արամ Սարգսյանը վարչապետի մոտ էր
Նախարարն ասել է` որ դեպքում չի երկարաձգվի թուրքական ապրանքների ներմուծման արգելքը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է ADM Diamonds ընկերություն։

Վահան Քերոբյանը մտադիր է զարգացնել ադամանդագործության ու ոսկերչության ոլորտները

84
(Թարմացված է 23:16 16.01.2021)
Հանդիպման մասնակիցները վստահ են, որ պետք է միավորել պետության և գործող ընկերությունների ջանքերը։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանի ադամանդագործության և ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։ 

Министр экономики Ваган Керобян встретился с представителями компаний по обработке алмазов и золота (16 января 2021). Абовян
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է ADM Diamonds ընկերություն։

Հանդիպումը կայացել է ADM Diamonds ընկերությունում, որտեղ նախարարը ծանոթացրել է ընկերության արտադրական պրոցեսներին և շենքի պայմաններին. այն ունի հաշմանդամություն ունեցող աշխատակիցների համար հարմարեցված հատված։

«Օրակարգում ընդգրկված էին ադամանդագործության, ոսկերչության ոլորտներում, ինչպես նաև գունավոր քարերի արտադրության մեջ նախապես գույքագրված խնդիրները և առաջարկվող լուծումները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեր երկրում ադամանդագործության և ոսկերչական ոլորտները զարգացնելու համար անհրաժեշտ է միավորել պետության և ոլորտի ընկերությունների ջանքերը։ Այս հարցում հանդիպման բոլոր մասնակիցները միակարծիք են եղել։

Տնտեսության բոլոր ոլորտներն անկում են ապրում. ի՞նչ պետք է անել ճգնաժամը հաղթահարելու համար

Հիշեցնենք, որ գործարար Վահան Քերոբյանը էկոնոմիկայի նախարար է նշանակվել նոյեմբերի 26-ին։

84
թեգերը:
Նախարար, ադամանդ, Վահան Քերոբյան
Ըստ թեմայի
Մինչև ապրիլ բան չի փոխվի. տնտեսագետը հուշում է` ինչ է պետք անել կյանքը լավացնելու համար
2021 թվականը լինելու է մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի. Փաշինյան
Տնտեսական կապերի ապաշրջափակումը «թոզփչոցի» է. տնտեսագետը զգուշացնում է վտանգների մասին
Ալեքսեյ Նավալնուն ձերբակալել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում

Նավալնուն ձերբակալել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում. տեսանյութ

0
(Թարմացված է 23:25 17.01.2021)
Ալեքսեյ Նավալնու հետագա խափանման միջոցը կորոշի դատարանը, մինչ այդ նա կմնա կալանքի տակ։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Ռուսաստանցի քաղաքական գործիչ և բլոգերԱլեքսեյ Նավալնին Գերմանիայից Ռուսաստան է վերադարձել և ձերբակալվել օդանավակայանում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Պատիժների կատարման դաշնային ծառայությանը (ՊԿԴԾ)։

«Ռուսաստանի Դաշնության ՊԿԴԾ օպերատիվ վարչության Մոսկվայի հետախուզության բաժնի աշխատակիցները «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալել են Ալեքսեյ Նավալնուն, որը պայմանական ազատազրկման ժամկետը բազմիցս խախտելու համար հետախուզվում էր 2020 թվականի դեկտեմբերի 29–ից», - հավելել են գերատեսչությունում:

Նավալնու հետագա խափանման միջոցը կորոշի դատարանը, մինչ այդ նա կմնա կալանքի տակ։

Հիշեցնենք` Նավալնուն հիվանդանոց էին տեղափոխել 2020 թվականի օգոստոսի 20-ին Օմսկում, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում։ Զննումից հետո Օմսկի հիվանդանոցի բժիշկները որպես հիմնական ախտորոշում նշել էին նյութափոխանակության խանգարումը, որն արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ անկում էր առաջացրել։

Մերկելը գաղտնի հանդիպել է Նավալնու հետ. Spiegel

Ավելի ուշ ընդդիմադիր գործչին ինքնաթիռով տեղափոխեցին Գերմանիա։ ԳԴՀ կառավարությունը, հղում անելով ռազմական բժիշկներին, հայտարարեց, որ Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» թունավոր նյութերի շարքին պատկանող սուբստանցիայով։ Կրեմլում այդ կապակցությամբ հայտարարեցին, որ Բեռլինը Մոսկվային չի տեղեկացրել Նավալնու՝ «Նովիչոկով» թունավորված լինելու իր եզրակացությունների մասին, Ռուսաստանը նման տվյալներ չունի:

Մինչ այդ Նավալնու դեմ երկու պայմանական ազատազրկման դատավճիռ էր կայացվել՝ 16 մլն ռուբլի վատնելու և ավելի քան 30 մլն ռուբլի յուրացնելու գործերով:

«Բեռլինը բլեֆ է անում». Զախարովան մեկնաբանել է Նավալնու գործը

0
թեգերը:
Ձերբակալություն, Շերեմետևո, Ալեքսեյ Նավալնի, Ռուսաստան
Ըստ թեմայի
Նավալնին չի օգնի. Գերմանիայում սխալ են որակել «Հյուսիսային հոսք - 2»–ը կասեցնելու կոչերը
Գերմանիան Նավալնուն կստիպի լռել, քանի որ նրա վերադարձը հղի է կանխատեսելի հետևանքներով
Թրամփը չի ցանկանում խառնվել Նավալնու հետ կապված «մութ պատմությանը»