Գինի

Այնպես, ինչպես Եվրոպայում․ առաջին անգամ հայկական գինիները «ֆիրմային» անվանում կստանան

410
(Թարմացված է 17:03 18.09.2020)
Հայկական գինիների պիտակների վրա կնշվի դրանց ծագումը։ Դա բարձրորակ լինելու տարբերակիչ նշան է։ Առայժմ այդպիսի աշխատանքներ կատարվել են Վայոց Ձորի համար։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Հայկական գինիներն առաջին անգամ ծագման աշխարհագրական նշումով անվանում կստանան։ Տեղեկությունը Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։

Директор Фонда виноградарства и виноделия Армении Заруи Мурадян на онлайн пресс-конференции: Как решить конфликт интересов между виноделами и фермерами (18 сентября 2020). Еревaн
© Sputnik / Zara Mika
Զարուհի Մուրադյանը

 «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» օրենքի համաձայն` Հայաստանում կարող են արտադրվել գինիներ՝ ծագման աշխարհագրական նշումով։ Ընդ որում, պետք է հստակ սահմանել խաղողագործության շրջանները։ Ծագմամբ և հատկանիշներով ճանաչելի գինիները սովորաբար գնի մեջ մի փոքր առավելություն են ստանում։

Օրենքն ընդունվել է 2008 թվականին, սակայն անցած 12 տարիների ընթացքում կառավարությունում ոչ ոք դրանով չի զբաղվել։ Այժմ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը սկսել է գլուխ բերել այդ աշխատանքը և մինչև տարեվերջ բնութագրեր կպատրաստի Վայոց Ձորի մարզի համար։ Այստեղ արտադրված գինիները կստանան «Արփայի հովիտ» աշխարհագրական նշումը։ Հետագայում այդ աշխատանքը կիրականացնեն նաև հանրապետության մյուս խաղողագործական շրջանների համար։

Բայց միայն խաղողի այգիների սահմանները քարտեզի վրա անցկացնելը դեռ բավարար չէ։ Նախևառաջ մշակվել են որակի ստանդարտներ այդ տարածաշրջանում (Արենի և այլն) տարածված խաղողի տեսակների համար։ Մասնագետները համար հաստատել են շաքարի պարունակությունը, ֆենոլային հասունությունն ու այլ ցուցանիշները։ Այդպիսի խաղողից գինի արտադրող գինեգործները կարող են ստանալ հիշյալ աշխարհագրական նշումը։ Այնուհետև այն հնարավոր կլինի գրանցել Եվրասիական միության ռեեստրում։

Այգեգործը նախարարից լավ է. արմավիրցի Երեմի 100 տեսակի աղջիկ-խաղողներն ու ինքնաշեն տրակտորը

Ապագայում հիմնադրամն ուզում է նաև որակի նշան տրամադրել այն գինիների համար, որոնց պատրաստման ընթացքում պահպանվում են բոլոր պատշաճ ստանդարտները։ Դրա համար կստեղծվի փորձագիտական խորհուրդ` կազմված գինեգործական ընկերությունների ներկայացուցիչներից և անկախ մասնագետներից։

Կառավարությունը կվճարի ոչ թե կոնյակ ու գինի արտադրողներին, այլ խաղող աճեցնող գյուղացիներին

Նշենք, որ Հայաստանում խաղողի գինու արտադրության ծավալը վերջին տարիներին աճել է, սակայն այն դեռևս համեմատաբար փոքր է մնում։ Միևնույն ժամանակ ավելացել է մրգային գինիների արտադրությունը, իսկ արտահանման ծավալով դրանք նույնիսկ առաջ են անցել խաղողի գինիներից։ Այսպես, 2020 թ․-ի առաջին կիսամյակում խաղողի գինու արտահանումը կազմել է 3,2 մլն դոլար, իսկ մրգային գինիները՝ 4,5 մլն դոլար։

410
թեգերը:
Խաղող, որակ, պիտակ, հայկական, Գինի
Ըստ թեմայի
«Այս գինիներն այստեղ են, որովհետև ես բարի մարդ եմ». օրգանական գինին «խնդրում են» դրսերում
Ծորակը բացել են, գինի է թափվել. իտալական գործարանում տեխնիկական խափանում է եղել
Արևահաց, արևախաչ, գինի ու կրակ. ինչպես են հայ հեթանոսները նշել Նավասարդը
Բաբկեն Թունյան. արխիվային լուսանկար

«Հասկանում եմ` տրամադրություն չկա մոլ գնալու». տնտեսագետը կոչ է անում չհետաձգել գնումները

