Փուչիկներ վաճառող տղա, արխիվային լուսանկար

Հարկեր փուչիկներից և լարովի շնիկներից. որոշել են փողոցային առևտուրն էլ հարկային դաշտ բերել

191
(Թարմացված է 23:08 14.09.2020)
Փողոցում խաղալիքներ վաճառելու նոր կանոնների կիրառման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի որոշումը զայրացրել է առևտրականներին։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Երևանի փողոցներում մանր առևտրով զբաղվողները դժգոհ են իրենց գործունեության վերաբերյալ քաղաքապետարանի առաջարկած  նոր կանոններից, որոնք ուժի մեջ կմտնեն 2021 թվականի հունվարի 1-ից։

Քաղաքային իշխանությունների կողմից նորամուծությունը ակնհայտ վրդովմունք ու բողոքի ալիք է բարձրացրել։ Խաղալիքներ, փուչիկներ, լարովի շնիկներ, անձեռոցիկներ և այլ մանր իրեր վաճառողները, որոնք հիմնականում կենտրոնացած են բազմամարդ վայրերում, պետք է հաջորդ տարվանից պարտադիր ՀԴՄ սարքեր ունենան, իսկ վաճառվող ապրանքները՝ հիգիենայի նկատառումներից ելնելով չպետք է դրվեն ասֆալտին։

Уличный торговец игрушками
© Sputnik / Aram Nersesyan
Խաղալիքներ, փողոցային առևտրի վաճառակետ, Երևան

Ինչպես և սպասվում էր, առևտրականներն այս գաղափարը անհեթեթ են համարում։ Նրանց խոսքով` իրենց համար ֆինանսական և տեխնիկական բազմաթիվ դժվարություններ է ստեղծվում։

«Ես մի շարք հիվանդություններ ունեմ։ Ինչպես կարող եմ մի ձեռքում ՀԴՄ սարքը պահել, մյուսում` ապրանքը։ Մեզ մոտ առանց այդ էլ առևտուրը խիստ պակասել է։ Կորոնավիրուսի պատճառով մարդիկ վախենում են փողոց դուրս գալ, առավել ևս կպնել այդ խաղալիքներին։ Չեմ հասկանում՝ ինչով են մտածում մեր գլխին նոր փորձություն հորինած մարդիկ», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Հյուսիսային պողոտայում խաղալիքներ վաճառող մի կին։

Уличный торговец игрушками
© Sputnik / Aram Nersesyan
Խաղալիքներ, փողոցային առևտրի վաճառակետ, Երևան

Նրա հետ համաձայնում է «գործընկերը»՝ նշելով, որ իրենց ուզում են զրկել նույնիսկ ապրանքը սայլակի մեջ դրած շրջելու հնարավորությունից՝ դարձյալ հիգիենայի նկատառումներից ելնելով։ Մեր զրուցակցի դիմաց բավական շատ ապրանքատեսակներ են շարված։ Այդ քանակի ապրանքը ձեռքով տանել–բերելն ուղղակի ֆիզիկապես հնարավոր չէ։

«Ես` 57 տարեկան կինս, պետք է արկղ կախեմ վզիս, ու տենց քայլեմ փողոցով, հա՞։ Ո՞նց եք դա պատկերացնում։ Մենք դեմ չենք բյուջե փող վճարել։ Բայց թող մեզ համար նորմալ, մարդկային աշխատանքային պայմաններ ստեղծեն, տարածք տրամադրեն, որտեղ կկարողանանք իրացնել մեր ապրանքը»,– նշում է նա։

Уличный торговец игрушками
© Sputnik / Aram Nersesyan
Խաղալիքներ, փողոցային առևտրի վաճառակետ, Երևան

Մեր երկու զրուցակիցներն էլ պատրաստ են բողոքի ակցիայի դուրս գալ, եթե քաղաքային իշխանությունն անտեսի իրենց կարծիքը։ Նրանց խոսքով` նոր փոփոխությունից դժգոհ մարդկանց ցուցակ է կազմվում։ Ցուցակում առնվազն 50 մարդ կա։

Հյուսիսային պողոտայի առևտրականները պատմեցին նաև, որ երեկ մոտակա սրճարաններից մեկում Նիկոլ Փաշինյանն էր նստած տիկնոջ հետ։ Քաղաքացիները փորձում էին նրան մոտենալ և բարձրացնել այդ հարցը, բայց ապարդյուն։

