Արխիվային լուսանկար

Հայաստանի պետական պարտքը 2026 թվականին կրկին կնվազի ՀՆԱ–ի 60%-ից․ ԱՄՀ

57
(Թարմացված է 00:03 21.11.2020)
Հայաստանի իշխանությունը կավելացնի հարկերի հավաքագրումը՝ բյուջեի պակասուրդի աճը կանխելու համար։ Դրա արդյունքում պետական պարտքն աստիճանաբար կնվազի։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. 2026 թվականին Հայաստանի պետական պարտքը կրկին կնվազի ՀՆԱ–ի 60%-ից ։ Այս մասին նշում է  Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելությունը, որը հերթական անգամ Հայաստան էր այցելել վարկային համաձայնագրի մոնիթորինգի համար։

2019 թվականին Հայաստանը ԱՄՀ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել անհրաժեշտության դեպքում պետբյուջեի կարիքների համար վարկ ստանալու մասին։ Համաձայնագիրը կնքվել է ճգնաժամային իրավիճակներից ապահովագրվելու համար։ Կորոնավիրուսային համավարակի ժամանակ այդ համաձայնագիրը որոշվեց գործարկել։ Վարկային գծի ծավալը կազմում է 248 միլիոն դոլար՝ մինչև 420 միլիոն դոլար ավելացնելու հնարավորությամբ։

Հերթական մոնիթորինգային առաքելության արդյունքում Հայաստանը 36,7 միլիոն դոլար տրանշ կստանա։

Կորոնավիրուսի համավարակի ու Ղարաբաղում ռազմական գործողությունների հետևանքով առաջացած տնտեսական խնդիրների պատճառով կրճատվել է եկամուտը զբոսաշրջությունից, դրամական փոխանցումները արտասահմանում ապրող հայրենակիցներից։ 2019 թվականին փոխանցումները (առավելապես Ռուսաստանից) կազմել են մոտ 1 140 միլիոն դոլար, իսկ 2020 թվականի արդյունքում սպասվում է 920 դոլարից մի փոքր շատ։ Արտահանումը կրճատվել է 1,3 միլիարդ դոլարով (մոտ 5,6 –ից 4,3 միլիարդի է հասել)։

Ռազմական դրությունն իր ազդեցությունն է ունեցել տնտեսության վրա. Մհեր Գրիգորյան

Արդյունքում ԱՄՀ-ի վերջին գնահատականներով՝ Հայաստանի ՀՆԱ-ն կկրճատվի մոտ 7%-ով։ 2021 թվականին տնտեսության աստիճանական վերականգնում է ակնկալվում։

Ռիսկերի թվում նշվում են ոչ բարենպաստ արտաքին գործընթացները, քաղաքական ու տնտեսական անկայունությունը, տարածաշրջանում լարվածության պահպանումը, համավարակի շարունակական լինելը։ Դրա հետևանքով բյուջեի եկամուտները կկրճատվեն, իսկ առողջապահական ու սոցիալ-տնտեսական աջակցության ծախսերը կաճեն։

Նշենք, որ ԱՄՀ-ն ավելի բարձր է գնահատել բյուջեի պակասուրդը, քան ՀՀ Ֆինանսների նախարարությունը (մասամբ` նաև այն պատճառով, որ ֆիննախի կանխատեսումն արվել են նախքան ռազմական գործողությունները)։ 2020թ.–ի արդյունքներով` պետբյուջեի պակասուրդը կկազմի 384 միլիարդ դրամ, իսկ 2021-ին՝  274  միլիարդ դրամ։

Կորոնավիրուսը, Հայաստանի տնտեսությունն ու պոպուլիզմը. ի՞նչ սպասել ապագայում

ԱՄՀ-ի գնահատականի համաձայն՝ 2020 թվականի արդյունքներով բյուջեի պակասուրդը կաճի մինչև 430 միլիարդ դրամ, կամ ՀՆԱ-ի 7%–ը, իսկ 2021 թվականին կկրճատվի մինչև 355 միլիարդ (ՀՆԱ-ի 5½%)։