262
Հոգեբանորեն դժվար է գնալ մոլում հագուստ կամ մեկ այլ բան գնել՝ իմանալով, որ սահմանին զինվորներ են զոհվում, ու որ Ստեփանակերտում մարդիկ նկուղներում են պատսպարված։ Բայց տնտեսագետ Բաբկեն Թունյանը կոչ է անում հաղթահարել հոգեբանական վիճակն ու մտածել տնտեսության մասին։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Բոլորի ուշադրությունն այսօր ճակատի ուղղությամբ է, բայց թիկունքի մասին էլ չպիտի մոռանանք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

«Հասկանում եմ, որ հիմա ոչ տրամադրություն կա ինչ-որ բան գնելու, ոչ ժամանակ։ Հոգեբանորեն դժվար է գնալ մոլում հագուստ կամ մեկ այլ բան գնել՝ իմանալով, որ սահմանին զինվորներ են զոհվում, ու որ Ստեփանակերտում մարդիկ նկուղներում են պատսպարված։ Հասկանում եմ, որ սրճարան կամ մեկ այլ տեղ գնալու սիրտ չունեք։ Բայց ձեր գնումները, ձեր գործողությունները տնտեսական ակտիվություն են խթանում, հարկեր են գեներացնում, որ գնալու են բյուջե, որտեղից էլ անհրաժեշտ ծախսեր են կատարվելու»,– սպառողներին կոչ է անում տնտեսագետ պատգամավորը։

Նրա խոսքով` տնտեսությունը պետք է աշխատի, որովհետև հաղթանակը նաև տնտեսությունից է կախված։

«Խոսքն այն մասին չէ, որ մարդիկ իրենց վերջին կոպեկով ինչ–որ բաներ գնեն, այլ այն մասին, որ եթե ի սկզբանե պլանավորել էին որևէ բան գնել, կամ որևէ գործարք անել, ու հիմա այդ փողը մի կողմ դրած սպասում են, այդ կոչի նպատակն այն է, որ չսպասեն, որովհետև դա տնտեսությանն է պետք»,– ասաց Թունյանը։

Նրա բնորոշմամբ` հայաստանյան տնտեսությունում այժմ սպասողական վիճակ է, ընդ որում`ինչպես սպառողների, այնպես էլ տնտեսվարողների մոտ։

Այդուհանդերձ, Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից Հայաստանում սկսեցին Արցախի ու արցախցիների համար օգնություններ հավաքել, կոնկրետ ապրանքներ գնել Արցախ ուղարկելու ու Հայաստան եկած արցախցի ընտանիքներին աջակցելու համար։ Բաբկեն Թունյանից հետաքրքրվեցինք` արդյո՞ք այս գործընթացը չխթանեց տնտեսական ակտիվությունը։

«Բնականաբար, սա որոշ չափով պահանջարկն ավելացնում է, բայց դրանք շատ սպեցիֆիկ, որոշակի տեսակի ապրանքներ են»,– ասաց նա։

Միաժամանակ Հայաստանում նաև թուրքական ատադրության ապրանքներից հրաժարվելու ակցիա է իրականացվում։ Պատերազմի առաջին իսկ օրերին, սպառողների պահանջին ընդառաջելով, առևտրի որոշ ցանցեր հայտարարեցին, որ որոշում են կայացրել թուրքական ապրանքները վաճառասեղաններից հավաքելու ու դրանք մատակարարող ընկերություններին վերադարձնելու մասին։ Փաստորեն` այս ակցիայի հետևանքով բոյկոտվել են արդեն իսկ Հայաստան ներկրված ու Հայաստանում գտնվող ապրանքները, ինչը նույնպես ազդում է շրջանառության ցուցանիշի վրա։

«Մի կողմից ճիշտ է, որ մենք թուրքական ապրանքներ չգնենք ու թուրքական տնտեսությունը դրանով չուժեղացնենք, որովհետև եթե ժամանակին այդ գումարներն անուղղակիորեն, ապա այժմ արդեն ուղղակի են մեր դեմ աշխատում։ Մյուս կողմից` մենք ունենք մի քանի հարյուր, կամ մի քանի հազար քաղաքացիներ, որոնք այսօր թուրքական ապրանքների առևտրով գումար են աշխատում։ Նրանց միանգամից ինչ–որ բան արգելելը նույնպես փաստի առաջ է կանգնեցնելու»,– ասաց Թունյանը։

Ինչ վիճակում է հայկական ռազմարդյունաբերությունն այս օրերին. մեկնաբանում է նախարարը

Պատգամավորի համոզմամբ` սա շատ նուրբ հարց է, որի լուծումը նաև պետական մակարդակով պիտի գտնվի` այնպես, որ Հայաստանը թուրքական ապրանքներից աստիճանաբար հրաժարվի, բայց դրա հետևանքով ավելի մեծ խնդիրներ չառաջացնի։

Հայաստանն ավելի քան կես ամիս է` ապրում է ռազմական դրության պայմաններում։ Տնտեսագետներն արդեն մտահոգվում են տնտեսության համար։ Բայց պաշտոնական տվյալներ, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ տնտեսության մեջ սեպտեմբերի 27-ից առ այսօր, պաշտոնապես դեռ հայտնի չէ։ Նման տվյալներ չունի նաև մեր զրուցակից Բաբկեն Թունյանը։

Հայի հնարամիտ նվիրատվությունը հիացրել է Սերժ Թանկյանին. նա տեսանյութ է հրապարակել

262
թեգերը:
Բաբկեն Թունյան, Պատերազմ, Հայաստան, տնտեսագետ
Ըստ թեմայի
2020–ին տնտեսական անկումը կկազմի 6.8%` 2–ի փոխարեն. ԱԺ–ն ընդունեց բյուջեի փոփոխությունը
Որքա՞ն որոշիչ է տնտեսական բաղադրիչի դերը պատերազմի ելքի վրա
Կորոնավիրուսը, Հայաստանի տնտեսությունն ու պոպուլիզմը. ի՞նչ սպասել ապագայում

Որքա՞ն որոշիչ է տնտեսական բաղադրիչի դերը պատերազմի ելքի վրա

155
(Թարմացված է 12:24 19.10.2020)
«Բիզնեսի դիալեկտիկա» հաղորդման հեղինակ, բիզնես փորձագետ Հայկ Մանասյանը գտնում է, որ ժողովրդի ոգուց ու հաղթանակի հանդեպ ունեցած անբեկանելի հավատից հետո, իհարկե, տնտեսական բաղադրիչն ամենաորոշիչն է։

Հեղինակը գտնում է, որ այս պատերազմը ևս մեկ, միգուցե նաև վերջին առիթն է, որպեսզի մենք ամենայն խորությամբ ու լրջությամբ նայենք երկրի տնտեսության կառուցվածքին ու հետևություններ անենք այդ ամենից։

«Բիզնեսը շատ արագ պետք է հարմարվի պատերազմական պայմաններին». Մանասյան

Հայկ Մանասյանն առաջարկում է նախ դիվերսիֆիկացնել և ապա ստեղծել տարածաշրջանի համեմատությամբ դիֆերենցվող ու բացարձակ մրցունակություն ունեցող տնտեսության ճյուղեր։

Միայն այդ տիպի բիզնեսների շնորհիվ մենք կկարողանանք ավելացնել երկրի փողային ռեսուրսը, ձեռք բերել ամենաժամանակակից ռազմական սպառազինությունը, զուգորդել այն մեր բանակի բարձր ոգու հետ, և այդ դեպքում թշնամու մտքով անգամ չի անցնի հարձակվել մեզ վրա։

Որն է այն միակ գործոնը, որի շնորհիվ բիզնեսն արժեք է ստեղծում

155
թեգերը:
տնտեսություն, Պատերազմ, Արցախ
Ըստ թեմայի
Եթե բոլորը գնան բանակ, բիզնեսը կպայթի, կամ ինչի մասին են ամաչում խոսել գործարարները
Ղարաբաղյան հակամարտությունը կհարվածի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի բանկերին. Moody’s
Ինչպես պետք է աշխատի բիզնեսը ԵԱՏՄ-ում. Մոսկվայի ու Երևանի փորձագետներն ուղիներ են նշում
Լամպ

Մի քանի ժամ շարունակ լույս չի լինի Կոտայքի և Տավուշի որոշ հատվածներում

0
(Թարմացված է 09:03 20.10.2020)
Հանրապետության տարածքում հոսանքազրկումներն արվում են պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Կոտայքի մարզում՝

10։00-13։00 Արզնի համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Գեղի համայնքի Կոյողի թաղամաս,

10։00-16։30 Եղվարդ համայնքի՝ Շահումյան, Սպանդարյան, Գայի, Խանջյան, Սայաթ-Նովա, Զաքարյան, փողոցներ, Սաֆարյան, Չարենցի, Կոմիտասի, Աբովյան, Իսահակյան Շիրակի փողոցներ մասնակի, Կալեր, Բոլոր հողեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի,

11։00-17։00 Կապուտան, Գեղաշեն, Կամարիս, Պտղնի գյուղեր մասնակի,

Տավուշի մարզում՝

11:00-13:00 Դիլիջան քաղաքի Ներքին Գոշ և Հովք գյուղեր:

0
թեգերը:
էլեկտրաէներգիա, Լույս, Հայաստան, Տավուշ, Կոտայք
Ըստ թեմայի
Հայկական ատոմակայանի՝ 2020 թվականի վերանորոգումն ավարտված է․ ինչ է սպասվում հաջորդիվ
ԱԷԿ–ի շահագործման ժամկետը կերկարաձգվի. Պետրոսյանը խոսել է արածի և առաջիկա անելիքների մասին
ԱԷԿ–ում հայտնված կոնյակն ու նոր տնօրենի վերաբերմունքը․ ինչ են պատմում Մարտիրոսյանի մասին