Уличный торговец игрушками
Aram Nersesyan
Խաղալիքներ, փողոցային առևտրի վաճառակետ, Երևան

Քաղաքապետարանն իր հերթին կանոնների խստացումը հիմնավորում է առևտրի այդ հատվածը օրինական դաշտ բերելու և «քաղաքակիրթ առևտուր» կազմակերպելու պատճառաբանությամբ։ Այդ մասին խոսում էր քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների  վարչության պետ Հովիկ Սաֆարյանը սեպտեմբերի 9-ին` որոշման նախագծի քննարկումների ժամանակ։ Փաստաթուղթն ընդունվեց ձայների մեծամասնությամբ՝ նույն օրը ավագանու նիստում։ Ընդդիմադիրները որոշումը դժգոհությամբ ընդունեցին՝ հայտարարելով, որ քաղաքային իշխանություններն այդպիսով ուզում են «մարդկանց վզի պարանն ավելի ուժեղ ձգել»։

Փորձագիտական հանրությունը ևս ոգևորված չէ առաջարկվող փոփոխություններից։ Տնտեսագետ Արա Գալոյանի կարծիքով՝ առևտրականների հարկման բարդ գործընթաց է սպասում, և այդտեղ մի շարք տեխնիկական դժվարություններ կան։

Уличный торговец игрушками
© Sputnik / Aram Nersesyan
Խաղալիքներ, փողոցային առևտրի վաճառակետ, Երևան

Միևնույն ժամանակ նա հիշեցնում է, որ սա առաջին կառավարությունը չէ, որ փորձում է «հարաբերություններ պարզել» մանր առևտրականների հետ։ Նախորդ իշխանությունը տարբեր ժամանակ նույնպես փորձել է դա անել՝ սանիտարահիգիենիկ չափանիշների ու խնդիրների հիմնավորմամբ։ Այս անգամ, կարծես թե, հարցը լուրջ է դրված։

«Ամեն դեպքում հետաքրքիր կլինի նայել, ինչպես են իշխանությունները փորձելու լուծել մանր առևտրի հարցերը։ Պետք է նշեմ, որ այդ մարդկանց որպես հարկատու գրանցման բավական երկար գործընթաց է սպասում։ Այստեղ տարիքային բնույթի բազմաթիվ խնդիրներ կան, նրանցից շատերը թոշակառուներ են։  Նախորդ իշխանությունները, ամեն անգամ, երբ որոշում էին զբաղվել այդ հարցով, հետագայում հետ էին քաշվում, հասկանալով, թե այդ ամենը որքան բարդ է ու խճճված»,– ընդգծեց Գալոյանը։

Уличный торговец игрушками
© Sputnik / Aram Nersesyan
Խաղալիքներ, փողոցային առևտրի վաճառակետ, Երևան

Զբաղվածության ոլորտում առևտրականների մասնաբաժինը հսկայական տեղ է զբաղեցնում։ Այստեղ աշխատատեղերի պաշտոնական թիվը  հասնում է 110 հազարի։ Եվ դա միայն գրանցված աշխատողները։ Դժվար չէ պատկերացնել, թե որքան մարդ  է ստվերում գործում։

«Չեմ կարծում, որ քաղաքային իշխանությունների միջոցառումները լուրջ տնտեսական արդյունք կտան։ Սակայն դրա փոխարեն մեզ մոտ մեծ թվով դժգոհ քաղաքացիներ կհայտնվեն», – հավելեց նա։

Բացի այդ սանիտարահիգիենիկ գործոնի հիմնավորումները որևէ քննադատության չեն դիմանում։ Տնտեսագետը չի հիշում մի դեպք, որ մանր փողոցային առևտրի իրերը որևէ համաճարակի բռնկման պատճառ դառնային։

Уличный торговец игрушками
Aram Nersesyan
Խաղալիքներ, փողոցային առևտրի վաճառակետ, Երևան

Նրա խոսքով` հետաքրքիր կլիներ իմանալ, թե քաղաքային իշխանություններին ով է խորհուրդ տվել առևտրականներով զբաղվել և ամենակարևորը, թե ինչ ակնկալիքներ ունեն իրենք այս քաշքշուկից։ Գալոյանն իշխանության պայքարը փողոցում առևտուր անողների հետ որակեց «կրակոց թնդանոթներից ճնճղուկների վրա»։

