Թուրքական մանդարիններ

Ինչպե՞ս Հայաստանը պետք է բոյկոտի թուրքական ապրանքը․ բիզնեսմենները տարբերակ են գտել

550
(Թարմացված է 00:33 08.11.2020)
Թուրքական ապրանքից հրաժարվելու կարևոր քայլը ողջունում են նաև բիզնեսի այն սեկտորի ներկայացուցիչները, որն ամենաշատն է տուժելու այդ որոշումից։ Միաժամանակ մասնագետները վստահ են, որ տնտեսավարողներին պետք է օգնել նոր իրողությանը հարմարվելու համար։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Աստիճանաբար հրաժարվել թուրքական ապրանքների յուրաքանչյուր տեսակից ու էկոնոմիկայի նախարարության կից գործարարների համար խորհրդատվական կենտրոն ստեղծել։ Ահա թե առաջին հերթին ինչ պետք է անեն իշխանությունները թուրքական ապրանքների մուտքը փակելուց հետո տնտեսավարողներին սատարելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը։

Հոկտեմբերի 20-ին ՀՀ կառավարությունը որոշեց արգելել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից` 6 ամիս ժամկետով։ Սահմանափակումները չեն տարածվում այն ապրանքների վրա, որոնք միջանկյալ սպառման են կամ որևէ արտադրող օգտագործում է իր արտադրությունը կազմակերպելու համար։

Ընդհանուր առմամբ Հայաստանում 80 հազար գործարար կա, որոնցից 60 հազարը շուկաներում են աշխատում։ Նրանցից 30 հազարը զբաղվում են թուրքական ապրանքի ներմուծմամբ։

Հայաստանն ազատ առևտրի պայմանագրեր կկնքի Եգիպտոսի ու Իրանի հետ. նախարար

Միրաքյանի խոսքով՝ Թուրքիայից Հայաստան երեք տեսակի ապրանք է բերվում՝ միրգ, հագուստ և կենցաղային իրեր։

«Բնականաբար, ապրանքները պետք է արգելվեն, սակայն հարցի տեխնիկական կողմն էլ կա։ Պետք է աստիճանաբար հրաժարվել թուրքական ապրանքի յուրաքանչյուր տեսակից։ Իմ կարծիքով՝ հիմա արդեն կարելի էր արգելել ցիտրուսային մրգերի ներմուծումը», - ասաց նա։

Միրաքյանի խոսքով՝ թուրքական միրգը կարելի է փոխարինել հունականով կամ իրանականով։ Ոչինչ, եթե դրանք թուրքականից մի փոքր ավելի թանկ լինեն, կարելի է պայմանավորվել։

Ինչ վերաբերում է հագուստին, ապա գործարարներին պետք էր գոնե կես տարի ժամանակ տալ․ հունվարի մեկից տասնյակ հազարավոր ընտանիքներ կարող են առանց եկամտի մնալ, քանի որ նոր շուկա գտնելն այդքան էլ հեշտ չի լինի։

«Մարդը 20 տարի մի ուղղությամբ է աշխատել, ու հիմա նրան դժվար կլինի երկու ամսվա մեջ անցել նոր շուկայի», - ասաց Միրաքյանը։

Մյուս կողմից՝ նա կարևորեց ներմուծված ու տեղական ապրանքի տարբերակումը։ Տեղական արտադրանքը խթանելու համար Միրաքյանն առաջարկում է գործարարներին ազատել հարկերից։

Փորձագետը նպատակահարմար է համարում էկոնոմիկայի նախարարությանը կից խորհրդատվական կենտրոն բացել բիզնեսին օգնելու համար։ Սկզբնական փուլում գործարարները կկարողանան իրենց խնդիրներով ու հարցերով դիմել կենտրոն, որտեղ հարցերը կուսումնասիրվեն, ու խորհրդատվություն կտան։

Ռազմական դրությունն իր ազդեցությունն է ունեցել տնտեսության վրա. Մհեր Գրիգորյան

«Օրինակ՝ բիզնեսմենը չի կարող, պայմանականորեն ասած, Չինաստանից թուղթ բերել, բայց այդ նույն թուղթն ավելի հարմար գնով լինի մեկ այլ երկրում, ինչի մասին գործարարը կարող է չիմանալ։ Նա համապատասխան խնդրով կդիմի կենտրոնին, և նրան կներկայացնեն այլընտրանքային տարբերակը», - ասաց Միրաքյանը։

Նա ընդգծեց, որ դա բիզնեսին թույլ կտա համարվել նոր իրողությանը։

«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ լավ կլինի՝ թուրքական ապրանք ներմուծողները վերապրոֆիլավորվեն և սկսեն այստեղ հագուստ արտադրել։

