Տարադրամի փոխանակման կետ Երևանում

Հայկական դրամը դիմադրել է COVID-ին և պատերազմին, իսկ թուրքական լիրան՝ ոչ․ որն է պատճառը

625
Կորոնավիրուսի համավարակն ու Արցախում ընթացող պատերազմը չեն խարխլել Հայաստանի ազգային արժույթը։ Նույնը չի կարելի ասել թուրքական լիրայի մասին, որը բառացիորեն տապալվում է։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի ազգային արժույթի՝ դրամի կայունությունը կարող է երկար չտևել՝ պատերազմի ու կորոնավիրուսի շարունակվող համաճարակի ֆոնին։ Դրամի կայունությունը պահելու համար Հայաստանի իշխանությունը պետք է առաջին հերթին լուրջ տնտեսական ցնցումներից խուսափի։

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով՝ զարմանալի չէ, որ դրամը դեռ կայուն է, մինչդեռ թուրքական լիրան նոր հակառեկորդներ է սահմանում։ Նա պարզաբանում է, որ Հայաստան եկող ու Հայաստանից գնացող միջոցների հաշվեկշիռը չի փոփոխվել։

«Լիրայի փլուզումը երկարատև գործընթաց է, այն ուղղակիորեն կապ չունի Արցախի իրադարձությունների հետ։ Այս պատերազմն ավելացնում է լիրայի ու Թուրքիայի անկայունությունը, բարձրացնում է պատժամիջոցների ռիսկը, որոշակի խնդիրներ է ստեղծում թուրքական տնտեսության համար, սակայն նրանց արժույթի անկման առանցքային գործոնը չէ», - ասաց Միքայելյանը։

Նա հիշեցրեց, որ լիրայի ապակայունացման վրա ազդել է արտաքին առևտրի էմբարգոն, զբոսաշրջությունը, տնտեսական պատժամիջոցները Սաուդյան Արաբիայի կողմից։ Փորձագետը հիշեցրեց, որ 2018 թվականին սկսված ու դեռ չհաղթահարված տնտեսական ճգնաժամի ֆոնին, նաև կորոնավիրուսի համավարակի պատճառով Թուրքիայում առաջացել են սուր խնդիրներ։ Ավելին, թուրքական լիրայի անկման վերջին փուլը սկսվել է սեպտեմբերի սկզբին, ոչ թե վերջին։ Հետևաբար, Ղարաբաղյան պատերազմը լիրայի վրա ազդող բաղադրիչներից միայն մեկն է։

Չնայած տնտեսական մեծ դժվարություններին, հայկական ազգային արժույթը անկում չի ապրում։ Գլխավոր պատճառներից է ներմուծման կրճատումը։ Երկիրը սկսել է ավելի քիչ արտասահմանյան արժույթ ծախսել, ինչը ամրապնդել է ազգայինի դիրքերը։

Ապրանքները նույն քանակությամբ (կամ մի փոքր քիչ) են ներմուծվում։ Սակայն մարդիկ սկսել են ավելի քիչ մեքենաներ գնել։ 2019 թվականի մեքենաների բումից հետո դրանք էլ գրեթե չեն ներկրվում (պետք է դեռ վաճառել ներմուծվածները)։

Թուրքական արժույթը ռեկորդային անկում է գրանցել աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին

Սակայն փորձագետը կանխատեսումներ չի անում, թե որքան մեր իշխանությանը կհաջողվի կայուն պահել դրամը։ Նրա խոսքով՝ այդ հարցում մեծ նշանակություն  ունի անխուսափելի լուրջ տնտեսական խնդիրների վերացումը։

Միքայելյանը հիշեցրեց, որ դրամը կախված է ոչ թե արտադրության ծավալից, այլ արժույթի հոսքերի հարաբերակցությունից։ Այդ հարաբերակցությունն այս պահին քիչ թե շատ կայուն է։

Հայաստանում ներդրումները կրճատվել են, բայց այնքան չէ, որ զգալի լինի։ Արտահանումն ու ներմուծումը միաժամանակ են ընկել, բայց ներկրումն ավելի շատ է կրճատվել։ Տրանսֆերներն էլ են կրճատվել, բայց կրկին ոչ այդքան զգալի չափով։

«Հայաստան եկող ու Հայաստանից հանվող դրամական հոսքերի հաշվեկշիռն այս պահին չի փոխվել։ Այդ պատճառով էլ ազգային արժույթն անկում չի ապրել»,–ընդգծեց Միքայելյանը։

Փորձագետը կարծում է, որ Հայաստանի իշխանությունն առաջին հերթին պետք է պահի արտաքին առևտուրը, աջակցի արտահանմանն ու ՏՏ-ոլորտին, նաև այն ոլորտներին, որոնք գումարներ են բերում երկիր։

Նշենք, որ օգոստոսին թուրքական լիրայի ռեկորդային մինիմումը կազմել է 7.3932 լիրա մեկ դոլարի դիմաց։ Այդ անկումը մեկ տարվա մեջ 24% է կազմել։ Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն՝ մինչ տարեվերջ թուրքական լիրան կհասնի 8 լիրայի $1-ի դիմաց, Թուրքիայի տնտեսությանը կարող է դեֆոլթ սպասել։

Կանադան Թուրքիային կոչ է արել չմիջամտել ԼՂ հակամարտությանը

Միաժամանակ, տնտեսագետների հաշվարկների համաձայն՝ թուրքական լիրան կշարունակվի արժեզրկվել նաև 2021 թվականին։ Նշվում է, որ մյուս տարվա վերջին $1 կարժենա 9,25 լիրա։

625
թեգերը:
Պատերազմ, կորոնավիրուս, Թուրքիա, դրամ, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչո՞ւ է ընդհատվել Ղարաբաղի թեմայով հանդիպումը. Բայրամովը լքել է ԱԳՆ–ի շենքը
Հայաստանը Շուշիի եկեղեցու նկատմամբ վանդալիզմի փաստով նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ին
Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, կամ Արթուր Քլարկի իրականացած ու չիրականացած կանխատեսումները
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը պատմել է Հովհաննիսյանի հետ զրույցի ու իր հաճելի զարմանքի մասին

509
(Թարմացված է 19:58 28.10.2020)
Պետեկամուտների նախագահը զարմանալի տեղեկություն է հայտնել է Հայաստանի վարչապետին։ Փաշինյանը հպարտացել է գործարարներով։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագիծը էականորեն փոխվել է։ Չնայած տնտեսական բարդ իրավիճակին, նրանք ավելի պարտաճանաչ են դարձել։

«Այսօր աշխատանքային հանդիպում ունեցա ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հետ, և նա մի զարմանալի տեղեկություն հայտնեց»,- Facebook–ի իր էջում գրել է նա և ավելացրել, որ տարվա կտրվածքով բյուջեի վերանայված պլանի շուրջ 40 մլրդ դրամի գերակատարում է կանխատեսվում, ինչն այնքան անհրաժեշտ է այս պահին Հայաստանի տնտեսությանը:

Փաշինյանի խոսքով` սա մեր հանրության դիմակայունության կարևոր ցուցիչ է, համազգային համախմբման փայլուն օրինակ։

«Հպարտանում եմ մեր գործարարներով։ Հարգանքներիս հավաստիքը»,- նշել է վարչապետը։

Հիշեցնենք՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե է հավաքագրվել 1 տրիլիոն 16.8 մլրդ դրամ գումար` նախատեսված 999.1 մլրդ դրամի փոխարեն:

Կոռուպցիոն արտոնություններ. ահա թե ինչու է Թուրքիայից ներկրվել միլիոնավոր դոլարների ապրանք

Միայն հարկային մարմինների հավաքագրած հարկային եկամուտները կազմել են 916.7 մլրդ դրամ, այն դեպքում, երբ 2019թ. նույն ժամանակահատվածին հավաքագրվել էր 901.6 մլրդ դրամ:

Մաքսային մարմինների հավաքագրած եկամուտները կազմել են 199 մլրդ դրամ` 2019թ.–ի 266.8 մլրդ դրամի փոխարեն:

Ռազմական դրության ժամանակ պետությունը կօգնի իրեն աջակցող գործարարներին

509
թեգերը:
Էդվարդ Հովհաննիսյան (ՊԵԿ նախագահ), գործարար, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Ինչո՞ւ են որոշ ապրանքներ թանկացել, ու ինչ անել առանց թուրքական արտադրանքի
Պատերազմի պատճառով հանրության ֆինանսական վարքագծում խուճապային տրամադրություն չկա
Բանկերը պատրաստակամ են առավելագույն մեծ ծավալով վարկեր ներել. օրենքն արդեն գործում է
Հումանիտար օգնություն

Ռազմական դրության ժամանակ պետությունը կօգնի իրեն աջակցող գործարարներին

97
(Թարմացված է 17:35 28.10.2020)
ՊԵԿ-ը մանրամասնել է, թե ինչ կարգով և որ դեպքում են Հայաստանին ու Արցախին աջակցություն տրամադրող գործարարներն ազատվում հարկային պարտավորությունից:

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Պատերազմի օրերին հաղթանակի շուրջ համախմբված անհատներն ու կազմակերպությունները Հայաստան օժանդակություն ուղարկելիս կարող են չմտածել հարկեր վճարելու մասին: ՀՀ պետեկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ հոկտեմբերի 23-ից ուժի մեջ է մտել «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքը, որով սահմանված արտոնությունները վերաբերելու են սեպտեմբերի 27-ից հետո կատարված աջակցություններին:

Ըստ օրենքի`նվիրատվությունը պետք է կատարվի 5 գերատեսչություններից որևէ մեկին` պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության կամ առողջապահության նախարարությանը, և վերաբերում է Եվրասիական տնտեսական միությունից կատարված ներկրումներին: Իսկ երրորդ երկրներից ներմուծումների պարագայում արդեն վաղուց հարկային արտոնություն է գործում՝ հրաժարում հօգուտ պետությանը ընթացակարգի դեպքում:

Որպեսզի արտոնությունը կիրառվի, ԵԱՏՄ միասնական օրենսդրության պահանջով պետք է, այնուամենայնիվ, ներկայացնել ներմուծման հարկային հայտարարագիր և անուղղակի հարկերը վճարված լինելու վերաբերյալ հայտարարություն: Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները պետք է նաև հաշվարկային փաստաթղթեր դուրս գրեն ստացող նախարարություններին, որոնք էլ պետք է վավերացնեն փաստաթուղթը:

Պատերազմի պատճառով հանրության ֆինանսական վարքագծում խուճապային տրամադրություն չկա

Ֆիզիկական անձանց դեպքում արտոնությունից օգտվելու կարգն այլ է: Եթե ռազմական դրության օրերին անձը սահմանված չափաքանակներից շատ ապրանք ներմուծի Հայաստան և նվիրաբերի պետությանը, ապա այդ գերազանցող մասի համար ստիպված չի լինի հարկեր վճարել:

Հարկային արտոնության մյուս խումբը վերաբերում է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներին: Օրինակ` շշալցված և հանքային ջրերը կամ այլ ապրանքատեսակներ այս օրերին հնարավոր է պետությանն անհատույց օտարել` առանց պիտակավորման:

Պետությանն անհատույց տրամադրելու դեպքում հարկերից ազատվող ապրանքների ցանկը սահմանված է կառավարության որոշմամբ:

97
թեգերը:
հարկեր, գործարար, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Հայաստան
Ըստ թեմայի
Ինչո՞ւ են որոշ ապրանքներ թանկացել, ու ինչ անել առանց թուրքական արտադրանքի
Պատերազմն ու կորոնավիրուսն ազդել են. տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.5%–ով
Պատերազմ գնացողները գումարը հանում ու թողնում են ընտանիքի անդամներին. ավանդները նվազել են
Встреча министра иностранных дел РА Зограба Мнацаканяна с сопредседателями Минской группы ОБСЕ (30 октября 2020).

Ժնևում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

0
(Թարմացված է 14:20 30.10.2020)
Նշենք, որ այս հանդիպումը նախանշված էր հոկտեմբերի 29–ին, սակայն հետո հայտնի դարձավ, որ այն մեկ օրով հետաձգվել է։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ժնևում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում կից լուսանկարին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,–գրել է նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 29–ին Ժնևում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փակ հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:

Սակայն հետո հայտնի դարձավ, որ բանակցությունները մեկ օրով հետաձգվել են։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

0
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Արցախյան պատերազմ, Հայաստան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Զոհրաբ Մնացականյան, Ժնև