Նրա կարծիքով՝ որևէ պարզաբանում չի կարող արդարացնել իշխանությունների գործողությունները, իշխանություն, որը տվյալ դեպքում զբաղվում է իր վարչական ռեսուրսները զուր վատնելով։

  • Փողոցային առևտրի վաճառակետ, Երևան
    Փողոցային առևտրի վաճառակետ, Երևան
    © Sputnik / Aram Nersesyan
  • Փողոցային առևտրի վաճառակետ, Երևան
    Փողոցային առևտրի վաճառակետ, Երևան
    © Sputnik / Aram Nersesyan
  • Փողոցային առևտրի վաճառակետ, Երևան
    Փողոցային առևտրի վաճառակետ, Երևան
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 3
© Sputnik / Aram Nersesyan
Փողոցային առևտրի վաճառակետ, Երևան
191
թեգերը:
ՀԴՄ, տնտեսություն, հարկեր, առևտուր, փողոց, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Պետք չէ քաղաքականացնել առևտուրը. հայ գործարարը ստեղծված իրավիճակից ելքեր է առաջարկում
Այսուհետ Գյումրիում կիրականացվի ցիվիլ առևտուր. մսավաճառները ՍԱՏՄ ղեկավարից նվեր ստացան
Հայաստանում առցանց առևտուրը 2021թ-ից կիրականացվի միայն էլեկտրոնային կտրոններով
Առցանց առևտուր ու բժշկություն. ինչ է փոխել կորոնավիրուսը Հայաստանի աշխատաշուկայում
Մինե Մինասյան

Զուտ հայկական և բուրավետ բիզնես «դիմակասերների» համար

108
(Թարմացված է 21:03 29.09.2020)
35-ամյա Մինե Մինասյանը կորոնավիրուսի համավարակի ժամանակ առաջին անգամ որոշեց ուժերը փորձել բիզնեսի ոլորտում, ստեղծեց «Booyr» ապրանքանիշը և նույնիսկ պատենտավորեց իր ինքնատիպ գաղափարը։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Եթե Սիզիփոսը հայ լիներ,  նա ծանր քարի հետ կապված տառապանքների «մեկնարկից» առավելագույնը մեկ ամիս անց այդ տառապանքը հաճելի ժամանցի վերածելու տարբերակ կհորիներ։ Ինքներդ դատեք. կորոնավիրուսի հետ կապված՝ մայիսից երկրում դիմակ կրելու «խիստ ռեժիմ» է գործում, որն առաջին իսկ օրից հոգնեցրեց գրեթե բոլորին, իսկ արդեն հունիսին շուկայում հայտնվեցին դրանց խիստ ինքնատիպ տարբերակները, որոնք ուզում ես դնել նույնիսկ առանց պարտադրանքի։

Booyr («բույր») այսպես անվանեցին ձեռագործ դիմակների ապրանքանիշը, որի առանձնահատկությունը լեռնային խոտաբույսերի հոտի մշտական առկայությունն է։ Բամբակյա ճերմակ դիմակների վրա հատուկ փոքր գրպան է կարված, որտեղ տեղադրվում է նարդոս, նանա, ուրց, վարդ և այլ խոտաբույսերով պարկիկը։ Ու թեև 35-ամյա Մինան մասնագիտությամբ բիզնես–մարկետոլոգ է, սա ձեռնարկատիրության նրա առաջին փորձն է։

Основатель бренда масок с горными травами Booyr Мине Минасян (25 сентября 2020). Еревaн
© Sputnik / Zara Mika
Մինե Մինասյան

«Ընկերներս ասում են, որ կախվածություն են ձեռք բերում դիմակներից, էնքան համով ա իրանց հոտը։ Էդ էլ իմ միտքն էր, որ դիմակներ կրելը ոչ միայն տանելի, այլ նաև հաճելի լինի, ու որ ամեն դնողն իրան զգա սարի գլխին, բնության գրկում», – ասում է Մինեն։