Հետագայում բյուջեի պակասուրդի աճը կանխելու համար իշխանությունը կուժեղացնի եկամուտների հավաքագրումը։

Արդյունքում 2021 թվականին պետական պարտքը աճի մինչև ՀՆԱ-ի 69%, իսկ 2026 թվականին կկրճատվի` հասնելով 60%-ից ցածր, այսինքն՝ նախաճգնաժամային մակարդակին։

57
թեգերը:
բյուջե, հարկեր, Հայաստան, պետական պարտք
Ըստ թեմայի
Պետական պարտքը նվազել է, բայց նոր պարտքեր ներգրավելու ծրագրեր կան
Պետական պարտքն աճում է ու դեռ ավելի կարող է աճել. ամեն ինչ կախված է կորոնավիրուսից
Որքանով են վտանգավոր պետական պարտքի կուտակումները. կորոնավիրուսն ու կառավարության ծրագրերը
Արտադրամաս, արխիվային լուսանկար

ԱԺ պատգամավորները բիզնեսին աջակցելու համար աշխատանքային խումբ են ստեղծում

28
(Թարմացված է 15:50 02.12.2020)
Պատգամավորներն օգնելու են հաղթահարել այն դժվարությունները, որոնք կարող են ի հայտ գալ պետական ատյաններում։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ որոշել են ստեղծել տնտեսական խնդիրների արագ արձագանքման խումբ։

««Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, որոնք զբաղվում են տնտեսության հարցերով, որոշել են ստեղծել արագ արձագանքման խումբ, որը կզբաղվի այն բոլոր օպերատիվ լուծում պահանջող խնդիրներով, որոնք մեր գործարարները ունենում են՝ կլինեն շինթույլտվությունների հետ կապված, թե տարբեր պետական մարմինների աշխատանքի հետ: Փորձելու ենք այդ խումբը մաքսիմալ արագ կազմակերպել ու հնարավորություններ ապահովել, որ մարդիկ իրենց հարցերի պատասխանները շատ արագ ստանան»,– ասաց նա։

Շաքարավազի, ձեթի, կարագի թանկացումներն օբյեկտիվ պատճառներ ունեն. ՏՄՊՊՀ

Թունյանը պետական մարմինների բոլոր աշխատակիցներին հորդորեց օպերատիվ գտնվել և բիզնեսի համար լրացուցիչ խնդիրներ չստեղծել։

Աշխատանքային խումբ ստեղծելու որոշման նախագիծը և աշխատակարգը կհաստատեն առաջիկա նիստերից մեկում կամ հանձնաժողովի արտահերթ նիստում։

Ո՞րն է թուրքական և ադրբեջանական շուկաների բացման քաղաքական գինը

28
թեգերը:
բիզնես, Բաբկեն Թունյան, Պատգամավոր, Հայաստան
Ըստ թեմայի
«Ի՞նչ է լինելու վաղը» հարցի պատասխանը կառավարության որևէ անդամ չի տալիս. Արամյան
Դրամի փոխարժեքն ընկնում է, բայց անհանգստանալ պետք չէ․ Արամյանը բացատրում է` ինչու
Դրամի արժեզրկումը ոչ թե տնտեսական, այլ հոգեբանական հիմք ունի. Թունյան
Դավիթ Նահապետյան

ԵԱՏՄ օրակարգում միասնական արժույթի հարց չկա. ԿԲ ներկայացուցիչ

51
(Թարմացված է 13:05 01.12.2020)
ԵԱՏՄ անդամ պետություններն այս պահին ներդաշնակեցնում են իրենց ֆինանսատնտեսական օրենսդրությունները: Այս գործընթացի ավարտից հետո ԵԱՏՄ-ում գործելու է ֆինանսական համակարգի միասնական լիցենզիայի համակարգ:

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Մինչև 2025թ-ը միասնական արժույթի անցնելու հարցը ԵԱՏՄ օրակարգում դրված չէ: Այս մասին այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ ԿԲ գլխավոր քարտուղար, գործադիր կոմիտեի անդամ Դավիթ Նահապետյանը, որին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար:

«Միասնական արժույթի մասով եղել է անդամ պետությունների ԿԲ նախագահների հայտարարությունը՝ առնվազն մինչև 2025թ-ը՝ մինչև ֆինանսական շուկաների օրենսդրությունը չհարմոնիզացվի, այդ մասին խոսելը ժամանակավրեպ է: Մինչև 2025թ-ը օրակարգում նման հարց նույնիսկ դրված չէ»,- ասաց Նահապետյանը:

Նա նաև նշեց, որ օրենսդրությունների ներդաշնակեցումն ավարտելուց հետո ԵԱՏՄ-ում գործելու է նաև ֆինանսական համակարգի միասնական լիցենզիա:

«Իմ քայլի» թեկնածուն այսօր հանդիպում ունեցավ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին, պատասխանեց նրանց հարցերին ու ստացավ դրական եզրակացություն, որպեսզի իր ընտրության հարցն ընդգրկվի ԱԺ հերթական նիստերի օրակարգում:

ԵԱՏՄ–ում միասնական արժույթ ստեղծելու մասին խոսք լինել չի կարող. Վալովայա

Դավիթ Նահապետյանն 2006թ-ից առ այսօր աշխատում է ԿԲ-ում: Վերջին մեկ տարում զբաղեցնում է ԿԲ գլխավոր քարտուղարի, գործադիր կոմիտեի անդամի պաշտոնը:

1995-2006թթ-ն աշխատել է մասնավոր ֆինանսական համակարգում:

1999թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 2001-2003թթ-ին սովորել է. Մ.Վ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրայի բաժնում, 2010թ.-ին՝ սովորել է ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում՝ հանրային կառավարում մասնագիտությամբ: Կենտրոնական բանկի խորհուրդը կազմված է Կենտրոնական բանկի նախագահից, նրա երկու տեղակալներից, խորհրդի հինգ անդամներից: Կենտրոնական բանկի խորհրդի հինգ անդամներին ընտրում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը` վեց տարի ժամկետով: Կենտրոնական բանկի խորհրդի անդամները չեն կարող Կենտրոնական բանկում այլ պաշտոն զբաղեցնել:

ԵԱՏՄ–ն ներուժ է կուտակում. Կուդրինը խոսել է ԵԱՏՄ–ում միասնական արժույթ սահմանելու մասին

51
թեգերը:
Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ), Հայաստան

«Նիկոլ դավաճան, Նիկոլ հեռացիր». բազմամարդ երթ` Երևանի կենտրոնում

0
(Թարմացված է 19:54 02.12.2020)
Բողոքի ակցիան ավարտվեց Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի դիմաց մեծ եռագույն դրոշ ծածանելով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները բողոքի ակցիայից հետո Երևանի կենտրոնական փողոցներով երթ իրականացրին։

Երթի մասնակիցները վանկարկում էին «Նիկոլ դավաճան, Նիկոլ հեռացիր»։

Բազմամարդ երթը մեկնարկեց Ազատության հրապարակից և Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով եկան ՀՀ կառավարության շենքի մոտ։

Նշենք, որ այսօր Ազատության հրապարակում կայացավ ընդդիմադիր կուսակցությունների հերթական բողոքի ակցիան` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Բողոքի ակցիան ավարտվեց Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի դիմաց «Նիկոլ Դավաճան» վանկարկումներով ու  հրապարակի կենտրոնում մեծ եռագույն դրոշ ծածանելով:

0
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Երևան, Բողոքի ակցիա
Ըստ թեմայի
Անցումային կառավարությունը պետք է վերացնի եռակողմ հայտարարության տակ դրված ականները
«Ես վախենում եմ». քաղաքացիները` Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները բացելու մասին
«Նոյեմբերի 10-ը պիտի հայրենադավության օր հռչակվի». Նաիրա Զոհրաբյանը նոր նախագիծ է մշակում