Հայաստանի խորհրդարանի շենքը

ԱԺ արտահերթ նիստում. ՀՀ պետական բյուջեի ծախսերը կավելանան, եկամուտները` կնվազեն

42
(Թարմացված է 19:11 06.10.2020)
ԱԺ–ն արտահերթ նիստում քննարկում է ՀՀ պետական բյուջեում կառավարության առաջարկած փոփոխությունների նախագիծը։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. 2020թ.–ի ավարտին Հայաստանում կանխատեսվում է ոչ թե 2, այլ 6.8% տնտեսական անկում։
Այս մասին ԱԺ–ում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը` ներկայացնելով կառավարության առաջարկած 2020թ–ի պետական բյուջեի փոփոխությունների նախագիծը։

Նա նշեց, որ 2020թ–ի ավարտին սպասվում է ընթացիկ ծախսերի աճ՝ մոտ 40 մլրդ դրամի չափով: Ընդ որում այդ ծախսը հիմնականում պայմանավորված է Հայաստանում առկա ռազմական դրությամբ։

«Մասնավորապես, սպասվում է զբաղվածության ժամանակավոր նվազում, մասնավոր հատվածում պահանջարկի կրճատում, ինչպես նաեւ անորոշությունների ու ռիսկերի աճ: Արդյունքում` 2020թ. սպասվում է 6.8% տնտեսական անկում ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 2% անկման դիմաց: Իսկ անվանական ՀՆԱ-ն կնվազի՝ կազմելով 6170,2 մլրդ դրամ ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 6485 մլրդ դրամի դիմաց»,– ասաց Ջանջուղազյանը։

ԱԺ շենքը «ներկվել» է մեր դրոշների գույներով

ՀՀ ֆինանսների նախարարի խոսքով, ռազմական գործողություններով պայմանավորված կարող են ծագել նաև նոր` բյուջեով չնախատեսված ծախսեր, որոնք կառավարությունը մտադիր է իրականացնել այլ` ոչ այնքան հրատապ ծրագրերի ֆինանսավորման հաշվին։

Բացի այդ` տնտեսական անկման պայմաններում կանխատեսվում է նաև հարկեր/ՀՆԱ ցուցանիշի անկում՝ շուրջ 0.3 տոկոսով, հարկային եկամուտների նվազում` մոտ 35 մլրդ դրամով և պարտք/ՀՆԱ ցուցանիշի աճ`ընդհանուր շուրջ 67%-ի չափով։

Բյուջեի փոփոխությունների վերոհիշյալ առաջարկը, կառվարության մեկնաբանության համաձայն, ուղղված է ՀՀ զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմաններ ստեղծելուն, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելուն, ինչպես նաեւ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի եւ անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում ապահովելու նպատակին։

Հիշեցնենք` այս տարվա ապրիլի 29-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Դրանով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաշվարկով` 2020 թվականի բյուջեով նախատեսված տնտեսական 4.9 տոկոս աճը փոխարինվել էր 2 տոկոսանոց անկմամբ:

42
թեգերը:
ռազմական դրություն, բյուջե, ՀՀ Ազգային ժողով
Ըստ թեմայի
2020թ.–ին տնտեսական անկումն ավելին կլինի, քան սպասվում էր. ԱԺ–ն արտահերթ նիստ կգումարի
Ադրբեջանի իշխանությունը սպառնալիք է արցախահայության համար. ԱԺ–ն արտահերթ նիստ է անում
ԱԺ-ն հատուկ նիստ կգումարի. ՀՀ-ում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք
Մթերային խանութ

Ինչո՞ւ են որոշ ապրանքներ թանկացել, ու ինչ անել առանց թուրքական արտադրանքի

118
(Թարմացված է 21:02 23.10.2020)
Մասնագետները կարծում են, որ թուրքական ապրանքները բոյկոտելու մասին Հայաստանի որոշումը ճիշտ էր։ Ինչ վերաբերում է տեղական շուկայում որոշ տեսակի ապրանքների թանկացմանը՝ դա կապված չէ պատերազմի հետ։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի սպառողական շուկան արժանապատվությամբ ընդունեց ռազմական դրության մարտահրավերը, ավելին, երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, պարենային մթերքի գնաճ չի գրանցվել։ Sputnik  Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը։