Մասնագետը վստահ է, որ հայկական ապրանքանիշները կարող են այնպիսի հագուստ արտադրել, որը և՛ որակով, և՛ դիզայնով կգերազանցի թուրքականին։

Sputnik Արմենիան դիմեց նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ հասկանալու համար, թե ինչ է անում գերատեսչությունը բիզնեսին աջակցելու համար։ Նախարարությունից պատասխանեցին, որ այժմ վերլուծում են ապրանքների այն տեսակները, որոնց մատակարարումներն արգելվելու են։

«Դրանք պետք է փոխարինվեն կա՛մ տեղական, կա՛մ երրորդ երկրների արտադրանքով։ Նախարարությունը համապատասխան աշխատանք է իրականացնում տնտեսվարող սուբյեկտներին խորհրդատվական ծառայություններ տրամադրելու համար», - նշեցին գերատեսչությունից։

Նաև շեշտեցին, որ նախարարությունը բաց է ու պատրաստ մասնավոր սեկտորին տրամադրելու ցանկացած խորհրդատվական ծառայություն, եթե դրա անհրաժեշտությունը կա։ Նշեցին, որ այս պահին ոչ ոք օգնության խնդրանքով չի դիմել իրենց։ Ամենայն հավանականությամբ գործարարներն ինքնուրույն են փորձում հարմարվել։

Վերջին տարիներին Հայաստանը տարեկան 250-270 միլիոն դոլարի ապրանք է ներմուծել Թուրքիայից։

550
թեգերը:
գործարար, Թուրքիա, Հայաստան
Ըստ թեմայի
Պատերազմի պատճառով հանրության ֆինանսական վարքագծում խուճապային տրամադրություն չկա
Ներմուծվող որ ապրանքները կազատվեն հարկերից. փոխնախարարը մանրամասներ հայտնեց
Կոռուպցիոն արտոնություններ. ահա թե ինչու է Թուրքիայից ներկրվել միլիոնավոր դոլարների ապրանք
«Հայփոստի» գլխավոր մասնաշենքը

«Հայփոստը» հիմնում է «Փոստ Կրեդիտ» վարկային կազմակերպություն

65
(Թարմացված է 13:53 22.01.2021)
Վարկային կազմակերպությունը գործունեություն է ծավալելու սպառողական վարկավորման ծրագրեր, գյուղատնտեսական վարկավորման ծրագրեր ու հիմնական այլ ուղղություններով։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. «Հայփոստ» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ Կենտրոնական բանկ իր կողմից հիմնադրված «Փոստ Կրեդիտ» դուստր վարկային կազմակերպության գրանցման և լիցենզավորման նպատակով: Տեղեկությունը հայտնում են ընկերության լրատվական ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն՝ վարկային կազմակերպությունը գործունեություն է ծավալելու հետևյալ հիմնական ուղղություններով. սպառողական վարկավորման ծրագրեր և գյուղատնտեսական վարկավորման ծրագրեր, արտադրական և առևտրական գործունեությամբ զբաղվող փոքր և միջին, ինչպես նաև՝ ընտանեկան բիզնեսով զբաղվող սուբյեկտների վարկավորում և վերականգնվող էներգետիկայի և կանաչ տնտեսության զարգացման վարկեր:

«Հայփոստը» մտնում է զարգացման նոր փուլ. նախատեսվում է վերակառուցել կենտրոնական փոստի շենքը

65
թեգերը:
վարկ, ՀայՓոստ
Ըստ թեմայի
Առաջնագծի համար ԱՄՆ-ում հավաքված 23 տոննա բեռի մի մասն արդեն ՀՀ–ում է․ «Հայփոստի» խոստումը
Զգուշացում. «Հայփոստի» անվան տակ փորձ է արվում քաղաքացիներից գումար շորթել
Մարդիկ նամակ չեն գրում. ինչո՞ւ է «Հայփոստը» բարձրացնում ծառայությունների սակագները
Արխիվային լուսանկար

ՀԷԿ–երի կորստից ֆինանսական վնասը մոտ 200 մլն դոլարի կարող է հասնել. «ՀԺ»

40
(Թարմացված է 11:25 22.01.2021)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը «ՀԺ»–ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել, թե պատերազմի հետևանքով ինչ վնասներ է կրել էներգետիկ համակարգը։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Պատերազմի հետևանքով Արցախի էներգետիկ համակարգը կորուստներ է կրել։ «Հայկական ժամանակը» գրում է, որ ըստ Արցախից ստացված տեղեկության`36 ՀԷԿ–երից միայն 6-ն է մնացել հայկական կողմում։ Թերթը զրուցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանի հետ։