Դիմակների սեփական շարք ստեղծելու գաղափարը Մինեի գլխում բոլորովին պատահաբար է ծագել ։  Նրա եղբայրը` Մերուժանը, Սևանա լճի մերձակա գյուղերից մեկում զգալով ուրցի կախարդական հոտը և փորձելով այն «պահպանել», պոկեց այն և դրեց դիմակի մեջ։  Եվ Մինեի մոտ անմիջապես ծնվեց գաղափարը։

«Սկզբում սկեսուրիս խնդրեցի փորձնական դիմակներ կարի, ու մենք սկսեցինք փորձարկումներ անել։ Կտորն էինք փոխում, ռետիե կապերը, հետո գրպանիկի տեղն էինք որոշում։ Առաջին անգամ էդ գրպանիկում թեյի փաթեթիկ եմ դրել, որ հասկանամ` հոտը գալիս ա, թե չէ», – ծիծաղելով պատմում է Մինեն։

Այդ օրվանից ընտանիքում (Մինեն ամուսնացած է և ունի երկու որդի) հանգստյան օրերը բազմոցին պառկելուց վերածվեցին սարեր և քաղաքից դուրս ակտիվ այցելությունների։ Մինեն փորձում էր հաճելի հոտերով խոտաբույսեր գտնել։

«Մի անգամ Արա լեռան վրա էինք, ու ես ամուսնուս ասացի` հենց էս հոտն եմ ուզում դիմակներից գա։ Ուրեմն էդ սարի գլխին լիքը ծաղիկներ ու խոտեր կային, համ էլ հողի հոտն էր խառնվել, ու շատ անուշ բուրմունք էր տարածվում։ Մենք տարբեր բույսեր քաղեցինք, բերեցինք տուն, չորացրինք, բայց հոտը հեչ լավը չստացվեց։ Շատ էի ափսոսում, բայց ինչ արած։ Էդ օրվանից որոշեցի հոտերը չխառնել, ու հիմա փաթեթներում միայն առանձին բույսեր են», – պատմում է Մինեն։

Սկզբում Մինան նվիրում էր դիմակները ընկերներին և ծանոթներին` նպատակ ունենալով կարծիքներ լսել և առաջ մղել ապրանքանիշը։ Ոմանք կատակում էին` «խոտի գործ ես անում», իսկ Մինեն ասում էր. «Եթե խոտ վաճառեի, ավելի շատ փող կաշխատեի»։

Основатель бренда Booyr Мине Минасян рассказывает об особенностях масок с горными травами (25 сентября 2020). Еревaн
© Sputnik / Zara Mika
Booyr բրենդի հիմնադիր Մինե Մինասյանը պատմում է բուրավետ դիմակների առանձնահատկությունների մասին։

Ու թեև Մինեն իր բիզնեսը սկսել է համավարակի օրերին,  միայն այս ժամանակահատվածի վրա խաղադրույք անել չի ուզում։

«Դեռ մենակ առօրյա դիմակներ ենք կարում, բայց արդեն միտք կա քնելու ու/կամ յոգայի համար դիմակներ կարել (յոգայում կա հատուկ դիրք` շավասանա, որի ժամանակ մարդիկ դիմակ են կրում)։ Բրենդը հաստատ որոշել եմ թողնել և զարգացնել, անգամ եթե դիմակների կարիք այլևս չլինի՝ ուրիշ բան կմտածենք», – ասում է աղջիկը։

Այսօր Booyr–ի դիմակները հիմնականում Մինեյի սկեսուրն է շարունակում կարել, բայց վերջերս ապրանքանիշը սկսել է համագործակցել Homeland Development Initiative Foundation հիմնադրամի հետ, որը աշխատատեղեր է ստեղծում սահմանամերձ գյուղի կանանց համար։ Մինեին արդեն կօգնեն Տավուշի մարզի սահմանամերձ գյուղի բնակչուհիները։ «Մեկը տանն ա կարում, մնացածը՝ հարյուրավոր կիլոմետրեր հեռու», – ասում է գործարար կինը։

Ինքնատիպ դիմակների գաղափարը նույնիսկ պատենտավորվել է։ Մինեն պատմում է, որ աշխարհում նման նախադեպ չկա, միայն Ռուսաստանում են բույրով դիմակներ կարում, բայց այլ բուժիչ խոտաբույսերով։

Մինասյանը հույս ունի, որ իր գաղափարը դուրս կգա Հայաստանի սահմաններից և խոտաբույսերով ձեռագործ դիմակները հնարավոր կլինի ձեռք բերել աշխարհի տարբեր անկյուններում։

108
թեգերը:
համավարակ, դիմակ, բիզնես
Ըստ թեմայի
Առանց դիմակի համբուրվել չի կարելի․ ում են տուգանում հայ ոստիկանները և ինչի համար
Ո՞ր դեպքում են ուսուցիչներն ու աշակերտներն ազատվում դիմակ դնելու պահանջից. նոր կանոններ
Պարեկային մեքենաներ Երևանի փողոցներում. կրկին դիմակ դնելու կոչեր են հնչում
Օղի

21 մահվան դեպք և գրառում «մենք կանք»-ի մասին. ո՞վ պետք է զբաղվի ալկոհոլի շուկայով

628
(Թարմացված է 19:05 28.09.2020)
Ընթացիկ ամսվա սկզբին Արմավիրում ալկոհոլային զանգվածային թունավորում եղավ, որը շատերի կյանքը խլեց։ Պատկան մարմինները շուկայում վերահսկողություն են իրականացրել, որը, սակայն, ըստ ոլորտի մասնագետի, ոչինչ չի տալիս սպառողին։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ալկոհոլային խմիչքների շուկայում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից արված վերահսկողության արդյունքները, ըստ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի, սպառողին որևէ ինֆորմացիա չտվող հաղորդագրություն է։ Պիպոյանը նման կարծիք հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում` անդրադառնալով ՍԱՏՄ–ի` սեպտեմբերի 25-ին տարածած հաղորդագրությանը։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ ալկոհոլային խմիչքների շուկայում անցկացվել է 321 դիտարկում։ Արդյունքում 229 ընկերությունում խախտումներ չեն արձանագրվել, իսկ 91-ում բացահայտվել են օրենսդրության պահանջների խախտում։ Եղել են մակնշման խախտումներով ալկոհոլային խմիչքներ, հայտնաբերվել է 33,5լ անհայտ ծագման ալկոհոլային խմիչք և այլն։ Մինչ այդ, մեծ աղմուկ էր հանել Արմավիրում ալկոհոլից զանգվածային թունավորման դեպքը, երբ միայն առաջին օրը 9 մարդ էր մահացել։

«Սննդամթերքի անվտանգության ոլորտը, եթե անգամ որևէ կապ ունի մաթեմատիկայի հետ, ապա միայն վերջին կետով։ Իսկ հաղորդագրությունը կարդալիս տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք ավելի շատ մաթեմատիկայի, այլ ոչ թե անվտանգության հետ. միայն թվեր են այնտեղ»,–ասաց Պիպոյանը։

Նրա խոսքով` հաղորդագրության մեջ չկա տեղեկատվություն, թե այսինչ ընկերությունում կա խնդիր, մեկ ուրիշում` ոչ։ Ըստ Պապոյանի` շարունակվում է արատավոր գործընթացը` հաղորդակցում են ապահովում, ցույց տալու, որ կան լիազոր մարմիններ, որոնք աշխատում են, այլ ոչ թե հաղորդակցում են ապահովում, որը սպառողների շահերից կբխի և կուղղորդի որտեղից ինչ գնել կամ չգնել։

Իսկ ինչ վերաբերում է ՍԱՏՄ հորդորին, թե անհայտ ծագման ալկոհոլային խմիչք գնել պետք չէ, ապա, Պիպոյանի մեկնաբանմամբ, նման կոչեր հնչում էին նաև Արմավիրի մասսայական թունավորման դեպքից առաջ։ Այսինքն` թունավորման դեպքից հետո շուկայում արված հետազոտությունը ոչ մի արդյունք չի տվել։

21 մահվան դեպք. ալկոհոլային թունավորումից ևս 1 մարդ է մահացել

«Տեղեկությունը, որը տրամադրվել է, տեղեկություն է ոչ մի բանի մասին, ավելի ճիշտ` դա «մենք կանք»-ի մասին հայտարարություն է։ Ի՞նչ տվեց սպառողին այդ հաղորդագրությունը։ Ինձ հետաքրքրում է` այդ հաղորդագրությունը կարդալուց հետո կարո՞ղ ենք ասել ուր չգնալ և ինչ չգնել։ Ոչ, նման տեղեկություն չի պարունակում այդ հաղորդագրությունը»,-ասաց Պիպոյանը։