«Բեռնափոխադրումներն անխափան են իրականացվում, հետևաբար՝ երկրում պարենային դեֆիցիտ չկա։ Բեռներն ինչպես եկել, այնպես էլ գալիս են Վրաստանի ու Իրանի տարածքով» , - ասաց Չիլինգարյանը։

Նրա խոսքով՝ ապրանքի առանձին տեսակներ թանկացել են։ Դա կապ չունի Ղարաբաղում ընթացող պատերազմի հետ։ Թանկացումը պայմանավորված է երկու պատճառնով․ մրգի ու բանջարեղենի դեպքում դա սեզոնային է, մյուս դեպքերում կապված է այն երկրներում տեղի ունեցած գնաճով, որտեղից Հայաստան են ներմուծվում տվյալ ապրանքները։ Դրանցից են, օրինակ, արևածաղկի ձեթն ու կարագը, շաքարավազն ու ալյուրը։

«Viasat» ընկերությունը դադարեցնում է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ–ների մասերի մատակարարումը

Փորձագետը պարզաբանում է, որ արևածաղկի ձեթը Հայաստանում թանկացել է, քանի որ Ռուսաստանում դրա գինը 20%-ով աճել է։ Չիլինգարյանը նշեց, որ երկրում առաջին անհրաժեշտության իրերի գնաճ չի գրանցվել։ Հիմնականում գնաճը սեզոնային բնույթ է կրում։

Օրինակ, աճել է ձմերուկի գինը։ Արքայանարնջի դեպքում գինը նվազում է, քանի որ հիմա այդ մրգի սեզոնն է։ Չեն փոփոխվել Հայաստանում արտադրվող մթերքի, նաև մսի ու ձկան գները։

Ինչ վերաբերում է թուրքական ապրանքի էմբարգոյին, որը ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ին, Չիլինգարյանը միայն ողջունում է իշխանության այդ քայլը։ Փորձագետը, սակայն, կոչ է արել չբոյկոտել թուրքական այն արտադրանքը, որն արդեն վաճառվում է հայկական շուկայում։

«Մեր գործարարներն արդեն վճարել են ապրանքի համար, հետևաբար, դրանք հիմա Հայաստանում բոյկոտելով, վնասում եք ոչ թե Թուրքիային, այլ տեղացի գործարարներին», - ասաց Չիլինգարյանը։

Նրա խոսքով՝ հայկական տնտեսությունն ու գործարարները շատ չեն տուժի առանց թուրքական ապրանքների։ Հագուստից բացի, Թուրքիայից Հայաստան է բերվում կենցաղային քիմիա, լվացող ու մաքրող միջոցներ, որոնք հեշտորեն կարելի է փոխարինել։ Դեռ ժամանակ կա նոր շուկաներ գտնելու համար։ Թուրքական շուկային Հայաստանի համար այլընտրանք կարող են լինել Ռուսաստանի, ԱՊՀ երկրների, Իրանի, Չինաստանի ու այլ շուկաներ։

«Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանն իր հերթին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ պատերազմն ուժեղ ազդեցություն չի ունեցել հայկական շուկայի վրա։

«Դրամի փոխարժեքն երկու տոկոսով անկում է ապրել, ինչը գնաճի կհանգեցնի։ Սակայն պարենային անվտանգության ու ապրանքների գների առումով իրավիճակը կայուն է», - ասաց Միքայելյանը։

Հայկական դրամը դիմադրել է COVID-ին և պատերազմին, իսկ թուրքական լիրան՝ ոչ․ որն է պատճառը

Փորձագետը կարծում է, որ Հայաստանն առանց թուրքական ապրանքների չի տուժի։ Երկիրը պետք է օգուտ քաղի ստեղծված իրավիճակից ու սուբսիդավորի, մասնավորապես, տեղական արտադրությունը, ինչը թույլ կտա նոր աշխատատեղեր բացել։