«Կարելի է ասել, որ կորցրած ՀԷԿ–երը ենթակայաններով մոտ 200 մլն դոլարի կարող են հասնել. բոլորը մասնավոր սեփականություն են եղել»,–ասել է Վարդանյանը՝ խոսելով ֆինանսական վնասի մասին։

Նա հայտնել է նաև, որ 2021-ին նախատեսված էր, որ 330 մլն կՎտժ էլեկտրաէներգիա պետք է գար Արցախից դեպի ՀՀ։ Ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ սա միայն սակագնային խնդիր է ստեղծել Հայաստանի էներգետիկայի համար (սակագինը որոշ բաժանորդների համար ավելանում է 3 դրամով - խմբ.)։ Փոխնախարարը նշել է, որ այս տարվա համար դա պետք է ավելի թանկ սակագնով հոսանքով փոխարինվի, որովհետև այս տարի մեզ մոտ ատոմակայանն էլ է երկարաժամկետ կանգ առնելու։

«Այսօրվա պլանավորվածով մայիսի 15-ից մինչև հոկտեմբերի 2-ը կանգնում է։ Հուլիս–օգոստոս–սեպտեմբեր ամիսներին առավել լարված ու ծանր ռեժիմներ կլինեն։ Պլանավորվածի համաձայն` խնդիրներ չպետք է լինեն, բայց այդ ամիսներին սառը ռեզերվներ չենք ունենա, և հուսով ենք, որ առանց վթարների կաշխատենք ու խնդիր չի առաջանա»,–ասել է Վարդանյանը։

Խոսելով Արցախում էլեկտրաէներգիայի մատակարարման մասին` Վարդանյանը նշել է, որ այս պահի դրությամբ ցանցը գրեթե ամբողջությամբ վերականգնված է։ Նրա խոսքով` ընդհատումներ լինում են, քանի որ պատերազմից հետո վնասված կետերը կցումներով է վերականգնված, ենթակայանների մեծ մասը ռմբակոծված էր։ Նա հայտնել է, որ միայն Մարտունիում մի փոքր խնդիր կա` սնուցող գծերը մնացել են գրավված տարածքներում։ Հիմա այնտեղ փոքրիկ 10 կՎտ գծով է սնուցվում, որը չի բավարարում։ Առաջիկա 6-8 ամսվա ընթացքում նոր գիծ է կառուցվելու «Արցախէներգոյի» կողմից։

Ադրբեջանցիները եկել են Քարահունջի ՀԷԿ և տնօրենին ասել` այլևս այնտեղ չմտնի. Լուսինե Ավետյան

40
թեգերը:
Հայաստան, Արցախ, էլեկտրաէներգիա
Ըստ թեմայի
Շիրակում բնակչության տարհանման ու պատսպարման միջոցառումներ են անցկացվելու
Մի քանի ժամով էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 4 մարզում
Հայաստանում 2021-ի փետրվարից հնարավոր է`լույսը թանկանա. ինչպե՞ս կարելի էր խուսափել դրանից
ԲԿՄԱ

18-ամյա հայազգի ֆուտբոլիստը միացել է ԲԿՄԱ-ի գլխավոր թիմին

0
(Թարմացված է 23:52 22.01.2021)
Ավանեսյանը նախկինում մարզումային հավաքներ է անցկացրել ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի հետ:

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Մարզիչ Ալեքսեյ Բերեզուցկին և կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը միացել են ԲԿՄԱ-ի հիմնական թիմին` Իսպանիայում ընթացող մարզչական հավաքին մասնակցելու համար։ Տեղեկությունը հայտնում է ակումբի թվիթերյան էջը:

Վալերի Հովհաննիսյանը կզբաղեցնի «Տամբով» ֆուտբոլային ակումբի նախագահի պաշտոնը

Հունվարի 22-ին ԲԿՄԱ-ն հայտարարեց, որ Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացող Ալեքսեյ Բերեզուցկին, որը անցյալ տարվա հունվարից ակումբում զբաղեցնում էր գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը, մտել է գլխավոր թիմի մարզչական շտաբ:

Ավանեսյանը նախկինում մարզումային հավաքներ է անցկացրել ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի հետ:

0
թեգերը:
Ռուսաստան, հայ, ֆուտբոլիստ, ֆուտբոլ
Ըստ թեմայի
Ծոծրակին աչք ունեցող ֆուտբոլիստը. Արկադի Անդրեասյանի «ոսկերչական» փոխանցումներն ու հումորը
Ֆուտբոլասեր թենիսիստը. ինչպես Էդուարդ Քալանթարյանը մահացած դերասանին «նկատեց» տրիբունայում
Ըմբշամարտն ու պատերազմը. Արայիկ Բաղդադյանը` սպորտի հաղթանակների և կռվի դառնության մասին