Նա նշեց նաև, որ տարիներ առաջ ինչ-որ ծրագրով իրենք դասախոսություն են կարդացել ՍԱՏՄ–ի համար և ներկայացրել բանաձև, ըստ որի էլ կարող են հաղորդագրություն գրել։ Այդ բանաձևին հավանություն էր տվել նաև միջազգային փորձագետը, իսկ նման կարծիք ունենալու համար, ըստ Պիպոյանի, ՍԱՏՄ–ն վճարել էր։ Հիմա ՍԱՏՄ–ն այդ բանաձևին ամենին էլ չի հետևում։

Պիպոյանն ասում է, որ որպես մասնագետ` ցավ է ապրում, քանի որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում ալկոհոլային թունավորումից 21-ը մահվան դեպք է գրանցվել, իսկ պատկան մարմինները ոչ թափանցիկ հաղորդագրություն են տարածում։ Նրա խոսքով, այդպես էլ այդ 21 մահվան պարագայում չլսեցինք, որ պետությունը պատասխանատվություն կստանձնի բացահայտելու և պատժելու բոլոր մեղավորներին։ Խոսքը ոչ միայն անհատների մասին է, այլ նաև նրանց, ովքեր կարող էին կանխարգելել կատարվածը, բայց չեն արել։ Այս ամենից հետո, ըստ Պիպոյանի, խոսել շուկան վերահսկող մարմնի` ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մասին, նույնն է, ինչ քննարկել ընդհանուր աղտոտված ջրում որևէ տարրի աղտոտվածության մասին։

«Թունավոր» օղու դեպքով մեղադրյալը կալանավորվեց. երրորդ թեստի պատասխանը բացասական էր

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 1-ին հայտարարել էր, որ Արմավիրում ալկոհոլային թունավորման հետևանքով 9 մարդ է մահացել։ Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց` ձերբակալվել է Արմավիրի բնակիչ Աշոտ Հովսեփյանը անվտանգության պահանջներին չհամապատասխանող օղի վաճառելու համար։ Աշոտ Հովսեփյանն այս պահին կալանավորված է։

628
թեգերը:
սպառող, Բաբկեն Պիպոյան, թունավորում, ալկոհոլ
Ըստ թեմայի
Մեթիլ սպիրտի տոկոսը գերազանցվել է. ավարտվել է «թունավոր» օղու փորձաքննությունը
Արմավիրում ալկոհոլային թունավորման գործով մեղադրյալի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Փորձաքննության ենթարկված ալկոգելերում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել

Երևանում հնդիկ ուսանողներն օգնություն են հավաքում և ուղարկում Արցախ. տեսանյութ

0
Տղաները ձեռքում բռնել են Հնդկաստանի դրոշը, ողջունում են Sputnik Արմենիայի թղթակցին և օգնություն հավաքում հայ զինվորների համար:

Երևանում հնդիկ ուսանողներն օգնություն են ուղարկում Արցախ։ Sputnik Արմենիայի թղթակիցը նրանց նկարել է Երևանի Հանրապետության հրապարակում։

Տղաները ձեռքում բռնել են Հնդկաստանի դրոշը, ողջունում են Sputnik Արմենիայի թղթակցին և օգնություն հավաքում հայ զինվորների համար: Նրանք հիմնականում շշերով ջուր են հավաքում, բայց ոչ միայն:

Նշենք, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սովորում են շուրջ 1000 հնդիկ ուսանողներ։

2019 թվականին Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում կայացած «Կրթության գերազանցություն, գլոբալ ընտրություն» մրցանակաբաշխությանը ԵՊԲՀ-ն հաղթող ճանաչվեց «Օտարերկրյա լավագույն բժշկական համալսարան հնդիկների համար» անվանակարգում:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

0
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Արցախ, Ուսանող, հնդիկ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020
Ըստ թեմայի
Դիրքային շոշափելի փոփոխություններ առաջնագծում տեղի չեն ունեցել. Արայիկ Հարությունյան
Անկարան հակամարտություն է հրահրում ԼՂՀ–ում. Բաշար Ասադի խորհրդական
Արցախն իր պատմության մեջ երբևէ չի գրավվել և երբևէ չի գրավվի. Արայիկ Հարությունյան