Միքայելյանի խոսքով՝ թուրքական կենցաղային ապրանքները երկար ժամանակ մեծ դերակատարություն են ունեցել Հայաստանի սպառողական շուկայի կայունության պահպանման առումով։ Սակայն վերջին շրջանում իրավիճակը փոխվել է․ կենցաղային ապրանքները տարբեր երկրներից են գալիս, հատկապես, Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ դառնալուց հետո։ Այժմ մենք այդ ապրանքն ավելի շատ գնում ենք ԵԱՏՄ երկրներից, գլխավորապես՝ Ռուսաստանից։

Բացի այդ՝ թուրքական ապրանքները կարելի է փոխարինել տեղականով։ Այդ պատճառով բացասական ազդեցությունը նվազագույն կլինի, քանի որ այլընտրանք կա։ Միքայելյանի խոսքով՝ թուրքական ապրանքը փոխարինելու հարցում Հայաստանի համար պոտենցիալ շուկա կարող է լինի Ռուսաստանը, Ուկրաինան, Իրանը, Բանգլադեշը, Չինաստանը։

Հայաստանն առաջարկում է Թուրքիային զրկել ԵԱՏՄ սակագնային արտոնություններից

Այդ կապակցությամբ Միքայելանը կարծում է, որ իշխանությունը պետք է օգնի բիզնեսին կապ հաստատել տարբեր երկրների ներկայացուցիչների հետ։

Ավելի վաղ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Facebook–ի իր էջում հրապարակել է հայաստանյան շուկայում պատերազմի ընթացքում թանկացած ապրանքների ցանկը։

Հանձաժողովի իրականացրած դիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ հոկտեմբերի 8-ից 22–ն ընկած ժամանակահատվածում շաքարավազը երևանյան սուպերմարկերկետներում թանկացել է շուրջ 20 դրամով (6-7 տոկոս), կարագի 1 կգ–ը` 20 դրամով (1 տոկոսից պակաս), ձեթը` 15-80 դրամով (մոտ 0.5 տոկոս), ալյուրը` 10-15 դրամով (4.5 տոկոս)։

Հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել արգելել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումը նախևառաջ անվտանգային բաղադրիչ ունի` հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական և ահաբեկչական գործողություններին:

Նշենք, որ 2019 թվականին Թուրքիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումն ըստ ծագման երկրի հատկանիշի կազմել է 268.1 մլն ԱՄՆ դոլար։ Թուրքիայից մեր երկիր հիմնականում ներմուծվում է hագուստ (69.4 մլն դոլար), ցիտրուսային մրգեր (10.3 մլն դոլար), մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ` էլեկտրական ջեռուցիչ, սառնարան (35.3 մլն դոլար), նավթ և նավթամթերք (24.3 մլն դոլար), քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք (23.6 մլն դոլար), ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր (21.6 մլն դոլար)։

118
թեգերը:
Պատերազմ, Գներ, տնտեսություն
Սուպերմարկետ. արխիվային լուսանկար

Ինչն է թանկացել պատերազմի ընթացքում. ՏՄՊՊՀ–ն ներկայացրել է դիտարկման արդյունքները

335
(Թարմացված է 13:57 23.10.2020)
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտնում է, որ ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք շուրջօրյա ռեժիմով մշտադիտարկում են իրականացնում հայաստանյան խոշոր վաճառակետերում։ Ուսումնասիրվում է 94 ապրանքատեսակ։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Facebook–ի իր էջում հրապարակել է հայաստանյան շուկայում պատերազմի ընթացքում թանկացած ապրանքների ցանկը։

Հանձաժողովի իրականացրած դիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ հոկտեմբերի 8-ից 22–ն ընկած ժամանակահատվածում շաքարավազը երևանյան սուպերմարկերկետներում թանկացել է շուրջ 20 դրամով, կարագի 1 կգ–ը` 20 դրամով, ձեթը` 15-80 դրամով` կախված տեսակից, ալյուրը` 10-15 դրամով։

Հանձնաժողովը հայտնում է, որ միաժամանակ ուսումնասիրել են նաև միջազգային շուկայի գները և պարզել, որ դրանց հումքի գները ևս բարձրացել են։

«Գնային տատանումները որոշ ապրանքների մասով կարող են հանդիսանալ նաև վերջին ժամանակահատվածում արտարժույթի տատանումների հետևանք»,– նշված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ։

Այդուհանդերձ, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտնում է, որ ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք շուրջօրյա ռեժիմով մշտադիտարկում են իրականացնում հայաստանյան խոշոր վաճառակետերում։ Ուսումնասիրվում է 94 ապրանքատեսակ։

Արտաքին գնաճային ճնշումներ ՀՀ տնտեսության վրա չեն եղել. ԿԲ նախագահի նոր ցուցանիշները

335
թեգերը:
գնաճ, Պատերազմ, թանկանալ, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ)
Ըստ թեմայի
ՏՄՊՊՀ–ն թույլ տվեց, որ Եսայան եղբայրների ընկերությունը գնի Beeline-ը
«Զվարթնոցում» ավտոկայանատեղին կրկին կէժանանա. ՏՄՊՊՀ–ն պատժել է «Արմենիային»
Չարաշահումներ կարագի շուկայում. ՏՄՊՊՀ-ն որոշել է տուգանել «Սիթիին»
Արցախ

Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ-ին ճանաչել Արցախի անկախ հանրապետությունը

117
(Թարմացված է 00:39 24.10.2020)
ԱՄՆ կոնգրեսականի խոսքով` Ալիևին ու Էրդողանին պետք է հասկացնել, որ եթե շարունակեն պատերազմը, ապա կտեսնեն դրա հետևանքները։ Միացյալ Նահանգները «ձեռքերը ծալած» չի նստելու։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը պաշտոնապես կոչ է արել ԱՄՆ-ին ճանաչել Արցախի անկախ հանրապետությունը։

«Տևական ժամանակ է, ինչ Թուրքիան և Ադրբեջանը պատերազմում են Արցախի դեմ, գնդակոծում խաղաղ բնակավայրերը, եկեղեցիները` ռազմական հանցագործություններ կատարելով: Ադրբեջանի գրոհները հետ մղելիս զոհվել է ավելի քան 800 զինծառայող, ինչպես նաև տասնյակ խաղաղ բնակիչներ »,–իր կոչում նշել է Շիֆը։

Շիֆի խոսքով` ձմռան շեմին Արցախի քաղաքացիական բնակչության կեսից ավելին ստիպված է տեղափոխվել այլ քաղաք, քնել մեքենաներում կամ բաց դաշտերում ՝ ընկնող ռումբերից հեռու։

Նա նշում է, որ չեն կարող թույլ տալ, որ պատմությունը կրկնվի։ Եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշել են պատերազմել, ապա ԱՄՆ–ն, ԵԱՀԿ Մինսկի խումբը և միջազգային հանրությունը պետք է հստակ ասեն, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ցանկություններում հաջողության չեն հասնելու։
Ալիևին ու Էրդողանին պետք է հասկացնել, որ եթե շարունակեն պատերազմը, ապա կտեսնեն դրանց հետևանքները։ Միացյալ Նահանգները «ձեռքերը ծալած» չի նստելու։

Շիֆն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին և Արցախին։

Ավելի վաղ` հոկտեմբերի 6-ին, Շիֆը Facebook–ի իր էջում գրել էր, որ Լոս Անջելեսը սատարում է Հայաստանի և Արցախի ժողովրդին։

Նշենք, որ Ադամ Շիֆը հայտնի է իր հայամետ դիրքորոշմամբ։ Նա լավ հարաբերություններ ունի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ու հաճախ է մասնակցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառումներին։

117
թեգերը:
ԱՄՆ, Ադամ Շիֆ, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Միլանի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը
Ֆրանսիայի Վիեն քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը
ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը